Ֆրիդրիխ I Շիկամորուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրիդրիխ Շիկամորուսից)
Ֆրիդրիխ I Շիկամորուս
Սուրբ Հռոմի կայսր
Ֆրիդրիխի ոսկե կիսանդրի, 12-րդ դար
Իշխանությունհունվարի 2, 1155հունիսի 10, 1190
ԹագադրումՀունիսի 18, 1155
(Հռոմ)
ԳերմաներենFriedrich
Ծնվել է՝1122
Ծննդավայր Վայնգարտեն, Բադեն-Վյուրտենբուրգ
Մահացել է՝Հունիսի 10, 1190
(67–68 տարեկան) մահը պատահարից[1]
Վախճանի վայրՍելևկիա գետ, Կիլիկիա
Սուրբ Պետրոս եկեղեցի
Երկիր Սրբազան Հռոմեական կայսրություն[2]
ՀաջորդողՀենրիխ VI
ՈւղեկիցԱդելայիդե Վոհբուրգցի
Բեատրիս I (Բուրգունդիայի դքսուհի)
ՏոհմՀոհենշտաֆուններ
քաղաքական գործիչ
ՀայրՖրիդրիխ II
(Շվաբիայի դուքս)
ՄայրՅուդիտ Բավարիացի
ԵրեխաներՖիլիպ Շվաբեցի[3], Հենրիխ VI[3], Ֆրիդրիխ V[4], Ֆրիդրիխ VI (Շվաբիայի դուքս), Կոնրադ II[4], Օտտո I, Beatrice Schwäbische?, Sophie of Hohenstaufen? և Agnes von Staufen?
Հավատքկաթոլիկություն

Ֆրիդրիխ I Շիկամորուս (դեկտեմբեր 1122[6][7][8][…], Ագնո, Շվաբիայի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունիսի 10, 1190[1] կամ հունիսի 24, 1190(1190-06-24)[5], Գյոքսու, Կիլիկիայի Հայկական Թագավորություն[1]), Գերմանիայի թագավոր (1152-1190 թթ.) և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր (1155-1190 թթ.)։

Սերել է Շտաուֆենների հարստությունից։ Մինչև սրբազան կայսր կարգվելը իշխել է որպես Շվաբիայի դուքս։ 1152 թվականին կարգվել է Գերմանիայի թագավոր, իսկ 1155 թվականին՝ կայսր։ Վեց արշավանք է ձեռնարկել Իտալիա (1154-55, 1158-62, 1163-64, 1166-68, 1174-78, 1183)՝ փորձելով վերացնել լոմբարդական քաղաքների ինքնավարությունը։ «Շիկամորուս» (իտալերեն՝ Barbarossa) մականունը ստացել է Իտալիա կատարած արշավանքների ժամանակ։

Շիկամորուսը մասնակցել է Խաչակրաց երրորդ արշավանքին (1189)։ Իր բանակով նա անցել է Հունգարիան, Սերբիան, Բուլղարիան և Բյուզանդիայի տարածքով հասել Կիլիկյան Հայաստան, որից հետո մուսուլմանական բանակի հրամանատար Սալահ ադ-Դինը այլ զորավարների հետ սկսել է կանոնավոր հարձակվել նրա խաչակիրների վրա։ 1190 թվականի հունիսի 10-ին խեղդվել է Կիլիկիայի Սելևկիա գետում, ինչից հետո նրա զորքերի մեծ մասը ցրվել են և վերադարձել տուն։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխը սերել է Շտաուֆենների ազնվական տնից։ Շտաուֆենների ծագումն առ այսօր պարզ չէ։ Հոր կողմից նախնիները աննշան են եղել և իրենց մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ամուսնությունների, պաշտոնների ձեռքբերումների և հոգևորականության և այլ ազդեցիկ մարդկանց հետ սերտ համագործակցության շնորհիվ Շտաուֆեններին հաջողվել է ամրապնդել իրենց դիրքերը մինչև Գերմանիայի թագավորության գահին բարձրանալը[9]։

Շտաուֆենների համար կարևոր էին մայրական կողմից նրանց ամուսնական կապերը Սալիական կայսերական հարստության հետ։ Ֆրիդրիխի տատը՝ Ագնեսը, Սալիական Հենրիխ IV կայսեր դուստրն էր։ Ֆրիդրիխը հանդես է եկել որպես Սալիական առաջին կայսր Կոնրադ II-ի հետնորդ, որին նա մի քանի անգամ փաստաթղթերում հիշատակել է որպես իր նախահոր[10]։ Շտաուֆենների վերելքը տեղի է ունեցել Հենրիխ IV-ի՝ Սաքսոնիայի և Շվաբիայի իշխանների հետ հակամարտության արդյունքում։ Շիկամորուսի պապը՝ Ֆրիդրիխ I-ը 1079 թվականին թագավորից ստացել Շվաբիայի դքսությունը և ամուսնացել թագավորի դուստր Ագնեսի հետ։ 1105 թվականին Շիկամորուսի հայրը՝ Ֆրիդրիխ II-ը հորից ժառանգել է Շվաբիայի դքսությունը։ 1116 թվականին Հենրիխ IV-ին գահընկեց է արել նրա որդին, ինչից հետո Ֆրիդրիխ II-ը և իր եղբայր Կոնրադը ստանձնել են կայսրության հյուսիսային մասում փոխանորդությունը։ Ծառայելով Սալիական կայսրերին, Ֆրիդրիխ II-ը կարողացել է զգալիորեն ընդլայնել իր կալվածքները[11]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխը ծնվել է 1122 թվականի դեկտեմբերի կեսերին, հավանաբար Ագնոյում, Շվաբիայի դուքս Ֆրիդրիխ II-ի և Յուդիտ Բավարացու ընտանիքում[12]։ Մայրը Վելֆերի ազնվական տնից էր․ Վելֆերը Շտաուֆենների մրցակիցներն էին։ Սովորել է ձիավարություն, որսորդություն և զենքով կռվել։ Տառաճանաչ չի եղել և չի տիրապետել լատիներենին[13]։ 1138 թվականին Ֆրիդրիխը հորեղբայրը՝ Կոնրադը ընտրվել է Գերմանիայի թագավոր։ Շիկամորուսը մասնակցել է իր հորեղբոր մի շարք ժողովների և հաճախակի այցելել արքունիքը։ Մոտ 1147 թվականին ամուսնացել է հյուսիսային Բավարիայի Վոհբուրգի մարգրավ Դիպոլդ III-ի դստեր՝ Ադելայի հետ։ Նույն թվականին, հոր մահից հետո ժառանգել է Շվաբիայի դքսությունը։ 1147-1149 թվականներին մասնակցել է իր հորեղբայր Կոնրադ կայսեր խաչակրաց արշավանքին։ Արշավանքը ձախողվեց, իսկ թագավորը հիվանդացավ մալարիայով։ 1151/52 տարեվերջին Կոնրադը ձգտում էր ապահովել իր որդու՝ Ֆրիդրիխ Ռոտենբուրգցու ընտրությունը որպես թագավոր, սակայն կայսրը մահացել է 1152 թվականի փետրվարի 15-ին։ 1152 թվականի մարտի 4-ին Մայնի Ֆրանկֆուրտում թագավոր է ընտրվել Ֆրիդրիխ Շիկամորուսը[14]։ Ֆրիդրիխի ժամանակակիցները համարում էին, որ քանի որ ինքը սերում էր և՛ Վելֆերի, և՛ Շտաուֆենների տոհմերից, կկարողանար լուծել թագավորության ներքին խնդիրները[15]։

Շիկամորուսը սկզբնական շրջանում իր տիրապետության տակ ուներ միայն Շվաբիայի և Ֆրանկոնիայի դքսությունները։ Գերմանիան, որը Շիկամորուսը փորձում էր միավորել, 1600-ից ավելի անհատական պետություններից բաղկացած հավաքածու էր, որոնցից յուրաքանչյուրն իր իշխանն ուներ։ Ֆրիդրիխը ցանկանում էր իշխանների հետ ընդհանուր շահեր գտնելով միավորել Գերմանիան, չէր ցանկանում վերջ դնել միջնադարյան ֆեոդալականությանը՝ ի տարբերություն Անգլիայի Հենրիխ II-ի։ Արտերկրում, Ֆրիդրիխը միջամտել է Դանիայի քաղաքացիական պատերազմին և բանակցություններ է վարել Բյուզանդական կայսրության կայսր Մանուել I Կոմնենոսի հետ։ 1153 թվականի մարտին Ֆրիդրիխը Հռոմի պապ Եվգենիոս III հետ կնքել է Կոնստանցի պայմանագիրը, որով նա խոստանում էր, իրեն թագադրելու դեպքում, պաշտպանել պապականությունը, խաղաղություն չկնքել Սիցիլիայի արքա Ռոժեր II կամ եկեղեցու այլ թշնամիների հետ, և օգնել պապին վերահսկողություն վերահաստատել Հռոմ քաղաքի նկատմամբ։  

Առաջին իտալական արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխը կատարել է վեց արշանք դեպի Իտալիա։ Առաջինը սկսվել է 1154 թվականի հոկտեմբերին, նա պլանավորել էր արշավանք նորմանների դեմ, որոնց ղեկավարում էր Սիցիլիայի Վիլհելմ I թագավորը։ Հնազանդեցնելով Միլանը, նա հաջողությամբ պաշարեց Տորտոնան 1155 թվականի սկզբին՝ ոչնչացնելով քաղաքը։ Նա շարժվեց Պավիա, որտեղ, ըստ որոշ ուսումնասիրողների, ստացավ Երկաթյա թագը և Իտալիայի արքայի տիտղոսը։ Բոլոնիայի և Տոսկանիայի միջով անցնելով նա շուտով հասավ Հռոմ։ Այնտեղ, Ադրիանոս IV պապը պայքարում էր հանրապետական քաղաքի կոմունայի դեմ, որը գլխավորում էր Առնոլդ Բրեշիացին՝ Պիեռ Աբելարի (ֆրանսիացի փիլիսոփա, թեոլոգ) սանը։ Որպես բարի կամքի դրսևորում՝ Ֆրիդրիխը բաց թողեց վերածնված հռոմեական սենատի ներկայացուցիչներին, իսկ կայսերական զորքերը զսպեցին հանրապետականներին։ Առնոլդը կախաղան բարձրացվեց ապստամբության և դավաճանության համար։

Ֆրիդրիխի՝ Հռոմի պարիսպներին մոտենալուն պես պապը շտապեց հանդիպել նրան։ Արքայական վրանում արքան ընդունեց նրան և պապի ոտքերն համբուրելուց հետո, նա սպասում էր ստանալ ավանդական պատասխան համբույր՝ ի նշան խաղաղության։ Ֆրիդրիխը հրաժարվեց պապի զգեստի քողերը բարձրացրած նրան ուղեկցել դեպի վրան, իսկ Ադրիանոսն իր հերթին մերժեց պատասխան համբույր տալ։ Սակայն, մեկ օր տևած բանակցություններից հետո Ֆրիդրիխը համաձայնվեց արարողակարգը կատարել մինչև վերջ, որից հետո ասաց «Պետրոսի համար, և ոչ՝ Ադրիանոսի»։

Հաջորդ օրը, 1155 թվականի հունիսի 18-ին, Ադրիանոս IV-ը թագադրեց Սրբազան Հռոմեական կայսրության կայսերը Սուրբ Պետրոսի տաճարում, գերմանական բանակի ներկայությամբ։ Հռոմեացիները սկսեցին խռովություններ անել, և Ֆրիդրիխը ստիպված իր թագադրման օրը ճնշեց խռովությունը, որն հանգեցրեց ավելի քան 1000 հռոմեացիների մահվան և ավելի քան մի քանի հազարի վիրավորման։ Հաջորդ օրը, Ֆրիդրիխը, Ադրիանոսն ու Գերմանական բանակը ճանապարհ ընկան Տիվոլի։ Այնտեղից, նրանք հարձակվեցին Սպոլետոյի վրա և հանդիպեցին Մանուել Առաջին Կոմնենոսի դեսպանին, ով Ֆրիդրիխին մեծ նվերներ ընծայեց։

Մինչ Ֆրիդրիխն Իտալիայում էր, Գերմանիայում կրկին անկարգություններ էին տիրում, հատկապես Բավարիայում, բայց կարգուկանոնը նորից հաստատվեց Ֆրիդրիխի վճռական գործողությունների շնորհիվ։ Բավարիայի դուքսի կոչումը Հենրիխ Երկրորդ Յասոմիրգոթից անցավ Ֆրիդրիխի երիտասարդ ահեղ զարմիկ Հենրիխ Առյուծին, որը Վելֆերի տոհմից էր և Սաքսոնիայի դուքսը։  Իսկ Հենրիխ Երկրորդին տրվեց Ավստրիայի դքսությունը՝ որպես սփոփանք Բավարիան կորցնելուն, նրան տրվեց նաև  Privilegium Minus, ինչը տալիս էր նրան աննախադեպ իրավունքներ որպես Ավստրիայի դուքս։

1156 թվականի հունիսի 9-ին Վյուրցբուրգում, Ֆրիդրիխն ամուսնացավ Բուրգունդիայի կոմսուհի Բեատրիսի հետ, ով Ռենո (Ռեժինալդ) Երրորդի դուստրն ու ժառանգն էր։ Այսպիսով Շիկամորուսը կարողացավ տարածել իր գերիշխանությունը նաև Բուրգունդիայի մեծ չափեր ընդրկող թագավորության վրա։ Ֆրիդրիխն ընդունեց Հողային խաղաղության պակտը՝ Landfrieden-ը՝ գրված 1152-1157 թթ, որը ենթադրում էր պատիժ մի շարք հանցագործությունների համար, որոնցից գլխավոր դրույթն արգելում էր ռազմական ուժի կիրառումը Սրբազան Հռոմեական կայրության ներքին խնդիրների լուծման համար։ Ֆրիդրիխը իրեն հռչակեց որպես Հռոմեական աշխարգի միակ «Օգոստոս», դադարելով ճանաչել Մանուել Առաջինի իշխանությունը։ 

Հաջորդ իտալական արշավանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

1155 թվականին Ֆրիդրիխի վերադարձը Գերմանիա, ստիպեց Անդրիանոս պապին Սիցիլիայի արքան Վիլիամ Առաջինի հետ համաձայնության գալ՝ տալով վերջինիս այն տարածքները,որոնք Ֆրիդրիխի կողմից դիտվում էին որպես դոմինիոն։ Բարկացած պապի վրա և դեռ ցանկանալով հաղթել Իտալիայի հարավում Նորմաններին, 1158 թվականի հունիսին Ֆրիդրիխը սկսեց իր երկրորդ արշավանքը դեպի Իտալիա այս անգամ Հենրիխ Առյուծի և իր Սաքսոնյան զորքերի ուղեկցությամբ։ Արշավանքը հանգեցրեց Միլանի գրավմանը։ Դրանից հետո կայսրը հյուսիսիտալական քաղաքներում նշանակեց կայսերական չինովնիկներին և սկսվեց երկար պայքարը նորանշանակ Ալեքսանդր Երրորդ պապի հետ։

Ադրիանոս IV պապի մահից հետո սկսվեց 2 հակառակորդ պապերի ընտրությունը։ Առաջինը՝ Ալեքսանդր Երրորդը, իսկ մյուսը՝ հակապապ Վիկտոր IV-ը, որոնցից երկրորդին էլ աջակցել Ֆրիդրիխը և Կրեման ավերելուց հետո պահանջեց, որ Ալեքսանդրը կանգնի կայսրի առաջ և ընդունի կայսերական հրովարտակը։ Վերջինս մերժեց կայսեր պահանջը, իսկ Ֆրիդրիխն իր հերթին որպես պապ ճանաչեց Վիկտոր IV-ին 1160 թվականին։ Ի պատասխան այս քայլի՝ Ալեքսանդր Երրորդը բանադրեց և Ֆրիդրիխին և Վիկտոր IV-ին։ Ֆրիդրիխը փորձեց կազմակերպել միացյալ խորհուրդ Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս Յոթերորդի հետ 1162 թվականին որոշելու՝ ով պետք է լինի պապը։ Արքան մոտեցել էր հանդիպման վայր, երբ նրան տեղեկացրին, որ Ֆրիդրիխը Ալեքսանդրի քվեները կեղծել էր, Լյուդովիկոսը որոշեց չմասնակցել խորհրդին։ Արդյունքում՝ հարցը չլուծվեց։

Այս քաղաքական պայքարը տարավ նրան, որ Ալեքսանդր Երրորդ Պապը դաշինք կնքեց Սիցիլիայի Նորմանական իշխանության հետ ընդդեմ Ֆրիդրիխ Շիկամորուսի։ Մինչ այդ, վերջինս ստիպված էր զսպել մեկ այլ ապստամբություն Միլանում, որի ժամանակ՝ 1162 թվականի մարտի 6-ին, քաղաքի մեծ մասը ավերվեց ընդամենը 3 շաբաթ անց կայսեր հրամանից։ Միլանի ճակատագիրը հանգեցրեց Բրեշիայի և Պիաչենցիայի և շատ այլ իտալական քաղաքների հնազանդությանը։ Գերմանիա վերադառնալուն պես 1162 թվականի մոտ, Ֆրիդրիխը կանխեց Հենրիխ Առյուծի և մի շարք հարևան իշխանների կոնֆլիկտը, որոնք արդեն հոգնել էին Հենրիխի հզորությունից, ազդեցությունից և տարածքային ձեռքբերումներից։ Կայսրը նաև պատժեց Մայնցի քաղաքացիներին Արքեպիսկոպոս Առնոլդի դեմ ապստամբութան համար։

Ֆրիդրիխի Իտալիա  երրորդ «այցի» ժամանակ՝ 1163 թվականին, կայսրի պլանները Սիցիլիան գրավելու հոդս ցնդեցին իր դեմ ստեղծված հզոր կոնֆեդերացիայի (լիգայի) պատճառով, որը առաջացավ առաջին հերթին կայսերական բարձր հարկերի պատճառով։

1164 թվականին Ֆրիդրիխը Միլանի Սուրբ Էստորգիո Բազիլիկայից հափշտակեց այսպես կոչված «Բիբլիական Կախարդանքի» («Խելացի մարդիկ» կամ «Երեք արքաները»)  մասունքները և նվիրեց Քյոլնի Արքեպիսկոպոս՝ Ռեյնալդ Դասելին։ Մասունքները մեծ հավատային կարևորություն ունիեին Քրիստոնյա ուխտավորների համար։  Այսօր մասունքները պահվում են Քյոլնի տաճարի «Երեք արքաների մասունքներում»։ Վիկտոր IV հակապապի մահից հետո, Ֆրիդրիխը աջակցեց հակապապ Պասկալ Երրորդին, բայց բայց վերջինս շուտով հեռացվեց Հռոմից և Ալեքսանդր Երրորդը 1165 թվականին վերադարձավ իր դիրքին։

Մինչ այդ, Ֆրիդրիխը կենտրոնացել էր Հռենոսյան շրջանում խաղաղության հաստատմանը, որտեղ նա Աախենում կազմակերպեց մեծ տոնախմբություն Կառլոս Մեծի սրբադասման ժամանակ հենց Պասկալ Երրորդի հովանու ներքո։ Ազդված այն լուրերով, ըստ որի Ալեքսանդր Երրորդը պատրաստվում էր դաշնակցել Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսի հետ, 1166 թվականի հոկտեմբերին, Ֆրիդրիխը մեկնարկեց իր չորրորդ իտալական արշավանքը, նաև հույս ունենալով պահել Պասկալ Երրորդըի դիրքերը և թագադրել իր կնոջը՝ Բեատրիսին, որպես Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի։ Այս արշավանքին, սակայն, Հենրիխ Առյուծի մերժեց Ֆրիդրիխին և չմիացավ նրա իտալական արշավանքին, ավելի շատ ցանկանալով շարունակել իր հողային կռիվները իր հարևանների հետ և ընդարձակել իր տիրույթները ի հաշիվ Հյուսիսարևելյան Գերմանիայի Սլավոնական շրջանների։ 1167 թվականին Ֆրիդրիխը սկսեց Ասկոնյաի պաշարումը, որը ճանաչել էր Մանուիլ Առաջինի գերիշխանությունը, միևնույն ժամանակ, կայսերական ուժերը Բուքի իշխան Քրիստիանի և Դասելի իշխան Ռեինալդի հրամանատարությամբ փայլուն հաղթանակ տարան Հռոմեական զորքերի դեմ Մոնտե Պորցիոյի ճակատամարտում։ Այս ճակատամարտում կայսերական զորքերի թիվը կազմում էր 1600 զինվոր, 10000 Հռոմեականի դիմաց․ Այս հաղթանակից ոգևորված Ֆրիդրիխն արագացրեց Ասկոնյաի պաշարումը և շտապեց Հռոմ, որտեղ իր կնոջը թագադրեց որպես կայսրուհի և նաև ստացավ երկրորդ թագադրումը Պասկալ Երրորդի կողմից։ Ցավոք, նրա արշավանքի վրա ազդեց համաճարակը՝ մալարիա և բուբոնային ժանտախտ, որը սպառնում էր ոչնչացնել նրա բանակը, և ստիպել կայսրին որպես վտարանդի վերադառնալ հայրենիք։

1167 թվականին կայսրը իր տիրույթում վերցրեց նաև Շվաբիայի դքսությունը, իր որդի Ֆրիդրիխ 5րդ դարձավ Շվաբիայի նոր դուքս այդ տարում, իսկ նրա ավագ որդին՝ Հենրիխը թագադրվեց որպես Հռոմեացիների արքա 1169 թվականին իր հոր հետ միասին։

Հետագա տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Շիկամորուսը և իր որդիները․ մանրանկար «Վելֆերի պատմության» (Historia Welforum) մի ձեռագրից, 12-րդ դար

Հակագերմանականությունը տարածվեց ողջ Լոմբարդիայով՝ հանգեցնելով Միլանի վերականգնմանը 1169 թվականին։ 1174 թվականին՝ Ֆրիդրիխը ձեռնարկեց իր հինգերորդ արշավանքը Իտալիա, իր հետ բերելով 8000 ասպետ և ժամանեց Պիդմոնտ ուշ Սեպտեմբերին։ Հավանաբար այս ժամանակ էր հենց, որ ստեղծվեց Tafelgüterverzeichnis–ը՝ արքայական տիրույթների հաշվառումը։ Նրա դեմ դուրս եկավ պապամետ Լոմբարդիան լիգան, այս անգամ իր կազմում ընդգրկելով Վենետիկը, Սիցիլիան և Կոստանդնուպոլիսը։ Երբ հյուսիսիտալական քաղաքները պարտության մատնեցին Ֆրիդրիխին 1175 թվականին Ալեսսանդրիայում (քաղաքը կառուցել էին Միլանցիները այն բանից հետո, երբ կայսրը ավերեց Միլանը, քաղաքը հաճախ կոչում էին ծղոտե, քանի որ բոլոր տանիքները ծածկված էին ծղոտով), Եվրոպական աշխարհը շոկ ապրեց։ Իսկ Հենրիխ Առյուծի՝ Իտալիա օգնություն ուղարկելու մերժումից հետո արշավանքը ձախողվեց։ Ֆրիդրիխը կրեց ծանր պարտություն Միլանի մոտ՝ Լենյանոի ճակատամարտում (3000 զինվոր ՍՀԿ կողմից, 3500՝ Իտալիայի, 1176 թվականի մայիսի 29)։ Ճակատամարտում Ֆրիդրիխը վիրավորվեց և որոշ ժամանակ մարդիկ կարծում էին, թե նա մահացել է։ Այս ճակատամարտը շրջադարձային էր Ֆրիդրիխի՝ Իտալիայի  հանդեպ ունեցած ձգտումների համար։ Նա այլ ելք չուներ, քան սկսել բանակցել Ալեքսանդր Երրորդի և Լոմբարդիան լիգայի հետ խաղաղության համար։ Անանյիի խաղաղության համաձայնագրով 1176 թվականին, Ֆրիդրիխը ճանաչեց Ալեքսանդր Երրորդին որպես պապ, իսկ Վենետիկի խաղաղության համաձայնագրով 1177 թ․ կայսրը և պապը հաշտվեցին։ Իսկ Կոնստանցի պայմանագրով՝ 1183 թվականին կնքված, Ֆրիդրիխը վերադարձրեց քաղաքի մագիստր ընտրելու իրավունքը իտալացիներին։  Որպեսզի կոնսոլիդացներ իր կայսերական տիտղոսը իտալիական աղետալի արշավանքից հետո, Ֆրիդրիխը պաշտոնապես թագադրվեց որպես Բուրգունդիայի արքա 1178 թվականի հունիսի 30-ին Առլում։  Ֆրիդրիխը չներեց Հենրիխ Առյուծին 1176 թվականին իրեն ամրացումներ ուղարկելը մերժելու համար։ 1180 թվականին Հենրիխը ստեղծեց հզոր պետություն բաղկացած Սաքսոնիայից և Բավարիայից և այլ հյուսիսային և արևելյան գերմանական հողերից։ Օգտվելով այլ գերմանական իշխանների Հենրիխի հանդեպ ունեցած թշնամանքից Ֆրիդրիխը Հենրիխին կանգնեցրեց դատարանի առջև, որից հետո համաձայն այն օրենքի, որ կայսերական օրենքը գերակա է ավանդական գերմանականին, Հենրիխին զրկեց իր բոլոր տիրույթներից և հայտարարեց իրավազուրկ։ Այնուհետև նա ներխուժեց Սաքսոնիա կայսերական բանակով, ցանկանալոց ստիպել իր զարմիկին հանձնվել։ Հենրիխի դաշնակիցները լքեցին նրան, և նա հանձնվեց 1181 թվականի նոյեմբերին։ Նա անցկացրեց 3 տարի աքսորի մեջ իր խորթ հոր Հենրի II Անգլիացու մոտ Նորմանդիայում, որից հետո վերադարձավ Գերմանիա։ Նա իր կյանքն ավարտեց Գերմանիայում, որպես Բրյունսվիքի դուքս։ 1184 թվականին Ֆրիդրիխը կրկին շարժվեց Իտալիա, այս անգամ գյուղական ազնվականության հետ, որպեսզի նվազեցնի Տոսկանական քաղաքների ուժը։ 1186 թվականին նա կազմակերպեց իր որդու Հենրիխի ամուսնությունը  Սիցիլիայի արքայադուստր Կոնստանցիայի հետ՝ չնայած Ուրբանոս III պապի առարկություններին։

Երրորդ խաչակրաց արշավանքը և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրբանոս III պապը կարճ ժամանակ անց մահացավ։ Նրան հաջորդեց Գրիգորիս VIII-ը, որին ավելի շատ մտահոգում էին «Սուրբ հողից» եկող անհանգստացնող նորությունները, քան թե պայքարը Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ։ 1188 թվականին նոր պապի հետ խաղաղություն հաստատելուց հետո կայսրը շտապեց Մայնց՝ խորհուրդ գումարելու։ Ֆրիդրիխը ձեռնամուխ եղավ Խաչակրաց երրորդ արշավանքին (1189-1192 թթ)՝ մի խոշոր արշավանք, որին միացան Ֆրանսիայի Ֆիլիպ II Օգոստոս արքան և Անգլիա թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը։ Ֆրիդրիխը հավաքագրեց մոտ 100 հազարանոց բանակ, որոնցից 20 հազարը ասպետներ էին և սկսեց շարժվել «Սուրբ երկիր» ցամաքով։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ այս թվերը չափազանցված են, և իրական թիվը կարող է լինել 15000 զինվոր, որից 3000-ը ասպետներ էին։ Խաչակիրներն անցան Հունգարիայի, Սերբիայի և Բուլղարիայի միջով նախքան Բյուզանդական տարածքներ մտնելը և Կ. Պոլսում հանգրվանելը 1189 թվականի աշնանը։ Խնդիրները առաջացան այն ժամանակ, երբ Երուսաղեմի նախկին թագուհի Սիբիլը Սալահ ադ-Դինին տեղյակ պահեց մոտալուտ վտանգի մասին, վերջինս էլ Կ.Պոլսի կայսեր հետ գաղտնի դաշինք կնքեց։ Դեռևս Հուգարիայում եղած ժամանակ, Շիկամորուսը համոզեց Գեզա արքայազնին՝ Բելա III արքայի եղբորը միանալ խաչակրաց արշավանքին։ Այսպիսով, Գեզայի գլխավորությամբ 2000 զինվոր միացան գերմանական կայսերական զորքին։ Արևմտաեվրոպական զորքերը շատ արագ կտրեցին Անատոլիան, որտեղ պարտության մատնեցին թուրքերին Իկոնիայի ճակատամարտում, և մտան Կիլիկիան Հայաստան։ Գերմանական բանակի մոտենալը ահազանգ էր Սալահ ադ-Դինի և մյուս իսլամադավան առաջնորդների համար, որոնք սկսեցին պատրաստել իրենց զորքերը մարտի համար։

1190 թվականի հունիսի 10-ին Կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսը խեղդվեց Սելևկիա ամրոցի մոտ հոսող Սելևկիա (Սալեֆ) գետում։ Կայսեր մահվան պատճառը վիճելի է. որոշ պատմաբաններ կարծում են, որ նա ջրում սրտի կաթված է ունեցել։ Ֆրիդրիխի զինվորները նրան տեղավորեցին քացախով տակառի մեջ մարմինը պահպանելու համար։

Ֆրիդրիխը մահը  ցնցեց իր զորքին։ Առանց առաջնորդի, խուճապի մատնված, բոլոր կողմերից թուրքերի կողմից հարձակման ենթարկվելով, շատ գերմանացիներ սպանվեցին կամ ինքնասպան եղան։ Միայն 5000 զինվոր կարողացավ հասնել Աքրա։ Շիկամորուսի որդին՝ Շվաբիայի իշխան Ֆրիդրիխ VI-ը առաջնորդեց բանակի մնացորդները հունգարական բանակի հետ, որպեսզի թաղեն կայսրին Երուսաղեմում, սակայն նրանց՝ Ֆրիդրիխի մարմինը քացախով պահպանելու ջանքերը զուր էին։ Ուստի, մարմնային մասը թաղվեց Անտիոքի Սուրբ Պետրոս եկեղեցում, ոսկորները՝ Տյուրոսի տաճարում, իսկ սիրտը և ներքին օրգանները՝ Տարսոնում։

Ֆրիդրիխը անսպասելի վախճանը թողեց խաչակիրների բանակը մրցակից Ֆիլիպ II-i և Ռիչարդ Առյուծասիրտի հրամանատարության տակ, որոնք հասել էին Պաղեստին առանձին-առանձին ծովով։ Ռիչարդը շարունակեց իր ուղին դեպի արևելք, որտեղ շատ ճակատամարտերում նա հաղթեց Սալահ ադ-Դինին, սակայն ավելին անել չհաջողվեց։ Ռամլայի պայմանագրով Երուսաղեմը մնաց մուսուլմանական իշխանության տակ, սակայն թույլատրվեց անզեն ուխտագնացների և առևտրական քրիստոնյաների մուտքը քաղաք։

Ֆրիդրիխը և Հուստինիանոսի կոդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսիտալական առևտրական քաղաքների ունեցվածքի աճը վերականգնեց Հուստինիանոսի կոդի ուսումնասիրությունը։ Դա լատինական օրենքի համակարգ էր, որը վերացել էր դարեր առաջ։  Օրենքի գիտնականներ նորից առաջ բերեցին դրա կիրառումը։  Հետաքրքիր է, որ Գրիգորիս VII պապը անձամբ խրախուսեց Հուստինիանոսյան օրենքի ներդնելը և դրա կրկնօրինակն էլ ինքը վերցրեց։ Պատմաբան Նորման Քանթորը ներկայացնում էր «Corpus Iuris Civilis»ը (Քաղաքացիական օրենքի Հուստինիանոսի մարմինը) որպես երբևէ կիրառված լավագույն օրինական համակարգ։ Դա նախատեսում էր պետության օրենքը, որպես բնական բարոյական իրավունքի արտացոլում, ռացիոնալության սկզբունքը ամբողջ տիեզերքում։ Երբ Ֆրիդրիխը ստանձնեց գահին, այս համակարգը հիմնադրվեց Ալպերի 2 կողմում էլ ։ Կայսրը առաջինն էր, ով օգտագործեց նոր պրոֆեսիոնալ իրավաբանների ինստիտուտի հնարավորությունները։ Քաղաքացիական օրենսգիրքը թույլ տվեց Ֆրիդրիխին օգտագործել այդ իրավաբաններին կառավարելու իր պետությունը տրամաբանական և կայուն ձևերով։ Սա նաև միջոց էր, օրինական շրջանակ ստեղծելու իր Գերմանիան և Հյուսիսային Իտալիան կառավարելու իրավունքին։

Գերմանիայում Ֆրիդրիխը քաղաքական ռեալիստ էր՝ վերցնելով ինչ կարող է և թողնելով մնացածը։ Հենց Հուստինիանոսի կոդի շնորհիվ էր, որ Ֆրիդրիխը իրեն դիտեց որպես Հռոմի կայսր։

Խարիզմատիկ առաջնորդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները համեմատում են Ֆրիդրիխին Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի հետ։ Երկուսն էլ համարվում էին իրենց ժամանակի մեծագույն և ամենախարիզմատիկ առաջնորդները։ Ֆրիդրիխի մասին, նրա քեռին՝ ժամանակագիր և եկեղեցական Օտտո Ֆրայզինգցին կայսեր մասին գրել է իր «Gesta Friderici I Imperatoris» (Կայսր Ֆրիդրիխի գործերը) գրքում։ Օտտոն մահացավ առաջին 2 գրքերը գրելուց հետո, թողնելով վերջին 2-ը Ռահեվին Ֆրայզինգցուն՝ իր ռեկտորին։ Ռահեվինը Ֆրիդրիխի ֆիզիկականի նկարագիրը  բնութագրել կրկնակ բառեր էր օգտագործում (բացառությամբ մորուքը և մազերը նկարագրելու), որը վերջին անգամ արվել էր 8 դար առաջ Սիդոնիուս Ապոլինարիսի կողմից։   

«Նրա բնավորությունն այնպիսին էր, որ նույնսիկ նրանք, ովքեր նախանձում էին նրա ուժին, չէին կարողանում նսեմացնել նրա փառքը։ Նա իդեալական չափերի մեջ է։ Ավելի ցածրահասակ է քան շատ բարձրահասակ մարդը, բայց ավելի բարձրահասակ և ավելի առնական քան միջահասակ տղամարդիկ։ Նրա վարսերը ոսկուց էին, ճակատին մի փոքր գանգուր ։ Աչքերը սուր էին և ծակող, մորուքը կարմրավուն[barba subrufa], շուրթերը՝ դյուրազգաց։ Նրա ամբողջ դեմքը պայծառ է և զվարթ։ Ատամները նույնիսկ «ավելի սպիտակ» քան ձյունը»։

Լեգենդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխը շատ լեգենդների օբյեկտ է, ներառյալ քնած հերոսի լեգենդը՝ շատ նման ավելի հին Արթուր Արքայի և Բրան Ազնվատոհմիկի կելտական լեգենդներին։ Լեգենդն ասում է, որ նա չի մահացել, այլ քնած է իր ասպետների հետ Կիֆհոյզեր լեռան մեջ Թյուրինգիայում կամ Ունտերսբերգ լեռան մեջ Բավարիայում, և երբ ագռավները թռչում են լեռան վրայով, նա արթնանում է և Գերմանիային վերադարձնում առաջվա հզորությունը։ Վիլհելմ I կայսրը Կիֆհոյզեր լեռան մոտ, կառուցեց համանուն հուշարձանը, որն անվանեց «Ֆրիդրիխի վերամարմնավորում», հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1896 թվականի հունիսի 18-ին, Ֆրիդրիխի թագադրման օրը։ 

Հետաքրքիր փաստեր կայսեր մասին

Ֆրիդրիխի և Ադելաիդայի ամուսնությունից երեխա չի ծնվել։

Բեատրիսի հետ ամուսնությունից նա ունեցավ հետևյալ երեխաներին.

  1. Բեատրիս – 1162-1174 թթ., նա նշանվել էր Սիցիլիայի արքա Վիլհելմ II-ի հետ, բայց մահացավ, մինչև կամուսնանային։
  2. Ֆրիդրիխ V – 1164 թ. հուլիսի 16- 1170 թ. նոյեմբերի 28
  3. Հենրիխ VI – 1165 թ. Նոյեմբեր, Նեյմեյխեն քաղաքում – 1197 թ. սեպտեմբերի 28-ին Մեսինայում
  4. Կոնրադը՝ հետագայում կոչվեց Ֆրիդրիխ VI – 1167 թ. փետրվար – 1191 թ. հունվարի 20-ին Աքրա։
  5. Ժիզել – 1168-1184 թթ.
  6. Օտտո Առաջին, 1170-1200 թթ. հունվարի 13
  7. Կոնրադ II՝ Շվաբիայի և Ռոթենբուրգի դուքսը – 1182-1196 թթ. օգոստոսի 15-ին Դյուռլախում սպանվեց
  8. Ռենոդը – 1173 թ. ծնված, մահացավ մանուկ հասակում
  9. Վիլիամը, 1176 թ. ծնված, մահացավ մանուկ հասակում
  10. Ֆիլիպ Շվաբիացին – 1177 թ. օգոստոս- 1208 թ. հունիսի 21-ին սպանվեց Բամբերգում,։
  11. Ագնեսը- 1181-1184 թթ. հոկտեմբեր 8։ Նա նշանվել էր Հունգարիայի արքա Էմերիքի  հետ, բայց մահացավ, մինչև կամուսնանային։

Ֆրիդրիխը համաշխարհային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Հյուգոյի ռոմանտիկ պիեսում 1843 թ. «Բուրգրավներ» Ֆրիդրիխը վերադառնում է շատ տարիներ անց իր մահից հետո, ինչպես պատմվում էր միջնադարյան լեգենդներում։
  • Ջոն Քրոուլիի նովելը- Փոքր, Մեծ, 1981, որտեղ Ֆրիդրիխն առանձնանում է որպես ժամանակակից կերպար, արթնացած դարերի քնից, Գրքում նա դառնում է ԱՄՆ Նախագահ և պաշտոնավարում որպես բռնակալ։
  • Ումբերտո Էկոյի «Բաուդոլինո» վեպում դեպքերը մասնակիորեն ընթանում են Ֆրիդրիխի արքունիքում։ Սյուժեի մի մաս է կազմում Ֆրիդրիխի առեղծվածային մահը։ Վեպի երևակայական հերոսը՝ Բաուդոլինոն, կայսեր որդեգրված որդին է և վստահված անձը։
  • 2009 թվականին լույս տեսած «Բարբարոսա» ֆիլմում կայսեր դերն է խաղում Ռուտգեր Հաուերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
  2. LIBRIS — 2012.
  3. 3,0 3,1 Kindred Britain
  4. 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 BeWeB
  6. Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  7. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  8. Bibliografie dějin Českých zemí — 1905.
  9. Lubich, Gerhard (2005). «Territorien-, Kloster- und Bistumspolitik in einer Gesellschaft im Wandel. Zur politischen Komponente des Herrschaftsaufbaus der Staufer vor 1138». In Seibert, Hubertus; Dendorfer, Jürgen (eds.). Grafen, Herzöge, Könige. Der Aufstieg der Staufer und das Reich 1079–1152 (գերմաներեն). Ostfildern. էջեր 179–212.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Seibert, Hubertus (2005). «Die frühen Staufer – Forschungsbilanz und offene Fragen». In Seibert, Hubertus; Dendorfer, Jürgen (eds.). Grafen, Herzöge, Könige. Der Aufstieg der Staufer und das Reich 1079–1152 (գերմաներեն). Ostfildern. էջ 4.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Otto von Freising, Gesta Frederici, I 12.
  12. Freed, John (2016). Frederick Barbarossa: The Prince and the Myth (անգլերեն). New Haven: Yale University Press. էջ 15. ISBN 978-0-300-122763.
  13. Görich Knut (2015)։ Erbe und Erblast – Friedrich Barbarossa, ein deutscher Nationalmythos։ Bamberg։ էջեր 9–33։
  14. Görich Knut (2011)։ Friedrich Barbarossa: Eine Biographie։ Munich։ էջ 59։
  15. Patze, Hans (2024 թ․ հունվարի 8). «Frederick I». Britannica (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ I Շիկամորուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 734