Մեթյու Բելամի
Մեթյու Բելամի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Matt Bellamy |
Ի ծնե անուն | անգլ.՝ Matthew James Bellamy |
Ծնվել է | հունիսի 9, 1978 (44 տարեկան), Քեմբրիջ, ![]() Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ալտերնատիվ Ռոք, Սիմֆոնիկ Ռոք, Պրոգրեսիվ Ռոք |
Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, երգերի հեղինակ և երգերի հեղինակ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ[1], դաշնամուր[1], ստեղնաշարային գործիքներ, կլառնետ, Մանդոլին, keytar?, վոկալ[1][1] և երաժշտական ստեղնաշար[1] |
Գործունեություն | 1994–ներկա |
Լեյբլ | Mushroom Records, A&E Records |
Կրթություն | Teignmouth Community School? և Exeter College, Exeter? |
Անդամակցություն | Մյուզ և The Jaded Hearts Club?[2] |
Կապված | Muse |
Ամուսին | Elle Evans?[3] |
Պարգևներ | |
Կայք | muse.mu |
Ստորագրություն | |
![]() |
Մեթյու Ջեյմս Բելլամին (անգլ.՝ Mattew James Bellamy, հունիսի 9, 1978[4], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական աշխարհահռչակ Muse խմբի ղեկավարն է։ 2002 թվականին «Total Guitar» ամսագրի "Աշխարհի լավագույն 100 կիթառահարները" ցանկում նա զբաղեցրել է 29-րդ տեղը։ 2011 թ.-ին չորրորդ անգամ "NME" (New Musical Express)-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենասեքսուալ տղամարդ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1978 թվականի հունիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում։ Նրա հայրը՝ ‘ Ջորջ Բելլամին նույնպես երաժիշտ է, հանդիսանում էր The Tornados խմբի կիթառահարը[5]։ 1990 թվականին Մեթյուի, ինչպես նաև ապագա Մյուզ խմբի մյուս մասնակիցների‘ Քրիս Վոլսթենհոլմի և Դոմինիկ Հովարդի ընտանիքները Քեմբրիջից տեղափոխվում են Դևոն կոմսության Թինմութ քաղաք։
Մեթյուն լրջորեն սկսում է կիթառ նվագել, որպիսզի մտնի Դոմինիկ Հովարդի դպրոցական "Gothic Plague" խումբը, և երբ այդ խմբում ազատվում է կիթառահարի տեղը, նա դառնում է խմբի անդամ։ Մի քանի տարվա ընթացքում խմբի կազմը բազմիցս փոփոխվում էր։ Հենց այդ տարիներին Մեթյուն սկսում է լրջորեն բանաստեղծություններ ստեղծագործել։
Դպրոցն ավարտելուց հետո Մեթյում մեկնում է շրջագայության, լինում է Իտալիայում և Իսպանիայում, ուր ծանոթանում է մի իսպանացի կիթառահարի հետ, որից սովորում է ֆլամենկո ոճում կիթառ նվագել։ Որոշակի ժամանակ նաև ապրում է Հունաստանում, որտեղ, ըստ իր խոսքերի, "լուրջ բաներ են իր հետ պատահում, օրինակ սիրո դրվագներ և այլն...": Հենց Հունաստանում է նա ստեղծում Muscle Museum երգը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի ապրիլին Մեթյուն նշանվեց Քեյթ Հադսոնի հետ[6]։ 2011 թ. հուլիսի 9-ին ծնվեց նրանց զավակը - Բինհեմ Հոուն Բելլամին[7]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին «Classic Rock» ամսագիրը Բելլամիին ավելացրել է «Բոլար ժամանակների լավագույն 100 կիթառահարներ» ցուցակում։
2010 թ. Մեթյու Բելլամին NME Awards-ի կողմից երրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ[8]։
2010 թ. մայիսին «Q» ամսագրի ամենաազդեցիկ ֆրոնտմենների տասնյակում Բելլամին զբաղեցրել է 8-րդ տեղը, իր ետևում թողնելով Փոլ Մաքքարթնիին և Ջոն Լենոնին[9]։
2011 թ. NME Awards-ի կողմից չորրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ[10]։
Երաժշտական սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելլամին օգտագործում է պատվերով պատրաստված կիթառներ, ոևը պատրաստում է Հյու Մենսոնը (Hugh Manson) Դևոն կոմսության Էքզեթեր քաղաքում։ Ներկայումս նա ունի 11 "Մենսոն" կիթառ։ Նաև ունի այլ մակնիշների կիթառներ, որոնցից են Fender Aloha Stratocaster (Մեթյուի ամեթանկարժեկ և սիրված կիթառներից մեկը), Gibson Les Paul DC Lite , Gibson SG, Jackson Randy Rhoads (custom) a Parker Fly, Peavey EVH Wolfgang և Yamaha Pacifica. Խմբի սկզբնական տարիներին նա հիմնականում օգտագործում էր Yamaha Pacifica 120 SC կիթառը։ 2000 թվականի համերգների ընթացքում միշտ օգտագորշել է Gibson Les Paul DC Lite կիթառը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Montreux Jazz Festival Database
- ↑ http://www.nme.com/news/music/paul-mccartney-muse-the-beatles-cover-helter-skelter-2220882
- ↑ https://people.com/music/matt-bellamy-marries-elle-evans/
- ↑ https://twitter.com/muse/status/1005463206322692097
- ↑ «London Evening Standard»։ Evening Standard (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 17
- ↑ Кейт Хадсон и Мэттью Беллами помолвлены
- ↑ Кейт Хадсон выбрала имя своему новорождённому сынишке
- ↑ Muse’s Matt Bellamy crowned Shockwaves NME Awards Hottest Male
- ↑ «Мэттью Беллами попал в список десяти величайших фронтменов»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1
- ↑ Shockwaves NME Awards 2011 – all the winners
|
- Ապրող անձինք
- 1978 ծնունդներ
- Հունիսի 9 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Բրիտանացի երգիչներ
- Անգլիացի կոմպոզիտորներ
- Բրիտանացի ռոք երաժիշտներ
- Muse խմբի անդամներ
- Անգլիացի կիթառահարներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- NME Awards մրցանակի դափնեկիրներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ