Swae Lee
Սուեյ Լի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Swae Lee |
Ի ծնե անուն | անգլ.՝ Khalif Malik Ibn Shaman Brown |
Նաև հայտնի է որպես | Swae Lee |
Ծնվել է | հունիսի 7, 1993[1][2] (29 տարեկան) Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ, Թրեպ երաժշտություն, փոփ, ժամանակակից R&B և փոփ-ռեփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Ինտերսքոպ Ռեքորդս և Ear Drummer Records? |
Անդամակցություն | Rae Sremmurd |
Կայք | swaeleeofficial.com |
![]() |
Խալիֆ Մալիկ Իբն Շաման Բրաուն (հունիսի 7, 1993[1][2], Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայտնի է Սուեյ Լի կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Նա Rae Sremmurd հիփ հոփ զուգերգի անդամ է, խմբի մյուս անդամն իր եղբայրն է՝ Slim Jxmmi-ն։ 2017 թվականին մասնակցել է French Montata-ի «Unforgettable» երգում, որը մտել է Billboard Hot 100 առաջին եռյակում։ Նրա առաջին ստուդիական ալբոմը՝ Swaecation-ը թողարկվել է 2018 թվականի մայիսի 4-ին։
Ավելի ուշ, նա հայտնվել է «Sunflower» սինգլում, որը «Spider-Man: Into the Spider-Verse» մուլտֆիլմի սաունդթրեքն է։ Այն հասել է առաջին հորիզոնականին հոթ100-ում[3]։
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խալիֆ Մալիկ Իբն Շաման Բրաունն ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում միայնակ մոր ընտանիքում, որն աշխատում էր ԱՄՆ-ի պաշտպանության բանակում[4]։ Բրաունը մեծացել է Միսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում և սկսել է երաժշտությամբ զբաղվել իր եղբայր Սլիմ Ջքսմիի և Լիլ Պանցի հետ դպրոցի վերջին տարիներին որպես Dem Outta St8 Boyz[5]։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Բրաունն իր եղբոր՝ Սլիմ Ջքսմիի հետ վերապրել է անտունության մի շրջան, երբ նրանք սքվոթինգով գոյատևել են լքված տանը[6][7]։ 2013 թվականին նա և Սլիմը որպես Rae Sremmurd պայմանագիր են ստորագրել EarDrummers Entertainment լեյբլի հետ։ Այդ ժամանակից ի վեր նրանք EarDrummers լեյբլի համար թողարկել են 3 ստուդիական ալբոմ՝ SremmLife, SremmLife և SR3MM։
2015 թվականի մարտին Լին եղել է Mike Will Made It սինգլի կատարողներից մեկը «Drinks on Us» անվան տակ, որտեղ նաև մասնակցել են Future և The Weeknd[8][9]։
2017 թվականի ապրիլին Լին մասնակցել է French Montata-ի «Unforgettable» սինգլին[10]։ Երգը հասել է առաջին հորիզոնականին[11]։
2018 թվականի մայիսի 4-ին՝ 2016 թվականի օգոստոսից մոտ 2 տարի հետո, Լին թողարկել է իր առաջին ալբոմը՝ Swaecation[12][13]։
2018 թվականի հոկտեմբերին նա երգել է Էլլի Գոլդինգի և Դիպլոյի «Close to Me[en]» սինգլում[14]։
2018 թվականի նոյեմբերի 3-ին Լին մասնակցել է Փոսթ Մեյլոնի «Sunflower» սինգլում, «Spider-Man: Into the Spider-Verse» ֆիլմի համար[15]։ Այն դարձել է Փոսթիի համար երրորդը և որպես մենակատար Լիի համար առաջինը, որը հասել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականին[16]։
2019 թվականի մայիսին նա համագործակցել է Մադոննայի հետ «Crave» սինգլում[17]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Swaecation [12] (2018)
Մրցանակներ և անվանակարգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեմմի[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Աշխատանք | Անվանակարգ | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
Գրեմմի 59-րդ մրցանակաբաշխություն | «Formation» (որպես երգի հեղինակ) | Տարվա երգ[en] | Առաջադրում | [18] |
2019 | «Sicko Mode» | Ամենալավ ռեփ կատարում | Առաջադրում | [19] |
Ամենալավ ռեփ երգ | Առաջադրում |
MTVU Woodie Awards[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Աշխատանք | Անվանակարգ | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2017 | Swae Lee | Տարվա երգերի հեղինակ | Առաջադրում | [20] |
Soul Train Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Աշխատանք | Անվանակարգ | Արդյունք | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2016 Soul Train Music Awards | «Formation» (որպես երգի հեղինակ) | Էշֆորդի և Սիպսոնի մրցանակ | Առաջադրում | [21] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 California Birth Index
- ↑ 2,0 2,1 Կոնգրեսի գրադարանի առցանց կատալոգ
- ↑ «Halsey's 'Without Me' Tops Billboard Hot 100, Becoming Her First No. 1 as a Lead Artist»։ Billboard։ Վերցված է 2019-01-09
- ↑ «What Happens in Vegas With Rae Sremmurd»։ Complex (անգլերեն)։ Վերցված է 2018-02-08
- ↑ «Rae Sremmurd Behind The Scenes with Shorty Da Prince»։ ZHipHopCleveland.com.com։ WENZ։ հուլիսի 2, 2014
- ↑ Weiner Jonah (2018-04-03)։ «High Times With the Black Beatles: Inside Rae Sremmurd's Wild Third Album»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2018-12-28
- ↑ «Interview: Rae Sremmurd»։ ACCLAIM։ Վերցված է 2018-02-08
- ↑ Drinks On Us (feat. The Weeknd, Swae Lee & Future) - Single by Mike WiLL Made-It on Apple Music, https://itunes.apple.com/us/album/drinks-on-us-feat-the-weeknd-swae-lee-future-single/id974219390, վերցված է 2018-02-08
- ↑ «Rae Sremmurd Chart History»։ Billboard։ Վերցված է 2018-12-28
- ↑ «French Montana Earns First No. 1 on Hot Rap Songs Chart With 'Unforgettable'»։ Billboard։ Վերցված է 2018-02-08
- ↑ «French Montana Chart History»։ Billboard։ Վերցված է 2018-02-08
- ↑ 12,0 12,1 Morris Jessie։ «Swae Lee Announces Debut Solo Album 'Swaecation'»։ Complex
- ↑ «Rae Sremmurd Announce Release Date For "SR3MM" Triple Album»։ HotNewHipHop։ April 27, 2018։ Վերցված է April 27, 2018
- ↑ Bein Kat։ «Ellie Goulding Shines With Diplo & Swae Lee on 'Close to Me': Listen»։ Billboard։ Վերցված է դեկտեմբերի 4, 2018
- ↑ «Early Release! Billboard Hot 100 Top 10 November 3rd, 2018 Countdown»։ Billboard
- ↑ Trust Gary (January 14, 2019)։ «Post Malone & Swae Lee's 'Sunflower (Spider-Man: Into the Spider-Verse)' Hits No. 1 on Billboard Hot 100»։ Billboard։ Վերցված է January 15, 2019
- ↑ Zemler Emily։ «Hear Madonna and Swae Lee Team Up for ‘Crave’»։ Rolling Stone (անգլերեն)։ Վերցված է May 11, 2019
- ↑ «59th Annual Grammy Awards Winners & Nominees»։ Grammy
- ↑ «61st Annual Grammy Awards Winners & Nominees»։ Grammy
- ↑ «Winners by Categorie - 2017 Woodies»։ MTV
- ↑ «2016 Soul Train Awards: See the Full Winners List»։ Billboard
|