Օրգանական գյուղատնտեսության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավանդական գյուղատնտեսություն (տարբեր ժամանակաշրջաններում և վայրերում գյուղատնտեսության կոնկրետ տեսակ) գյուղատնտեսության հիմնական տեսակ, որը կիրառվել է հազարամյակներ շարունակ։ Ավանդական գյուղատնտեսությունն այժմ համարվում է «օրգանական գյուղատնտեսություն», թեև ժամանակին չկային անօրգանական մեթոդներ։ Օրինակ՝ անտառային այգեգործությունը՝ սննդի արտադրության ամբողջովին օրգանական համակարգ, սկիզբ է առնում նախապատմական ժամանակներից և համարվում է աշխարհի ամենահին ու ամենաճկուն ագրոէկոհամակարգը[1]։ Արդյունաբերական հեղափոխությունից հետո անօրգանական մեթոդներ ներմուծվեցին, որոնց մեծ մասը լավ մշակված չէր և կողմնակի ազդեցություն ունեցավ։ 1940-ական թվականներին օրգանական շարժում սկսվեց, որպես արձագանք գյուղատնտեսության սինթետիկ պարարտանյութերի և թունաքիմիկատների աճող օգտագործմանը։ Օրգանական գյուղատնտեսության այս ժամանակակից վերածննդի պատմությունը սկսվում է 20-րդ դարի առաջին կեսից, այն ժամանակ, երբ նոր սինթետիկ և ոչ օրգանական նյութերի օգտագործման աճ նկատվեց։

Մինչև 2-րդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի առաջին 40 տարիները կենսաքիմիայի և ճարտարագիտության ոլորտներում նշանավորվեցին միաժամանակյա ձեռքբերումներով, որոնք արագ և հիմնովին փոխեցին գյուղատնտեսությունը։ Բենզինով աշխատող ներքին այրման շարժիչի ներմուծումը եղավ տրակտորների դարաշրջանում, և հնարավոր դարձրեց հարյուրավոր մեքենայացված գյուղատնտեսական գործիքների օգտագործումը։ Բույսերի աճեցման ոլորտում արված ուսումնասիրությունը հանգեցրել է հիբրիդային սերմերի առևտրայնացմանը։ Նոր արտադրական գործընթացի արդյունքում արտադրվեց ազոտական պարարտանյութը, որն առաջին անգամ սինթեզվեց 19-րդ դարի կեսին[2]։ Այն բավականին մատչելի էր։ Այս գործոնները փոխեցին աշխատանքային հավասարությունը։ 1910 թվականին, ԱՄՆ-ում գրեթե տրակտորներ չկային, բայց մինչև 1950 թվականը արդեն ավելի քան 3,000,000 տրակտոր կար։ 1900 թվականին մեկ ֆերմերը պետք է կերակրեր համարյա 3 հոգու, բայց ներկայումս այդ հարաբերակցությունը հետևյալն է` 1 ֆերմերը պետք է կերակրի 100-ից ավել մարդու։ Հողատարածքները ավելացվեցին, իսկ բերքը էլ ավելի սահմանափակեցին, որպեսզի տեխնիկան ավելի արդյունավետ օգտագործվեր։ Ձեռքով և կենդանիների կողմից արված աշխատանքի կատարման նվազումը հնարավոր դարձավ տեխնիկաների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ստեղծման շնորհիվ։ Դրանք ստեղծվեցին այն ժամանակաշրջանում, երբ գյուղատնտեսության մեքենայացումը արագ զարգացավ։

Օրգանական գյուղատնտեսությունն ի տարբերություն ավանդական գյուղատնտեսական մեթոդների, գոյություն է ունեցել մինչև անօրգանական նյութերի հայտնվելը և միշտ օգտագործել օրգանական նյութեր, այն սկսվել է տարածվել միառժամանակ և՛ Կենտրոնական Եվրոպայում, և՛ Հնդկաստանում։ Բրիտանացի բուսաբան Ալբերտ Հովարդին հաճախ անվանում են «ժամանակակից օրգանական գյուղատնտեսության հայր», քանի որ նա առաջինն էր, ով ավանդական գյուղատնտեսության մեջ կիրառեց ժամանակակից գիտական գիտելիքներ ու մեթոդներ։ 1905 թվականից մինչև 1924 թվականը նա և իր կինը` Գաբրիելան, ով բույսերի ֆիզիոլոգ էր, Բենգալիայի Պուսա համասարանում աշխատում էին որպես գյուղատնտեսական խորհրդատուներ։ Այնտեղ նրանք փաստեր էին հավաքում հնդկական ավանդական գյուղատնտեսական մեթոդների մասին և եզրակացնում, որ դրանք գերազանցում են իրենց ավանդական գյուղատնտեսական գիտությանը։ Նրանց ուսումնասիրությունն ու այդ մեթոդների հետագա զարգացումը արձանագրված են Ալբերտ Հովարդիի աշխատություններում, մասնավորապես՝ 1940 թվականին գրված «Գյուղատնտեսական կտակարան» գրքում, որն իր ազդեցությունն է ունեցել այդ ժամանակի շատ գիտնականների և ագարակատերերի վրա։

Գերմանիայում, Ռուդոլֆ Շտայների բիոդինամիկ գյուղատնտեսության զարգացումը, հավանաբար առաջին բազմակողմանի համակարգն էր, որը մենք այժմ անվանում ենք օրգանական գյուղատնտեսություն։ 1924 թվականին Շտայները սրա մասին դասախոսություններ անցկացրեց՝ ներկայացնելով Կոբերվիցում գտնվող ֆերման(այժմ Կոբերիզիզ, Լեհաստան)[3]։ Շտայները շեշտել է ֆերմերի դերը կենդանիների, բույսերի և հողի փոխազդեցությունը առաջնորդելու ու հավասարակշռելու գործում։ Առողջ կենդանիներ ունենալը կախված էր առողոջ բույսերից (սնվելու համար), առողջ բույսերը` առողջ հողից, իսկ առողջ հողը առողջ կենդաներից (պարարտանյութերի համար)[4][5][6][7]։ Նրա համակարգը ավելի շատ հիմնված էր իր մարդաբանության փիլիսոփայության վրա, քան գիտության լավ ընկալման[4]։ Իր գյուղատնտեսության համակարգը զարգացնելու համար Շտայները ստեղծեց միջազգային հետազոտական խումբ, որը կոչվում էր Ընդհանուր մարդաբանության հասարակության մարդաբան ֆերմերների և այգեպանների գյուղատնտեսական փորձարարական շրջանակ[8]։

1909 թվականին ամերիկացի գյուղատնտես Ֆ.Հ. Քինգը այցելեց Չինաստան, Կորեա և Ճապոնիա, ուսումնասիրեց ավանդական պարարտանյութերը, վարելահողերը և ընդհանուր գյուղատնտեսական փորձառությունը։ Ստացված արդյունքները, նա 1911 թվականին Քյուրիըր Դավըր հրատարակչության օգնությամբ հրատարկեց «Քառասուն դարի ֆերմերները» ամսագրում։ Քինգը գրել է «Համաշխարհային շարժում՝ գյուղատնտեսության նոր և կատարելագործված մեթոդների ներդրման համար» գիրքը[9], որը հետագայում դարձավ կարևոր օրգանական մեջբերում։

«Օրգանական գյուղատնտեսություն» տերմինը ստեղծել է բիոդինամիկ գյուղատնտեսության ուսանող Ուոլթեր Ջեյմսը (Լորդ Նորթբորն) իր «Նայի՛ր հողին» գրքում, որը գրվել է 1939 թվականին և հրատարակվել 1940-ին[10][11][12]։ Այս գրքում Ջեյմսը նկարագրել է գյուղատնտեսության հանդեպ ամբողջական, էկոլոգիապես հավասարակշռված մոտեցում, այն է`«Գյուղատնտեսությունը որպես օրգանիզմ» [12], և հիմնվել է Շտայների գյուղատնտեսական սկզբունքների և մեթոդների վրա։ Իր գրքի հրատարակումից մեկ տարի առաջ Ջեյմսը Անգլիայի Բեթշենգեր ամառային դպրոց և համաժողովում անցկացրել էր կենսաքիմիական գյուղատնտեսության առաջին գիտաժողովը, որի հիմնական ներկայացուցիչն էր Էրենֆրիդ Պֆայֆերը[11]։

1939 թվականինին Ջեյմսը, Ալբերտ Հովարդը, Էրենֆրիդ Պֆայֆերը և Ջորջ Սթեփլթոնը հանդիպեցին Ֆարլեյում, որպեսզի անցկացնեին գիտափորձ` համեմատելով կենսադինամիկ, օրգանական և քիմիական պարարտացման մեթոդները։ «Ֆարլեյ գիտափորձը»-ը նախատեսված էր անցկացնել 1936 թվականին նախնական հանդիպումներից ի վեր, որում ընդգրկված էին տաս մասնակից։ Գիտափորձը հետաձգվեց կենսադինամիկ պարարտանյութերի հասանելի չլինելու, Բեթշենգեր ամառային դպրոցի փակվելու, մոտալուտ պատերազմի ավարտի և ֆինանսավորման բացակայության պատճառով։ Այս գիտափորձը, թեև համոզիչ չէր, միևնույնն է խթան էր հանդիսանում նմանատիպ «Հաֆլի գիտափորձ»-ի համար, որը նկարագրված է ստորև։

1939 թվականին տիկին Էվա Բալֆուրը, ով 1920 թվականից ի վեր զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ Անգլիայի Սաֆոլք քաղաքում գտնվող Հոուգլի Գրին գյուղում անցկացրեց Հաֆլի գիտափորձը։ Տիկին Բալֆուրը հավատում էր, որ մարդկության առողջությունն ու ապագան կախված էր հողի օգտագործման եղանակից, ու, որ ոչ ինտենսիվ գյուղատնտեսությունը կարող էր ավելի առողջարար սնունդ տալ։ Գիտափորձն անցկացվել է տվյալներ ստեղծելու և այս համոզմունքները ստուգելու նպատակով[13]։ Չորս տարի անց նա հրատարակեց «Կենդանի հող»-ը, որը հիմնված էր Հաֆլի գիտափորձի սկզբնական արդյունքների վրա։ Խորապես ուսումնասիրելով, այն հանգեցրեց օրգանական շահերի պաշտպանության միջազգային կարևոր խմբի` Հողի ասոցիացիայի ձևավորմանը։

Ճապոնիայում հողի գիտության և բույսերի ախտաբանության ոլորտում աշխատող մանրէակենսաբան Մասանոբու Ֆուկուոկան սկսեց կասկածել ժամանակակից գյուղատնտեսական շարժման վրա։ 1937 թվականին նա դուրս եկավ աշխատանքից որպես գիտաշխատող, և 1938 թվականին վերադարձավ իր ընտանեկան ֆերմա և հետագա 60 տարիները նվիրեց հացահատիկի ու շատ այլ մշակաբույսերի աճեցման համար արմատական ոչ օրգանական մեթոդ մշակելուն, որն այժմ հայտնի է որպես բնական գյուղատնտեսություն` (自然農法, shizen nōhō), բնություն գյուղատնտեսություն, «ոչինչ մի արա» գյուղատնտեսություն կամ Ֆուկուոկա գյուղատնտեսություն։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեխնոլոգիական առաջընթացը արագացրեց հետպատերազմյան նորարարությունները գյուղատնտեսության բոլոր ոլորտներում, որոնք մեքենայացման մեծ առաջխաղացման պատճառ հանդիսացան` ներառյալ լայնածավալ ոռոգումը, պարարտացումը և թունաքիմիկատները։ Մասնավորապես, երկու քիմիական նյութեր, որոնք մեծ քանակությամբ արտադրվել էին պատերազմի համար, վերամշակվեցին, որպեսզի խաղաղ ժամանակ օգտագործվեին գյուղատնտեսության մեջ։ Ամոնիումի նիտրատը, որն օգտագործվում է զինամթերքի մեջ, դարձավ ազոտի էժան աղբյուր։ Այնուհետև ի հայտ եկան մի շարք նոր թունաքիմիկատներ` երկքլորդիֆենիլտրիլքլորէթան, որն օգտագործվում էր զինվորների շրջանում հիվանդություններ տեղափոխող միջատների դեմ, այն դարձավ ընդհանուր միջատասպան միջոց՝ սկիզբ դնելով թունաքիմիկատների օգտագործման դարաշրջանին։

Միևնույն ժամանակ, ավելի հզոր ու կարարելագործված գյուղատնտեսական տեխնիկաները հնարավորություն էին տալիս ֆերմերին մշակել ավելի մեծ հողատարածքներ և ավելացնել դաշտերը։

1944 թվականին, ԱՄՆ-ի քողարկված ֆինանսավորմամբ` Մեքսիկայում մեկնարկեց «Կանաչ հեղափոխություն» կոչվող միջազգային արշավը։ Այն ամբողջ աշխարհում խրախուսում էր հիբրիդային բույսերի զարգացումը, քիմիական հսկողությունը, լայնածավալ ոռոգումը և գյուղատնտեսության մեջ ծանր մեքենայացումը։

1950-ական թվականների ընթացքում կայուն գյուղատնտեսությունը գիտական հետաքրքրություն ներկայացնող թեմա էր, թեև ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնանում էին նոր քիմիական մոտեցումների զարգացմանը։ Պատճառներից մեկը, որը հիմք է հանդիսացել շարունակվող Կանաչ հեղափոխության համար, տարածված համոզմունքն էր` ըստ որի, աշխարհի բնակչության բարձր աճը, որն ակնհայտորեն տեղի էր ունենում, շուտով կառաջացներ սննդամթերքի համաշխարհային կրճատման, մինչև որ մարդկությունը չկարողանար ինքն իրեն փրկել ավելի հզոր գյուղատնտեսական տեխնոլոգիաների օգնությամբ։ Միևնույն ժամանակ, «ժամանակակից» գյուղատնտեսության վնասակար ազդեցությունը շարունակում էր բորբոքել փոքր, բայց աճող օրգանական շարժումը։ Օրինակ՝ ԱՄՆ-ուում Ջ. Ի. Ռոդալեն սկսեց ժողվրդականացնել օրգանական աճի տերմիններն ու մեթոդները, մասնավորապես սպառողների համար` օրգանական գյուղատնտեսության խթանման միջոցով։

1962 թվականին ականավոր գիտնական և բնագետ Ռեյչել Կարսոնը հրատարակեց «Լուռ գարուն» գիրքը, որը նկարագրում էր շրջակա միջավայրի վրա դուստի ազդեցությունը[14]։ Այն շատ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, ամենաշատ վաճառված և ամբողջ աշխարհում շատ ընթերցված գրքերի ցանկում է։ «Լուռ գարուն» գիրքը համարվում է ԱՄՆ կառավարության կողմից 1972 թվականին դուստը արգելելու հիմնական գործոնը։ Գիրքը և դրա հեղինակը հաճախ վերագրում են համաշխարհային բնապահպանական շարժման մեկնարկի մեջ։

1970-ականներին աղտոտման և շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող համաշխարհային շարժումները սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել օրգանական գյուղատնտեսությանը, քանի որ օրգանական և սովորական սննդի տարբերությունը ավելի պարզ դարձավ, օրգանական շարժման նպատակը տեղական աճեցված սննդամթերքի սպառման խրախուսումն էր, որը առաջ էր շարժվում «Ճանաչե՛ք ձեր ֆերմերին, ճանաչե՛ք ձեր սնունդը» կարգախոսով։

1972 թվականին Ֆրանսիայի Վերսալ քաղաքում հիմնադրվեց Օրգանական գյուղատնտեսական շարժումների միջազգային ֆեդերացիան (ՕԳՇՄՖ)[15], որը զբաղվում էր բոլոր դպրոցներում և ազգային լեզվական սահմաններով օրգանական գյուղատնտեսության սկզբունքների ու հմտության վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ և փոխանակմամբ։

1975 թվականին Ֆուկուոկան հրատարակեց իր «Մի ծղոտե հեղափոխություն» գիրքը, որը մեծ ազդեցություն թողեց գյուղատնտեսական աշխարհի որոշակի տարածքների վրա։ Հացահատկի փոքրածավալ արտադրության նկատմամբ նրա մոտեցումը շեշտեց տեղական գյուղատնտեսական էկոհամակարգի մանրակրկիտ հավասարակշռությունը և նվազագույն մարդկային միջամտությունն ու աշխատուժը։

1970-ից 1980-ական թվականների ընթացքում ԱՄՆ-ում Ջ. Ի. Ռոդեյլը և իր Ռոդեյլ Մամուլը` (այժմ Ռոդեյլ, Ինք.) ուղղորդեց ամերիկացիներին, որպեսզի մտածեին ոչ օրգանական մեթոդների կողմնակի ազդեցությունների և օրգանական մեթոդների առավելությունների մասին։ Մամուլի գրքերն առաջարկում էին տեղեկություն և խորհուրդներ օրգանական գյուղատնտեսությամբ հետաքրքրված ամերիկացիներին։

1984 թվականին Օրեգոն Թիլթը ԱՄՆ-ում հիմնեց օրգանական վավերացմամբ ընկերությունը[16]։

1980-ական թվականներին ամբողջ աշխարհում գյուղատնտեսական և սպառողական խմբերը սկսեցին լրջորեն ճնշել օրգանական արտադրության կառավարության կարգավորման գործընթացը։ Սա հանգեցրեց նրան, որ օրենսդրությունը և վավերացման ստանդարտները ուժի մեջ մտան 1990-ական թվականներից մինչ օրս։ ԱՄՆ-ում Օրգանական սննդի արտադրության մասին օրենքը 1990 թվականին, հանձնարարեց ԱՄՆ գյուղդեպարտամենտին` (ԱՄՆԳ), մշակել օրգանական արտադրանքի զարգացող ազգային ստանդարտներ, իսկ Ազգային Օրգանական ծրագրի հաստատման վերջնական կանոնը 2000 թվականին առաջին անգամ հրապարակվեց Դաշնային ռեգիստրում։

Կուբայի մայրաքաղաք Հավանայում Սովետական տնտեսության աջակցության կորստին հաջորդեց 1991 թվականի Սովետական Միության փլուզումը։ Այն հանգեցրել է տեղական գյուղատնտեսական արտադրությանը և եզակի պետության զարգացման նկատմամբ ուշադրությանը։ Աջակցող քաղաքային օրգանական գյուղատնտեսության զարգացումը կոչվում էր օրգանոպոնիքս։

1990-ական թվականների սկզբից զարգացած տնտեսություններում օրգանական գյուղատնտեսության մանրածախ վաճառքը տարեկան աճում է մոտ 20%-ով` ի շնորհիվ սպառողների պահանջարկի մեծացման։ Սննդի որակի և անվտանգության հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև ավանդական գյուղատնտեսությունից շրջակա միջավայրին հասցվող վնասի ներուժը, հավանաբար պատասխանատու են այս միտման համար։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ընթացքում գյուղատնտեսական ուսումնասիրությունների և հրապարակված գիտական արդյունքների մեծ մասը քիմիական, այլ ոչ թե օրգանական գյուղատնտեսության մասին էր։ Այս շեշտադրումը շարունակվել է կենսատեխնոլոգիաների շրջանում, ինչպիսին է գենետիկական տեխնիկան։ Կենսաբանական գիտությունների հետազոտման և ուսուցման համար Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորման առաջատար գործակալության վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, 26 ԳՄ (գենետիկորեն մոդիֆիկացված) մշակաբույսերի նախագիծ, և միայն մեկը` կապված օրգանական գյուղատնտեսության հետ[1]: Այս անհամաչափությունը հիմնականում պայմանավորված է ագրոբիզնեսով, որը հետազոտությունների ֆինանսավորման և կառավարության լոբբինգի (որոշումների վրա ազդեցություն գործելն է) միջոցով շարունակում է գերակշռող ազդեցություն ունենալ գյուղատնտեսության հետ կապված գիտության և քաղաքականության վրա։

Ագրոբիզնեսը փոխում է նաև օրգանական շուկայի կանոնները։ Օրգանական գյուղատնտեսության աճը պայմանավորված էր փոքր, անկախ արտադրողներով և սպառողներով։ Վերջին տարիներին օրգանական շուկայի մեծ աճը խրախուսում է ագրոբիզնեսի շահերին։ Քանի որ «օրգանական» արտադրանքի ծավալն ու տեսակներն աճում են, փոքր մասշտաբի օրգանական ֆերմայի կենսունակությունը վտանգվում է, և օրգանական գյուղատնտեսության իմաստը, որպես գյուղատնտեսական մեթոդ, ավելի հեշտ է շփոթել օրգանական սննդի հարակից, բայց առանձնացված տարածքների և օրգանական վավերացման հետ։

Քանի որ, շրջակա միջավայրը պահպանելու ջանքերն ավելանում են, ավելանում է նաև կայուն արտադրանքի ժողովրդականությունը[17]։ Գյուղատնտեսական քիմիական նյութերը, թունաքիմիկատները և պարարտանյութերը կարող են աղտոտել մեր շրջակա միջավայրը, թեև հոսում են ջրատարների մեջ։ ԱՄՆ-ում Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (ՄՆՇՄՊԳ) հավաստագրված օրգանական ստանդարտները թույլ չեն տալիս օրգանական գյուղատնտեսության մեջ օգտագործել թունավոր քիմիական նյութեր կամ արհեստական պարարտանյութեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Douglas John McConnell (2003). The Forest Farms of Kandy: And Other Gardens of Complete Design. էջ 1. ISBN 9780754609582.
  2. Trevor Illtyd Williams; Thomas Kingston Derry (1982). A short history of twentieth-century technology c. 1900-c. 1950. Oxford University Press. էջեր 134–135. ISBN 0-19-858159-9.
  3. Paull John (2011). «Attending the First Organic Agriculture Course: Rudolf Steiner's Agriculture Course at Koberwitz, 1924» (PDF). European Journal of Social Sciences. 21 (1): 64–70.
  4. 4,0 4,1 Holger Kirchmann; Gudni Thorvaldsson; Lars Bergström; Martin Gerzabek; Olof Andrén; Lars-Olov Eriksson; Mikael Winninge (2008). Holger Kirchmann and Lars Bergström (ed.). Organic Crop Production – Ambitions and Limitations. Berlin: Springer. էջեր 13–37. «Organic agriculture can be traced back to the early 20th century, initiated by the Austrian spiritual philosopher Rudolf Steiner.»
  5. Lotter, D.W. (2003) Organic agriculture Արխիվացված 2017-08-09 Wayback Machine. Journal of Sustainable Agriculture 21(4)
  6. Biodynamics is listed as a "modern organic agriculture" system in: Minou Yussefi and Helga Willer (Eds.), The World of Organic Agriculture: Statistics and Future Prospects, 2003, p. 57
  7. Biodynamic agriculture is "a type of organic system". Charles Francis and J. van Wart (2009), "History of Organic Farming and Certification", in Organic farming: the ecological system Արխիվացված 2013-05-26 Wayback Machine. American Society of Agronomy. pp. 3-18
  8. Paull, John (2013) A history of the organic agriculture movement in Australia. In: Bruno Mascitelli, and Antonio Lobo (Eds.) Organics in the Global Food Chain. Connor Court Publishing, Ballarat, ch.3, pp.37-61.
  9. J. Paull (2006). «Permanent Agriculture: Precursor to Organic Farming». Journal of Bio-Dynamics Tasmania. էջեր J. Paull (83) 19–21.
  10. Paull, John (2014) Lord Northbourne, the man who invented organic farming, a biography Journal of Organic Systems, 9 (1), pp. 31-53.
  11. 11,0 11,1 Paull, John (2011) "The Betteshanger Summer School: Missing link between biodynamic agriculture and organic farming", Journal of Organic Systems, 2011, 6(2): pp. 14-18.
  12. Paull, John (2006). The Farm as Organism: The Foundational Idea of Organic Agriculture. Journal of Bio-Dynamics Tasmania (80), pp. 14-18.
  13. Gordon, Ian (2004). Reproductive Technologies in Farm Animals. CABI. էջեր 10–. ISBN 978-0-85199-049-1.
  14. Paull, John (2007). «Rachel Carson, A Voice for Organics - the First Hundred Years». Journal of Bio-Dynamics Tasmania. էջեր (86) 37–41.
  15. Paull, John (2010) “From France to the World: The International Federation of Organic Agriculture Movements (IFOAM)”, Journal of Social Research & Policy. 1 (2): 93–102.
  16. Tilth Association History 18 February 2015(չաշխատող հղում)
  17. «U.S. EPA».