Post Malone

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Post Malone
Ի ծնե անունանգլ.՝ Austin Richard Post
Ծնվել էհուլիսի 4, 1995(1995-07-04)[1][2] (28 տարեկան)
Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, փոփ-ռեփ, փոփ, ժամանակակից R&B, Թրեպ երաժշտություն, էմո ռոք, cloud rap?, country rap? և գրանջ
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ և կիթառ
ԼեյբլRepublic Records և Մերկուրի Ռեքորդս
ԿրթությունTarrant County College? և Grapevine High School?
Պարգևներ
Կայքpostmalone.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Post Malone Վիքիպահեստում

Օսթին Ռիչարդ Պոստ (անգլ.՝ Austin Richard Post, հուլիսի 4, 1995(1995-07-04)[1][2], Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ, առավել հայտնի է Post Malone կեղծանվամբ), ամերիկացի հիփ հոփ կատարող, երգահան և պրոդյուսեր։ Նա լայնորեն ճանաչվել է 2015 թվականի փետրվարին իր առաջին դեբյուտային սինգլից՝ «White Iverson»-ի թղարկումից հետո[3]։ Դրան հաջորդեցին Ջասթին Բիբերի և Quavo-ի հետ երգերը։ Առավել մեծ հաջողության է հասել ռեփեր 21 Savage-ի հետ՝ իրենց «Rockstar»-ով, որը Billboard Hot 100 և մի շարք այլ չարթերում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2015 թվականի օգոստոսին Post Malone-ը պայմանագիր է կնքել Republic Records լեյբլի հետ։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին նա թողարկել է իր առաջին՝ «Stoney» ստուդիական ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1995 թվականի հուլիսի 4-ին Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում[5]։ Պոստը մեծացել է իր հոր Ռիչ Պոստի և իր խորթ մայր Ջոդի Փոստի հետ։ Պոստի հայրը իր երիտասարդ տարիքում դիջեյ էր և ներկայացրեց երաժշտության տարբեր ժանրեր, այդ թվում` հիփ հոփ, քանթրի և ռոք[6]։

Երբ Պոստը 9 տարեկան էր իր ընտանիքի հետ տեղափոխվեց Գրեյպվայն[7]։ Պոստը սկսեց կիթառ նվագել և մասնակցել է 2010 թվականի Crown the Empire-ի լսումներին, սակայն մերժվեց, քանի որ լսումների ժամանակ լարված էր։ Նա պնդում է, որ իր հետաքրքրությունը կիթառի հանդեպ առաջացել է հայտնի Guitar Hero տեսախաղի շնորհիվ[8]։ Նրա խոսքերով իր առաջին փորձը, որպես պրոֆեսիոնալ երաժիշտ, կատարել է հևի մետալ խմբի մեջ[9]։ Ավելի ուշ նա անցավ թեթև ռոքի, հետո հիփ-հոփ, ապա սկսեց փորձ կատարել FL Studio-ում[9]։ 16 տարեկանում Պոստը ձայնագրեց իր առաջին միքսթեյփը՝ «Young and After Them Riches» անվամբ[9]։ Նա այն Գրեյպվայնի ավագ դպրոցում ցույց տվեց իր դասընկերներին[10]։ Նա ասում է, որ երաժշտության հանդեպ սերը ժառանգել իր հորից, որը նրան ծանոթացրեց երաժշտության տարբեր ժանրերի հետ։ Ավագ դպրոցում հաղթել է «Ամենայն հավանականությամբ հայտնի կդառնա» անվանակարգում։ Որպես դեռահաս նա աշխատել է Chicken Express-ում[8]։

Նա ընդունվեց Սիրաքյուսի համալսարան, մի քանի ամիս սովորեց այնտեղ, իսկ հետագայում թողեց այն։ Հետագայում Պոստը իր ընկերոջ` Ջեյսոն Ստոուքսի հետ տեղափոխվեց Լոս Անջելես, Կալիֆորնիա[9]։ Տեղափոխելուց հետո Պոստը, Ստոուքսը և մի քանի այլ պրոդյուսերներ ստեղծեցին BLCKVRD երաժշտական խումբը և միասին երգեր ձայնագրեցին[11]։ Նրանցից ոմանք, այդ թվում` Պոստը, տեղափոխվել են Սան Ֆերնանդո։

Երաժշտության ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոստի երաժշտությունը նկարագրվում է որպես «քանթրի, գրանջ, հիփ հոփ և R&B»[12]: Օսթին իրեն կոչում է բազմակողմանի[13]։ Նրա վոկալը լակոնիկ ոճի է։ Պոստը իրեն անվանում է նաև «առանց ժանրի»։ Նա ունի Բոբ Դիլանի կերպարով դաջվածք։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.syracuse.com/entertainment/2017/10/post_malone_syracuse_father.html
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 David Jeffries։ «Post Malone Bio»։ allmusic.com (անգլերեն)։ Allmusic։ Վերցված է 2017-11-19 
  4. «Post Malone - Chart History»։ Billboard։ Վերցված է October 9, 2017 
  5. «Post Malone's Homecoming»։ PigeonsandPlanes (անգլերեն)։ Վերցված է 2017-12-10 
  6. «Rapper Post Malone's father talks Syracuse roots, musical influences -- and haters»։ syracuse.com (en-US)։ Վերցված է 2017-12-10 
  7. H3 Podcast (2017-05-22)։ «H3 Podcast #7 - Post Malone & Joji»։ Վերցված է 2017-12-10 
  8. 8,0 8,1 «Post Malone: Confessions of a Hip-Hop Rock Star»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-18-ին։ Վերցված է 2017-12-10 
  9. 9,0 9,1 9,2 9,3 westfesttv (2016-02-09)։ «GGN Post Malone Has The Sauce»։ Վերցված է 2017-12-10 
  10. «How Post Malone Became The Most Random Success In Rap»։ The FADER (անգլերեն)։ Վերցված է 2017-12-10 
  11. «How Post Malone Went From SoundCloud to Stadium Status» (անգլերեն)։ Complex։ Վերցված է 2017-12-10 
  12. «Facing The Music With Post Malone»։ Clash Magazine (անգլերեն)։ Վերցված է 2017-12-10 
  13. «Stoney album showcases Post Malone’s unique musical style»։ The Daily Mississippian (en-US)։ 2017-01-04։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-08-ին։ Վերցված է 2017-12-10