Chloe x Halle

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Chloe x Halle
Chloe and Halle, interview, 2018.jpeg
Բնօրինակ անունLua–յի սխալ՝ expandTemplate: template "lang-und" does not exist։
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերժամանակակից R&B
Գործունեություն2013 (2013)–այժմ
Լեյբլ
Կայքchloexhalle.com
Անդամներ
Քլոի Բեյլի
Հոլի Բեյլի

Chloe x Halle, ամերիկյան ռիթմ ընդ բլյուզ դուո, որի կազմի մեջ են մտնում քույրեր Քլոի և Հոլի Բեյլիները։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլոի և Հոլի Բեյլիները ծնվել են Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում և մեծացել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[1]։ Որպես Chloe x Halle, նրանք առաջին անգամ հանդես են եկել փոփ երգերի քավերներ տեղադրելով ՅուԹյուբ հարթակում։ Նրանք ստեղծել են իրենց յություբյան ալիքը 13 և 11 տարեկան հասակներում համապատասխանաբար՝ Բիյոնսեի «Best Thing I Never Had» երգի քավերով։ Բիյոնսեի «Pretty Hurts» երգի նրանց կատարումը վիրուսային է դարձել և արժանացել երգչուհու ուշադրությանը։ 2015 թվականին Բիյոնսեն օգնել է քույրերին պայմանագիր կնքել իր մենեջմենթ ընկերության՝ Parkwood Entertainment-ի հետ[2]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Chloe x Halle-ի դեբյուտային մինի ալբոմը՝ «Sugar Symphony»-ն թողարկվել է 2016 թվականի ապրիլի 29-ին։ Այն ուղեկցվել է «Drop» և «Fall» սինգլներով։ Ավելի ուշ՝ 2016 թվականին նրանք կամեո ելույթ են ունեցել Բիյոնսեի «Lemonade» վիզուալ ալբոմում[3]։ Դրանից հետո նրանք բացել են Բիյոնսեի The Formation համաշխարհային շրջագայության եվրոպական մասը[4]։

2017 թվականի գարնանը Chloe x Halle-ն թողարկել են «The Two of Us»-ը, որը մեծ մասամբ ներառում էր դուոյի կողմից հեղինակած և պրոդյուսերավորած երաժշտությունը։ Միքսթեյփը ներառվել է Rolling Stone ամսագրի «2017 թվականի լավագույն R&B ալբոմներ» ցանկում[5]։

2017 թվականի դեկտեմբերին Chloe x Halle-ն թողարկել են «Մեծացածները» հեռուստասերիալի գլխավոր երգը, որի անվանումը «Grown» էր։ Նրանք նաև պարբերական դերեր են կատարել, թեև, ի սկզբանե՝ ըստ պայմանագրի, նրանք պիտի երկրորդ պլանի դերեր կատարեին[6]։ Դուոյի «The Kids Are Alright» երգը ներառվել է սերիալի դեբյուտում[7]։

2018 թվականի մարտի 23-ին դուոն թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «The Kids Are Alright»-ը[8]։ Ավելի ուշ, ալբոմը և դուոն առաջադրվել են Գրեմմի մրցանակին «Լավագույն ուրբան ժամանակակից ալբոմ» և «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերում համապատասխանաբար[9]։

Aquote1.png Մեր դեբյուտային՝ The Kids Are Alright ալբոմը մեծ նշանակություն ունի մեր համար; այն երեք տարվա ինքնազարգացումը, խոցելիությունը և աճն է, որոնք մենք դրել ենք ալբոմի մեջ։ Մենք դրել ենք մեր սրտերն ու հոգիները ամեն տեքստի, բիթի մեջ, և չենք դիմանում, երբ աշխարհը կլսի դա[10]։ Aquote2.png


2018 թվականի մայիսի 31-ին հայտարարվել է, որ նրանք բացելու են Բիյոնսեի և Ջեյ Զիի On the Run II շրջագայության ամերիկյան մասը՝ DJ Khaled-ի հետ միասին[11]։

2020 թվականի ապրիլի 17-ին Chloe x Halle-ն և Swae Lee-ն թողարկել են «Catch Up» երգը՝ Mike Will Made It-ի հետ համագործակցությունը երգի տեքստով տեսահոլովակի հետ միասին; պլանավորվում է, որ երգը դառնալու է դուոյի սպասվելիք երկրորդ ստուդիական ալբոմի՝ «Ungodly Hour»-ի մասը[12]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Chloe x Halle-ն գրում և պրոդյուսերավորում են բոլոր երգերը իրենց տնային ստուդիայում։ Նրանք նաև նվագում են իրենց սեփական գործիքները։

Հոլին ինքն իրենց համարում է «ջազի մասով գլխավոր» և լսում է Բիլլի Հոլիդեյին այն ժամանակից ի վեր, երբ նա դեռ 5 տարեկան էր։ Նա նշել է, որ երգիչն իր վոկալի վրա մեծ ազդեցություն է թողել[13]։

Քլոին ոգեշնչվում ալտերնատիվ ռոք արտիստներից, ինչպիսիք են, օրինակ, Գրայմսը և Բյորկը, և սիրում է ռիթմ ընդ բլյուզ երաժշտություն[14][15]։

Դուոն համարում է, որ իր երաժշտության հնչողությունը երկու անդամների երաժշտական ճաշակների խառնուրդն է[16]։

Aquote1.png Ես և քույրս սիրում ենք երաժշտություն ստեղծել, որը հետաքրքիր ձայներ և նրբություններ ունի[17]։ Aquote2.png


Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 3-ին Chloe x Halle-ն երգել են «America the Beautiful» երգը Սուպերբոուլ LIII-ի ժամանակ[18]։

2019 թվականի հուլիսին Դիսնեյը հայտարարել է, որ Հոլի Բեյլին կատարելու է Արիելի դերը «Ջրահարսը» մուլտֆիլմի սպասվելիք ռեմեյքում, որի ռեժիսորը լինելու է Ռոբ Մարշալը։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2021 թվականին[19]։ Հոլիի մասնակցությունը ֆիլմին փոքր տարաձայնություններ է առաջացրել սոցիալական ցանցերում, քանի որ որոշները կարծում էին, որ Արիելի կերպարին չի համապատասխանում աֆրոամերիկացի դերասանուհին[20]։ Սակայն, քասթինգի վերաբերյալ արձագանքները հիմնականում դրական են եղել։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմների ցանկ
Անվանում Ալբոմի մանրամասնություններ Բարձրագույն դիրքեր չարթերում
US
[21]
US
R&B

[22]
The Kids Are Alright[23] 139 19

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ
Uncovered
  • Թողարկվել է՝ Սեպտեմբերի 23, 2013
  • Լեյբլ՝ ADED.US
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
Sugar Symphony
  • Թողարկվել է՝ Ապրիլի 29, 2016
  • Լեյբլ՝ Parkwood, Columbia
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում

Միքսթեյփեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ
The Two of Us
  • Թողարկվել է՝ Մարտի 16, 2017
  • Լեյբլ՝ Chloe x Halle
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ալբոմ
Drop 2016 Sugar Symphony
Fall
I Say So 2017 Ոչ ալբոմային սինգլ
Grown 2018 The Kids Are Alright
The Kids Are Alright
Happy Without Me (Joey Bada$$-ի մասնակցությամբ)
Who Knew[24] 2019 Ոչ ալբոմային սինգլ
Thinkin Bout Me[25]
Catch Up (Swae Lee-ի հետ համատեղ՝ Mike Will Made It-ի մասնակցությամբ) 2020 Ungodly Hour

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ալբոմ
Bougie Party 2017 Dear White People
Warrior 2018 A Wrinkle in Time (Original Motion Picture Soundtrack)
Shine Bright Trolls: Original Motion Picture Soundtrack
Be Yourself 2019 Little
Wolf at Your Door[26] For the Throne[27]
Enchanted El Camino: A Breaking Bad Movie

Մասնակցություն որպես հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Արտիստ(ներ) Ալբոմ
Lonely Road 2017 Ուիլոու Սմիթ The 1st[28]
Silver Bells 2019 Դայոն Ուորվիք Dionne Warwick & The Voices of Christmas

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացող ելույթ

  • Բիյոնսե՝ The Formation համաշխարհային շրջագայություն (2016)
  • Andra Day՝ Cheers to the Fall շրջագայություն (2016)
  • Ջեյ Զի և Բիյոնսե՝ On the Run II շրջագայություն (2018)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Քլոի Հոլի
2003 Պայքար գայթակղությունների դեմ Երիտասարդ Լիլի N/A
2006 Վերջին արձակուրդ Աննա Թինա
2008 Ծանոթացեք Բրաունների հետ Թոշա N/A
2009 Գոսպել Հիլ Աննա N/A
2012 Թող շողա Երգչախմբի անդամներ
2012 Զվարճալի աղմուկ OLPT երգչախմբի անդամներ
Սպասվելիք Ջրահարսը N/A Արիել[29]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլն Քլոի Հոլի Նշումներ
2007 Ցավի տուն N/A Թիֆանի Սերիա․ Ինչու մենք չենք կարող ընկերներ լինել
2013 Օսթին և Էլի Իրանք իրենց դերերում Սերիա․ Լուսնի շաբաթ և մենթորներ
2016 Lemonade Իրանք իրենց դերերում All Night ինտրո Ibeyi-ի, Զենդեյայի և Ամանդլա Սթենբերգի հետ
2018-այժմ Մեծացածները[30] Ջազլին Սքայլեր 34 սերիա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2017 NAACP Image Awards[31] Լավագույն նոր արտիստ Իրենք Առաջադրված
2018 BET Awards[32] Լավագույն խումբ Իրենք Առաջադրված
BET Her The Kids Are Alright Առաջադրված
MTV Video Music Awards[33] Լավագույն նոր արտիստ Իրենք Առաջադրված
Տարվա բեկումնային արտիստ Իրենք Առաջադրված
MTV Europe Music Awards[34] Լավագույն բեկումնային արտիստ Իրենք Առաջադրված
Soul Train Music Awads[35] Տարվա ալբոմ The Kids Are Alright Առաջադրված
2019 Grammy Award[36] Լավագույն նոր արտիստ Իրենք Առաջադրված
Լավագույն ուրբան ժամանակակից ալբոմ The Kids Are Alright Առաջադրված
Berlin Music Video Award[37] Լավագույն մոնտաժ Հաղթանակ
2020 NAACP Image Awards[38] Կատակերգական սերիալի երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Մեծացածները (Հոլիի համար) Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kellman Andy։ «Chloe x Halle Biography»։ AllMusic.com։ Վերցված է July 3, 2019 
  2. Scott Ellen (2015-05-02)։ «Beyoncé signs Youtube stars Chloe and Halle»։ Cosmopolitan (en-GB)։ Վերցված է 2019-07-05 
  3. «We're going nuts over all of the cameos in Beyonce's Lemonade»։ Metro (en-GB)։ April 24, 2016։ Վերցված է October 26, 2018 
  4. «EXCLUSIVE: Chloe x Halle Reveal They Are Opening for the European Leg of Beyonce's Formation Tour!»։ Entertainment Tonight (անգլերեն)։ Վերցված է October 26, 2018 
  5. Spanos Brittany, Exposito Suzy, Reeves Mosi, Vozick-Levinson Simon, Johnston Maura, Levy Joe, Ofiwe Michelle (December 20, 2017)։ «20 Best R&B Albums of 2017»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է October 26, 2018 
  6. «'Grown-ish' Season 2 Adds Chloe x Halle as Series Regulars»։ Billboard։ Վերցված է October 28, 2018 
  7. «Chloe x Halle Release New Song During 'Grown-ish' Premiere»։ TigerBeat (en-US)։ Վերցված է October 28, 2018 
  8. «Chloe x Halle Announce Debut Album 'The Kids Are Alright,' Reveal Cover Art: Exclusive»։ Billboard։ Վերցված է October 28, 2018 
  9. «Chloe x Halle»։ GRAMMY.com (անգլերեն)։ 2018-05-12։ Վերցված է 2019-07-05 
  10. Conte Columbia Records, Sony Music Entertainment, HJ։ «Chloe x Halle | Official Website»։ www.chloexhalle.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-05 
  11. «Chloe x Halle & DJ Khaled Announced as Openers for Beyonce & JAY-Z's On the Run II Tour»։ Billboard։ Վերցված է October 28, 2018 
  12. Roth Madeline (April 17, 2020)։ «Chloe x Halle Get Tattooed Onto Swae Lee's Chest In Their 'Catch Up' Video»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է April 24, 2020 
  13. Spanos Brittany, Spanos Brittany (2016-06-23)։ «How Chloe x Halle Caught Beyonce's Ear»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2019-07-05 
  14. NQ Social (2017-11-19), Chloe and Halle talks their Individual Artistic Style, https://www.youtube.com/watch?v=UUNpVIKDE4s, վերցված է 2019-07-05 
  15. BUILD Series (2017-11-17), Chloe x Halle Chat About "Grown-ish", https://www.youtube.com/watch?v=qSdt2FhvmyM, վերցված է 2019-07-05 
  16. «Chloe X Halle On How Their Music Tastes Combine In Their Work [EXCLUSIVE VIDEO]»։ The Rickey Smiley Morning Show (անգլերեն)։ 2018-03-02։ Վերցված է 2019-07-05 
  17. Net-A-Porter։ «Everything you need to know about Chloe X Halle»։ NET-A-PORTER։ Վերցված է 2019-07-05 
  18. «Gladys Knight Sings Super Bowl National Anthem»։ The Recording Academy (անգլերեն)։ February 3, 2019։ Վերցված է February 3, 2019 
  19. «Disney Finds 'Little Mermaid' Star in Singer Halle Bailey»։ The Hollywood Reporter։ July 3, 2019։ Վերցված է July 3, 2019 
  20. Yasharoff Hannah։ «Halle Bailey breaks her silence on 'Little Mermaid' casting backlash: 'I don't pay attention to the negativity'»։ USA TODAY (en-US)։ Վերցված է 2020-02-09 
  21. «Chloe x Halle Chart History (Billboard 200)»։ Billboard։ Վերցված է April 4, 2018 
  22. «Chloe x Halle Chart History (Top R&B Albums)»։ Billboard։ Վերցված է April 4, 2018 
  23. Braca Nina (February 21, 2018)։ «Chloe x Halle Announce Debut Album 'The Kids Are Alright,' Reveal Cover Art: Exclusive»։ Billboard։ Վերցված է February 21, 2018 
  24. «who knew – Single by Chloe x Halle»։ Apple Music։ Վերցված է June 19, 2019 
  25. «thinkin bout me – Single by Chloe x Halle»։ Apple Music։ Վերցված է June 19, 2019 
  26. «wolf at your door" out 4/26 🐺🐺 #forthethrone»։ April 16, 2019։ Վերցված է April 17, 2019 – via Twitter 
  27. «'Game of Thrones' Soundtrack 'For the Throne' Features the Weeknd, Travis Scott, ASAP Rocky, and More»։ Complex։ April 9, 2019։ Վերցված է April 13, 2019 
  28. «Listen to Willow's Introspective Thoughts on "Romance" • EBONY»։ EBONY (en-US)։ October 27, 2017։ Վերցված է October 27, 2018 
  29. Kroll Justin (July 3, 2019)։ «Disney's Live-Action 'Little Mermaid' Casts Halle Bailey as Ariel»։ Variety (անգլերեն)։ Վերցված է July 3, 2019 
  30. Petski Denise (August 30, 2017)։ «'Grown-ish': 'Black-ish' Spinoff Adds Francia Raisa & Jordan Buhat As Regulars, Chloe x Halle To Recur»։ Deadline.com։ Վերցված է August 22, 2018 
  31. «Outstanding Male Artist - NAACP Image Awards: 'Birth of a Nation' Scores 6 Nominations»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է October 27, 2018 
  32. «BET Awards»։ BET 
  33. «MTV VMAs 2018: See The Full List of Nominees Here | Pitchfork»։ pitchfork.com (անգլերեն)։ Վերցված է October 26, 2018 
  34. Nickolai Nate (October 4, 2018)։ «Camila Cabello, Ariana Grande Lead MTV's 2018 EMA Nominations»։ Variety (en-US)։ Վերցված է October 28, 2018 
  35. «2018 Soul Train Awards Exclusive: H.E.R., Bruno Mars & Cardi B Top Nominees»։ Billboard։ Վերցված է October 26, 2018 
  36. «61st GRAMMY Awards: Full Nominees List»։ GRAMMY.com (անգլերեն)։ December 7, 2018։ Վերցված է December 7, 2018 
  37. url=https://www.berlinmva.com/
  38. «The Nominees»։ NAACP Image Awards։ Արխիվացված է օրիգինալից April 8, 2020-ին։ Վերցված է April 12, 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]