Գրայմս
Գրայմս | |
---|---|
Գրայմսը 2011 թվականի հոկտեմբերին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Grimes |
Ի ծնե անուն | Քլեր Էլիս Բուշե |
Նաև հայտնի է որպես | Grimes |
Ծնվել է | մարտի 17, 1988 (36 տարեկան) Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1] |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | Սինթփոփ, արթ փոփ, դրիմ փոփ, էքսպերիմենտալ փոփ |
Մասնագիտություն | |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ |
|
Գործունեություն | 2009-ներկա |
Լեյբլ |
|
Կրթություն | ՄաքԳիլի համալսարան |
Կապված | d'Eon, Բրուք Քենդի, Blood Diamonds, Majical Cloudz, Նիքոլ Դոլլանգանգեր, HANA |
Պարգևներ | |
Կայք | grimesmusic.com |
Grimes Վիքիպահեստում |
Քլեր Էլիս Բուշե (անգլ.՝ Claire Elise Boucher, մարտի 17, 1988, Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), ավելի հայտնի որպես Գրայմս (անգլ.՝ Grimes), կանադացի երգիչ, երաժիշտ, երգահան, երաժշտական հոլովակների ռեժիսոր և պրոդյուսեր[2][3][4]։
Ծնվել է և մեծացել Վանկուվերում, անդըրգրաունդ երաժշտական աշխարհում առաջին անգամ հայտնվել է Մոնրեալի ՄաքՋիլլ համալսարանում սովորելու տարիներին և այս շրջանում էլ սկսել է ձայնագրել իր էքսպերիմենտալ երաժշտությունը։
Arbutus Records-ի միջոցով 2010 թվականին Գրայմսը արձակում է իր Geidi Primes և Halfaxa ալբոմները, ինչպես նաև 4AD-ի հետ պայմանագիր կնքում 2011 թվականին։ Իր երրորդ ստուդիական ալբոմը՝ Visions-ը (2012), և նրա սինգլներ Genesis-ն ու Oblivion-ը արժանացան քննադատների կողմից համատարած գովեստի․ ալբոմը անվանվեց «տարվա ամենատպավորիչ ալբոմներից մեկը» New York Times-ի կողմից[5], նոմինացվեց Փոլարիս մրցանակի համար, արժանացավ Juno Award-ի՝ որպես «Տարվա էլեկտրոնիկ ալբոմ»[6]։ Նրա չորրորդ ստուդիական ալբոմը՝ Art Angels-ը, դուրս եկավ 2015 թվականին և դարձավ Գրայմսի առայժմ ամենաբարձր գնահատված պրոյեկտը ԱՄՆ-ում՝ չարթերում 36-րդ տեղը գրավելով։
Քննադատները և լրագրողները արժևորում են Գրայմսի երաժշտությունը վոկալ էլեմենտների ատիպիկ կոմբինացիաների համար, ինչպես և նշում նրա բազմաժանր ազդեցությունները՝ էլեկտրոնիկայից մինչև փոփ, հիփ հոփից ու R&B-ից մինչև միջնադարյան երաժշտություն։ 2013 թվականին Գրայմսը արժանացավ Webby Award-ի՝ որպես Տարվա արտիստ[7]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշեն ծնվել և մեծացել է Կանադայի Վանկուվեր քաղաքում[8][9]։ Նա ունի քվեբեքյան, ուկրաինական, ռուսական և իտալական արմատներ[10][11][12]։ Նա ավարտել է Լորդ Բինգի միջնակարգ դպրոցը[13] և 11 տարի բալետ սովորել[14]։ 2006 թվականին՝ 18 տարեկանում, տեղափոխվել է Քվեբեքի Մոնրեալ քաղաք՝ ՄաքՋիլլ համալսարանում նյարդաբանություն, փիլիսոփայություն և ռուս գրականություն սովորելու[9][15][16]։ Իր ինտերվյուներում Գրայմսը բացատրում է, որ երաժշտության հետ առաջին անգամ ասոցիացվել է մի ընկերոջ միջոցով, ով խնդրել է իր համար բեքվոկալ լինել, ինչի փորձառությունից հետո Քլերը խնդրել է վերջինիս ուտելիքի դիմաց իրեն տալ GarageBand-ի տարրական գիտելիքներ, որոնք էլ յուրացնելով՝ անցել է սեփական էքսպերիմենտալ երաժշտությունը ստեղծելուն։ Ժամանակի հետ ավելի խորանալով երաժշտության մեջ՝ Բուշեն շուտով բաց է թողնում համալսարանի դասերի մեծ մասը՝ ներկայանալով միայն քննություններին, որն էլ հանգեցնում է սկզբում համալսարանի ղեկավարության կողմից պատժիչ գործողությունների, և ի վերջո՝ համալսարանից հեռացմանը[17]։ Մնալով Մոնրեալում՝ Գրայմսը իր ընկերների հետ սկսում է համերգներ տալ Lab Synthèse-ում, որը հենց իրենք էլ հիմնել էին, և որը գտնվում էր լքված տեքստիլ գործարանում, որից դուրս էր եկել Artubus Records-ը[18]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-13․ Geidi Primes, Halfaxa, Visions
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրայմսի դեբյուտ ալբոմը՝ Geidi Primes-ը, թողարկվել է 2010 թվականին Artubus Records-ի կողմից՝ կասետի վրա։ Ավելի ուշ նույն թվականին Գրայմը թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ Halfaxa-ն, կրկին Artubus-ի միջոցով։ 2011 թվականին դուրս է գալիս Գրայմսի և d'Eon-ի համատեղ 12"-ը՝ Darkbloom-ը։ Թեև տարածված էր կարծել, որ Բուշեի կեղծանունը հարգանքի տուրք է Քեն Գրայմսին՝ չինստիտուցիոնալիզացված նկարչին, ով հայտնի է իր այլմոլորակային պատկերներով[19], 2014 թվականի դեկտեմբերին նա բացահայտեց, որ անունը եկել է նրանից, որ իր MySpace-ի էջում հաճախ էր տեսնում գրայմ երաժշտական ժանրի երգեր, չնայած այն ժամանակ չգիտեր, թե ինչ ժանր է դա։ 2011 թվականի օգոստոսին Գրայմսը վերահրատարակեց իր առաջին ալբոմը No Pain in Pop Records-ի միջոցով՝ առաջին անգամ CD և վինիլային ֆորմատով[20]։ Նույն թվականին նա մասնակցություն ունեցավ Majical Cloudz-ի Dream World սինգլում[21] և համագործակցեց DJ/պրոդյուսեր Blood Diamonds-ի հետ[22][23]։
Նա համաձայնություն ձեռք բերեց 4AD ձայնագրման լեյբլի հետ 2012 թվականի հունվարին։ Նրա երրորդ ամբողջական ստուդիական ալբոմը՝ Visions-ը, թողարկվեց հունվարի 31-ին Կանադայում Artubus-ի միջոցով, մինչդեռ մնացած ամեն տեղ այն թողարկվեց 4AD-ի միջոցով հաջորդ երկու ամիսների ընթացքում[24]։ Ալբոմը հաջողություն ունեցավ և քննադատական բարձր գնահատականի արժանացավ՝ հայտնվելով բազմաթիվ երաժշտական պարբերականների տարեվերջյան ցուցակներում։ NME-ն այն ներառեց բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմների 2013 թվականի ցուցակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1033775290 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ "On Display: Claire Boucher". TVMcGill. 2011-01-18. Archived from the original on 2012-05-28. Retrieved 2011-06-07.
- ↑ "Album Reviews: d'Eon / Grimes: Darkbloom EP". Pitchfork. 2011-05-19. Retrieved 2011-06-07.
- ↑ "GRIMES & D'EON INTERVIEW: "EVERYTHING IS GAINED."". Dummy Magazine. 2011-04-20. Retrieved 2012-02-19.
- ↑ Caramanica, Jon (February 20, 2012). "Reviews of Albums From Grimes, Galactic and Tyga". The New York Times (The New York Times Company). Retrieved February 21, 2012.
- ↑ "2014 Nominees & Winners - The JUNO Awards". Junoawards.ca. Retrieved 2014-08-04.
- ↑ "Welcome to the Webby Awards". Webbyawards.com. Archived from the original on 2014-10-21. Retrieved 2014-08-04.
- ↑ Sound says most to Grimes. Retrieved June 7, 2011
- ↑ 9,0 9,1 Christiansen, Lisa. Today on Appetite for Distraction: Grimes. BBC Radio 3 (live radio broadcast). Retrieved June 7, 2011
- ↑ "Grimes on Sur Le Vif, interviewed by Fanny Lefort ('oldish')". YouTube. 2012-05-05. Retrieved 2012-12-27.
- ↑ Glassberg, Rachel (May 18, 2012). "Six Questions for... Grimes". Exberliner. Retrieved January 22, 2013.
- ↑ Grimes ou l'anti pop / Tout Le Monde En Parle
- ↑ Francois Marchand (2012), Grimes in the Spotlight with Brilliant Visions, Vancouver Sun, archived from the original on May 9, 2012, retrieved April 15, 2013
- ↑ Grimes of the Heart. Interview Magazine, interview with Grimes by Durga Chew-Bose.
- ↑ Richards, Sam (27 April 2012). "Grimes: nine days without food, sleep or company gave me Visions". The Guardian. Retrieved 15 June 2012.
- ↑ "Claire Boucher as Grimes: the coolest girl in Canada". The Globe and Mail. Retrieved 2016-05-07.
- ↑ Battan, Carrie (16 October 2011). "Montreal's Claire Boucher makes featherlight GarageBand pop as Grimes.". Pitchfork Media. Retrieved 20 February 2012.
- ↑ Holson, Laura H. (7 March 2012). "Claire Boucher, known as Grimes, Mines Beauty from the Dark Side". New York Times. Retrieved 15 June 2012.
- ↑ Jones, Lucy (2012-03-19). "SXSW 2012: Grimes on drugs, religion and the secret behind her unusual name – Telegraph Blogs". Blogs.telegraph.co.uk. Retrieved 2012-12-31.
- ↑ Riewer, Brian (12 July 2011). "Grimes Set To Re-Release Debut Album". Sun on the Sand. Archived from the original on 2013-11-12. Retrieved 19 February 2012.
- ↑ "video: Majical Cloudz (featuring Grimes) – "Dream World"". Gorilla vs. Bear. 28 June 2011. Retrieved 22 February 2012.
- ↑ Weatherall, Andrew (7 July 2011). "DUMMY MIX 79 // BLOOD DIAMONDS". Dummy Magazine. Retrieved 22 February 2012.
- ↑ "Siren Seduction: Q&A With Electronic Musician Grimes". The Creator's Profect. 2012-02-01. Retrieved 2012-02-20.
- ↑ Battan, Carrie (4 January 2012). "Grimes Signs to 4AD, Listen to New Track "Genesis" From Visions". Pitchfork. Retrieved 13 January 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրայմս» հոդվածին։ |
|
- Մարտի 17 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կանադայում ծնվածներ
- Սոպրանոներ
- ՄաքԳիլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի երգչուհիներ
- Բեմական կեղծանուններ
- Բուսակերներ
- Կանադացի երգահաններ
- Կանադացի երգիչներ
- Կանադացի կին արվեստագետներ
- Կանադացի պրոդյուսերներ
- Կանադացի ռեժիսորներ
- Կանադացի ֆեմինիստներ
- Կին բլոգերներ
- Ֆեմինիստ արվեստագետներ
- Ֆեմինիստ բլոգերներ
- Ֆեմինիստ երաժիշտներ