DJ Khaled

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Dj Khaledից)
Dj Khaled
Ի ծնե անունանգլ.՝ Khaled Mohamed Khaled և արաբ․՝ خالد محمد خالد‎‎
Նաև հայտնի է որպեսDJ Khaled
Ծնվել էնոյեմբերի 26, 1975(1975-11-26)[1] (48 տարեկան)
Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտությունդիջեյ, երաժշտական մենեջեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, hype man և media personality
ԼեյբլEntertainment One Music և We the Best Music Group?
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ և Dr. Phillips High School?
ԱմուսինNicole Tuck?
Կայքdjkhaledofficial.com
 DJ Khaled Վիքիպահեստում

Dj Khaled (իրական անուն Քալեդ բեն Աբդուլ Քալիդ, նոյեմբերի 26, 1975(1975-11-26)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), հիփ հոփ կատարող, բիթմեյքեր, երաժշտական պրոդյուսեր։ Իր առաջին ալբոմը թողարկել է 2006 թվականին՝ «Listennn... the Album» անունով։ 2007 թվականին We the Best ալբոմը, 2008 թվականին՝ We Global և 2010-ին՝ Victory։ Դավանում է իսլամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dj Khaled-ը ծնվել է Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ Նա ունի պաղեստինյան արմատներ և ապրում է Փեմբրուկ Փայնսում։ 2004 թվականից մինչև 2006 թվականն օգնել է այնպիսի կատարողներին, ինչպիսիք են Fabolous, Fat Joe։

2006 թվականի հունիսին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Listennn... the Album» անունի տակ 12-րդ հորիզոնականով Billboard 200-ում։

We the Best ալբոմը լույս է տեսել 2007 թվականին «I’m So Hood» սինգլով։ «We Takin 'Over» սինգլը Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը։ Նույն թվականին Dj Khaled ստացել է երկու մրցանակ՝ «ամենալավ տեսահոլովակ» («We Takin Over»), իսկ մյուսը՝ «ամենալավ ռադիո DJ»:

2008 թվականին իր երրորդ՝ We Global ալոբմը թողարկվել է Akon-ի, Rick Ross-ի, Trick Daddy-ի, Ace Hood-ի հետ "Out Here Grindin" և Kanye West-ի ու T-Pain-ի հետ "Go Hard" սինգլներով։

2009 թվականին նա նշանակվել է Def Jam South-ի նախագահ։

Իր չորրորդ ստուդիական ալբոմը Victory անունի տակ թողարկվել է 2010 թվականին։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են Drake, Lil Wayne, Rick Ross, Nas, Snoop Dogg, Ludacris, Nelly և շատ ուրիշները։ «All I Do Is Win» սինգլը սերտիֆիկացվել է, որպես ոսկե սինգլ։ Ալբոմը քիչ է վաճառվել և Billboard 200-ում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

DJ Khaled-ը Twitter-ում հայտարարել է հաջորդ ալբոմի անվանումը՝ We the Best Forever։ Քալեդն օգոստոսի 19-ին ստորագրել է Cash Money Records-ի և Universal Motown-ի հետ պայմանագիր։ Առաջին սինգլը՝ «Welcome to My Hood» անունի տակ թողարկվել է 2011 թվականի հունվարին։ Երգը թողարկվել է Cash Money Records և Universal Motown-ում։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Մայամիում։

I’m the One սինգլը 2017 թվականի գլխավորել է Ավստրալիայի, ԱՄՆ-ի (Billboard Hot 100)[2] և ՄԵծ Բրիտանիայի (UK Singles Chart)[3] հիթ-շքերթները։

Հունիսի 16-ին թողարկել է երգչուհի Ռիհաննայի հետ «Wild Thoughts» երգի տեսահոլովակը։

2018 թվականի հուլիսի 27-ին թողարկվել է «No Brainer» երգը Ջասթին Բիբերի մասնակցությամբ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Listennn... the Album (2006)
  • We the Best (2007)
  • We Global (2008)
  • Victory (2010)
  • We the Best Forever (2011)
  • Kiss the Ring (2012)
  • Suffering from Success (2013)
  • I Changed A Lot (2015)
  • Major Key (2016)
  • Grateful (2017)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BET Awards
    • 2008, Ամենալավ համատեղ աշխատանք («I’m So Hood (Remix)») Young Jeezy-ի, Ludacris-ի, Busta Rhymes-ի, Big Boi-ի, Lil Wayne-ի, Fat Joe-ի, Birdman-ի և Rick Ross-ի հետ (Անվանակարգվել է)[4]
  • BET Hip Hop Awards
    • 2009, Տարվա DJ (Անվանակարգվել է)
    • 2008, Տարվա DJ (Հաղթել է)[5]
    • 2008, Տարվա MVP (Անվանակարգվել է)[6]
    • 2008, Ամենալավ համատեղ աշխատանք («I’m So Hood (Remix)») Young Jeezy-ի, Ludacris-ի, Busta Rhymes-ի, Big Boi-ի, Lil Wayne-ի, Fat Joe-ի, Birdman-ի և Rick Ross-ի հետ (Հաղթել է)[7]
    • 2007, People’s Champ Award («We Takin' Over») Akon, T.I., Rick Ross, Fat Joe, Birdman և Lil Wayne հետ (Անվանակարգվել է)[8]
    • 2007, Ամենալավ համատեղ հիփ հոփ աշխատանք («We Takin' Over») Akon, T.I., Rick Ross, Fat Joe, Birdman, & Lil Wayne (Անվանակարգվել է)[9]
  • Ozone Awards
    • 2008, Տարվա DJ (Հաղթել է)[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Trust, Gary (2017 թ․ մայիսի 8). «DJ Khaled's All-Star 'I'm the One' Debuts at No. 1 on Billboard Hot 100». Billboard. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  3. «DJ Khaled secures his first Official UK Number 1 single with I'm The One». OfficialCharts. 2017 թ․ մայիսի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  4. Best Collaboration Արխիվացված 2009-06-27 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ). BET Awards 2008.
  5. DJ of the Year Արխիվացված 2009-04-29 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ). BET Hip Hop Awards, 2008.
  6. MVP of the Year Արխիվացված 2009-04-29 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ). BET Hip Hop Awards, 2008.
  7. Best Collabo Արխիվացված 2009-04-29 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ). BET Hip Hop Awards 2008.
  8. Alltel People’s Champ Award. BET Hip Hop Awards, 2007.
  9. Best Hip-Hop Collabo. BET Hip Hop Awards, 2007.
  10. Reid, Shaheem (2008 թ․ օգոստոսի 12). «Rick Ross, T-Pain, Big Boi, David Banner Rock Ozone Awards In Houston Despite Pre-Show Scuffle». MTV News. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «DJ Khaled» հոդվածին։