Սևագիր:Ջուդիթ Ռիսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջուդիթ Էն Ռիսման ( ապրիլ 11, 1935 – ապրիլ  9, 2021)[1]ամերիկացի պահպանողական գրող էր, որն առավել հայտնի էր Ալֆրեդ Քինսիի ստեղծագործության և ժառանգության քննադատությամբ և դատապարտումով[2]:Նրան անվանել են «ժամանակակից հակա-Քինսի շարժման հիմնադիր»[3]:Իր կարիերայի ընթացքում Ռիսմանը երբեմն ծառայել է որպես ԱՄՆ արդարադատության, կրթության և առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությունների խորհրդատու[4]:Նա ստացել է փիլիսոփայության դոկտոր կոչումը Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի հաղորդակցություններում[5] և եղել է իրավագիտության հրավիրյալ պրոֆեսոր Ազատության համալսարանում[6]:

Երեխաների շահերի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրելով ԱլթերՆեթի համար՝ բլոգեր Մաքս Բլումենթալը նշել է այն մասին, թե ինչպես Ռիսմանի դստեր նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը նրան մղեց Քինսիի գործունեությունը հետազոտելուն: Ենթադրաբար, հետաքննությունը ցույց է տվել, որ կապ կա հարձակվողի կողմից պոռնոգրաֆիկ ամսագրեր դիտելու և 13-ամյա աղջկա նկատմամբ հարձակման դիմելու միջև (նշված է Ռիսմանի հուշերում)[7]:Սեռական հանցագործությունից հետո մեղադրյալ տղան և նրա ընտանիքը փախուստի դիմեցին, իսկ նրա դուստրը ընկավ խորը դեպրեսիայի մեջ: Տասնհինգ տարի անց դուստրը մահացավ գլխուղեղի անևրիզմայից, որը Ռիսմանի կարծիքով կապ ուներ ավելի վաղ տրավմայի հետ[8]:

Ռիսմանը Ռիսման ինստիտուտի հիմնադիր անդամներից էր և զբաղեցրել է նրա նախագահի պաշտոնը մինչև 2021 թվականը[9]:Նա ելույթներ է ունեցել երեխաների շահերի պաշտպանության վերաբերյալ և եղել է «Ազատության» երեխաների պաշտպանության կենտրոնի տնօրենը: Նա ստացել է «Երեխաների պաշտպան» մրցանակը «Քաղաքացիները հանուն ընտանիքների» կողմից 2005թ.-ին, ինչպես նաև «Փրկենք մեր երեխաներին 1993թ. տարվա լավագույն գիտնական» մրցանակը՝ «Փրկենք մեր երեխաներին» ազգային դաշինքի կողմից[10]:Նա առաջադրվել է Պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի կողմից՝ 2003 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի սեռական ոտնձգությունները վերանայող հանձնաժողովի մաս լինելու համար[11]:

Երեխաները Քինսի գրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա տարիների ընթացքում նրա մեղադրանքները Քինսիի դեմ գնալով լրջանում էին: Նա ասաց, որ Քինսին խարդախ էր, որը իր հետազոտությունների համար աշխատանքի է ընդունել և վստահել մանկապիղծներին[12] և պնդեց, որ Քինսին անձամբ սեռական բռնության է ենթարկել երեխաներին։Այս պնդումը արձագանք ստացավ Քինսիի կենսագիր Ջեյմս Հ. Ջոնսի կողմից, որը գրեց, որ եթե նոր ապացույցներ չհայտնվեն, Ռիսմանի պնդումները, որ Քինսին գիտական հետազոտության քողի տակ կարող էր ականատես լինել կամ անձամբ մասնակցել մանկապղծությանը, պետք է անհիմն համարվեն[13]:

Նման գաղափարների պատճառով նա «օտարվել էր հիմնական ակադեմիական շրջանակների կողմից»[8][14]:

Նախքան 2004 թվականի «Քինսի» ֆիլմի թողարկումը, Ռիսմանը և Լաուրա Շլեսսինգերը փորձեցին գովազդ տեղադրել, «իբր Քինսին այլասերված է և մանկապիղծ»[15]:

Հարավային Աղքատության Իրավունքի Կենտրոնը Ռիսմանին նկարագրել է որպես «դավադրության տեսաբան» և «սեռական կեղծ գիտության» կողմնակից՝ Քինսիի վերաբերյալ նրա տեսակետների պատճառով[16]:Ջոն Բանկրոֆթը նշել է.

Ռիսմանի արշավը Քինսիի դեմ նկարագրվել է Մորթոն Հանթի կողմից (1999 թ.) այսպես. «Օգտագործել զրպարտության մարտավարություն, ահաբեկման մեթոդներ և քաղաքական հնարքներ՝ հասնելու մի բանի, որ մարդը համարում է բարոյական, նշանակում է ապրել այն սկզբունքով, որի նպատակն արդարացնում է միջոցները»: (էջ 209.)[17]

Դիդերիկ Ֆ. Յանսսենը ուսումնասիրել է նրա «Սեռական սաբոտաժ. Ինչպես մի խելագար գիտնական կոռուպցիայի և վարակի աղետ սանձազերծեց Ամերիկայի վրա» գիրքը պոստմոդեռնիզմի տեսանկյունից[18]:Նախ, Յանսսենը ասել է գրքի մասին. «Սա ամերիկյան պարկեշտության մասին պարանոյիկ քարոզի նման անվայել մի բան է, որը ձևավորվում է սուր զգացմունքներով, սայթաքուն վեճերի պաստառներով, մի շարք անառողջ կապերով(«Նացիստական սերիական մանկապիղծներ»)և միջնադարյան, վիկտորիանական և մաքքարթյան ախտանիշներով(«ժանտախտ», «սեքսուալ հոգեկաններ», «սեռական շեղումներ», «այլասերվածություններ»)»[18]:Այնուհետև նա համարում էր, որ Ռիսմանը ճշմարտության հետ էր խաղում հենց այն պատճառով, որ Քինսը սեքսապաթոլոգների հետ նույն կերպ էր վարվել[18]:Յանսսենը նրա մեղքը տեսնում է «հենց բարոյական երկընտրանքների գիտականորեն քողարկման մեջ, որի համար նա մեղադրում է իր թշնամի Քինսիին: Այս փաստը առավելագույնի հասցնելով՝  այն, ինչ կարիք ունի քննադատության հօգուտ երեխաների  գիտությունն է, ոչ թե բարոյականությունը»[18]:Նա նշում է, որ եթե տաբուները «գիտական (բժշկական) հաստատման կարիք ունեն, ապա դրանց վերջը եկել է»[18]:

Ռիսմանը քննադատեց ՍՔՈՏՈՒՍ-ին Քինսիի ժառանգությանը (սեքսոլոգիա) վստահելու համար. «[...] 2003 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը ամրագրեց Քինսիի խարդախ փաստերը՝ որպես մեր երկրի հեղափոխական բարոյական օրենք [...] հիմնական աղբյուրը, որն օգտագործվում էր Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի կողմից որպես իրենց «գիտության» իրավասություն Լոուրենս վ. Տեխասի գործով, արտասովոր կերպով խաբուսիկ էր»[19][20][21]:

Նույնասեռ ամուսնության մասին նա գրել է ՍՔՈՏՈՒՍԻՆ. «Այս դատարանը չպետք է թույլ տա, որ ամուսնության ինստիտուտը դառնա ամերիկյան հասարակության Քինսեյան մոդելի վերջին զոհը»[22]:Նա նաև գրեց դատարանին, որ հիմնական սեքսոլոգիան «գաղափարախոսություն է, որը հիմնված է նորածինների և երեխաների սեռական բռնության և «Մեծ Սերնդի» զրպարտության վրա»[22]:Նրա հակառակորդները, սակայն, պնդում են, որ մանկապիղծներն ամենաշատը տոիժելու են (ոչ թե օգուտ քաղելու) սեռական հեղափոխությունից[23]:

Ընտրովի մեջբերումները, չափազանցությունները և բացահայտ սուտը պահպանողականների վաղեմի մարտավարությունն են: Ջուդիթ Ռիսմանը երկար ժամանակ տարածել է այն զրպարտությունը, որ Ալֆրեդ Քինսին իր ինստիտուտում սեռական փորձեր է կատարել նորածինների վրա. նա ոչ մի հիմնավորում չի առաջարկում:[24]
- Ջուդիթ Լևին

Հետաքննությունների դաշնային բյուրոն չի կարողացել գտնել Քինսիի կողմից կատարված որևէ հանցագործություն[25][26]:Քինսիի մահից հետո, ինչպես նաև սենատոր Մաքքարթիի և դրա հետ նրա հակակոմունիստական քարոզարշավին հաջորդած տարիներին, Քինսիի հետազոտությունները միայն տարածվեցին հանրային հարգանքի մեջ և սկսեցին ավելի ու ավելի ընդունելի լինել ակադեմիայում նրա մահից հետո, որի ընթացքում էլ նա հաստատվեց որպես սեքսոլոգիայի ամերիկացի հայր[27]:

Ռիսմանի գիրքը՝ «Քինսի.հանցագործություններ և հետևանքներ»,«Կարմիր թագուհին և մեծ սխեման», անվանում էին «խիստ անվստահելի և շփոթեցնող գիրք... Այնուամենայնիվ, այն պարունակում է որոշ հետաքրքիր տեղեկություններ Քինսիին ուղղված արձագանքի մասին»[28]:

Երեխաների, հանցագործության, բռնության պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը(ԱՆ) ղեկավարում էին սոցիալական պահպանողականները, այդ թվում՝ Ալֆրեդ Ս. Ռեգներին Անչափահասների արդարադատության և հանցագործությունների կանխարգելման գրասենյակում: Ռիսմանը ելույթ էր ունեցել Վաշինգտոնի ռադիոծրագրում և CNNՔրոսֆայրում «սեռական կրթության, սեռական դաստիարակների և պոռնոգրաֆիայի ինդուստրիայի միջև ողած կապերի մասին», որը լսել էր ԱՆ-ի անդամը, և Ռիսմանին խնդրեցին անձամբ ներկայացնել իր տեսակետները,  որը «մեծ ազդեցություն գործեց... հատկապես դպրոցներում սեռական դաստիարակությանը դեմ արտահայտվողների վրա»:Այնուհետև նրան հրավիրեցին դիմել դրամաշնորհի համար, որն առանց մրցույթի հաստատվել էր 798,531 ԱՄՆ դոլարի չափով (թեև հետագայում կրճատվել է մինչև 734,371 դոլար), որպեսզի «ուսումնասիրություն կատարի Ամերիկյան համալսարանում՝ պարզելու, թե արդյոք Փլեյբոյը, Հասլըրը և այլ նյութեր կապված են անչափահասների կողմից կատարվող բռնությունների հետ»[12][29][30]:Հատկացումը քննադատության ենթարկվեց, քանի որ դրամաշնորհը հաստատվել էր՝ չնայած հետազոտության, գնահատման և ծրագրի մշակման տնօրեն Պամելա Սուեյնի աշխատակազմի կազմած փաստաթղթին, որում նա պնդում էր, որ ուսումնասիրությունը կարող է իրականացվել $60,000-ով[29]:

Մինչև 1986 թվականը Ռիսմանը ավարտեց իր հետազոտությունը «Փլեյբոյի 372 դեպքերի, Penthouse-ի 184 դեպքերի և Հասլըրի 125 դեպքերի» վերաբերյալ, որտեղ հայտնաբերվեցին «2016-թ.ի մուլտֆիլմեր, որոնք ներառում էին ակնհայտորեն մինչև 17 տարեկան երեխաների և 3988 այլ նկարներ, լուսանկարներ և գծանկարներ, որոնք պարունակում էին նորածինների կամ երիտասարդների նկարներ»,որի մանրամասները հավաքվել են «եռահատոր զեկույցում, որը բաղկացած է 1600 էջից» և վերնագրված է «Երեխաների, հանցագործության և բռնության պատկերները  Փլեյբոյում, Փենթհաուսում  և Հասլըրում»[31]:Զեկույցը արժանացավ ժամանակակից քննադատության՝ կապված դրա արժեքի և որակի հետ[30][32]:Սեռական հանցագործություններ հետաքննող Ավեդոն Քերոլը մեկնաբանել է, որ զեկույցը «գիտական աղետ էր՝ լի հետազոտողների կողմնակալությամբ և անհիմն ենթադրություններով»[33]:Ամերիկյան համալսարանը (ԱՀ), որտեղ Ռիսմանի ուսումնասիրությունը հիմնված էր ակադեմիական հիմքում, հրաժարվեց հրապարակել ավարտուն աշխատանքը՝ առաջ բերելով անկախ ակադեմիական աուդիտորի մտահոգությունները: Փենսիլվանիայի համալսարանից[34]քրեագետ Ռոբերտ Ֆիգլիոն ասաց. «Այս զեկույցում ընդհանուր իմաստով օգտագործված երեխա տերմինն այնքան ընդգրկուն և ընդհանրական է, ինչն անիմաստ է»[31]:Լորետա Հարոյանը զեկույցի մասին հայտարարեց «վիգիլանտիզմ. պարանոյիկ, կեղծ գիտական հիպերբոլիա՝ որոշակիորեն քողարկված, թաքցրած օրակարգով»[16]:

Հեղինակ Սյուզան Տրենտոն պատմել է իրողության շուրջ լրացուցիչ բարդությունների մասին: Սկզբում Ռիսմանը թիրախավորվեց ոմանց կողմից՝ որպես վստահված անձ՝ Ռեջների վրա հարձակվելու համար: Ռիսմանի դրամաշնորհային աշխատանքի բնույթը ինչպես նաև պոռնոգրաֆիայի գծով գլխավոր դատախազի հանձնաժողովը, որը 1986թ.-ին հեղինակելու էր Միս զեկույցը, անհանգստություն առաջացրին պոռնոգրաֆիայի ոլորտում: Վախերը սկսեցին իրականություն դառնալ, երբ 7-իլեվըն խանութների ցանցը դադարեց Playboy-ի և Penthouse-ի վաճառքը՝ մասամբ վկայակոչելով Ռիսմանի աշխատանքը: Տրենտոն գրում է, որ Ռոբերտ Քիթ Գրեյի գլխավորած հասարակական կապերի ընկերությունը վարձվել է Playboy-ի և Penthouse-ի կողմից՝ «վարկաբեկելու Միսի պոռնոգրաֆիայի հանձնաժողովը», մասնավորապես, ինչպես նաև մյուսներին, որոնք սպառնում էին իրանց բիզնեսին, ենթադրաբար, այդ թվում՝ Ռիսմանը[12][35]:«Ինչ էլ որ լինի նրա հետազոտության արժանիքները», - գրել է Տրենտոն, երբ Անչափահասների արդարադատության և հանցագործությունների կանխարգելման գրասենյակի աջակցությունն ամենաշատն էր անհրաժեշտ, նրա ղեկավարությունը հետ կանգնեց Ռիսմանից՝ թողնելով, որ նրա նախագիծը ձախողվի, և թողնելով Ռիսմանին «դառը» և «անօգնական»՝ «տարիներ անցկացնելով փորձաքննության մշակման վրա և անելով այն, ինչ նա կարծում էր, որ գերազանց աշխատանք էր՝ հանուն հանրության գերակա շահի»[12]:

2017 թվականին Ռիսմանը ներգրավվեց « ՅուԹյուբը հետաքննելիս» կոչվող խմբում[36]:Մասնավորապես, նա իր մտահոգությունն է հայտնել ՅուԹյուբ-ի՝ երեխաներին ուղղված տեսանյութերի վրդովիչ  բովանդակության վերաբերյալ, որոնք ներառում են միտք խթանող պատկերներ և բռնություն՝ օգտագործելով հայտնի մանկական կերպարներ, ինչպիսիք են FrozenԷլզան և Սարդ-Մարդը[37]:

Երեխաների նկատմամբ սեռական բռնության աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-ին երբ Փլեյբոյը և Penthouse-ը տպեցին Մադոննայի մերկ լուսանկարները, Ռիսմանը նախազգուշացրեց, որ երիտասարդության կողմից  այդ արտիստի կուռքացման պատճառով նրանց հրապարակումը կխեղաթյուրի և «կխրախուսի երիտասարդների նման կամավոր վարքագիծը», ինչն էլ կհանգեցնի մանկական պոռնոգրաֆիայի աճին[38]:

Մեղադրանքներ միասեռականների կողմից երեխաների հավաքագրման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսմանը պնդում էր, որ համասեռամոլներն օգտագործում են հավաքագրման մեթոդներ, որոնք նման են ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսին[3]:Ռիսմանը իր հանրային աջակցության մեջ վկայակոչեց միասեռականների կողմից «երեխաների հավաքագրման հստակ ճանապարհը»՝ Օրեգոնի Քվեաթերթիկի 9-րդ միջոցառմանը (1992)[39]:

Էրոտոքսիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռiսմանը պոռնոգրաֆիայի համար իր կողմից վերագրվող վտանգները բացատրող ֆիզիկական մեխանիզմ է առաջադրել. քիմիական նյութերի կախվածություն առաջացնող խառնուրդը (օրինակ՝ գլյուկոզ)[40][41],որը նա անվանել է «էրոտոտոքսիններ», ներխուժում է ուղեղ՝ թթողնելով վնասակար ազդեցություն։Ռիսմանը հույս ուներ, որ ՄՌՏ հետազոտությունները կապացուցեն պոռնոգրաֆիայի վնասակար հետևանքը ուղեղի  վրա և կանխատեսում էր դատական հայցեր ընդդեմ պոռնոգրաֆիայի հրատարակիչների և տարածողների, որոնք նման էին Բիգ Տոբակկոին, ինչը հանգեցրեց Տոբակկո Մաստեր Կարգավորում  համաձայնագրի: Ավելին, եթե պոռնոգրաֆիան կարող է «խաթարել հասկանալու կարողությունը», ապա «այս թունավոր լրատվամիջոցները պետք է օրինականորեն արգելվեն, ինչպես բոլոր մյուս թունավոր երևույթները, և վերացվեն մեր հասարակությունից»: Վերջապես, «պոռնոգրաֆիայից ուղեղի վնասվածք ստացած անձինք այլևս «ազատ խոսք» չեն արտահայտում և, հօգուտ իրենց, չպետք է պաշտպանված լինեն ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխության շնորհիվ»[42][43][44][45][46][47]:

Էնդորֆինները այն նյութերն են, որոնք արտադրվում են ուղեղի կողմից տարբեր պրոցեսների արդյունքում, այդ թվում՝ սեռական գրգռվածության, ֆիզիկական վարժությունների, ուժեղ ցավի, ծիծաղի և այլն: Նրանք առաջացնում են  հաճելի զգացողություններ և որոշակի կախվածություն: Դեղամիջոցները, ինչպիսին է մորֆինը, միանում են նույն ընկալիչներին, ինչ էնդորֆինը: Այնուամենայնիվ, էնդորֆինները չեն համապատասխանում էրոտոտոքսինների մասին Ռիսմանի սահմանմանը, քանի որ դրանք, պոռնոգրաֆիայից բացի, շատ այլ բաներից են առաջանում:

Ամերիկյան դատաբժշկական գիտությունների ակադեմիայի 2002-2011թթ. զեկույցում ասվում է նրա հրապարակային հայտարարություններում տեղ գտած էրոտոտոքսինների մասին. «փաստերը նրա կարծիքի և վկայության համար արգելք էին հանդիսանում»[48]:

Համասեռամոլները և նացիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսմանը կարծում էր, որ Գերմանիայում համասեռամոլական շարժումը սկիզբ էր դրել Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը և Հոլոքոստին։ Նա հավանություն էր տվել «Վարդագույն սվաստիկային»՝ 1995թ.ի մի  կեղծ պատմական գրքի, որն արտահայտում էր իր տեսակետը, և համասեռամոլների ժամանակակից երիտասարդական խմբերը համեմատել է Հիտլերյան երիտասարդության հետ:[3]Նա Քինսիի մասնակցությունը Բոյ Սկաուտսին հավասարեցրեց Հիտլերյան երիտասարդության մասնակցությանը[49]:

Զրպարտության դեմ պայքարի լիգան դատապարտել է նրա՝գեյ ակտիվիստների համեմատությունը նացիստների հետ[50]:

Մեյփլտորպի ցուցահանդեսի անպարկեշտության դատավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Դենիս Բարիի, որն այն ժամանակ Ցինցինատիի Ժամանակակից արվեստի կենտրոնի տնօրենն էր, անպարկեշտ դատավարության ժամանակ Ռոբերտ Մեյփլտորպի վիճելի լուսանկարները ցուցադրելու համար, Ռիսմանին կանչեցին որպես մեղադրող կողմի միակ փորձագետ վկա[51]:Դրան նախորդող տարում Ռիսմանը Վաշինգտոն Թայմսում հեղինակել էր «Երեխաների չարաշահումը որպես արվեստի ձև»[52]վերնագրով խմբագրականը, որը «մեղադրում էր Մեյփլթորփին և՛ նացիստ, և՛ մանկապիղծ լինելու մեջ»[53][54]:Պաշտպանական կողմը պնդեց, որ նա որակավորված չէ որպես արվեստի փորձագետ, սակայն դատավորը թույլ  տվեց նրան ցուցմունք տալ որպես հերքող վկա[51]:Իր լիազորագրերի մեջ նա որպես մեդիա մասնագետ նշել է. «Սմիթսոնյան ինստիտուտի համար ուսումնական տեսաերիզների և սլայդների ներկայացումների պատրաստումը, ինչպես նաև կրթական ամսագրում աշխատելը, հեռուստատեսային «Կենգուրու» շոուի համար աուդիո-վիզուալ հատվածներ ստեղծելը և գլխավոր դատախազ Էդվին Միզի հանձնաժողովի և պահպանողական Ամերիկյան ընտանեկան ասոցիացիայի համար պոռնոգրաֆիայի վերաբերյալ հետազոտություն կատարելը»[51][55]:Իր ցուցմունքի ընթացքում Ռիսմանը չքննարկեց Մեփլթորփի աշխատանքի սեքսուալ բովանդակությունը, այլ նա պնդեց, որ հինգ լուսանկարներ արվեստի գործեր չէին, քանի որ դրանք կամ մարդկային դեմք չէին ցուցադրում, կամ, դիմանկարի դեպքում, դեմքը «... չէր արտահայտում նկատելի զգացմունք» և էմոցիան բացակայում էր. լուսանկարների գտնվելու վայրերը թանգարանում ենթադրում էին, որ ցուցադրված գործողությունները տեղին չէին[56][57]:Պաշտպանական կողմի՝համասեռամոլության մասին նրա տեսակետների վերաբերյալ կատարած հարցաքննության ընթացքում Ռիսմանը վկայեց, որ «անալ սոդոման տրավմատիկորեն դիսֆունկցիոնալ է և միանշանակ կապված է ՁԻԱՀ-ի հետ»[57]:Նա նաև պնդեց, որ մերկ երեխաների նկարներն արդարացնում են մանկապղծությունը[56] :Պաշտպանական կողմը նշեց, որ Ռիսմանի՝ արվեստի հետ ունեցած առնչությունը սահմանափակվում էր նրա՝ որպես երգահան աշխատանքով[56]:

Բարրին և «կենտրոնը» երդվյալ ատենակալների կողմից ազատվեցին բոլոր մեղադրանքներից:[58]

Քինսի ինստիտուտի դեմ դատավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Ռիսմանը Ռադերֆորդի ինստիտուտի փաստաբանի հետ դատի տվեց Քինսի ինստիտուտին, նրա այն ժամանակվա տնօրեն Ջուն Ռեյնիշին և Ինդիանայի համալսարանին զրպարտության, ինչպես նաև միտումնավոր և անզգուշությամբ անհանգստություն պատճառելու համար՝ կապված իր «Քինսի.Սեքս և խաբեություն» գիրքը գրաքննության ենթադրյալ փորձերի հետ[59]:Գործը վերջիվերջո նախապաշարմունքով կարճվեց 1994թ.[16]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսմանը Մեթյու Լ. Գելերնթերի և Ադա նե Գոլդբերգի դուստրն էր[60]:Նա ամուսնացել է Առնոլդ Ռիսմանի հետ 1955 թվականին Լոս Անջելեսում։ Նա ազգությամբ հրեա էր [61]:

Մահախոսականները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փինկնյուզը հայտնեց Ռիսմանի մահվան մասին՝ նրան նկարագրելով որպես հակաԼԳԲՏ+ ի վերաբերյալ  տարօրինակ հետազոտական հոդվածների հեղինակ։Մահախոսականում նշվում էին նրա պնդումները, որ գեյերը Նացիստական կուսակցության վերելքի պատճառ են հանդիսացել, նրա հայտարարությունները, որ Ամերիկայի Բոյ Սկաութսի կազմում գեյ անդամների կամ անձնակազմի ներգրավումը կհանգեցնի սեռական գրոհների, և նրա ներդրումը  Ճամայկայում սոդոմիայի դեմ օրենքների պահպանման գործում[62]:

Նա գովասանքի է արժանացել ծայրահեղական Ջոն Բիրչ ընկերության կողմից, որը հայտարարել է, որ «[...] Ջուդիթ Ռիսմանը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բազմիցս ներխուժել է թշնամական բազմաթիվ ճամբարներ ամբողջ աշխարհում՝ քոլեջներ, համալսարաններ, օրենսդիր մարմիններ, լրատվամիջոցներ, իշխանությանը ճշմարտությունն ասելու և խավարի ստոր գործերը մերկացնելու համար»[63]:

Ըստ Վաշինգտոն Թայմսի Ռոբերտ Նայթի.«նրան թեթևամիտ պահպանողական էին համարում»Նա նշում է, որ Ռիսմանին արհամարհում էին նույնիսկ «պահպանողականները, ովքեր վախենում էին մեղքի զգացումից»[64]:Նայթը պնդում էր, որ նա քրիստոնեություն էր ընդունել[64]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Judith Reisman, figure de la lutte contre les pédocriminels, s'est éteinte à l'âge de 84 ans» (ֆրանսերեն).
  2. «The Kinsey Coverup». Dr. Judith Reisman (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-09-27-ին.
  3. 3,0 3,1 3,2 Radosh, Daniel (6 December 2004). «The Culture Wars: Why Know?». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2015-02-02-ին. Վերցված է 14 November 2010-ին.
  4. «Biography-Reisman, Judith | Liberty University School of Law». 2013-03-07. Արխիվացված է օրիգինալից 2013-03-07-ին. Վերցված է 2023-09-27-ին.
  5. Shenon, Philip; Times, Special To the New York (1986-09-03). «RESEARCHER LINKS PICTURES TO ABUSE». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021-12-23-ին.
  6. «Biography-Reisman, Judith». Արխիվացված է օրիգինալից 2013-03-07-ին. Վերցված է 2013-03-09-ին.
  7. «Home». Dr. Judith Reisman (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-09-27-ին.
  8. 8,0 8,1 Blumenthal, Max (December 15, 2004). «Her Kinsey Obsession». AlterNet. Արխիվացված է օրիգինալից March 25, 2010-ին. Վերցված է November 17, 2010-ին.
  9. «About Us». Dr. Judith Reisman (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-09-27-ին.
  10. «Judith Reisman, Ph.D. - About Dr. Reisman: Vitae». www.drjudithreisman.com. Վերցված է 2023-09-27-ին.
  11. «Schmitz Nomination» (PDF). drjudithreisman.com. Վերցված է September 26, 2023-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Trento, Susan (1992). The Power House. St. Martin's Press. էջեր 193–200. ISBN 978-0-312-08319-9. Relevant excerpt: [1] Արխիվացված 2010-11-24 Wayback Machine
  13. «American Experience - Kinsey - Online Forum - Questions and Answers: Day 2». PBS. 15 February 2005. Արխիվացված օրիգինալից 2011-04-10-ին. Վերցված է 2 January 2010-ին. Quoting Jones: "For more than a decade rumors and accusations have circulated that Kinsey was a pedophile. I have not seen any credible evidence to support these rumors and accusations, and I do not believe that such evidence exists. Moreover, reliable people who knew Kinsey's sexual history have testified that he was not a pedophile. I believe them."
  14. "A pariah among her peers, Dr. Reisman is at the forefront of freedom fighters storming the gates of moral and sexual degeneracy to liberate those enslaved to the deceitfulness of sexual sin." http://www.drjudithreisman.com/archives/brotherwatch.pdf Արխիվացված 2010-11-24 Wayback Machine
  15. Larson, Christina (8 December 2004). «The Joy of Sexology». AlterNet. Արխիվացված օրիգինալից 2010-07-06-ին. Վերցված է 1 January 2010-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Anti-LGBT Conspiracy Theorist Judith Reisman Tapped as Expert Witness in Jamaica». Southern Poverty Law Center. Արխիվացված օրիգինալից 2015-03-02-ին. Վերցված է 2014-09-25-ին.
  17. Bancroft, John (2004). «Alfred C. Kinsey and the politics of sex research». Annual Review of Sex Research. 15 (1): 1–39. CiteSeerX 10.1.1.731.2332. ISSN 1053-2528. PMID 16913278. «Roman Catholic Archbishop Paul Schulte (from the diocese in which Kinsey lived) commented, "There can be no valid objections to a scientific investigation of sexual behavior, that would assist lawmakers, educators, clergymen, physicians and other professional people ... but Dr. Kinsey has degraded science. Instead of circulating the findings among those competent to weigh and apply them to the betterment of mankind, he publicizes them like a cheap charlatan." This theme, which has recurred before and since, focuses on the importance of keeping information about sex away from ordinary folk.» (from page 3)
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Janssen, Diederik F. (2012). «Sexual Sabotage: How One Mad Scientist Unleashed a Plague of Corruption and Contagion on America». Archives of Sexual Behavior. 41 (5): 1315–1318. doi:10.1007/s10508-012-9990-y. ISSN 0004-0002. S2CID 146167898.
  19. «Supreme Court Sodomy Decision Based on Junk Science». Gay & Lesbian Archives of the Pacific Northwest. 18 July 2004. Վերցված է 16 September 2021-ին.
  20. Reisman, Judith (August 2003). «Sodomy Decision Based On Fraudulent 'Science'». Human Events. ISSN 0018-7194. Արխիվացված է օրիգինալից 15 February 2006-ին. Վերցված է 16 September 2021-ին.
  21. Paturel, Alexandre; Mottier, Véronique; Kraus, Cynthia (2021). «5. Saving Sexual Science: Kinsey and American Religious-Conservative Politics». In Giami, Alain; Levinson, Sharman (eds.). Histories of Sexology: Between Science and Politics. Global Queer Politics. Springer International Publishing. էջ 87. ISBN 978-3-030-65813-7. Վերցված է 1 August 2023-ին.
  22. 22,0 22,1 Carmon, Irin (24 April 2015). «Here are the wildest arguments against marriage equality». MSNBC.com. Վերցված է 16 September 2021-ին. Cf. the primary source «BRIEF OF AMICI CURIAE DR. JUDITH REISMAN AND LIBERTY CENTER FOR CHILD PROTECTION IN SUPPORT OF RESPONDENTS» (PDF). 3 April 2015.
  23. Paternotte, David (2014). «16. Pedophilia, Homosexuality and Gay and Lesbian Activism». In Hekma, Gert; Giami, Alain (eds.). Sexual Revolutions. Genders and Sexualities in History. Palgrave Macmillan UK. էջ 264. ISBN 978-1-137-32146-6.
  24. Levine, Judith; Elders, Joycelyn M. (2003). Harmful to Minors: The Perils of Protecting Children from Sex. Thunder's Mouth Press. էջ 233. ISBN 978-1-56025-516-1. Վերցված է 6 March 2022-ին. «Ընտրովի մեջբերումները, չափազանցությունները և բացահայտ սուտը պահպանողականների վաղեմի մարտավարությունն են: Ջուդիթ Ռիսմանը երկար ժամանակ տարածել է այն զրպարտությունը, որ Ալֆրեդ Քինսին իր ինստիտուտում սեռական փորձեր է կատարել նորածինների վրա. նա ոչ մի հիմնավորում չի առաջարկում:»
  25. Scientists Under Surveillance. MIT Press. 12 March 2019. էջ back cover. ISBN 9780262536882. Վերցված է 6 March 2022-ին. «And the Bureau's relationship with Alfred Kinsey, the author of The Kinsey Report, was mutually beneficial, with each drawing on the other's data.»
  26. Aftergood, Steven; Robinson, Walter V. (2019). Brown, Jpat; Lipton, B.C.D.; Morisy, Michael (eds.). Scientists Under Surveillance: The FBI Files. MIT Press. էջ 241. ISBN 978-0-262-53688-2. — page 241, the only page having the scholarly analysis of Kinsey's file, mentions no felony committed by Kinsey c.s.
  27. Allyn, David (2016). Make Love, Not War: The Sexual Revolution: An Unfettered History. Taylor & Francis. էջ 17. ISBN 978-1-134-93473-7.
  28. Gilbert, James (2005). Men in the Middle: Searching for Masculinity in the 1950s. University of Chicago Press. էջ 236. ISBN 978-0-226-29324-0. Վերցված է 1 August 2023-ին.
  29. 29,0 29,1 «Memo: $798,000 Porn Study Could Be Made for $60,000». The Palm Beach Post. Associated Press. 5 March 1984. Վերցված է 16 November 2010-ին.(չաշխատող հղում)
  30. 30,0 30,1 Larry Margasak (Associated Press) (3 May 1985). «New study will determine how adult magazines affect children». The Gettysburg Times. Վերցված է 16 November 2010-ին.
  31. 31,0 31,1 Kilpatrick, James J. (26 September 1986). «Nude Women, Mud Pies, And The Deficit». The Blade. Վերցված է 16 November 2010-ին.
  32. «'Kiddie porn' study called waste of money». Nashua Telegraph. Associated Press. 8 May 1985. Վերցված է 16 November 2010-ին.
  33. Carol, Avedon 1994, Nudes, Prudes and Attitudes: Pornography and Censorship, New Clarion Press, Gloucester. p. 116. [2][3]
  34. «Footnotes--July–August 2008 Issue--Obituaries». ASA Footnotes. American Sociological Association. July–August 2008. Արխիվացված օրիգինալից 2010-12-05-ին. Վերցված է 28 December 2010-ին.
  35. Watts, Steven (2009). Mr Playboy: Hugh Hefner and the American Dream. Wiley. էջ 375. ISBN 978-0-470-52167-0. Վերցված է 21 November 2010-ին.
  36. «Home | Investigating YouTube». Արխիվացված օրիգինալից 2017-08-03-ին. Վերցված է 2017-07-27-ին.
  37. «Dropbox - Link not found».
  38. Russ Kazal (United Press International) (12 July 1985). «Expert links nude Madonna, more child pornography». The Modesto Bee. Վերցված է 22 June 2011-ին.(չաշխատող հղում)
  39. «Ex-gay minister backs Oregon Measure 9». Moscow-Pullman Daily News. Associated Press. 15 October 1992. Վերցված է 20 December 2010-ին.
  40. The Sex Industrial Complex: The Big Sexology, Big Pornography & Big Pharmaceutical Cabal Արխիվացված 2016-04-17 Wayback Machine The Sex Industrial Complex (C) Reisman 2005, Revised 2015, p. 3
  41. Logue, Jeff L. (2009). Online Sexual Behaviors and Parenting Style of the Father. Regent University. էջ 51. ISBN 978-1-109-10770-8.(չաշխատող հղում)
  42. Sullum, Jacob (8 December 2004). «From Donuts To Heroin». AlterNet. Վերցված է 29 December 2010-ին.
  43. Pilkington, Mark (14 July 2005). «Sex on the brain». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2013-10-01-ին. Վերցված է 16 November 2010-ին.
  44. Singel, Ryan (19 November 2004). «Internet Porn: Worse Than Crack?». Wired. Արխիվացված օրիգինալից 2010-12-27-ին. Վերցված է 28 December 2010-ին.
  45. Bodo, Cristian (18 December 2008). «Does Sex Addiction Have Any Basis in Science?». AlterNet. Վերցված է 1 January 2011-ին.
  46. Newitz, Annalee (30 November 2004). «Your Brain on Porn». AlterNet. Վերցված է 1 January 2011-ին.
  47. «US Senate Committee on Commerce, Science, & Transportation». commerce.senate.gov. 17 November 2004. Արխիվացված է օրիգինալից 26 February 2005-ին. Վերցված է 12 September 2023-ին.
  48. Nair, Mohan; Friedman, Rob; Maram, Wesley. "I20 Pornography and Sexual Violence: Is There a Connection?", Seattle 2010, Forensic Psychiatry and Behavioral Science, 2002-2011 Proceedings of the American Academy of Forensic Sciences, p. 28.
  49. Landau, Saul (2007). A Bush & Botox World. Counterpunch Series. CounterPunch. էջ 192. ISBN 978-1-904859-61-1. Վերցված է 1 August 2023-ին.
  50. «ADL Condemns Offensive Nazi Analogy By Leading Anti-Gay Activists». ADL. 16 October 2012. Վերցված է 1 August 2023-ին.
  51. 51,0 51,1 51,2 «Prosecution expert degrades 'art' photos». The Vindicator. Associated Press. 5 October 1990. Վերցված է 15 November 2010-ին.
  52. Strickland, Ronald (2002). Growing Up Postmodern: Neoliberalism and the War on the Young. Rowman & Littlefield. էջ 136. ISBN 978-0-7425-1651-9. Վերցված է 1 January 2011-ին. quotes Reisman from "Promoting Child Abuse as Art" in the 7 July 1989 edition of The Washington Times.
  53. Bolton, Robert (1989). «The cultural contradictions of conservatism». New Art Examiner. 17. Վերցված է 1 January 2011-ին.
  54. Nathan, Debbie (18 April 2002). «The Taboos of Touch». AlterNet. Վերցված է 1 January 2011-ին.
  55. Masters, Kim (1990-10-06). «Art Gallery Not Guilty of Obscenity;Cincinnati Jury Clears Mapplethorpe Exhibitors of All Charges». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012-11-04-ին. Վերցված է 2017-07-06-ին.
  56. 56,0 56,1 56,2 Wilkerson, Isabel (1990-10-05). «Witness in Obscenity Trial Calls Explicit Photographs 'Destructive'». The New York Times.
  57. 57,0 57,1 Meyer, Richard (2002). Outlaw Representation: Censorship and Homosexuality in Twentieth-Century American Art. Beacon Press. էջեր 216–218. ISBN 0-8070-7935-9.
  58. Litt, Steven (5 October 2010). «Dennis Barrie looks back on his Cincinnati obscenity trial 20 years after his acquittal». The Plain Dealer. Արխիվացված օրիգինալից 2010-10-26-ին. Վերցված է 19 June 2011-ին.
  59. «Kinsey institute sued by thwarted critic». The Bulletin (Bend). Associated Press. 9 May 1991. Վերցված է 22 June 2011-ին.
  60. 1940 Census https://www.familysearch.org/ark:/61903/1:1:K4YW-25Y
  61. Marriage record signed by Rabbi Leonard A. Greenberg https://www.familysearch.org/ark:/61903/1:1:K86K-FTM
  62. Wakefield, Lily (17 April 2021). «Anti-LGBT+ author Judith Reisman, who said homosexuals caused the rise of the Nazi party, dies aged 85». PinkNews.
  63. Jervis, Joseph (16 April 2021). «Anti-LGBTQ activist Judith Reisman dies at age 86». Los Angeles Blade: LGBTQ News, Rights, Politics, Entertainment. Վերցված է 16 September 2021-ին.
  64. 64,0 64,1 Knight, Robert (17 April 2021). «Remembering Judith Reisman: Anti-pornography crusader and a woman of uncommon courage». The Washington Times. Արխիվացված է օրիգինալից August 31, 2021-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]