Տամինո (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տամինո
Բնօրինակ անունֆր.՝ Tamino-Amir Moharam Fouad[1]
Ծնվել էհոկտեմբերի 24, 1996(1996-10-24) (27 տարեկան)
Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա[2]
Երկիր Բելգիա և  Եգիպտոս
Ժանրերսոֆթ ռոք
Մասնագիտություներգիչ և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ[3] և կիթառ[3]
ԼեյբլCommunion Music?
Կայքtaminomusic.com
 Tamino Վիքիպահեստում

Տամինո-Ամիր Մոհարամ Ֆուադ (ֆր.՝ Tamino-Amir Moharam Fouad), բելգիացի երգիչ և երգերի հեղինակ, հայտնի եգիպտացի երգիչ և կինոաստղ Մոհարամ Ֆուադի թոռ[4]։

Կատարելով անգլերեն երգեր՝ Տամինոն թողարկել է մի քանի մինի ալբոմ և «Amir» վերնագրով մեկ ստուդիական ալբոմ, որը հիմնականում դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից[5]։ The Independent պարբերականը Տամինոյին անվանել է «բելգիացի Ջեֆ Բաքլի»[6], իսկ BBC-ն՝ «Նեղոսի նոր ձայն»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամինոն ծնվել է Բելգիայի Անտվերպեն քաղաքում։ Նրա հայրը՝ Տարեկ Մոհարամ Ֆուադը, հայտնի եգիպտացի դերասան և երգիչ Մոհարամ Ֆուադի[7] և լիբանանցի Մագդա Բեյդունի որդին է[8]։ Այսպիսով, Տամինոն ունի բելգիական-եգիպտական-լիբանանյան ծագում[9][10]։ Նրա բեմական անունը ոգեշնչված է արքայազն Տամինոյից՝ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հերոսից, քանի որ Ամիրը արաբերենից թարգմանվում է որպես «արքայազն»[10]։ Տամինոն ունի իրենից երեք տարի փոքր եղբայր՝ Ռամի անունով[11]։

Չնայած իր մանկությունն անցկացրել Է Եգիպտոսի և Բելգիայի միջև[12], նա չի տիրապետում արաբերենին[9]։ Մանկուց լսել է տարբեր երաժշտություն, քանի որ նրա «մայրը ձայնագրությունների հրաշալի հավաքածու ուներ»[13]։ 14 տարեկանում Կահիրեում գտնվող իր ընտանիքի տան ձեղնահարկում Տամինոն գտել է իր պապի ռեզոնատոր կիթառը և վերականգնելուց հետո սկսել է տիրապետել գործիքին և երգեր գրել՝ մինչ այդ նվագելով միայն դաշնամուր[13][14]։

17 տարեկանում մեկնել է Ամստերդամի կոնսերվատորիա սովորելու[12]։

Երաժշտական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերին բելգիական Het Zesde Metaal խումբը հրավիրել է Տամինոյին նվագել բելգիական Radio 1-ում։ Նրա առաջին` «Habibi» վերնագրով սինգլը, տպավորություն է թողել, և ռադիոն ընդունել է երգը ռոտացիայի մեջ[15][16]։

2017 թվականին Տամինոն հաղթել է Studio Brussel-ի երաժշտական տաղանդների մրցույթում[17][18]։ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին նա համերգ է ունեցել «Ancienne Belgique» (Բրյուսել) սրահում, ինչից հետո նրան անվանել են «բելգիացի Ջեֆ Բաքլի»[6]։ Նա նաև հանդես է եկել Բրյուսելի «Palais 12» և Ամստերդամի «Melkweg» սրահներում՝ ֆլամանդական երաժշտական արդյունաբերության մրցանակաբաշխության (MIA) ժամանակ։ 2017 թվականի ամռանը Տամինոն ելույթ է ունեցել Բելգիայում և Նիդեռլանդներում տեղի ունեցած «Rock Werchter» և «Pukkelpop» փառատոներում։

2018 թվականի գարնանը հայտարարել է Քոլին Գրինվուդի (Ռադիոհեդ) հետ «Indigo Night» երգի վրա աշխատելու մասին[19], իսկ ամռանը Տամինոն ելույթ է ունեցել փառատոներում ամբողջ Եվրոպայում, ներառյալ Փարիզում տեղի ունեցած «Rock en Seine» երաժշտական փառատոնը[20]։

Դեբյուտային ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 19-ին Տամինոն թողարկել է իր առաջին լիամետրաժ՝ «Amir» ալբոմը։ Դրա աշխատանքներին միացել է Բրյուսելում տեղակայված արաբ երաժիշտների խումբը, որը կոչվում է «Nagham Zikrayat»։ Նվագախումբը հիմնականում բաղկացած է Մերձավոր Արևելքից պրոֆեսիոնալ երաժիշտներից, որոնց մեծ մասը փախստականներ են, ովքեր փախել են Իրաքից և Սիրիայից։

Հոկտեմբերի վերջին Տամինոն հանդես է եկել «Ancienne Belgique» սրահում՝ համաեվրոպական շրջագայության շրջանակներում։ 2018 թվականի նոյեմբերի 8-ին նա ելույթ է ունեցել Իսլանդիայում տեղի ունեցած «Iceland Airwaves» փառատոնում։

2019 թվականի մարտին Տամինոն չորս շոուով հանդես է եկել SXSW միջոցառման ժամանակ, որը դարձել է նրա առաջին շոուն հյուսիսամերիկյան տարածաշրջանում, որտեղ նա առաջին անգամ ուղիղ եթերում կատարել է «Indigo Night» սինգլը Քոլին Գրինվուդի հետ միասին։ Մայիսի 10-ին Տամինոն թողարկել է համերգային EP՝ «Live at Ancienne Belgique» վերնագրով։ SXSW-ից հետո նա վերադարձել է Եվրոպա՝ շրջագայելու մայրցամաքում, ներառյալ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Բուդապեշտի «Sziget» փառատոնը։

Լանա Դել Ռեյը Տամինոյին հրավիրել է բացել իր շոուն, որը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 22-ին Դուբլինում[13][21]։

BBC-ն նրա ալբոմն անվանել է «Նեղոսի նոր ձայն»[22]՝ ձոն Տամինո պապին՝ Մոհարամ Ֆուադին։ The Independent-ը ներառել է «Amir» ալբոմը 2018 թվականի լավագույն 10 ալբոմների ցանկում[23]։ Գերմանիայում տեղի ունեցած «Reeperbahn» փառատոնում Տամինոն արժանացել է «Anchor Award» մրցանակ, իսկ Բելգիայում առաջադրվել է «MIA Awards» մրցանակաբաշխության 5 անվանակարգերում։

«Sahar»[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի ապրիլի 27-ին Տամինոն նոր երգ է թողարկել «The First Disciple» վերնագրով, որն առաջինն էր կատարողի երաժշտական կարիերայի երկարատև դադարից հետո։ Նույն օրը երաժիշտը կիսվել է թողարկված երգի երաժշտական տեսահոլովակով։

Հայտարարելով մի քանի մենահամերգների մասին, հունիսի 7-ին Տամինոն թողարկել է «Fascination» վերնագրով նոր երգ։ Երգիչը նաև հայտարարել է իր նոր ալբոմի թողարկման մասին։

«Sahar»-ը թողարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 23-ին և դարձել է երգչի երկրորդ ստուդիական ալբոմը։ Ձայնասկավառակում 10 երգ է ընդգրկվել, այդ թվում՝ արդեն թողարկված «The First Disciple» և «Fascination» երգերը։

Մոդելի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամինոն նկարահանվել է SS19 Missoni հավաքածուի համար՝ սուպերմոդել Ժիզել Բունդխենի հետ միասին[24][25]։

Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում նա ցուցադրվել է Valentino-ի հետ «զրույցի ընթացքում» տեսահոլովակում՝ կատարելով «Indigo Night» երգը[26][27]։

2019 թվականի մայիսին Vogue Hommes ամսագիրը Տամինոյն է նվիրել 14 էջ՝ Սոֆի Ռոզեմոնտին տված հարցազրույցով և Պաոլոյի նկարահանած լուսանկարով[28][29][30]։

Երաժշտական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հարցազրույցներում Տամինոն հիշում է այնպիսի կատարողների, ովքեր ազդել են իր երաժշտական զարգացման վրա, ինչպիսիք են Oum Kalthoum-ը, Fairuz-ը[31], Նիկ Քեյվը[28], Ջոն Լենոնը[12]։

Դեռահաս տարիքում լսել է Ռադիոհեդ, Նիրվանա, Թոմ Ուեյթս, Լեոնարդ Քոհեն, Բիթլզ[6]։

2018 թվականին հարցազրույցում առանձնացրել է երաժիշտ և վոկալիստ Համզա էլ Դինին, բանաստեղծ Խալիլ Ջբրանին և քանթրի երգիչ Լի Հեզլվուդին[32]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amir
    • Թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին
    • Դելյուքս տարբերակը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին
  • Sahar
    • Թողարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 23-ին

EP-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tamino
    • Թողարկվել է 2017 թվականի մայիսի 5-ին
  • Habibi
    • Թողարկվել է 2018 թվականի մայիսի 4-ին
  • Live at Ancienne Belgique
    • Թողարկվել է 2019 թվականի մայիսի 10-ին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://flaunt.com/content/tamino-amir
  2. https://nypost.com/2019/09/10/meet-tamino-the-multicultural-singer-who-won-over-radiohead-and-lana-del-rey/
  3. 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
  4. «The 405 Exchange: Tamino connects with his Egyptian roots on Amir». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին. «It's this prevailing feeling that makes us grateful for an artist like Tamino – the Belgian/Egyptian musician who's truly doing his own thing. His debut album, Amir, is a brave release in a time of Spotify playlists and background coffee shop albums.»
  5. «Tamino – Amir / REVIEWS». www.albumoftheyear.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Is Tamino the heir to Jeff Buckley?». The Independent (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  7. «نافس براد بيت.. فنان عربي تزوج أجمل نساء العالم (صور)». www.sayidy.net (արաբերեն). 2016 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  8. «جولولي | محرم فؤاد.. سبع زيجات وابن واحد». www.gololy.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  9. 9,0 9,1 TEWFIK, NOURHAN (2019 թ․ հոկտեմբերի 21). «Rising star Tamino: Playing Arabic music was 'like a homecoming» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. 10,0 10,1 Salfiti, Jad (2019 թ․ նոյեմբերի 27). «Tamino: the Arab-Belgian singer bringing two worlds together» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  11. «Tamino: "Verdriet met rechte rug: dat is mijn Egyptisch DNA"». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին.
  12. 12,0 12,1 12,2 Subscribe. «Get To Know... Tamino». diymag.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  13. 13,0 13,1 13,2 Lello, Michael (2019 թ․ սեպտեմբերի 10). «Meet Tamino, the multicultural singer who won over Radiohead and Lana Del Rey» (անգլերեն). New York Post. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին.
  14. East, Ben (2020 թ․ հունվարի 2). «In perfect harmony: how an Egyptian star's old guitar inspired Tamino's musical journey». The National. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին.
  15. « Habibi on Radio 1 session in November 2016». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  16. Glen Van Muylem (2018 թ․ հոկտեմբերի 18). «Tamino – Amir: Op de grens van kleffigheid en donkere romantiek» (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  17. «De Nieuwe Lichting 2017 at Studio Brussels». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  18. «Bekijk Indigo Night, de nieuwe clip van Tamino» (հոլանդերեն). 2017 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  19. «Indigo Night: Radiohead's Colin Greenwood joins forces with newcomer Tamino on new track». NME Music News (անգլերեն). NME. 2018 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  20. «Bruzz Media — «Met prins Tamino naar Parijs»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  21. Scholfield, Anna (2018 թ․ հոկտեմբերի 22). «Meet Tamino, The Mesmerizing Up and Comer With Middle Eastern Influence / Ones To Watch». Ones To Watch (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  22. «BBC News — «Tamino: The new 'Sound of the Nile'?»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  23. «The Independent — «The 40 best albums of 2018»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  24. Davis, Mari (2019 թ․ հունվարի 16). «Gisele Bündchen and Tamino Amir Moharam Fouad Front Missoni Summer 2019 Campaign». FashionWindows (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  25. «Tamino Models Missoni Spring Summer 2019 Collection». Male Model Scene (անգլերեն). 2019 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  26. «Indigo Night». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  27. Emie (2019 թ․ մարտի 18). «TAMINO : portrait de l'artiste qui a envoûté La Cigale». EMIE (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  28. 28,0 28,1 «Si vous ne deviez écouter qu'un chanteur en 2019, ce serait celui-ci». Vogue Paris (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  29. «Tamino Stars in Vogue Hommes Paris Shoot, Discusses Harmony Between Music & Fashion». The Fashionisto (անգլերեն). 2019 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  30. Desk, TV News. «Colin Greenwood Joins Tamino on Latest Live Single 'Indigo Night'». BroadwayWorld.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  31. Denolf, Wim (2018 թ․ սեպտեմբերի 4). «Tamino: 'Laat anderen maar analyseren, ik moet gewoon veel muziek maken'». Site-KnackWeekend-NL. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 8-ին.
  32. japprecie (2018 թ․ սեպտեմբերի 28). «Tamino's Interview». japprecie (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տամինո (երգիչ)» հոդվածին։