Քրիստիան Անսալդի
Քրիստիան Անսալդի իսպ.՝ Cristian Ansaldi | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ազգությունը | արգենտինացի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 20, 1986[1][2][3][…] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա | |||||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | ձախ պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Տորինո | |||||||||||||||||||||||
Համար | 15 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քրիստիան Դանիել Անսալդի (իսպ.՝ Cristian Daniel Ansaldi, սեպտեմբերի 20, 1986[1][2][3][…], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ինտերնացիոնալ» ակումբի ձախ պաշտպան, որ վարձավճարով հանդես է գալիս «Տորինո» ակումբում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստիան Անսալդին իր կարիերան սկսել է 2005 թվականին, «Նյուելլս Օլդ Բոյզ» ակումբում։
2008 թվականի հունվարին տեղափոխվել է Կազանի «Ռուբին» ակումբ՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր. տրանսֆերի արժեքը կազմել է 3,6 միլիոն եվրո։ Նա հանդես է եկել ձախ և աջ պաշտպանների դիրքերում։ Նախքան «Ռուբին» ակումբի կազմում խաղալը նա չէր խաղացել աջ պաշտպանի դիրքում։
2010 թվականի հունիսին նա «Ռուբին» ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2013 թվականի ամառ[4]։ 2012 թվականի հունվարին նա կրկին երկարաձգել է «Ռուբին» ակումբի հետ պայմանագրի ժամկետը, այս անգամ՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը[5]։
2012 թվականի հուլիսի 29-ին՝ «Ալանիա» ակումբի հետ խաղում Կրիստիանն անցկացրել է իր 100-րդ խաղը «Ռուբին» ակումբում։
2013 թվականի օգոստոսին Անսալդին 6 միլիոն եվրոյով[6] տեղափոխվել է «Զենիթ» ակումբ[7]՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[8]։ 2013 թվականի օգոստոսի 17-ին՝ Մախաչկալայի «Անժի» ակումբի դեմ խաղում նա «Զենիթի» կազմում կատարել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում և գրավել հակառակորդի դարպասը։
2014 թվականի հուլիսի 28-ին «Զենիթ» ակումբի պաշտպան Կրիստիան Անսալդին ժամանել է մադրիդյան «Ատլետիկո» ակումբ՝ անցնելու բժշկական զննություն։ Սկզբում նախատեսվում էր, որ խաղացողն իսպանական ակումբ կտեղափոխվի 7 միլիոն եվրոյով[9], սակայն ակումբները համաձայնության են եկել, որ Անսալդին իսպանական ակումբում հանդես կգա վարձավճարով մեկ տարի ժամկետով[10]։ Նոր ակումբի կազմում նա իր նորամուտը կատարել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Ռեալ Մադրիդ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 64-րդ րոպեին[11]։ Իսպանիայի առաջնությունում նա անցկացրել է ընդամենը 7 խաղ, քանի որ վնասվածք էր ստացել[12]։ 2015 թվականի հունիսին նա վերադարձել է «Զենիթ» ակումբ[13]։
Օգոստոսի 31-ին Անսալդին վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ջենոա» ակումբ[14]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Ջենոա» ակումբը գնել է նրա տրանսֆերը[15], որից հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է Միլանի «Ինտեր» ակումբ։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի նոյեմբերին Անսալդին հրավիրվել է Արգենտինայի հավաքական[16]։ Նա իր նորամուտը հավաքականի կազմում կատարել 2009 թվականի նոյեմբերի 15-ին՝ Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում(1:2)։ Անսալդին դաշտում անցկացրել է 90 րոպե և վաստտակել դեղին քարտ[17]։ 2013 թվականի հունվարի 23-ին նա հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու շվեդների դեմ ընկերական խաղին[18]։ Հուլիսի 31-ին նա մասնակցել է Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղին[19]։ 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Անսալդին խփել է իր առաջին գոլը հավաքականում, իսկ խաղն ավարտվել է Արգենտինայի հավաքականի հաղթանակով (2:1)[20]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի չեմպիոն (2) – 2008, 2009
- Ռուսաստանի գավաթակիր – 2012
- Ռուսաստանի սուպերգավաթակիր – 2010, 2012
- «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ)
- Ռուսաստանի սուպերգավաթակիր – 2015
- Իսպանիայի սուպերգավաթակիր – 2014
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (3) – № 1 (2009), № 2 (2008, 2012)
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Անսալդիի խոսքերի՝ ինքը հոր հետ ֆուտբոլով զբաղվել սկսել է 8 տարեկանում։ Անսալդին ունի եղբայր, որը իրենից փոքր է 3 տարով և նույնպես ֆուտբոլիստ է[21]։ 2008 թվականի դեկտեմբերին Անսալդին ամուսնացել է. կնոջ անունը Լյուսիլա է, ում հետ ծանոթացել է պատանեկան տարիներին[22]։ Նրանք ունեն 3 երեխա՝ երկու երկվորյակ դուստրեր և մեկ որդի՝ Մայքլ Քրիստոֆերը[23][24]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի մայիսի 15-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Նյուելլս Օլդ Բոյզ | Պրիմերա-Դիվիզիոն | 2005/06 | 7 | 0 | — | — | 7 | 0 | ||
2006/07 | 10 | 2 | — | — | 10 | 2 | ||||
2007/08 | 12 | 0 | — | — | 12 | 0 | ||||
Ընդհանուր | 29 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 2 | ||
Ռուբին | Պրեմիեր Լիգա | 2008 | 27 | 1 | 1 | 0 | — | 28 | 1 | |
2009 | 25 | 1 | 2 | 0 | 5 | 0 | 32 | 1 | ||
2010 | 20 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 25 | 0 | ||
2011/12 | 27 | 0 | 1 | 0 | 7 | 1 | 35 | 1 | ||
2012/13 | 25 | 0 | 1 | 0 | 9 | 0 | 35 | 0 | ||
2013/14 | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 0 | ||
Ընդհանուր | 128 | 2 | 6 | 0 | 27 | 1 | 161 | 3 | ||
Զենիթ | Պրեմիեր Լիգա | 2013/14 | 9 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 13 | 1 |
2015/16 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 9 | 1 | 1 | 0 | 4 | 0 | 14 | 1 | ||
Ատլետիկո Մադրիդ (վարձավճար) | Լա Լիգա | 2014/15 | 7 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 0 | ||
Ջենոա (վարձավճար) | Սերիա Ա | 2015/16 | 24 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 25 | 0 |
Ընդհանուր | 24 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 25 | 0 | ||
Ամբողջ կարիերա | 197 | 5 | 9 | 0 | 31 | 1 | 237 | 6 |
Խաղերը և գոլերը հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն | Այլ |
1 | 14 նոյեմբերի 2009 | Իսպանիա | 1:2 | - | Ընկերական խաղ | 41' |
2 | 5 հունիսի 2011 | Լեհաստան | 1:2 | - | Ընկերական խաղ | |
3 | 6 փետրվարի 2013 | Շվեդիա | 3:2 | - | Ընկերական խաղ | 61' |
4 | 13 նոյեմբերի 2014 | Խորվաթիա | 2:1 | 1 | Ընկերական խաղ | 49' 77' |
5 | 19 նոյեմբերի 2014 | Պորտուգալիա | 0:1 | - | Ընկերական խաղ | 30' 73' |
Ընդհանուր՝ 5 խաղ/ 1 գոլ, 2 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 3 պարտություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Ансалди продлил контракт с «Рубином» Արխիվացված 2010-06-14 Wayback Machine
- ↑ «Ансальди продлил контракт с «Рубином» // Официальный портал мэрии Казани». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2018-08-23-ին.
- ↑ Кристиан Ансальди переходит из «Рубина» в «Зенит» за 6 млн евро
- ↑ «К. Ансальди официально перешел в «Зенит»» (ռուսերեն). sport.rbc.ru. 2013 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Ансальди переходит в «Зенит»!
- ↑ «Атлетико» приобретёт у «Зенита» Ансальди за 7 миллионов евро
- ↑ «Атлетико» на год арендовал защитника ФК «Зенит» Кристиана Ансальди
- ↑ Spanish Super Copa 2014
- ↑ «Рома» хочет купить у «Зенита» Ансальди
- ↑ Ансальди вернулся в расположение «Зенита»
- ↑ «ЗЕНИТ» ОБЪЯВИЛ О ПЕРЕХОДЕ АНСАЛЬДИ В «ДЖЕНОА»
- ↑ Кристиан Ансальди продолжит карьеру в Италии
- ↑ Ансалди приглашён в сборную Аргентины Արխիվացված 2009-11-01 Wayback Machine
- ↑ Ансальди в России: Два клуба, трое детей, вызов в сборную
- ↑ Ансальди впервые с июня 2011 года вызван в сборную Аргентины
- ↑ Ансальди вызван в сборную Аргентины из-за сомнений в форме Рохо
- ↑ Гол Ансальди помог сборной Аргентины обыграть Хорватию
- ↑ Кристиан Ансальди: «С Бердыевым мы спорим» Արխիվացված 2009-02-28 Wayback Machine // «Спорт-Экспресс», 19 января 2009
- ↑ Кристиан Ансальди в третий раз станет отцом
- ↑ ««Рубин ТВ» и семья Ансальди встретили счастливых родителей из роддома». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Третий ребёнок родился в семье футболиста казанского «Рубина» Ансалди
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անսալդիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Անսալդին transfermarkt-ում
- Անսալդին soccerbase.com-ում
- Անսալդին WhoScored.com կայքում
- Անսալդին Տորինոյի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-09-29 Wayback Machine
- Անսալդին Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-08-27 Wayback Machine
- Անսալդին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Անսալդին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-05-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Անսալդի» հոդվածին։ |
|
|
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Նյուելս Օլդ Բոյզի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Տորինոյի ֆուտբոլիստներ