Ագրոէկոհամակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոէկոհամակարգեր, մարդու կողմից փոխակերպված կենսաերկրացենոզներ, որոնց հիմքը կազմում են բուծված օրգանիզմներով միավորված համակեցությունները, որոնք կարգավորվում են մարդու կողմից՝ գյուղատնտեսական արտադրանք ստանալու համար։ Ագրոէկոհամակարգերը ունեն բարձր կենսաբանական արտադրողականություն։ Ի տարբերություն բնական էկոհամակարգերի, այստեղ կատարվում է բուծվող բույսերի և կենդանիների արհեստական ընտրություն։ Ագրոէկոհամակարգերը անկայուն են, քանի որ ինքնավերականգնման ունակությունը թույլ է՝ պայմանավորված օրգանիզմների բազմազանության խիստ սահմանափակ թվով։ Այն պահպանվում ու կարգավորվում է մարդու կողմից։

Ագրոէկոհամակարգերի տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր գիտնականներ առաջարկում են ագրոէկոհամակարգերի հետևյալ տիպերը՝ Ագրոոլորտ, որն իրենից ներկայացնում է գլոբալ էկոհամակարգ, և միավորում է այն ամբողջ տարածքը, որը վերափոխել է մարդը։ Ագրարային լանդշաֆտ, որը ձևավորվել է գյուղատնտեսական վերափոխման հետևանքով։ Գյուղատնտեսական էկոլոգիական համակարգ, կամ տնտեսական էկոհամակարգ, այսինքն տնտեսության մակարդակի էկոհամակարգ։ Ագրոբիոգեոցենոզ, որը ներառում է դաշտերը, այգիները, բանջարանոցները, ջերմոցները, ջերմատները։ Արոտային բիոգեոցենոզ, որը ներառում է բնական արոտներն ու արհեստական ստեղծված մարգագետինները։ Ֆերմային բիոգեոցենոզ, սա ներառում է գոմերը, թռչնանոցները, ձկնաբուծարանները, անասնապահական համալիրները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագրոէկոլոգիա Հայրապետյան Է.Մ., Շիրինյան Ա.Վ. Երևան, 2003, 407 էջ (հայերեն)