ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունը Իրավունքների մասին բիլի մի մասն է։ Նա երաշխավորում է, որ ԱՄՆ Կոնգրեսը՝

  • Չի պահպանելու որևէ կրոն կամ հաստատելու պետական կրոն։
  • Չի արգելելու ազատ հավատքը։
  • Չի ոտնձգելու խոսքի ազատության նկատմամբ։
  • Չի ոտնձգելու մամուլի ազատության նկատմամբ։
  • Չի սահմանափակելու հավաքների ազատությունը։
  • Չի սահմանափակելու ժողովրդի իրավունքը՝ բողոքները բավարարելու խնդրագրերով դիմել Կառավարությանը։

1925 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մեկնաբանել է (Հիտլոուն ընդդեմ Նյու Յորքի նահանգի գործը) Առաջին փոփոխությունը՝ հաշվի առնելով Տասնչորսերորդ փոփոխությունը, որի համաձայն Առաջին փոփոխությունը տարածվում է ինչպես դաշնային կառավարության, այնպես էլ նահանգային իշխանությունների վրա[1]։ Սակայն գերագույն դատարանը որոշել է, որ խոսքի պաշտպանությունը բացարձակ չէ[1]։ Առաջին փոփոխությունը, իրավունքների օրինագծի մնացած բովանդակության հետ միասին, առաջարկվել է Կոնգրեսի կողմից 1789 թվականին և վավերացվել 1791 թվականին։

Տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգրեսը չպետք է հրապարակի որևէ օրենք, որը վերաբերում է կրոնի հաստատմանը կամ արգելում է դրա ազատ դավանանքը,

կամ սահմանափակում է խոսքի կամ մամուլի ազատությունը, կամ ժողովրդի՝ խաղաղ հավաքվելու և բողոքները բավարարելու խնդրագրերով կառավարությանը դիմելու իրավունքը[2][3]։

։
1789 թվականին Կոնգրեսի ընդունած փոփոխությունների վերաբերյալ առաջարկվող հոդվածների ձեռագիր պատճենը կտրված՝ ցույց տալու համար միայն երրորդ հոդվածի տեքստը, որը հետագայում վավերացվելու է որպես առաջին փոփոխություն
1789 թվականին Կոնգրեսի ընդունած փոփոխությունների վերաբերյալ առաջարկվող հոդվածների ձեռագիր պատճենը կտրված՝ ցույց տալու համար միայն երրորդ հոդվածի տեքստը, որը հետագայում վավերացվելու է որպես առաջին փոփոխություն


ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումները Առաջին փոփոխության մեկնաբանության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այլենդ-Թրիզի դպրոցական շրջանն ընդդեմ Փիքոյի՝ դպրոցական գրադարաններից գրքեր հանելու հնարավորության սահմանափակում։
  • Ամերիկայի ազգային սոցիալիստական կուսակցությունը ընդդեմ Սքոքիի՝ նեոնացիստների երթի թույլտվություն Չիկագոյի Սքոքիի արվարձանում, որի զգալի թվով բնակիչներ տուժել են Հոլոքոստից։
  • Էփերսոնն ընդդեմ Արկանզասի՝ պետությունը չի կարող սահմանափակել դպրոցական ծրագրերը կրոնական նկատառումներից ելնելով[5]։
  • Զորաքն ընդդեմ Քլոսոնի՝ դատարանը օրինական է ճանաչել կրոնական ուսուցման աշխարհիկ դասընթացներից «ազատվելու ժամանակի» ծրագրերը, եթե դա տեղի է ունենում դպրոցների տարածքից դուրս, շաբաթական 1 ժամ և առանց պետական ֆինանսավորման։ Դատարանը նշել է, որ պետությունը կարող է օրենքներ ձևակերպել՝ հաշվի առնելով կրոնական հայացքներն ու ծեսերը[6]։
  • Էդվարդսն ընդդեմ Ագիլարի՝ հանրային դպրոցներում կենսաբանության շրջանակներում կրեացիոնիզմի դասավանդումը խաթարում է պետության և եկեղեցու տարանջատումը։
  • Քոքսն ընդդեմ Լուիզիանայի՝ պետությունը չի կարող օգտագործել անկարգությունների մասին ստատուտը խաղաղ ցույցերին մասնակցող ցուցարարների դեմ, քանի որ դա կարող է բռնություն առաջացնել։
  • Տեխասն ընդդեմ Ջոնսոնի՝ դրոշի հանրային անարգման թույլտվություն[7]։
  • Սթենլին ընդդեմ Ջորջիա նահանգի՝ անպարկեշտ նյութերի պահպանումը չի կարելի հավասարեցնել հանցագործության[8]։
  • Բրանդենբուրգն ընդդեմ Օհայոյի՝ դատարանը վճռել է, որ կառավարությունը չի կարող պատժել հրահրող արտահայտությունները, եթե միայն այդ արտահայտությունները «ուղղված չեն հրահրելուն կամ անխուսափելի անօրինական գործողություններ կատարելուն և կարող են հրահրել կամ կատարել նման գործողություններ»։

Հանրային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ԱՄՆ-ում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Առաջին փոփոխությամբ երաշխավորված բոլոր հինգ ազատությունները՝ խոսքի, կրոնի, մամուլի, հավաքների և բողոքների ազատությունը, կարող էր թվարկել հազարից միայն մեկ ամերիկացի, մինչդեռ հարցվածների մոտ մեկ քառորդը գիտեր հանրաճանաչ՝ «Սիմփսոնները» անիմացիոն սերիալից ընտանիքի բոլոր հինգ անդամների անունները[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «What Does Free Speech Mean?». United States Courts. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 4-ին.
  2. «Constitution of the United States: Amendments 11-27». National Archives and Records Administration. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 9-ին.
  3. «Конституция Соединенных Штатов Америки». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «First Amendment». Cornell University Law School Legal Information Institute. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  5. «Epperson v. Arkansas, 393 U.S. 97 (1968), at 103–104». Justia US Supreme Court Center. 1968 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Zorach v. Clauson, 343 U.S. 306 (1952), at 314». Justia US Supreme Court Center. 1952 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  7. Texas v. Johnson
  8. «Stanley v. Georgia, 394 U.S. 557 (1969), at 564-566». Justia US Supreme Court Center. 1969 թ․ ապրիլի 7. Վերցված է 2022 թ․ հունվարի 16-ին.
  9. Американцы «знают „Симпсонов“ лучше конституции» Արխիվացված 2012-04-17 Wayback Machine «Русская служба Би-би-си» от 01 марта 2006: «В ходе телефонного опроса были путём случайной выборки опрошены 1 тыс. человек; уровень погрешности составляет 3 %.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխություն» հոդվածին։