Deloitte
Deloitte | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1845 |
Հիմնադիր | William Welch Deloitte? և George Touche? |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տնօրեն | Punit Renjen?[2] |
Արդյունաբերություն | professional services industry?[3] և Q10757701? |
Հասույթ | ▲50,2 մլրդ $ (2021)[4] |
Աշխատողների թիվ | ▲345 374 մարդ (2021)[4] |
Դուստր ընկերություններ | Trust and Agency Company of Australasia?, Touche Remnant?, Deloitte Netherlands?, Deloitte Bulgaria? և Deloitte US? |
Կայք | deloitte.com(անգլ.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[5] |
Deloitte Վիքիպահեստում |
Deloitte Touche Tohmatsu Limited (արտաբերվում է որպես Դըլոյթ Թուշ Թոումաթսու; Հայաստանում գործում է որպես «Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ»), միջազգային ընկերություն է, որը մատուցում է խորհրդատվական և աուդիտորական ծառայություններ։ PricewaterhouseCoopers, Ernst & Young և KPMG հետ մեկտեղ մտնում է խորհրդատվական «խոշոր քառյակի» մեջ։ Դելոյթ Թուշը 2011 թվականի մայիսի 31 տվյալներով իր նախորդորղ ֆինանսական տարվա 28.8 մլրդ եկամուտով հայտարարվել է մասնագիտական ծառայությունների առաջատարը[6]։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր տնօրեն — Բարրի Զալցբերգ (Barry Salzberg), տնօրենների խորհրդի նախագահ — Սթիվ Ալմոնդ (Steve Almond)[7]:
Հիմնադիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Deloitte Touche Tohmatsu Limited իրենից ներկայացնում է ընկերությունների ցանց՝ գործընկերություններ, որոնք անկախ [[իրավաբանական անձ]]եր են և իրենց գործունեությունը ծավալում են աշխարհով մեկ և որոնք մտնում են Deloitte Touche Tohmatsu Limited միավորման կազմի մեջ։ Խորհրդատվական և աուդիտորական ծառայությունները մատուցվում են ավելի քան 150 երկրներում (2011 թ. դրությամբ)։ Ի տարբերություն «քառյակի» մրցակիցների նա ամբողջությամբ պահպանել է իր խորհրդատվական ձեռներեցությունը, որից PwC-ն, KPMG-ն և Ernst&Young-ը հրաժարվեցին WorldCom/Enron-ի հետ կապված անախորժությունից հետո[8]։ Բացի այդ, մի շարք երկրներում «Դելոյթը» ունի ուրույն իրավաբանական սովորույթները։
Անձնակազմը 2011 թվականի դրությամբ՝ 182 հազար մարդ։ Եկամուտը 2012 ֆինանսական տարում՝ $31 մլրդ. (2011 ֆին. տարում՝ $28.8 մլրդ., որից 42,6 %-ը աուդիտից էր, 29,7 %՝ խորհրդատվությունից)։ 2012 թ. եկամուտի 40 %-ը ապահովել է ԱՄՆ շուկան, Ռուսական շուկան ապահովել է 1%-ից պակաս[6][9]։
Deloitte Touche Tohmatsu Limited-ը ԱՊՀ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Deloitte Touche Tohmatsu Limited-ը խորհրդատվական առաջին առաջատար ընկերություններից էր, որ մուտք գործեց ԱՊՀ շուկա, առաջին ներկայացչությունը Մոսկվայում բացվել է 1990 թվականին։
Այժմ ԱՊՀ 11 երկրներում ընկերությունն ունի 18 գրասենյակ՝ Երևանում, Թիֆլիսում (Վրաստան), Բաքվում (Ադրբեջան), Կիևում (Ուկրաինա), Մինսկում (Բելառուս), Տաշքենդում (Ուզբեկստան), Բիշքեկում (Ղրղզստան), Դուշանբե (Տաջիկստան), Աշխաբադ (Թուրքմենստան), Ալմաթայում, Աստանայում, Աթառաու, Աքաթու (Ղազախստան) Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Հարավային-Սախալինում, Ուֆայում և Եկատերինավանում (Ռուսաստան)։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GRID Release 2018-08-27 — 2018-08-27 — 2018. — doi:10.6084/M9.FIGSHARE.7021847
- ↑ https://www2.deloitte.com/global/en/profiles/punit.html
- ↑ https://web.archive.org/web/20190627082048/https://de.statista.com/statistik/studie/id/38391/dokument/top-100-consulting-und-accounting-unternehmen-gruppen-global/
- ↑ 4,0 4,1 Deloitte 2021 Global Impact Report
- ↑ https://www.linuxfoundation.org/membership/members/
- ↑ 6,0 6,1 ««Делойт» продолжает быть генератором новых рабочих мест и объявляет рекордную выручку в размере $28,8 млрд». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Страница руководства на глобальном сайте Делуа и Туше Томацу Лимитед». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Татьяна Бочкарева.
- ↑ Татьяна Бочкарева. «Барри Зальцберг: «У нас в штате есть врачи, но больных они не лечат»». // vedomosti.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.