Ֆոսգեն
Ֆոսգեն | |
---|---|
![]() | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Կարբոնիլի դիքլորիդ |
Ավանդական անվանում | ֆոսգեն |
Քիմիական բանաձև | CCl₂O |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | տհաճ հոտով անգույն գազ |
Մոլային զանգված | 1,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,43 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 11,55 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −198 ± 1 ℉[2] °C |
Եռման ջերմաստիճան | 47 ± 1 ℉[2] °C |
Գոլորշու ճնշում | 1,6 ± 0,1 Մթնոլորտ[2] |
Քիմիական հատկություններ | |
Կառուցվածք | |
Դիպոլ մոմենտ | 1,17 |
Դասակարգում | |
CAS համար | 75-44-5 |
PubChem | 6371 |
EINECS համար | 200-870-3 |
SMILES | C(=O)(Cl)Cl |
ЕС | 200-870-3 |
RTECS | SY5600000 |
ChEBI | 6131 |
Թունավորություն | |
Թունավորություն | խիստ թունավոր է, ունի խեղդող հատկություններ
![]() |
IDLH | 8,1 ± 0,1 mg/m³[2] |
ԳՀՀ պատկերագրեր | ![]() ![]() |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ֆոսգեն (COCl2)։ Ածխաթթվի դիքլորանհիդրիդ։ Օգտագործվել է առաջին համաշխարհային պատերազմում, որպես թունանյութ։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրում վատ է լուծվում, իսկ օրգանական լուծիչներում՝ լավ(բենզոլ, տոլուոլ, քլորոֆորմ, քացախաթթու և այլն)։ Այն թափանցիկ գազ է, որի հոտը նման է նեխած մրգերի հոտի։ 8,2 °C ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաննորում վեր է ածվում անգույն հեղուկի: Սենյակային ջերմաստիճանում այն կայուն նյութ է։ Տաքացնելիս մասամբ քայքավում է առաջացնելով քլոր և շմոլ գազ, իսկ 800 °C բարձր ջերմաստիճանում ամբողջությամբ դիսոցվում է[3]։ Ֆոսգենի պայթյունից անջատված թունանյութերի քանակը շատ քիչ է, դրա համր ֆոսգենը օգտագործում են պայթուցիկ նյութերում։ Ֆոսգենը երկաթե բալոններում երկար պահելիս առաջանում է երկաթի պենտակարբոնիլ՝ Fe(CO)5 (կարմրադեղին հեղուկ, որը ծանր է ֆոսգենից և տրոհվում է լույսի ազդեցությամբ ֆոտոկատալիտիկ եղանակով, շմոլ գազի անջատմամբ)։ Ֆոսգենը համարյա չի հիդրոլիզվում, դրա համար ֆոսգենի ամպը երկար ժամանակ կարող է մնալ օդում։ Ակտիվ փոխազդում է ամոնիակի հետ առաջացնելով կարբամիդ և ամոնիումի քլորիդ`
- :
Այս ռեակցիան օգտագործվում է ֆոսգենի արտահոսքը հայտնաբերելու համար ամոնիակի լուծույթով թրջված բամբակը ֆոսգենի միջավայրում սկսում է արձակել ծուխ, որը կազմված է ամոնիումի քլորիդի բյուրեղներից:
- :[4]
Ֆոսգենի լրիվ պոլիկոնդեսացումից երկատոմ ֆենոլների հետ առաջացնում են պոլիկարբոնատներ`
- :[4]
Ֆոսգենը մտնում է Ֆրիդել-Կրաֆցի ռեակցիայի մեջ, օրինակ՝ եռակի արոմատիկ ամինների հետ, առաջացնելով ամինոխառնված դիարիլկետոններ, որոնք օգտագործում են ներկանյութերի սինթեզի համար՝
- :
Քանակական և որակական անալիզի համար օգտագործում նրա ռակցիան անալինի հետ N,N'դիֆենիլմիզանյութի CO(NHC6H5)2 առաջացմամբ[4]։
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջինը ֆոսգեն ստացավ Հեմֆրի Դեվին 1812 թվականին։ Ֆոսգենը ստացվում է քլորոֆորմի թթվեցումից օդի թթվածնով, լույսի ազդեցությամբ։ Արդյունաբերության մեջ ֆոսգեն ստանում են CO և Cl2 տաքացումով՝ ակտիվ ածխի առկայությամբ՝
- :
Լաբարատորիաում կարելի հեշտ ստանալ SO3-ի և CCl4-ի խառնուրդի տաքացումից՝
Որպես թունանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի խեղդող հատկություններ։ Մահացու կոնցետրացիան 0,01 - 0,03 մգ/լ, 15 րոպեի ընթացքում։0,022 մգ/լ կոնցենտրացիաով ֆոսգենը արդեն մահացու է 30 րոպեից։0.1 մգ/լ կոնցենտրացիաով ֆոսգենով թունավորման դեպքերի 50 տոկոսը 30 - 60 րոպեների ընթացքում բերել է մահվան, իսկ մնացած 50 տոկոսը մնացել են պարալիզացված։ Ֆոսգենի և թոքային հյուսվածքի հպաման ժամանակ առաջանում է ալվեոլների խոցելիություն և արագ զարգացող թոքային իդեմա։ Անտիդոտ գոյություն չունի։ Ֆոսգենից պաշտպանվել կարելի է միայն հակագազի միջոցով։
Թունային հատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոսգենի գոլորշիները շատ թունավոր են։ Թունավորման հստակ նախանշանները ի հայտ են գալիս թունավորումից 4-ից 8 ժամ հետո։ Տարբեր աղբյուրներում գրված տեղեկություններից ապացուցվել է, որ 0,004 մգ/լ կոնցենտրացիաով ֆոսգենը 60 - 90 րոպեների ընթացքում թունավորում չի առաջացնում։ 0,01 մգ/լ կոնցենտրացիաով ֆոսգեն պարունակող մթնոլորտում կարելի է մնալ ընդամենը մեկ ժամ։ Փոքր կոնցենտրացիաով ֆոսգենը ազդում է համային ռեցեպտորների վրա։ Ֆոսգենի հոտը զգացվում է 0,004 մգ/լ կոնցենտրացիաի ժամանակ, բայց ֆոսգենը խոչընդոտում է հոտառական նյարդի ազդեցության։ Այդ ժամանակ ֆոսգենի ավելի մեծ կոնցենտրացիաները անզգալի են մարդու կողմից։
Ֆիզիոլոգիական ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատենտային շրջանից հետո առաջանում է ուժեղ հազ, հևոց և դեմքի ու շուրթերի կապտություն։ Արագ զարգացող իդեմիան տանում է շնչահեղձության։ Արյան ճնշումը կտրուկ ընկնում է, հիվանդը սկսում է շնչել աղմուկով և վերջապես մահանում։ Ֆոսգենի մեծ կոնցենտրցիաներով թունավորման ժամանակ իդեմիան չի զարգանում։ Հիվանդը սկսում է խորը շնչել, ընկնում է գետնին, սկսում է թպրտալ, երեսի գույնը սկսում է կապտել և հիվանդը մահանում է։ Հեգլերը ֆոսգենով թունավորումը նկարագրում էր այս օրինակով՝
![]() |
Ուժեղ և առողջ մի երիտասարդ, գետով անցնելիս պատահական ընկավ ֆոսգենի ամպի մեջ: Նա արագ դուրս եկավ տհաճ հոտով մթնոլորտից` բարձանալով ցամաք: Հետո երիտասարդը դիմեց բժշկին իր մոտ առաջացած հազի պատճառով: Բժիշկը չկարողացավ հայտնաբերել հիվանդության որևէ նախանշաններ, սակայն նա հիվանդին զննեց շատն լավ: Բժշկի բաղադրատոմսին հետևելով նա գնաց քայլելու: Դրանից հետո չորս ժամ անց նրան բերեցին հիվանդանոց խորացված իդեմայով և ուժեղ ցիանոզով, բայց նրա սրտի աշխատանքը շատ լավ էր: Դրանից 4,5 ժամ անց հիվանդը մահացավ: - Հեգլեր
|
![]() |
Մունտշը այսպես է նկարագրել ֆոսգենով թունավորումը՝
![]() |
Ցիանոզը և հևոցը հասնում են իրենց բարձրագույն աստիճանին, սկսում են տնքալ և խնդրել օդ: Մահացողը կարծես թե խեղդվում է սեփական հեղուկում, որը լցնում է նրա թոքերը ... - Մունտշ
|
![]() |
Օգտագործումը զինամթերքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինական տեսանկյունից նրա կարևորագույն հատկություններից է լավ լուծելիությոունը քլորոպիկրինում, իպրիտում, արիլ և ալկիլքլորարսիններում և թթվային ծխագոյացնող նյութերում՝ սիլիցիումի քառավալենտ քլորիդ, անագ, տիտան: Ֆոսգենի և ծուխ առաջացնող նյութերի խառնուրդները օգտագործվել են առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներում։
Երկիր | Նշանակում |
---|---|
Գերմանիա | Grunkreuz, D-Stoff |
Անգլիա | PG-Mixture (քլորոպրինի խառնուրդում) |
ԱՄՆ | CG |
Ֆրանսիա | Collongite (քառարժեք անագի քլորիդի խառնուրդում) |
ՌԴ | Фосген |
Կիրառություը օրգանական սինթեզում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործում են մի շարք ներկանյութեր, պոլիկարբոնատներ, միզանյութ և նրա ածանցյալները, իզոցիանատներ, անջուր մետաաղների քլորիդներ, պեստիցիդներ ստանալու համար։[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |