Ջեֆ Բաքլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեֆ Բաքլի
Ջեֆֆ Բաքլի.jpeg
Ջեֆֆ Բաքլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Jeff Buckley
Ի ծնե անունՋեֆֆրի Սքոթ Բաքլի
Ծնվել էնոյեմբերի 17, 1966(1966-11-17)[1][2]
Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էմայիսի 29, 1997(1997-05-29)[1] (30 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
ԺանրերՖոլկ ռոք, Ալտերնատիվ ռոք,
ՄասնագիտությունԵրգիչ, վոկալիստ, կիթառահար
Երգչաձայնտենոր և լիրիկական տենոր
ԳործիքներՎոկալ, կիթառ, շրթհարմոն, սաքսոֆոն
Գործունեություն1991-1997
ԼեյբլColumbia Records
ԿրթությունԵրաժիշտների ինստիտուտ և Loara High School?
Կայքjeffbuckley.com
Jeff Buckley Վիքիպահեստում

Ջեֆ Բաքլի (անգլ.՝ Jeff Buckley, ամբողջական անունը՝ Jeffrey Scott Buckley, նոյեմբերի 17, 1966(1966-11-17)[1][2], Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մայիսի 29, 1997(1997-05-29)[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, երգերի հեղինակ, մուլտիինստրումենտալիստ։ Ժամանակակից ունկնդիրներին հայտնի է Լեոնարդ Կոենի «Hallelujah» երգի հանրահայտ քավր-տարբերակով։ Կարիերայի սկզբում նա հանդես է եկել մի քանի խմբերում՝ ժամանակավոր կիթառիստի կարգավիճակով, հետագայում Մանհեթենի Իսթ-Վիլիջում կատարել է հայտնի երգերի քավր-տարբերակներ, որոնցով էլ աչքի է ընկել և իր վրա հրավիրել լեյբլների ուշադրությունը։ Պայմանագիր կնքելով Columbia Records-ի հետ՝ նա գլխավորում էր երաժշտական խումբ և 1994 թվականին նրա հետ ստեղծեց կենդանության օրոք իր միակ ալբոմը՝ Grace-ը։

Rolling Stone ամսագրի համաձայն՝ համարվում է մեծագույն ռոք-երաժիշտներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունն անվերջ է...Եվ չնայած նրան, որ կյանքում ես լսել եմ այսքան տարբեր երաժշտություն, ես անհամար անգամներ սիրահարվում եմ երաժշտությանը, ամենատարբեր երաժշտությանը։ Երաժշտության մեջ ինչ-որ բան կա...երևի, այն անվանվում է ազատություն։

-Ջեֆ Բաքլի[3]

Հոր՝ Թիմ Բաքլիի նման, օժտված էր հզոր վոկալով։ Որպես երաժիշտ ձևավորվել է Վան Մորիսոնի և Լեդ Զեփելինի ազդեցությամբ։ Հինգ տարեկանում նա գտավ ակուստիկ կիթառ, որը գնել էր իր տատիկը՝ հուսալով, որ մի օր իր երեխաներից ինչ-որ մեկը կսկսի նվագել[3]։ Ջեֆն ութ տարեկան էր, երբ տեղի ունեցավ նրա և իր հայրիկի առաջին ու միակ հանդիպումը։ Հայրն ու որդին զրուցեցին միայն 15 րոպե՝ ժպտալով միմյանց։ Մի քանի ամիս անց Թիմ Բարքլին համացավ թմրանյութի չարաշահումից[4]։

1980-ականների սկզբին Բաքլին ապրում էր Լոս Անջելեսում։ 1985 թվականին նա ընդունվեց Հոլլիվուդի երաժշտական ինստիտուտ[4]՝ նվագելով մի քանի խմբերում միաժամանակ՝ գումար վաստակելու համար[3]։ 1990 թվականին Ջեֆֆը ձայնագրեց իր առաջին դեմոն՝ Babylon Dungeon Sessions-ը։ 1991 թվականին նրան առաջարկեցին նվագել իր հոր հիշատակին նվիրված համերգին։ Իրադարձությունը տեղի ունեցավ 1991 թվականի ապրիլի 26-ին և ստացավ «Greetings From Tim Buckley» անվանումը[4]։ «Դա իմ ցատկահարթակը չէր, դա ինչ-որ ավելի անձնական մի բան էր,- ավելի ուշ ասաց Ջեֆֆը,- ինձ անհանգստացնում էր այն փաստը, որ ես ներկա չեմ գտնվել նրա հուղարկավորությանը[4]»: Ես օգտագործեցի այս համերգը՝ հարգանքի տուրք մատուցելու համար։

Le Sin-é Bar, վայր, որտեղ Ջեֆը սկսեց իր կարիերան

Ջեֆը շատ արագ մեծ ճանաչում ձեռք բերեց նյույորքյան բեմերում՝ սկսելով նվագել Գերի Լուկասի(անգլ.՝ Gary Lucas) հետ Gods and Monsters խմբում, իսկ հետո ներկայանալով սոլո և քավր-տարբերակներ կատարելով Իսթ-Վիլիջում։ Այնուհետև նա քիչ-քիչ սկսեց կենտրոնանալ իր սեփական աշխատանքների վրա։

1993 թվականի հոկտեմբերին նա պայմանագիր կնքեց Columbia Records ընկերության հետ։ Ստեղծելով սեփական խումբը՝ նա ձայնագրեց իր առաջին ստուդիայի սոլո ալբոմը՝ Grace-ը, որը թողարկվեց 1994 թվականին[4]։

Հաջորդ երկու տարիների ընթացքում խումբը համեգային շրջագայություն սկսեց՝ ալբոմի աջակցության համար, և համերգներ տվեց ԱՄՆ-ում, Եվրոպա-ում, Ճապոնիա-ում և Ավստրալիա-ում։ 1995 թվականին Բաքլին ելույթ ունեցավ Գլասթոնբերի փառատոնին։ Նրա բազմաթիվ համերգներ տարածում գտան բութլեգների տեսքով[5]։

1997 թվականին նա դադարցրեց շրջագայությունը և տեղափոխվեց Մեմֆիս՝ երկրորդ ալբոմի նյութերով զբաղվելու համար։ Այնտեղ նա իր խմբի հետ ավարտեց նոր ալբոմի երրորդ ձայնագրական աշխատանքները, նաև ձայնագրեց մի քանի նոր երգ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի մայիսի 29-ին Ջեֆի խումբը, հետևելով նրան, թռավ Մեմֆիս՝ երկրորդ ալբոմի աշխատանքները շարունակելու մտադրությամբ։ Նույն երեկոյան երաժիշտ Կիթ Ֆոտիի հետ մեկնեց Mud Island River Park նվագելու և մայրամուտը դիտելու։ Երեկոյան ժամը 9-ին, լինելով ամբողջովին հանգված, Ջեֆը գնաց լողալու Վուլֆ գետում՝ երգելով Լեդ Զեփելինի (անգլ.՝ Led Zeppelin) «Whole Lotta Love» երգը։ Այդ վայրերում Բաքլին առաջին անգամ չէր լողում։ Կիթ Ֆոտին մնաց գետի ափին և առաջինը ահազանեց Ջեֆի անհետանալու մասին։ Նույն օրը նրան փնտրելու ուղարկվեց փրկարարների խումբ, սակայն նրա դիակը կարողացան գտնել և ջրից դուրս բերել միայն 1997 թվականի հունիսի 4-ին[4]։

Դատաբժշկական փորձաքննությունների համաձայն՝ Ջեֆը արկոհոլ կամ թմրանյութ չէր օգտագործել նախքան լողալը, և մահվան պատճառ է դարձել միայն դժբախտ պատահարը[4]։

Նրա մահվան պահից սկսեցին թողարկվել դեմոձայնագրություններ, My Sweetheart the Drunk կիսատ մնացած ալբոմից հատվածներ, նաև լայն տարածում ստացավ Grace-ի և Live at Sin-é-ի թողարկումը։ Չարթերում հաջողություն ունենալը Բաքլիին կրկին այցելեց հետմահու. Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգը 2008 թվականի մարտին գլխավորեց Hot Digital Songs-ի աղյուսակը և ստացավ պլատինե կարգավիճակ[6], այն նաև 2-րդ տեղը զբաղեցրեց UK Singles Chart-ում նույն թվականի դեկտեմբերին՝ գրեթե հասնելով The X Factor երաժշտական մրցույթի մասնակից Ալեքսանդրա Բյորքի այդ կատարմանը[7]։

Ջեֆ Բաքլիի կերպարը «Ողջույն Թիմ Բաքլիից» (2012) ֆիլմում մարմնավորեց Փեն Բեջլին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 — Live at Sin-é EP
  • 1995 — Eternal Life EP
  • 1995 — Live from the Bataclan EP
  • 2002 — The Grace EPs

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 — Songs to No One 1991—1992
  • 2007 — So Real: Songs from Jeff Buckley
  • 2010 — The Jeff Buckley Collection
  • 2016 — You and I

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային DVD-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 — Live in Chicago, 1995
  • 2009 — Grace Around the World, 1994/1995

Տրիբյուտ-ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Բաքլիի արվեստի մասին հիշատակվեց երաժշտական մամուլում։ «Hallelujah» երգի նրա քավր-տարբերակը տեղ գտավ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր»-ի ցանկում[8] և 15-րդ տեղը զբաղեցրեց Q Magazine-ի՝ 2006 թվականին կազմած «Բոլոր ժամանակներ 100 մեծագույն երգեր»-ի(անգլ.՝ 100 Greatest Songs Of All Time) շարքում[9], իսկ 2014 թվականին այն զետեղվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի երգացանկում[10]։ Grace ալբոմը տեղ գտավ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ»-ի ցուցակում[11] և Q Magazine ամսագրի «20 լավագույն ալբոմների և սինգլների» շարքում(անգլ.՝ Top 20 Albums And Singles Of The Lifetime Of Q Magazine)[9]:

Թոմ Յորքը (Radiohead), Մեթյու Բելամին (Muse) և Քրիս Մարտինը (Coldplay) Ջեֆֆին համարել են իրենց համար ամենահեղինակավոր երաժիշտներից մեկը։ Նրա աշխատանքների մասին բարձր կարծիք են արտահայտել նաև Փոլ ՄաքՔարթնին, Բոբ Դիլանը, Ռոբերտ Փլանթը[4], Ջիմի Փեյջը[12], Բոնոն[4], Մորիսսին։

DigitalDreamDoor.com կայքը «100 մեծագույն ռոք երաժիշտներ»-ի (անգլ.՝ 100 Greatest Male Rock Vocalists) ցանկում Ջեֆֆին նշել է երրորդ համարի ներքո։ Ըստ կայքի՝ Ջեֆ Բաքլին զիջում է միայն Ֆրեդի Մերկուրիին (1-ին տեղ) և Ջեքի Վիլսոնին (2-րդ տեղ)՝ շրջանցելով այնպիսի կատարողների, ինչպիսիք են Ռոբերտ Փլանթը, Յան Գիլանը և Էլվիս Փրեսլին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  3. 3,0 3,1 3,2 Документальный фильм "Making of Grace", 2004
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Jeff Buckley — The Haunted Rock Star». Marie Claire
  5. «Kane, Rebecca. "The Jeff Buckley Discography: Bootlegs". jeffbuckley.com»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-09-ին։ Վերցված է 2016-09-18 
  6. RIAA "Gold & Platinum Search Results
  7. Jeff Buckley Storm Christmas Charts with 'Hallelujah'
  8. «The Rolling Stone 500 Greatest Songs of All Time»։ Rolling Stone (անգլերեն)։ rollingstone.com։ Վերցված է 2015-01-11 
  9. 9,0 9,1 «The Music That Changed The World»։ Q Magazine (անգլերեն)։ rocklistmusic.co.uk։ October 2006։ Արխիվացված օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2016-01-11 
  10. Itzkoff, Dave (2014-04-02)։ «Library of Congress Beefs Up Recordings Collection, but Watch Out for That Barber»։ Նյու Յորք Թայմս (անգլերեն)։ The New York Times Company։ Վերցված է 2016-01-11 
  11. «The Rolling Stone 500 Greatest Albums of All Time»։ Rolling Stone (անգլերեն)։ rollingstone.com։ Վերցված է 2015-01-11 
  12. Ana Gomez (2014-06-02)։ «Jimmy Page about Jeff Buckley»։ Youtube (անգլերեն)։ Վերցված է 2014-06-13 
  13. «100 Greatest Male Rock Vocalists» (անգլերեն)։ digitaldreamdoor.com։ Վերցված է 2015-01-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]