Ագրոէկոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոէկոլոգիա, գյուղատնտեսական էկոհամակարգերի էկոլոգիա, գիտություն մշակաբույսերի, դրանց ագրոկենսահամակեցությունների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին։ Ուսումնասիրում է ագրոկենսահամակեցության օրգանիզմների միջև հաստատվող կապերը, անմիջական փոխազդեցությունները, դրանց առանձնահատկությունները, կենսահարույց և ոչ կենսահարույց գործոնների ազդեցությունը մշակաբույսերի կենսունակության ու բերքատվության վրա, նաև ագրոկենսահամակեցության կառուցվածքը, տեսակները և շարժը։ Ագրոկենսահամակեցության կենսաբանական և էկոլոգիական մշակաբույսերի բերքատվության բարձրացման նպատակով օրինաչափությունների հիման վրա ագրոէկոլոգիան մշակում է գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաներ (կաթիլային ոռոգում, գենետիկական ճարտարագիտություն, բույսերի կենսաբանական պաշտպանություն, խառը երկրագործություն և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։