Jump to content

Երկաթյա թագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկաթյա թագ
Երկաթյա թագի հերալդիկ պատկերը

Լոմբարդիայի Երկաթյա թագ, Լանգոբարդյան թագավորության (գոյատևել է 568—774 թվականներին) թագ[1], պատրաստվել է 3 դյույմ լայնությամբ ոսկե օղակապից, որը ծածկվել է թանկարժեք քարերով, ներսում տեղավորվել է նեղ երկաթե օղակապ։

Ըստ ավանդույթի՝ այդ երկաթե օղակապը խորհրդանշել է փրկչի խաչի առաջին մեխը, երկաթե օղակապը նվիրվել է Հռոմի պապ Գրիգորի Առաջինը Լանգոբարդի թագուհուն՝ Թեոդելինդային, վերջինս էլ հրամայել է դրանից թագ պատրաստել՝ իր ամուսնուն՝ Ագիլուլֆին թագադրելու նպատակով (593)։

Այդ օրվանից թագը ի պահ է հանձնվել Միլանի մոտակայքում՝ Մոնցայում գտնվող Հովհաննես Մկրտչի տաճարին, ներկայումս էլ այնտեղ է գտնվում[2]։ Բացի լանգոբարդյան թագավորներից, այդ թագով թագադրվել են գերմանական կայսրության թագավորների մեծ մասը՝ Կառլոս Մեծից մինչև Կառլոս 5-րդը։

1805 թվականին իտալական թագավորության ձևավորումից հետո Երկաթյա թագով թագադրվել է Նապոլեոն Բոնապարտը, իսկ 1838 թվականին՝ Լոմբարդիայի և Վենետիկի ավստրիացի թագավոր Ֆեդերիկ 1-ինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Значение словосочетания ЖЕЛЕЗНАЯ КОРОНА. Что такое ЖЕЛЕЗНАЯ КОРОНА?». kartaslov.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  2. «Структура Железной Короны».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Железная корона // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկաթյա թագ» հոդվածին։