Jump to content

Doja Cat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Doja Cat
Ի ծնե անունզուլուսերեն՝ Amala Ratna Zandile Dlamini[1][2]
Նաև հայտնի է որպեսDoja Cat[3]
Ծնվել էհոկտեմբերի 21, 1995(1995-10-21) (28 տարեկան)
Տարզանա, Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[4]
Ժանրերժամանակակից R&B[5], հիփ հոփ[5], փոփ[5], փոփ-ռեփ[6], ինդի փոփ[7], PBR&B, Թրեպ երաժշտություն, ալտերնատիվ հիփ հոփ, փոփ փանկ և punk rap?
Մասնագիտությունռեփեր, հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Records և Kemosabe Records?
ԿրթությունRamon C. Cortines School Of Visual And Performing Arts?
Պարգևներ
Կայքdojacat.com
 Doja Cat Վիքիպահեստում

Ամալարաթնա Զանդիլ Դլամինի (անգլ.՝ Amalaratna Zandile Dlamini, հոկտեմբերի 21, 1995(1995-10-21), Տարզանա, Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Doja Cat, ամերիկացի երգչուհի, ռեփեր, երգերի հեղինակ և պրոդյուսեր[15]։ Հայտնի է դարձել 2018 թվականի վիրուսային «Mooo!» երգով, որը մեծ հաջողություն է ունեցել յություբում և հայտնվել է տարվա լավագույն տեսանյութերի ցանկում[16][17]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, դեռահասության տարիներին Ամալան սկսել է երգեր գրել և թողարկել SoundCloud-ում։ Նա 17 տարեկան հասակում ստորագրել է համատեղ ռեկորդային գործարք RCA Records-ի և Kemosabe Records-ի հետ, հետագայում` 2014 թվականին թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Purrr!»[18]։ Նա 2018 թվականին թողարկել է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ «Amala», որին հաջորդել են «Tia Tamera» և «Juicy» սինգլները։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Hot Pink» (2019), ընդգրկվել է Billboard 200-ի առաջին տասնյակում, իսկ տվյալ ալբոմի «Say So» երգի ռեմիքսը՝ ձայնագրված Նիքի Մինաժի հետ, կարողացել է գլխավորել չարթի առաջին հորիզոնականը։

Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 21-ին, ԱՄՆԿալիֆոռնիա նահանգում գտնվող Տարզանա քաղաքում։ Իրական անուն ազգանունն է Ամալարանթնա Զանդիլ Դլամինի[19]։ Ամալարաթնան (Ամալա) ծագում է արտիստական ընտանիքից։ Նրա հայրը՝ Դումիսանի Դլամինին, հարավաֆրիկյան դերասան է, կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր, որը հայտնի է «Սարաֆինա» ֆիլմով[20]։ Ամալան նշել է, որ իր հայրը միշտ գտնվել է ընտանիքից հեռու, այդ իսկ պատճառով նա երբեք չի հանդիպել նրան։ Նա The Fader թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը ոչ մի կերպ նեղացած չէ հորից և չի վշտանում, բայց հոր պահվածքը նրա համար մի փոքր տարօրինակ է թվում, քանի որ վերջինս մեկնաբանություններ է գրում դստեր ինստագրամյան նկարների տակ և նշում է, թե որքան է հպարտանում նրանով։ Սակայն նրա հայրը ժխտելով այս ամենն ասել է, որ նա շատ լավ հարաբերությունների մեջ է եղել իր դստեր հետ։ Նրա հրեական արմատներ ունեցող ամերիկացի մայրը՝ Դեբորա Էլիզաբետ Սոյերը (Deborah Elizabeth Sawyer), նկարչուհի է, տատիկը նույնպես եղել է նկարչուհի։ Ամալարաթնան սովորել է դաշնամուր նվագել, մանկության և պատանեկության տարիներին զվաղվել է պարով։ Նշել է, որ նա ոգեշնչվել է այնպիսի կատարողների երաժշտությամբ, ինչպիսիք են Նիքի Մինաժը, Էրիկա Բադուն, Ֆարել Վիլյամսը, Jamiroquai-ն, PartyNextDoor-ը և Դրեյքը[21][22][23]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2017 թվականներ։ Կարիերայի սկիզբ և լեբլների հետ պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկան հասակում նա թողել է ուսումն ու սկսել է զբաղվել երաժշտական կարիերայով։ Սկզբում նա յություբից տարբեր տեսակի բիթեր էր ներբեռնում և փորձում էր դրանց հիման վրա երգեր գրել։ Ամալան սկսել է ինքնուրույն տիրապետել GarageBand ծրագրին։ Նա նշում է, որ դպրոցը լքելուց հետո նրա կյանքում ուղղակի խառնաշփոթ է տիրել։ Սկզբնական շրջանում նա իր երգերը ներբեռնել է SoundCloud-ում, այնուհետև միանգամից ջնջում այնտեղից, սակայն նա դադարել է ջնջել իր երգերը, երբ 2012 թվականին՝ իր «So High» երգը հավաքել է 12 դիտում, այդ ժամանակ նա ուրախությունից սկսել է արտասվել։ Այս ամենից հետո նա ընտրել է իր բեմական անունը՝ Doja Cat, ի պատիվ իր սիրելի մարիխուանայի տեսակներից մեկի և կատուների հանդեպ իր մեծ սիրո։

17 տարեկանում նա պայմանագիր է կնքել RCA Records-ի հետ, 2014 թվականին հաստատելով իր և Dr. Luke-ի, Kmosabe Records-ի հետ լեյբլի համագործակցությունը։ Բանակցություններն ընթացել են 2013 թվականի վերջերին և ավարտվել են 2014 թվականի սկզբերին։ Նա հրաժարվել է Kemosabe-ի միջոցով մեկնաբանել իր կապը՝ Luke-ի հետ։ Ավելի ուշ նույն թվականին նա հրապարակել է իր առաջին մին ալբոմը՝ «Purrr!», որը The Fader-ի կողմից նկարագրվում էր որպես «տիեզերական, արևելյան ազդեցությամբ R&B»: «So High»-ը ևս մեկ անգամ ներբեռնվել է՝ մինչ մինի ալբոմի հրապարակումը, որը նույնիսկ ցուցադրվել է Empire հաղորդման առաջին եթերաշրջանի երրորդ սերիայում։ Այս ամենի հետ մեկտեղ նա շարունակել է իր երգերը տեղադրել SoundCloud-ում, քանի որ արդեն սկսել է հավաքել բավականաչափ ուշադրություն։ 2015 թվականի կեսերին OG Maco-ն իր թվիթթերյան էջում հայտարարել է, որ Դոջան պայմանագիր է կնքել իր լեյբլի՝ OGG-ի հետ։ Հաջորդելով այս նորություններին, երկու արտիստները 2016 թվականի վերջին Maco-ի միքսթեյփի՝ «Children of The Range» համար համատեղ ձայնագրեցին «Monster» երգը։ Նա նաև սկսել է համագործակցել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Kemosabe, Skoolie Escobar, Pregnant Boy, frumhere:

2018-2019 թվականներ։ «Amala» և «Mooo!»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 1-ին Դոջան հրապարակել է իր գովազդային սինգլը՝ «Roll With Us», որն ընդգրկվել է Spotify-ի Global Viral 50-ում։ 2018 թվականի մարտի 9-ին նա թողարկել է իր «Go To Town» գլխավոր սինգլը, որը համացանցում հայտնվել է տեսահոլովակի հետ միասին։ Այնուհետև 2018 թվականի մարտի 23-ին նա թողարկել է իր ալբոմի երկրորդ սինգլը՝ «Candy», որը 2019 թվականի վերջերին վիրուսային հայտնիության է հասել TikTok սոցիալական ծրագրում՝ պարային տեսանյութերի երաժշտություն դառնալով։ Այս ամենի հետևանքով, երգը հայտնվել է այնպիսի երկրների չարթերում, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Կանադան և ԱՄՆ-ը, որտեղ էլ երգը կարողացել է հայտնվել Billboard Hot 100-ի 86-րդ հորիզոնականում՝ դառնալով երգչուհու առաջին սինգլը, որը կարողացել է հասնել այդպիսի ցուցանիշի։ 2018 թվականի մարտի 30-ին թողարկվել է Դոջայի առաջին ալբոմը՝ «Amala», որն ընդգրկել է 3 սինգլ։

2018 թվականի օգոստոսի 10-ին Դոջան յություբում հրապարակել է ամբողջովին ինքնուրույն պատրաստած իր հայտնի Mooo! երաժշտական տեսահոլովակը։ Սինգլի մեջ Ամալան երգում է իր երևակայական կով լինելու մասին[24]։ Տեսանյութը սկսել է շատ արագ տարածվել և սիրվել շատերի կողմից, որոշ արտիստնետ խրախուսել են Ամալայի կատարած աշխատանքը[25]։ Երբ տեսահոլովակը սկսել է վիրուսային կերպով տարածվել և հայտնիություն ձեռք բերել, Դոջան 2018 թվականի օգոստոսի 31-ին թողարկել է տվյալ երգի մշակված սինգլը[26]։ 2019 թվականի փետրվար ամսին նա համագործակցելով Rico Nasty-ի հետ թողարկել է նոր երգ և տեսահոլովակ` «Tia Tamera» վերնագրով։ Տվյալ երգը հիմք է հանդիսացել «Amala» ալբոմի թարմացմանը և վերաթողարկմանը[27]։ Այս անգամ ալբոմում եղել են երեք երգ՝ «Mooo!», «TiaTamera» և «Juicy», տվյալ երգը հանդիսանում է Դոջայի առաջին սինգլը, որի պրոդյուսերը հանդիսանում է նրա լեյբլի տնօրենը՝ Dr. Luke-ը։ Նրա ելույթը՝ ColorsXStudios յութուբյան ալիքում հավաքել է ավելի քան 21 միլլիոն դիտում[28]։ 2019 թվականի օգոստոսին թողարկվել է «Juicy» երգի ռեմիքս տարբերակը, ձայնագրված՝ Tyga-ի հետ[29]։ Ռեմիքսի թողարկումից հետո, այն կարողացել է հայտնվել Billboard Hot 100-ի 83-րդ հորիզոնականում, դառնալով Ամալայի առաջին երգը, որը կարողացել է գրավել նման ցուցանիշ, այն հետագայում հայտնվել է 41-րդ հորիզոնականում[30]։ Իսկ օգոստոսին նրա ալբոմը դեբյուտ է արել Billboard 200-ում[31]։

2019-ներկա։ «Hot Pink» և կարիերայի առաջընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 3-ին Ամալան թողարկել է «Bottom Bitch» երգը, որը դարձել է նրա երկրորդ ալբոմի գլխավոր հիթը[32]։ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին նա թողարկել է «Rules» սինգլը, դրանով սկիզբ դնելով իր երկրորդ ալբոմին՝ «Hot Pink»[33]: «Hot Pink»-ը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին՝ ընդհանուր առմամբ ստանալով դրական արձագանքներ։ Այն նույնիսկ կարողացել է հայտնվել Billboard 200-ի 9-րդ հորիզոնականում[34]։ Նույն ժամանակ նաև նրա առաջին ալբոմը՝ «Amala»-ն, հայտնվել է նույն չարթի 138-րդ հորիզոնականում[35]։ 2019 թվականի դեկտեմբերի 15-ին, Doja-ն թողարկել է նոր սինգլ՝ «Boss Bitch», որը հանդիսանում է «Գիշատիչ թռչուններ» ֆիլմի սաունդթրեքերից մեկը[36]։ Սինգլը հայտնվել է 28 երկրների չարթերում, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա և Մեծ Բրիտանիա։

2020 թվականի հունվարի 28-ին ռադիոյով թողարկվել է «Say So» երգը՝ դառնալով «Hot Pink» ալբոմի չորրորդ սինգլը[37]։ Երգն ի սկզբանե թողարկվել է ալբոմի հետ միասին 2019 թվականի նոյեմբերին, բայց հսկայական հանրաճանաչություն կարողացել է ձեռք բերել TikTok սոցիալական հարթակի շնորհիվ, դառնալով թրենդային պարային տեսանյութերի երաժշտություն[38]։ 2020 թվականի փետրվարի 26-ին Doja-ն «Tonight Show»-ում ելույթ է ունեցել «Say So» երգով[39]։ Հաջորդ օրը Doja Cat-ը թողարկել է տվյալ երգի երաժշտական տեսահոլովակը[40]։ «Say So»-ն Hot 100-ում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը՝ դառնալով Doja Cat-ի առաջին երգը, որը հայտնվել է տվյալ չարթի լավագույն տասնյակում[41], այն նաև դարձել է նրա 2020 թվականի ամենատարածված երգն ԱՄՆ-ում[42]։

2020-ի մարտի 25-ին, Doja-ն պատրաստվել է մեկնել «Hot Pink» համերգ-շրջագայության, սակայն այն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով։ Շրջագայությունը պետք է ունենար տասնհինգ համերգ ողջ Հյուսիսային Ամերիկայում, ներառյալով Coachella-ի երկու համերգ[43][44]։ 2020 թվականի մայիսին Nick Cannon-ի հետ հարցազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսին, Doja-ն հայտարարել է, որ թողարկում է նոր սինգլ (ամենայն հավանականությամբ «Niggas Ain't Shit» վերնագրով)[45][46], որը նա նախկինում արդեն ներբեռնել է իր ինստագրամյան էջում։ 2020 թվականի մայիսին՝ Նիքի Մինաժի հետ «Say So»-ի ռեմիքսի թողարկումից հետո սինգլը գլխավորել է Billboard Hot 100-ը՝ երկու արտիստների համար էլ դառնալով այսպիսի ցուցանիշի հասած առաջին սինգլը[47]։

2020 թվականի մայիսի 21-ին, Doja-ն համագործակվելով The Weeknd-ի հետ, թողարկել է «In Your Eyes» երգի ռեմիքս տարբերակը, որը հայտնվել է երգչի չորրորդ ստուդիական ալբոմում՝ «After Hours»[48]: 2020 թվականի մայիսի 29-ին Doja-ն նաև համագործակցել է ամերիկացի ռեփեր Lil Wayne-ի հետ, թողարկելով «Shimmy» երգը, որը հայտնվել է Lil Wayne-ի «Funeral» ալբոմում[49]։ 2020 թվականի հունիսի 20-ին Doja Cat-ը թողարկել է «Pussy Talk» երգը, որը հայտնվել է City Girls-ի երկրորդ ռեփ ալբոմում՝ «City on Lock»[50]: 2020 թվականին, BET մրցանակաբաշխության ժամանակ նա առաջադրվել է «Լավագույն կին հիփ հոփ երգչուհի» և «Տարվա տեսահոլովակ» անվանակարգերում, սակայն չի հաղթել դրանցից ոչ մեկը[51]։ 2020 թվականի հունիս ամսին Doja-ն 100,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Արդարություն Breona Taylor-ի համար» ֆոնդին[52], ինչպես նաև թողարկել է «Like That» երգի երաժշտական տեսահոլովակը և SoundCloud-ում տեղադրել է «Unisex Freestyle» երգը[53]։ 2020 թվականի հունիսի 24-ին, Doja-ն իր ինստարգամյան ուղիղ եթերում խոսել է մի քանի նոր երգերի մասին, որոնք, նրա խոսքով թողարկվելու են առաջիկա շրջանում։ Ամենայն հավանականությամբ այդ երգերից են «N *** a's Ain't Shit» և «Up & Down» սինգլները։ Doja Cat-ը նաև խոսել է Արիանա Գրանդեի հետ առաջիկա համագործակցության մասին[54]։ Համագործակցությունը նախկինում արդեն հաստատվել է, երբ Արիանա Գրանդեն հարցազրույցում նշել է, որ պատրաստվում է երգ թողարկել Doja Cat-ի հետ, որը նրանք արդեն ձայնագրել են 2020 թվականի սկզբին[55][56]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Doja-ն ասել է, «ես սիրում եմ և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Ես սիրում եմ առնանդամներ, ինչպես նաև սիրում եմ մարդկանց, որոնց հետ կարող եմ սեռական հարաբերություններ ունենալ։ Դու կարող ես սեռական հարաբերություն ունենալ ում հետ ցանկանաս, այդպես չէ՞»[57][58]: Նա նաև որոշ ժամանակ հարաբերությունների մեջ է եղել երգիչ Johnny Utah-ի հետ, սակայն 2020 թվականի փետրվարին զույգը բաժանվել է[59]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը Դետալներ Բարձրագույն հորիզոնական
US
[60]
US
R&B
/HH

[61]
US
R&B

[62]
AUS
[63]
CAN
[64]
NZ
[65]
UK
[66]
Amala 138 16 [67][68]
Hot Pink
  • Թողարկման ամսաթիվ։ 2019 թվականի նոյեմբերի 7
  • Ձևաչափ։ LP, թվային ներբեռնում, սթրիմինգ
  • Լեյբլ։ Kemosabe, RCA
19 14 3 30 34 20 96

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն հորիզոնական Ալբոմ
US
[69]
US
R&B
/HH

[70]
US
R&B

[71]
AUS
[72]
BEL
(FL)
Tip

[73]
CAN
[74]
IRE
[75]
NZ
[76]
SWE
Heat.

[77]
UK
[78]
«So High» 2014 Purrr!
«No Police»
«Roll with Us» 2016 Amala
«Go to Town» 2018
«Candy» 86 40 9 92 28 63 85
«Mooo!»
«Tia Tamera»
(Rico Nasty-ի հետ)
2019
«Juicy»
(Tyga)[79]
45 19 4 68 57 31 80
«Bottom Bitch» [80][81] Hot Pink
«Rules» [82][83] [84][85] [86][87]
«Cyber Sex» [88]
«Boss Bitch»[89] 2020 Birds of Prey: The Album
«Say So»[90] 77 34 8 58 10 31 32 34
[91]
9 60 Hot Pink
«Like That»[92]
(Gucci Mane-ի մասնակցությամն)
[93]
«—» նշանը, նշանակում է, հիթ-շքերթում հորիզոնական չզբաղեցրած

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ռեժիսորներ Հղումներ
«So High» 2014 [94]
«Go To Town» 2018 Jabari Jacobs [95]
«Tia Tamera» (Rico Nasty-ի հետ) 2019 Roxana Baldovin [96]
«Juicy» (Tyga-ի հետ) Jack Begert [97]
«Bottom Bitch» [98]
«Rules» Christian Sutton [99]
«Cyber Sex» Jack Begert [100]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Your query : Creator's Name begins with DLAMINI AMALA on any territories (Domestic works)
  2. Amalaratna Zandile Dlamini, Born 10/21/1995 in California
  3. Allmusic — 1991.
  4. Speaking to Doja Cat, the IG Live auteur behind viral hit 'Mooo!'
  5. 5,0 5,1 5,2 Bashford E. Doja Cat- Hot Pink (բրիտ․ անգլ.) // Clash — 2019. — ISSN 1743-0801
  6. Petridis A. Doja Cat: Planet Her review – pop-rap queen is in a world of her own // The GuardianUK: GMG, 2021. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  7. NPR Amala [... didn't get much attention from critics at the time of its March release] // NPR — 2018.
  8. 8,0 8,1 Warner D. Here Are All the Winners From the 2020 AMAs // Billboard — 2020. — ISSN 0006-2510
  9. 9,0 9,1 9,2 Atkinson K. Here Are All the 2021 American Music Awards Winners // Billboard — 2021. — ISSN 0006-2510
  10. Atkinson K. Here Are the 2022 Grammy Awards Winners: Full List // Billboard — 2022. — ISSN 0006-2510
  11. Warner D. Here Are All the Winners From the 2020 MTV EMAs // Billboard — 2020. — ISSN 0006-2510
  12. Ramachandran N. BTS, Ed Sheeran Win Big at MTV European Music Awards // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2021. — ISSN 0042-2738
  13. Warner D. Here Are All the Winners From the 2020 MTV VMAs // Billboard — 2020. — ISSN 0006-2510
  14. Atkinson K. 2021 MTV VMAs Winners: Complete List // Billboard — 2021. — ISSN 0006-2510
  15. https://www.latimes.com/entertainment-arts/music/story/2019-10-30/doja-cat-mooo-viral-hot-pink
  16. «The 10 Best Music Videos of 2018». www.vulture.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  17. ««Му-у-у-у»: интернет сходит с ума по новому клипу Doja Cat про корову». afisha.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  18. Turner, David (2014 թ․ օգոստոսի 5). «LA Singer Doja Cat Drops Her New EP Purrr!». The FADER (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  19. «Amalaratna Zandile Dlamini, Born 10/21/1995 in California | CaliforniaBirthIndex.org». www.californiabirthindex.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  20. Chrizelda Kekana, «Dumisani Dlamini’s daughter is flying the flag high in the States»(չաշխատող հղում), The Sunday Times/TimesLIVE (South Africa), 25 October 2017, retrieved 26 March 2018
  21. «Doja Cat, La Nouvelle Sensation Hip-Hop/Soul»(չաշխատող հղում), Ninkimag, retrieved 26 March 2018
  22. "Who Is Doja Cat?, deecompress, 8 March 2016, retrieved 26 March 2018
  23. «Doja Cat Gives Nicki Minaj Her Flowers». Power 105.1 FM. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  24. «Ritzen, Stacey (August 29, 2018). "Doja Cat Of 'I'm A Cow' Fame Tries To Defend Homophobic Comments In Bad Tweet". Daily Dot. Complex Media. Retrieved August 30, 2018».
  25. «Tenbarge, Kat (March 21, 2020). "How Doja Cat harnessed viral moments on YouTube and TikTok to rocket to the top of the Billboard charts". Insider. Retrieved May 11, 2020».
  26. «Hussein, Wandera (August 27, 2018). "Doja Cat will release an updated version of "Moo" on Spotify and iTunes". The Fader. Retrieved May 4, 2020».
  27. «Montes, Patrick (February 20, 2019). "Doja Cat & Rico Nasty Collide for New Collaborative Single "Tia Tamera"". Hypebeast. Retrieved May 11, 2020».
  28. «"Doja Cat - Juicy". ColorsXStudios. March 25, 2019. Retrieved May 11, 2020». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին.
  29. «Price, Joe (August 15, 2019). "Doja Cat Recruits Tyga for "Juicy" Remix Video". Complex. Retrieved April 7, 2020».
  30. «Mench, Chris (August 29, 2019). "Chart Climber: Doja Cat Moves Past The Meme With "Juicy"". Genius. Retrieved April 7, 2020».
  31. «Mench, Chris (August 29, 2019). "Chart Climber: Doja Cat Moves Past The Meme With "Juicy"". Genius. Retrieved April 7, 2020».
  32. «"Doja Cat Goes Full Grunge With the Best Friend Anthem, "Bottom Bitch" / Ones To Watch". Ones To Watch. Retrieved May 30, 2020».
  33. «Renshaw, David (October 24, 2019). "Doja Cat shares new song "Rule," announces Hot Pink album details". The FADER. Retrieved May 11, 2020».
  34. «"Doja Cat Chart History (Billboard 200)". Billboard. Retrieved May 11, 2020».
  35. «"Doja Cat Chart History (Billboard 200)". Billboard. Retrieved May 11, 2020».
  36. «Moore, Sam (December 17, 2019). "Doja Cat has recorded a new song for the 'Birds of Prey' film". NME. Retrieved April 7, 2020».
  37. «"Top 40/M Future Releases". All Access Music Group. Archived from the original on January 23, 2020. Retrieved January 24, 2020». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին.
  38. «Mamo, Heran (January 21, 2020). "Here Are the Lyrics to Doja Cat's 'Say So'". Billboard. Retrieved January 24, 2020».
  39. «Marie, Erika (February 27, 2020). "Doja Cat Delivers Fun & Sultry "Say So" Performance For "Tonight Show"". HotNewHipHop. Retrieved February 27, 2020».
  40. «"Doja Cat Goes Disco in 'Say So' Video". Rap-Up. Retrieved February 27, 2020».
  41. «Trust, Gary (May 8, 2020). "Megan Thee Stallion & Doja Cat Battling for No. 1 on Hot 100". Billboard. Retrieved May 11, 2020».
  42. «McIntyre, Hugh (April 6, 2020). "These Are The 10 Most-Streamed Songs In The U.S. In The First Three Months Of 2020". Forbes. Retrieved April 7, 2020».
  43. «Moorwood, Victoria (February 25, 2020). "Doja Cat announces tour in support of 'Hot Pink'". REVOLT. Retrieved February 26, 2020».
  44. «"Coachella Announces 2020 Lineup". NBC 7 San Diego. Retrieved February 26, 2020».
  45. «"Doja Cat plays an UNRELEASED song 😍🔥 Instagram Live 4-4-2020". YouTube. April 5, 2020. Retrieved May 11, 2020».
  46. «"Doja Cat – N*ggas Ain't Shit". Genius. Retrieved May 11, 2020».
  47. «Trust, Gary (May 11, 2020). "Doja Cat's 'Say So,' Featuring Nicki Minaj, Tops Billboard Hot 100, Becoming Their First No. 1 Each". Billboard. Retrieved May 11, 2020».
  48. «Murphy, Chris (May 21, 2020). "The Weeknd and Doja Cat Team Up For 'In Your Eyes' Remix". Vulture. Retrieved May 21, 2020».
  49. «Bloom, Madison (May 30, 2020). "Lil Wayne Shares New Songs With Lil Uzi Vert, Doja Cat, More: Listen". Pitchfork. Retrieved May 30, 2020».
  50. «Espinoza, Joshua (June 20, 2020). "Stream City Girls' New Album 'City On Lock,' f/ Doja Cat, Lil Baby, and More". Complex. Retrieved June 25, 2020».
  51. «Mitchell, Gail (June 15, 2020). "2020 BET Awards Exclusive: Drake, Megan Thee Stallion and Roddy Ricch Lead Nominees Slate, CBS Airing Show for First Time". Billboard. Retrieved June 15, 2020».
  52. «Lavin, Will (June 7, 2020). "Doja Cat donates $100,000 to fund set up to honour Breonna Taylor". NME. Retrieved June 25, 2020».
  53. «Kaufman, Gill (June 24, 2020). "Doja Cat is Here For All the Ladies And Gentlemen on Surprise 'Unisex Freestyle'". Billboard. Retrieved June 25, 2020».
  54. «"Doja Cat Teases A Bunch Of Unreleased Music To Be Packaged Into Project". HotNewHipHop. Retrieved June 25, 2020».
  55. «Kaufman, Gil (May 13, 2020). "Ariana Grande Talks Unreleased Doja Cat Collab". Billboard. Retrieved May 13, 2020».
  56. «Lindsay, Kathryn (May 13, 2020). "TikTok Is Not Ready For Ariana Grande & Doja Cat's Upcoming Collab". Refinery29. Retrieved May 13, 2020».
  57. «"Doja Cat: 19 facts about the 'Say So' rapper you probably never knew". PopBuzz. Retrieved May 13, 2020».
  58. «Sara Fleming (March 2, 2020). "Who Are We Keeping It Juicy For? Doja Cat Outshines Tyga in Denver". Westword. Retrieved May 25, 2020».
  59. «Doja Cat and Johnny Utah broke up in February 2020».
  60. Peaks on the US Billboard 200:
  61. «Top R&B/Hip-Hop Albums - November 16, 2019». Billboard.
  62. Peaks on the US R&B Albums Chart:
  63. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  64. «Canadian Albums: January 25, 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  65. «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  66. «Doja Cat | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  67. Amala не попал в ARIA Albums Chart, но достиг 10-го места в чарте ARIA Hitseeker Albums Chart.
  68. «The ARIA Report, Week Commencing 30 September 2019, Chart #1543» (PDF). Australian Recording Industry Association (ARIA). 2019 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  69. «Chart Search: Doja Cat - Hot 100». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  70. «Chart Search: Doja Cat - Hot R&B/Hip Hop Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  71. «Chart Search: Doja Cat - Hot R&B Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  72. «ARIA Chart Watch #551». auspOp. 2019 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  73. «Discographie Doja Cat». Ultratop. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  74. Peaks on the Canadian Hot 100:
  75. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  76. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  77. «Veckolista Heatseeker, vecka 3». Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  78. «Doja Cat and Tyga | full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  79. Сольная версия «Juicy» есть как часть альбома Amala, но версия Tyga вошла в альбом Hot Pink.
  80. «Bottom Bitch» не попал в NZ Top 40 Singles Chart, но достиг 32-го места в чарте NZ Hot Singles Chart.
  81. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  82. "Rules" не попал в Billboard Hot 100, но достиг 19-го места в чарте Bubbling Under Hot 100.
  83. «Billboard Bubbling Under Hot 100: #19(new) Rules, @DojaCat». Twitter. 2019 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  84. "Rules" не попал в Billboard Hot R&B/Hip-Hop Songs, но достиг 8-го места в чарте Bubbling Under R&B/Hip-Hop Singles.
  85. http://www.billboard.com/music/doja-cat/chart-history/bubbling-under-r-b-hip-hop-songs
  86. "Rules" не попал в NZ Top 40 Singles Chart, но достиг 17-го места в чарте NZ Hot Singles Chart.
  87. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  88. "Cyber Sex" не попал в NZ Top 40 Singles Chart, но достиг 13-го места в чарте NZ Hot Singles Chart.
  89. Moore, Sam (2019 թ․ դեկտեմբերի 17). «Doja Cat has recorded a new song for the 'Birds of Prey' film». NME (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  90. «@DojaCat "Say So" will officially impact US pop radio on January 28». Twitter. 2020 թ․ հունվարի 21. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  91. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  92. «Urban/UAC Future Releases». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  93. "Like That" не попал в NZ Top 40 Singles Chart, но достиг 23-го места в чарте NZ Hot Singles Chart.
  94. Tramwell, Matthew (2014 թ․ ապրիլի 25). «Video: Doja Cat, "So High"». The Fader (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  95. «Doja Cat Releases "Go To Town" Track and Video». RCA Records (անգլերեն). 2018 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  96. Hussein, Wandera (2019 թ․ փետրվարի 21). «Watch Doja Cat and Rico Nasty's "Tia Tamera" video». The Fader (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  97. «Doja Cat Releases New Track and Video For "Juicy" With Tyga». RCA Records (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  98. Doja Cat - Bottom Bitch (Official Video) (անգլերեն), YouTube, 2019 թ․ հոկտեմբերի 3, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին
  99. Doja Cat - Rules (Official Video) (անգլերեն), YouTube, 2019 թ․ հոկտեմբերի 24, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին
  100. Doja Cat - Cyber Sex (Official Video) (անգլերեն), YouTube, 2019 թ․ նոյեմբերի 6, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Doja Cat» հոդվածին։