Վիքիպեդիա:Նախագիծ:Գիտեի՞ք որ/Արխիվ, հուլիսից օգոստոս 2012
- Աշխարհի ամենաբարձր ջրվեժի կաթիլները, մինչև գետնին հասնելը, գոլորշանում ու մառախուղ են դառնում:
- Եվրոպայի ամենահզոր ջրվեժի ձայնից, հնարավոր է նույնիսկ, մի պահ խլանալ:
- Օսկարի 45-րդ մրցանակաբաշխությանը «Կնքահայրը» ֆիլմի միանգամից երեք դերակատարներ՝ Ալ Պաչինոն, Ռոբերտ Դյուվալն ու Ջեյմս Կանը, թեկնածության էին առաջադրվել երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում:
- Սահարա անապատի չափսը մոտավորապես 9,400,000 կմԱ է:
- Իսպանացիների թիվն աշխարհում գերազանցում է 135 միլիոնը:
- Շուրջ չորս ամիս թուրքերին ցույց տրված դիմադրության շնորհիվ Զեյթունի գավառի հայ բնակչություն զերծ մնաց Համիդյան կոտորածների ահ ու սարսափից:
- Ռուս գրող՝ Իվան Գոնչարովը, իր այս վեպով, ստեղծեց մի նոր մարդկային բնավորություն:
- Ինգմար Բերգմանի նշանավոր ֆիլմերից մեկի անվանումը, վերցրած է Հայտնություն Հովհաննեսի՝ 8-րդ գլխի մեջբերումից:
- Պրոկոպիոս Կեսարացին իր «Գաղտնի պատմություն» աշխատությունում Արևելյան Հռոմեական կայսրության անկման հիմնական պատճառ է համարում Հուստինիանոս Բ կայսրին և Թեոդորա կայսրուհուն:
- 1867 թ. ԱՄՆ-ն 7,2 միլիոն $-ով Ռուսական կայսրությունից գնեց Ալյասկան և Ալեուտյան կղզիները:
- Այս ֆիլմն արժանացել էր ֆրանսիական Սեզար մրցանակի՝ լավագույն ֆիլմ անվանակարգում, սակայն ֆիլմում ֆրանսերեն մեկ բառ անգամ չի հնչում:
- Հայտնի հայ ծանրորդ Յուրի Վարդանյանը բոլոր մրցաշարերում նվաճել է 111 մեդալ և սահմանել համաշխարհային 43 ռեկորդ:
- Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակը մեծ է այս մոլորակից:
- Ամերիկյան բանակի ամերիկահայ սպան Երկրորդ համաշխարհային պատերազմում կատարած իր սխրանքի համար պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով:
- Ազգությամբ հայ այս դերասանը 2 անգամ առաջադրվել է ամենահեղինակավոր մրցանակին:
- ժամանակը կարգավորելու համար 1972 թվականից օգտագործվում է ժամանակի հատուկ մեծություն Համաշխարհային կոորդինացված ժամանակը միջին արևային ժամանակին համաձայնեցնելու համար:
- այս հիվանդությունից տարեկան մահանում է 1,5-ից 3 միլիոն մարդ, մոտ 15 անգամ ավելի շատ քան ՁԻԱՀ-ից:
- Այս նվաճողը վանդակի մեջ էր պահում Եվրոպայի ահ ու սարսափին:
- Այս ճանապարհորդը մոտ 30 տարում անցել է 121.000 կմ:
- առաջին անգամ տիեզերք թռած Բելկա և Ստրելկա շների հետ միասին տիեզերանավում եղել են նաև 40 մուկ, 2 առնետ և բույսեր:
- Այս խաղացողը ֆուտբոլի համաշխարհային պատմության այն երկու խաղացողներից է, ով նախ հաղթել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ հետո` Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
* Քրիստափոր Կոլումբոսի ծննդավայրի մականունն է la Superba:
- Հույները Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում ունեցել են հյուպատոս (կոնսուլ), ով վարել է նրանց գործերը։
- 1760-64-ին Բենգալիայում անգլիացիների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարն էր հայազգի Գորգին խանը (Հարությունյան Գրիգոր)։
- Ամենահեղինակավոր կինոմրցանակը ու այն ստացած ամենատարեց դերասանը «հասակակիցներ» են:
- Հայ երգարվեստի մեծագույն երախտավորն ու նրա երգիչ աշակերտներից մեկը մահացել են եվրոպական մայրաքաղաքի նույն հոգեբուժարանում:
- 19-րդ դարում անհետացած այս կենդանուն սկզբում նմանության հետ կապված համարել են զեբրի տեսակ: