Վտանգի պիկտոգրամներ
Վտանգի պիկտոգրամներ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |

Վտանգի պիկտոգրամներ կամ վտանգի պատկերագրեր, գլոբալ մակարդակով համաձայնեցված դասակարգման համակարգ՝ ԳՀՀ (ռուս.՝ СГС, անգլ.՝ GHS Hazard pictograms): Պատկերագրերն օգտագործվում են քիմիական նյութերի և տարբեր ապրանքների հետ աշխատելիս, պահեստավորելիս և տեղափոխելիս նրանց վտանգավորության մասին նախապես տեղեկացված լինելու նպատակով։ Պիկտոգրամների հինգերորդ խմբագրումն արվել է 2013 թվականին[1]։ Պիտակավորման համակարգում օգտագործվում են երկու տիպի պիկտոգրամներ՝ ստանդարտ[2], որոնք ծառայում են կոնտեյներների, անոթների և աշխատավայրերի նշագրման համար, և տրանսպորտային պիկտոգրամներ՝ վտանգավոր նյութերի և ապրանքների տեղափոխման համար, հանձնարարված ՄԱԿ-ի կողմից[3]։ Կախված նպատակից՝ ընտրվում է պիկտոգրամների միայն մեկ տիպը, երկուսը միաժամանակ երբեք չեն օգտագործվում[4]։
Պիկտոգրամները հանդիսանում են ԳՀՀ նշագրման միայն մեկ տարրը։ Նրանց հետ օգտագործվում են նյութի իդենտիֆիկատորներ, ազդանշանային բառեր («Վտանգավոր», կամ «Զգույշ»), H-ֆրազներ և P-ֆրազներ, ինչպես նաև մատակարարի իդենտիֆիկատորը[5]։
Պիկտոգրամների տվյալ համակարգը ՄԱԿ-ի կողմից մշակվել է որպես միասնական եղանակ՝ օգտատերերին և փրկարար ծառայություններին քիմիական արտադրանքի վտանգավորության աստիճանի մասին տեղեկացնելու համար[6][7][8]։ Համակարգն ընդունվել և օգտագործվում է շատ երկրներում[9]։
Ստանդարտ պիկտոգրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստանդարտ պիկտոգրամներն ունեն քառակուսիների ձև, որոնք տեղադրված են անկյան վրա։ Կարմիր եզրագծերով սպիտակ ֆոնի վրա պատկերված է սև գույնի խորհրդանշանը։ Պիկտոգրամի լայնությունը պետք է բավականաչափ լինի՝ լավ տեսնելու համար։ Եթե ապրանքը նախատեսված չի արտահանելու համար, ապա հնարավորություն կա կարմիր եզրագիծը փոխարինել սևով[4]։ Վտանգավոր բեռներ փոխադրելիս այս պիկտոգրամները չպետք է փակցվեն բեռնատար կոնտեյներների, ավտոտրանսպորտային միջոցների, վագոնների և ցիստեռնների վրա, քանի որ դրանց համար նախատեսված են տրանսպորտային պիկտոգրամներ[4]։
Համաձայն ԳՀՀ-ի՝ վտանգավորության ամեն տեսակին համապատասխանում է վտանգի որոշակի պիկտոգրամ[10]։
Ֆիզիկական վտանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օգտագործում | Պարզաբանում[11] | |
---|---|---|---|
|
Պայթյունավտանգ նյութեր, խառնուրդներ և առարկաներ, այդ թվում նաև արտադրանքներ՝ պայթուցիկ կամ պիրոտեխնիկական նպատակների համար։ Պայթուցիկ կոչվում են այն նյութերը, որոնք կարող են առաջացնել քիմիական ռեակցիա, որի ընթացքում մեծ արագությամբ անջատվում է գազ, բարձր ջերմաստիճան և ճնշում՝ վնասելով շրջապատի օբյեկտները։ Օրինակ՝ տրինիտրոտոլուոլ, պիկրինաթթու | ||
Պայթուցիկ ռումբ |
![]() |
Օգտագործում | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Դյուրավառ համարվում են այն գազերը, որոնք 20 °С և 101.3 կՊա ճնշման պայմաններում օդի հետ շփումից բոցավառվում են։ Դյուրավառ կոչվում են այն հեղուկները, որոնք բոցավառվում են 93 °С-ում։ Պինդ նյութերը, որոնք կարող են այրվել կամ հանդիսանալ այրման պատճառ, կամ էլ շփման արդյունքում այրմանը օժանդակել, ևս համարվում են դյուրավառ նյութեր։ Օրինակ՝ պրոպան, բութան, դիէթիլ եթեր, ացետալդեհիդ | ||
Կրակ |
![]() |
Օգտագործում | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Օքսիդիչ համարվում են այն նյութերը, որոնք պարտադիր չէ, որ վառելիք լինեն, բայց նպաստում են այլ նյութերի այրմանը, որպես կանոն՝ թթվածնի անջատման հաշվին։ Օրինակ՝ թթվածին, քլորի երկօքսիդ, կալիումի երկքրոմատ | ||
Կրակ շրջապատի վրա |
Օգտագործում | ||
---|---|---|
| ||
Չկա նախատեսված պիկտոգրամ |
Մարդու առողջության համար վտանգավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օգտագործում | Պարզաբանում[11] | |
---|---|---|---|
|
Քիմիական նյութեր, որոնք կուլ տալիս, շնչելիս, կամ մաշկի մեջ ներծծվելիս առաջացնում են մահ։ Օրինակ՝ պլավիկյան թթու, բրոմ, կապտաթթու | ||
Գանգ և խաչաձևած ոսկրեր |
![]() |
Օգտագործում | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Նյութեր, որոնք առաջացնում են առողջության համար արդեն նշված վնասները։ Օրինակ՝ աղաթթու, նատրիումի հիդրօքսիդ, պլավիկյան թթու | ||
Կոռոզիա |
![]() |
Օգտագործում[К 1] | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Նյութեր, որոնք առաջացնում են առողջության համար արդեն նշված վնասները, բայց ավելի քիչ վտանգավորություն ունեն առողջության համար։ Օրինակ՝ ածխաջրածիններ, լիմոնեն | ||
Բացականչական նշան |
Օգտագործում | ||
---|---|---|
| ||
Չկա նախատեսված պիկտոգրամ |
Շրջակա միջավայրի համար վտանգավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օգտագործում | Պարզաբանում[11] | |
---|---|---|---|
|
Նյութեր, որոնք ջրային օրգանիզմների վրա ունեն սուր կամ երկարաժամկետ բացասական ազդեցություն։ Օրինակ՝ նատրիումի հիպոքլորիդ, միջատասպան նյութեր, ամոնիակ | ||
Շրջակա միջավայր |
Օգտագործում | ||
---|---|---|
| ||
Չկա նախատեսված պիկտոգրամ |
Տրանսպորտային պիկտոգրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրանսպորտային պիկտոգրամներն ունեն 45° անկյան տակ շրջված քառակուսու ձև, ամենափոքրը 100մմ × 100մմ չափերով։ Սահմանագծից 5մմ հեռավորության վրա նշանի եզրագծին զուգահեռ գիծ է տարված։ Պիկտոգրամյի վերին անկյունում պետք է տեղադրված լինի սիմվոլ, որը նշանակում է վտանգ (բացի 1.4, 1.5, 1.6 ենթակարգերի պիկտոգրամները), իսկ ներքևի անկյունում՝ կարգի համարը և ենթակարգը։ Պիկտոգրամյի վրա կարող են լինել բառեր, օրինակ՝ «Դյուրավառ նյութ»։ Սիմվոլները, թվերը և տեքստերը պետք է լինեն սև գույնի, բացառությամբ 8-րդ կարգի պիկտոգրամների մոտ (այստեղ դրանք պետք է լինեն սպիտակ գույնի), կանաչ, դեղին, կարմիր կամ կանաչ ֆոնով պիկտոգրամների մոտ կարող են լինել սպիտակ գույնի, 5.2 կարգի պիկտոգրամների համար սիմվոլների գույնը ևս կարող է լինել սպիտակ և 2.1 ենթակարգի պիկտոգրամների դեպքում սիմվոլները կարող են տեղադրվել անմիջապես բալոնների վրա։ Պիկտոգրամները պետք է տեղադրված լինեն կոնտրաստ ֆոնի վրա, կամ լինեն եզրագծված[12]։
Տվյալ նշանները ԳՀՀ համակարգը օգտագործում է տեղափոխման վտանգները նշագրելու համար[10]։
Կարգ 1. Պայթուցիկ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օգտագործում[К 2] | Պարզաբանում[13] | |
---|---|---|---|
|
Նյութեր և իրեր, որոնք բնորոշվում են զանգվածի պայթյունավտանգությամբ[К 3], ցիրուցան լինելու վտանգով, կամ այրման վտանգով։ | ||
Ենթակարգ 1.1—1.3 |
![]() |
Օգտագործում[К 4] | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Պայթուցիկ նյութեր և իրեր, որոնք նշանակալի վտանգավորություն չունեն[К 5]։ Օրինակ՝ լուսային հետագծով փամփուշտներ, հրավառության համար նախատեսված պայթուցիկ սարքեր, աղետի ազդանշաններ[14] | ||
Ենթակարգ 1.4 |
![]() |
Օգտագործում[К 4] | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Շատ ցածր զգայունություն ունեցող պայթուցիկ նյութեր, որոնք բնութագրվում են զանգվածի պայթման վտանգով[К 6] | ||
Ենթակարգ 1.5 |
![]() |
Օգտագործում[К 4] | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Չափազանց ցածր զգայունություն ունեցող ապրանքներ, որոնք բնութագրվում են զանգվածի պայթման վտանգով | ||
Ենթակարգ 1.6 |
Կարգ 2. Գազեր[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օգտագործում[К 7] | Պարզաբանում[15] | |
---|---|---|---|
|
Գազեր, որոնք օդի հետ խառնուրդում բոցավառվում են (ըստ ծավալի 13%-ից ոչ ավել), ինչպես նաև գազեր, որոնց համար բոցավառվելու մինիմալ և մաքսիմալ կոնցենտրացիաների տարբերությունը (հաշված տոկոսներով) կազմում է 12 միավոր, անկախ մինիմալ կոնցենտրացիայի մեծությունից։ Օրինակ՝ ացետիլեն, ջրածին, վինիլքլորիդ, կրակայրիչ[14] | ||
Ենթակարգ 2.1 |
![]() |
Օգտագործում[К 7] | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Այս ենթակարգին պատկանում են հեղձուցիչ գազերը (գազեր, որոնք տեղակալում են կամ նոսրացնում են մթնոլորտում գտնվող թթվածինը ), օքսիդիչ գազերը (գազեր, որոնք օդի համեմատ ավելի շուտ են առաջացնում բոցավառում կամ օժանդակում այրմանը), ինչպես նաև այն գազերը, որոնք ներառված չեն մյուս ենթակարգերում։ Օրինակ՝ ածխածնի երկօքսիդ, արգոն, հելիում, սեղմված կամ հեղուկացված գազերով կրակմարիչներ [14]։ | ||
Ենթակարգ 2.2 |
![]() |
Օգտագործում | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Գազեր, որոնք այնքան թունավոր ու կծու են, որ մարդկանց առողջության համար վտանգ են ներկայացնում (կամ ենթադրաբար հանդիսանում են մարդկանց համար թունավոր և կծու)։ Օրինակ՝ ամոնիակ, ածխածնի ենթօքսիդ, ֆոսգեն [14] | ||
Ենթակարգ 2.3 |
Կարգ 3 և 4. Բռնկվող հեղուկներ և պինդ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օգտագործում[К 7] | Պարզաբանում[16] | |
---|---|---|---|
|
Դյուրավառ են կոչվում այն հեղուկները, որոնք փակ անոթում 60 °С-ից ոչ բարձր, բաց անոթում 65,6 °С-ից ոչ բարձր ջերմաստիճաններում առաջացնում են բոցավառվող գոլորշիներ (այս ջերմաստիճանները կոչվում են բռնկման ջերմաստիճաններ) Օրինակ՝ ացետոն, դիէթիլեթեր, էթանոլ, անմշակ նավթ[14] | ||
Կարգ 3 |
![]() |
Օգտագործում | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Նորմալ պայմաններում ինքնաբերաբար տաքացող նյութեր, կամ օդի հետ շփման ժամանակ տաքանալու հատկություն ունեցող նյութեր, որոնք այնուհետև ինքնաբոցավառվում են։ Օրինակ՝ ածուխ, խոնավ բամբակ, նատրիումի սուլֆիդ[14] | ||
Ենթակարգ 4.2 |
![]() |
Օգտագործում[К 7] | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Նյութեր, որոնք նշված պայմաններում անջատում են վտանգավոր քանակներով դյուրավառ գազեր։ Օրինակ՝ նատրիում, լիթիումի ալյումահիդրատ, կալցիումի հիդրիդ[14] | ||
Ենթակարգ 4.3 |
Կարգ 5[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օգտագործում | Պարզաբանում[17] | |
---|---|---|---|
|
Օքսիդիչ համարվում են այն այն նյութերը, որոնք պարտադիր չէ, որ վառելիք լինեն, բայց օժանդակում են այլ նյութերի այրմանը, որպես կանոն՝ անջատված թթվածնի հաշվին։ Օրինակ՝ ամոնիումի պերսուլֆատ, կալիումի նիտրատ, կալիումի պերմանգանատ[14] | ||
Ենթակարգ 5.1 |
![]() |
Օգտագործում[К 8] | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Մոլեկուլում -O-O- խումբ պարունակող նյութեր, որոնք կարող են համարվել ջրածնի պերօքսիդի ածանցյալներ և որոնցում ջրածնի մեկ կամ երկու ատոմ տեղակալված է օրգանական ռադիկալներով։ Օրգանական ռադիկալները կարող են քայքայվել պայթյունով, արագորեն այրվել, լինել զգայուն հարվածի կամ շփման նկատմամբ, վտանգավոր ռեակցիաների մեջ մտնել այլ նյութերի հետ կամ առաջացնել աչքի վնասվածքներ։ Օրինակ՝ ացետիլացետոնի պերօքսիդ, 3-բութիլհիդրոպերօքսիդ, բենզոիլպերօքսիդ[18] | ||
Ենթակարգ 5.2 |
Կարգ 6[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օգտագործում | Պարզաբանում[19] | |
---|---|---|---|
|
Նյութեր, որոնք ընդունակ են առաջացնել մահ կամ լուրջ վնասվածքներ ներքին ընդունման, շնչառական ուղիներ ընկնելիս և մաշկի հետ կոնտակտի ժամանակ։ Օրինակ՝ անիլին, արսենի միացություններ, կալիումի ցիանիդ, ֆենոլ[14] | ||
Ենթակարգ 6.1 |
![]() |
Օգտագործում | Պարզաբանում | |
---|---|---|---|
Չի օգտագործվում ԳՀՀ-ում |
Նյութեր, որոնց մասին հայտնի է, կամ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք պարունակում են պաթոգեն օրգանիզմներ, այսինքն՝ միկրոօրգանիզմներ, կամ այլ ինֆեկցիոն ագենտներ՝ պրիոններ, որոնք կարող են հարուցել հիվանդություններ մարդկանց և կենդանիների մոտ։ Օրինակ՝ ՄԻԱՎ, պոլիոմիելիտի վիրուս, տուբերկուլյոզի միկոբակտերիա[20] | ||
Ենթակարգ 6.2 |
Կարգ 7. Ռադիոակտիվ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օգտագործում | Պարզաբանում [21][22] | |
---|---|---|---|
Չի օգտագործվում ԳՀՀ-ում |
Փաթեթ I, սպիտակն օգտագործվում է, եթե նյութի ճառագայթման մակարդակը նրա մակերևույթի ցանկացած կետում կազմում է ոչ ավել քան 0,005 ՄԶվ/Ժ
| ||
Ենթակարգ 7А |
![]() |
Օգտագործում | Պարզաբանում | |
---|---|---|---|
Չի օգտագործվում ԳՀՀ-ում |
Փաթեթ II, դեղինն օգտագործվում է, եթե նյութի առավելագույն ճառագայթման մակարդակը նրա մակերևույթի ցանկացած կետում կազմում է 0,005 ՄԶվ/Ժ մինչև 0,5 ՄԶվ/Ժ
| ||
Ենթակարգ 7B |
![]() |
Օգտագործում | Պարզաբանում | |
---|---|---|---|
Չի օգտագործվում ԳՀՀ-ում |
Փաթեթ III, դեղինն օգտագործվում է, եթե նյութի առավելագույն ճառագայթման մակարդակը նրա մակերևույթի ցանկացած կետում կազմում է 0,5 ՄԶվ/Ժ մինչև 10 ՄԶվ/Ժ
| ||
Ենթակարգ 7C |
![]() |
Օգտագործում | Պարզաբանում | |
---|---|---|---|
Չի օգտագործվում ԳՀՀ-ում |
Նյութեր, որոնք բաղկացած են տրոհվող նուկլիդներից | ||
Ենթակարգ 7E |
Կարգ 8 և 9[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Օգտագործում | Պարզաբանում[23] | |
---|---|---|---|
|
Նյութեր, որոնք իրենց քիմիական ազդեցությամբ առաջացնում են լուրջ վնասվածքներ կենդանի հյուսվածքների հետ կոնտակտի ժամանակ, արտահոսքի դեպքում այլ ուղեբեռին, կամ տրանսպորտային միջոցին պատճառում է վնաս՝ քայքայելով դրանք։ Օրինակ՝ աղաթթու, ծծմբական թթու, ֆոսֆորի հինգօքսիդ, կալիումի հիդրօքսիդ[14] | ||
Կարգ 8 |
![]() |
Օգտագործում | Պարզաբանում | |
---|---|---|---|
|
Նյութեր, որոնք տեղափոխելիս առաջացնում են վտանգ, որը նկարագրված չէ այլ կարգերում։ Օրինակ՝ չոր սառույց, լիթիում իոնային մարտկոցներ, կրկնակի էլեկտրական շերտերով կոնդենսատորներ[14] | ||
Կարգ 9 |
Նախազգուշացնող պիկտոգրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրազեկ մարմինների կողմից թույլտվության դեպքում բացի սեփական պիկտոգրամներից ԳՀՀ-ն թույլ է տալիս օգտագործել նախազգուշական պիկտոգրամներ, որոնք նախկինում կարգադրված էին Եվրոպական խորհրդի կողմից (Խորհրդի Հրահանգ 92/58/EEC, 1992 թվականի հունիսի 24), կամ Հարավային Աֆրիկայի ստանդարտների Բյուրոյի կողմից (SABS 0265:1999)[24]:
Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Չի օգտագործվում ա)«Գանգ և խաչաձևած ոսկրեր» պիկտոգրամի հետ, բ)այն վտանգների նշելու համար, որոնք կապված են մաշկի և աչքերի գրգռման հետ, եթե ներկա է «Կոռոզիա» պիկտոգրամը, կամ շնչուղիների գրգռումը նշելու համար, երբ օգտագործվում է «Վտանգավոր է առողջության համար» պիկտոգրամը։
- ↑ Աստղիկները փոխարինվում են ենթակարգի համարներով և համատեղելիության խմբով։
- ↑ Զանգվածի պայթյուն ասելով հասկացվում է այնպիսի պայթյուն, որը գործնականորեն ակնթարթորեն տարածվում է պայթուցիկ նյութերի ամբողջ ուղեբեռի վրա։
- ↑ 4,0 4,1 4,2 Աստղիկը փոխարինվում է համատեղության խմբով։
- ↑ Բոցավառվելու կամ հրդեհին նպաստելու դեպքում արդյունքները երևում են հիմնականում փաթեթի ներսում, նշանակալի բեկորների արտանետում, կամ արտանետում նշանակալի հեռավորության վրա տեղի չի ունենում: Արտաքին հրդեհը չպետք է պատճառ հանդիսանա փաթեթի ներսում գտնվող ամբողջ պարունակության պայթյունի համար:
- ↑ Նորմալ պայմաններում տեղափոխման ժամանակ գոյություն ունի դետոնացման շատ փոքր հավանականություն։
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Խորհրդանշանը, համարը և եզրագիծը սևի փոխարեն կարող են պատկերված լինել սպիտակ գույնով։
- ↑ Խորհրդանշանը և վերին սահմանը սևի փոխարեն կարող են պատկերված լինել սպիտակ գույնով։
- ↑ Տրոհվող նյութեր բնորոշման տակ չեն մտնում չճառագայթված, կամ բնածին ուրանը, ինչպես նաև միայն ռեակտորներում ջերմային նեյտրոններով ճառագայթված ուրանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «GHS (Rev.5) (2013) — UNECE»։ Վերցված է 2014-09-13
- ↑ СГС. Приложение 1, էջ 309
- ↑ , Рекомендации ООН, том 2, էջ 149
- ↑ 4,0 4,1 4,2 СГС. Часть 1. Введение, էջ 40
- ↑ СГС. Часть 1. Введение
- ↑ Sigma-Aldrich։ «Globally Harmonized System (GHS)»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-29-ին։ Վերցված է 2013-04-24
- ↑ «GHS 101: Labels — MSDS Online»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-29-ին։ Վերցված է 2013-04-24
- ↑ ««Русский не-REACH»: о создаваемой в России системе безопасного обращения химической продукции»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-29-ին։ Վերցված է 2013-04-24
- ↑ Совет по железнодорожному транспорту государств-участников Содружества։ «Правила перевозок опасных грузов по железным дорогам»։ էջեր С. 27—29։ Արխիվացված օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2013-05-16
- ↑ 10,0 10,1 СГС. Приложение 1
- ↑ 11,0 11,1 11,2 Petrozzi S. Practical Instrumental Analysis: Methods, Quality Assurance and Laboratory Management. — Wiley, 2013. — P. 444—448. — ISBN 9783527665891
- ↑ Рекомендации ООН, том 2, էջ 157
- ↑ Рекомендации ООН, том 1, էջ 68—69
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 ООН։ «Рекомендации по перевозке опасных грузов. Типовые правила. Приложение. Часть 3. Перечень опасных грузов, специальные положения и освобождения»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2013-04-30
- ↑ Рекомендации ООН, том 1, էջ 87—88
- ↑ Рекомендации ООН, том 1, էջ 91, 95
- ↑ Рекомендации ООН, том 1, էջ 113
- ↑ Совет по железнодорожному транспорту государств-участников Содружества։ «Правила перевозок опасных грузов по железным дорогам»։ էջեր приложение. 2։ Արխիվացված օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2013-05-16
- ↑ Рекомендации ООН, том 1, էջ 137
- ↑ Рекомендации ООН, том 1, էջ 145—146
- ↑ Рекомендации ООН, том 2, էջ 148, 155
- ↑ Рекомендации ООН, том 1, էջ 151
- ↑ Рекомендации ООН, том 1, էջ 185, 187
- ↑ СГС. Часть 1. Введение, էջ 41
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Согласованная на глобальном уровне система классификации и маркировки химических веществ. Часть 1. Введение»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-03-01
- «Согласованная на глобальном уровне система классификации и маркировки химических веществ. Приложение 1. Установление элементов маркировки»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-03-01
- ООН.։ «Рекомендации по перевозке опасных грузов. Типовые правила. Том I»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-30-ին։ Վերցված է 2013-03-01
- ООН.։ «Рекомендации по перевозке опасных грузов. Типовые правила. Том II»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-29-ին։ Վերցված է 2013-03-01