Դիազոտացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիազոտացում, դիազոմիացությունների ստացման ռեակցիա։ Դիազոտացումը տեղի է ունենում թթվային միջավայրում (), ցածր ջերմաստիճանում (0-5 °C)՝ առաջնային ամինների վրա ազոտային թթվով () կամ նրա ածանցյալներով ազդելիս։ Արոմատիկ ամինների դիազոտացումից ստացվում են դիազոնիումի աղեր։ Ռեակցիան հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Պ․ Գրիսը, 1858 թվականին։ Դիազոտացման միջոցով ստացվում են բազմաթիվ օրգանական նյութեր, հատկապես ազոներկանյութեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 369