Անիլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիլին
Aniline.svg
Քիմիական բանաձև C₆H₇N
Մոլային զանգված 93,058 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 1,02±0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա 7,7±0,1 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան 21±1 °F[2] °C
Եռման ջերմաստիճան 363±1 °F[2] °C
Այրման ջերմաստիճան 158±1 °F[2]
Ինքնաբռնկման ջերմաստիճան 615±1 °C[3]
Գոլորշու ճնշում 0,6±0,1 Տոր[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 62-53-3
PubChem 6115
EINECS համար 200-539-3
SMILES C1=CC=C(C=C1)N
ЕС 200-539-3
RTECS BW6650000
ChEBI 5889
IDLH 381±1 mg/m3[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Անիլին, ամինաբենզոլ, ֆենիլամին, C6H5NH2, պարզագույն արոմատիկ ամին։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aniline-xtal-3D-vdW.png

Անգույն, բնորոշ հոտով հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ 6,1 °C, եռմանը՝ 184,4 °C։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Առաջին անգամ ստացվել է ինդիգոն հանգած կրի առկայությամբ թորելիս (Օ. Ունֆերդորբեն, 1826)։ Անիլինը ռեակցունակ, կարևոր օրգանական նյութ է։ Ունի թույլ հիմնային հատկություն։

Անօրգանական թթուների հետ առաջացնում է աղեր, օրգանական թթուների հետ՝ անիլիդներ։ Անիլինի ծծմբաթթվական աղից ստացվում է սուլֆանիլաթթու։ Անիլինի մեթիլացումից ստացվում են ներկանյութերի և պայթուցիկ նյութերի արտադրության համար կարևոր ելանյութեր։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական կարևոր նշանակություն ունի անիլինի դիազոտացումը, որից ստացվում է ֆենիլդիազոնիումի քլորիդ։ Անիլինի օքսիդացումից առաջանում է տարածված անիլինային սևը, ինչպես նաև՝ մուգ կանաչ էմերալդինը, իսկ հիդրումից՝ ցիկլոհեքսիլամին։

Ներկայումս անլինի ստացման հիմնական արդյունաբերական եղանակը նիտրոբենզոլի վերականգնումն է երկաթի տաշեղներով՝ աղաթթվի առկայությամբ.

Նիտրոբենզոլի վերականգնումը մինչև անիլին առաջին անգամ կատարել է Նիկոլայ Զինինը (1842

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիլինը օգտագործվում է սուլֆամիդային դեղանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի, լուսանկարչական հայտածիչների և այլ նյութերի ստացման համար։ Անիլինը թունավոր է, ազդում է արյան հեմոգլոբինի վրա։ Օրգանիզմ է թափանցում ոչ միայն շնչառական ուղիներով, այլև մաշկի միջով։ Անիլինի թույլատրելի քանակն օդում 0,005 մգ/լ է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 416 CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 ANILINE
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0033.html
  3. http://www.cdc.gov/niosh/ipcsneng/neng0011.html