Ֆրանսեզ Ալդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսեզ Ալդա
Բնօրինակ անունանգլ.՝ Frances Alda
Ի ծնե անունանգլ.՝ Fanny Jane Davis
Ծնվել էմայիսի 31, 1879(1879-05-31)[1] կամ մայիսի 31, 1883(1883-05-31)[2]
Քրայսթչորչ, Նոր Զելանդիա[3][2]
Երկիր Ավստրալիա,  Նոր Զելանդիա և  ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 18, 1952(1952-09-18)[2]
Վենետիկ, Իտալիա[2]
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո[2]
Գործիքներվոկալ
ԼեյբլVictor Talking Machine Company
ԱմուսինGiulio Gatti-Casazza? և Miner Raymond VirDen?
 Frances Alda Վիքիպահեստում
Ֆրանսեզ Ալդան հանգստանում է ելույթից հետո, 1909 թվական

Ֆրանսեզ Դեյվիս Ալդա (անգլ.՝ Frances Davis Alda, մայիսի 31, 1879(1879-05-31)[1] կամ մայիսի 31, 1883(1883-05-31)[2], Քրայսթչորչ, Նոր Զելանդիա[3][2] - սեպտեմբերի 18, 1952(1952-09-18)[2], Վենետիկ, Իտալիա[2]), Նոր Զելանդիայում ծնված ու Ավստրալիայում մեծացած օպերային սոպրանո։ Հանրահայտություն է ձեռք բերել 20-րդ դարի առաջին երեք տասնամյակում իր հրաշալի երգեցիկ ձայնի, հղկված տեխնիկայի ու վառ անհատականության շնորհիվ, ինչպես նաև՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնում Էնրիկո Կարուզոյի հետ հաճախակի բեմելներով[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանի Ջեյն Դեյվիսը ծնվել է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում, 1879 թվականի մայիսի 31-ին Դեյվիդ Դեյվիսի ու Լեոնոր Սայմոնսենի ընտանիքում ([Ն 1])։ Լեոնորը, որը խոստումնալից երգչուհի էր երաժշտական ընտանիքից, 1880 թվականի սեպտեմբերին ամուսնալուծվել է Դեյվիդից ու վերսկսել երգչուհու իր կարիերան․ դուստրն իր վաղ մանկությունն անցկացրել է մոր հետ ճանապարհորդելով, երբ վերջինս մեկնում էր օպերային շրջագայությունների։ Ավստրալիասիայում հաջողության չհասնելով՝ նա Ֆանիին ու իր կրտսեր եղբորը 1883 թվականին տարել է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքը, որտեղ ամուսնացել է Հերման Ադլերի հետ, սակայն 1884 թվականին, ամուսնությունից կարճ ժամանակ անց, մահացել որովայնամզի բորբոքումից։ Մոր մահից հետո դստերն ուղարկել են մայրական տատիկ-պապիկի մոտ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մելբուռն քաղաքը[5]։

Ինդիանապոլիսի Մյուրատ թատրոնում կայանալիք Ալդայի համերգի գովազդը 1920 թվականի լրագրում

Մելբուռնում հանդես է եկել Ուիլյամ Գիլբերտի և Արթուր Սալլիվանի բեմադրություններում, որից հետո՝ 22 տարեկանում, մեկնել է Եվրոպա լրացուցիչ կրթություն ստանալու և միջազգային կարիերա սկսելու համար, ինչպես իր ապագա սոպրանո մրցակցուհի Նելլի Մելբան։ Փարիզում հանրահայտ Մաթիլդա Մարքեզիի մոտ դասեր առնելուց հետո, որի կողմից արժանացել է բեմական իր կեղծանվանը, 1904 թվականին Ալդան իր դեբյուտն է կատարել Փարիզի «Օպերա Կոմիկ» թատրոնում Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայում։ Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում հանդես է եկել 1906 թվականին, իսկ Միլանի Լա Սկալայում՝ 1906-1908 համերգաշրջանի ընթացքում։

1908 թվականին Լա Սկալայի նախկին իմպրեսարիո Ջուլիո Գատի-Կասացան դարձել է Մետրոպոլիտեն օպերայի տնօրեն, և նույն թվականի դեկտեմբերի 7-ին Ալդան դեբյուտով հանդես է եկել այնտեղ։ 1910 թվականի ապրիլի 4-ին նրանք ամուսնացել են։ Նյու Յորքում ծավալել է իր հետագա կարիերան՝ հանդես գալով այնպիսի հայտնի օպերաներում, ինչպիսիք են՝ «Մարթա», «Մանոն Լեսկո», «Օթելլո», «Ֆաուստ», «Բոհեմ» օպերաները։ 1908 թվականին սկսել է ձայնագրվել «Victor Talking Machine Company» ձայնագրման ընկերությունում և այդ ձայնագրություններից շատերը բեսթսելլեր են դարձել[6]։ Վիկտոր Հերբերտի «Մադելեն» և Հենրի Հարդլեյի «Կլեոպատրայի գիշերը» օպերաներում մարմնավորել գլխավոր հերոսուհիներին, իսկ Վալտեր Դամրոշի «Կիրանո» օպերայում՝ Ռոքսանին։ Հաճախակի հանդես է եկել Էնրիկո Կարուզոյի հետ։

1927 թվականին շրջագայել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Հաջորդ տարի հեռացել է ամուսնուց, հետո՝ ամուսնալուծվել։ 1929 թվականին հեռացել է Մետրոպոլիտենից, բայց շարունակել է համերգներով հանդես գալ, մասնակցել ռադիոթողարկումների և ելույթ ունենալ վոդևիլ ժանրում։ 1937 թվականին հրատարակված նրա ինքնակենսագրականը կոչվել է «Տղամարդիկ, կանայք և տենորներ»։

1941թվականի ապրիլի 14-ին Հարավային Կարոլինայի Չառլստոն քաղաքում ամուսնացել է Մանհեթենի գովազդային գործակալ Ռեյ Վիր Դենի հետ, որն իրենից տաս տարով փոքր էր[7]։

Լոնգ Այլենդում վայելել է իր հանգստի անցնելը, ճանապարհորդել։ Վախճանվել է կաթվածից 1952 թվականի սեպտեմբերի 18-ին 73 տարեկնում Իտալիայի Վենետիկ քաղաքում[4]։

Երգում է Ֆրանսեզ Ալդան
Երգում է Ֆրանսեզ Ալդան, 1913 թվական

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալդան իր ծննդյան տարեթիվը տեղափոխել է 1883 թվական՝ օպերային մենեջերներին ավելի շատ դուր գալու համար․ այս սխալ տարեթիվը հաճախ նշվում է որպես նրա ծննդյան իրական տարեթիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ծննդական
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 Մահախոսական
  4. 4,0 4,1 «Frances Alda Dies. Former Met Star. 21 Years Before Retiring in 1929. Sang 40 Roles. A Gatti-Casazza Protege. Came to U.S. With Milanese Impresario in 1908. Stricken by Brain Hemorrhage». The New York Times. 1952 թ․ սեպտեմբերի 19.
  5. Charlotte Macdonald (1992). The book of New Zealand women (First ed.). Wellington, NZ: Williams. ISBN 0-908912-04-8.
  6. Whitburn, Joel (1986). Pop Memories 1890-1954. Menomonee Falls, Wisconsin: Record Research, Inc. էջ 21. ISBN 0-89820-083-0.
  7. Alda Dies. Former Met Star. 21 Years Before Retiring in 1929, September 19, 1952

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսեզ Ալդա» հոդվածին։