Ռոբերտ Մեփլտորպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Մեփլտորպ
անգլ.՝ Robert Mapplethorpe
Ծնվել էնոյեմբերի 4, 1946(1946-11-04)[1][2][3][…]
ԾննդավայրFloral Park, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էմարտի 9, 1989(1989-03-09)[1][3][5][…] (42 տարեկան) կամ մարտի 18, 1989(1989-03-18)[2] (42 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ[6][4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[7]
ԿրթությունՊրատտի ինստիտուտ և Martin Van Buren High School?
Դավանանքռեֆորմիստական հրեականություն
Մասնագիտությունլուսանկարիչ, photo artist, collagist և քանդակագործ
Ժանրնյու[8], նատյուրմորտ[8] և դիմապատկեր[8]
ԹեմաներԼուսանկարչություն
Ուշագրավ աշխատանքներMan in Polyester Suit?
Ներշնչվել էՍինդի Շերման, Տոուկո Վալիո Լակսոնեն և Sam Wagstaff?
Կայքmapplethorpe.org(անգլ.)
Robert Mapplethorpe Վիքիպահեստում

Ռոբերտ Մեփլտորպ (անգլ.՝ Robert Mapplethorpe նոյեմբերի 4, 1946(1946-11-04)[1][2][3][…], Floral Park, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 9, 1989(1989-03-09)[1][3][5][…] կամ մարտի 18, 1989(1989-03-18)[2], Բոստոն, ԱՄՆ[6][4]), ամերիկացի նկարիչ, հայտնի է իր հոմոէրոտիկ լուսանկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Մեփլտորպը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 4-ին։ 1963 թվականին ուսումը սկսել է Պրատի ինստիտուտում՝ գեղարվեստի ֆակուլտետում։ Մեփլտորպը իր առաջին լուսանկարները արել է պալարոիդի օգնությամբ։ «Պալարոիդ» անվանումը ստացել է նաև լուսանկարչի առաջին ցուցահանդեսը, որը բացվել է 1976 թվականին Մետրոպոլիտեն թանգարանում[9]։ 1968 թվականին նա հանդիպել է երգչուհի Փաթի Սմիթին։ 1970 թվականին Փաթի Սմիթը, Ռոբերտը տեղափոխվել են Մանհեթեն՝ Չելսի հայտնի հյուրանոց[10]։ 1970 թվականների կեսերին Մեփլտորպը սկսել է նկարահանել ընկերներին և ծանոթներին։ Այն պահից, երբ նա հանդիպել է պոռնոֆիլմերի աստղ՝ Բենջամին Գրինին, լուսանկարիչը տարվել է հոմոերոտիզմով և մերկ մարդու մարմնի լուսանկարներով։ 1980-ական թվականներին Մեյփլտորպը կենտրոնացել է մերկ բնության, ծաղիկների (հատկապես խոլորձներ) և հայտնիների դիմանկարների վրա։

«Տղամարդկանց անդամը և օրինակ ծաղիկը հավասարազոր են։ Կան մարդիկ, ովքեր չեն կարող դա ընդունել։ Ինձ համար դա ակնհայտ է...»։

Լուսանկարչի ամենահայտնի աշխատանքներից մեկը «Պոլիեսթերի կոստյումով տղամարդ»-ն է (1980)[11]։ Մեփլտորպը իր լուսանկարների մեծ մասը կազմել է ստուդիայում։ Ռոբերտը անցկացրել է բազմաթիվ ցուցահանդեսներ, եղել է 3 մայրցամաքների 50 քաղաքներում և ստեղծել է վառ գլուխգործոցներ, որոնցից շատերը չեն կորցրել իրենց արժեքը։ Օրինակ՝ Էնդի Ուորհոլի դիմանկարը, որը 2006 թվականին Christie's աճուրդում վաճառվել էր 643.200 ԱՄՆ դոլարով, լուսանկարչի մահից հետո, արդեն մտնում է ամենաթանկ լուսանկարների ցանկի մեջ։ Ցուցահանդեսներից մեկում նրա մի քանի լուսանկարներ առգրավվել են։ Առիթ հանդիսացավ բաց լինելը, որի հետ Ռոբերտը մոտենում էր հատկապես տղամարդկանց սեռին։ Այս հրապարակայնությունը բացահայտել է նաև իր սեփական հոմոերոտիկ միտումները[10]։

Երբ հայտնի դարձավ, որ Մեյփլտորպը ՁԻԱՀ-ով հիվանդ է, նրա լուսանկարների գինը կտրուկ բարձրացավ։ Նա մահացել է 1989 թվականի մարտի 9-ի առավոտյան, Բոստոնում ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած բարդություններից՝ 42 տարեկան հասակում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Մեյփլտորպի աշխատանքը՝ Էնդի Ուորհոլ դիմանկարը, աճուրդում վաճառվել է $ 643.200[12]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert Mapplethorpe. Robert Mapplethorpe: 1970-1983. London: Institute of Contemporary Arts, 1983. ISBN 0-905263-31-6
  • Robert Mapplethorpe and Bruce Chatwin. Lady, Lisa Lyon. New York: Viking Press, 1983. ISBN 0-670-43012-9
  • Robert Mapplethorpe. Certain people: a book of portraits. Pasadena, CA: Twelvetrees Press, 1985. ISBN 0-942642-14-7
  • Robert Mapplethorpe and Ntozake Shange. Black book. New York: St. Martin's Press, 1986. ISBN 0-312-08302-5
  • Richard Marshall and Robert Mapplethorpe. 50 New York artists: a critical selection of painters and sculptors working in New York. San Francisco: Chronicle Books, 1986. ISBN 0-87701-403-5
  • Robert Mapplethorpe. Robert Mapplethorpe. Tokyo: Parco, 1987. ISBN 4-89194-149-9
  • Robert Mapplethorpe. Mapplethorpe portraits. London: National Portrait Gallery, 1988. ISBN 0-904017-91-5
  • Robert Mapplethorpe and Joan Didion. Some women. Boston: Bulfinch Press, 1989. ISBN 0-8212-1716-X
  • Janet Kardon, Robert Mapplethorpe, David Joselit and Kay Larson. Robert Mapplethorpe: the perfect moment. 2nd ed. Philadelphia: Institute of Contemporary Art, University of Pennsylvania, 1989. ISBN 0-88454-046-4
  • Robert Mapplethorpe. Flowers. Boston: Bulfinch Press, 1990. ISBN 0-8212-1781-X
  • Robert Mapplethorpe and Arthur Coleman Danto. Mapplethorpe. New York: Random House, 1992. ISBN 0-679-40804-5
  • Robert Mapplethorpe and Edmund White. Altars. New York: Random House, 1995. ISBN 0-679-42721-X
  • Robert Mapplethorpe, John Ashbery, Mark Holborn and Dimitri Levas. Pistils. New York: Random House, 1996. ISBN 0-679-40805-3
  • Arthur Rimbaud, Paul Schmidt and Robert Mapplethorpe. A season in hell. Boston: Little, Brown, 1997. ISBN 0-8212-2458-1
  • Robert Mapplethorpe and Dimitri Levas. Pictures. Arena Editions, 1999. ISBN 1-892041-16-2
  • Robert Mapplethorpe and Richard Marshall. Autoportrait. Santa Fe, NM: Arena Editions in association with Cheim and Reid, 2001. ISBN 1-892041-41-3
  • Robert Mapplethorpe, Germano Celant, Arkadii Ippolitov, Karole P B Vail and Jennifer Blessing. Robert Mapplethorpe and the classical tradition: photographs and Mannerist prints. Berlin: Deutsche Guggenheim, 2004. ISBN 0-89207-313-6
  • Sylvia Wolf and Robert Mapplethorpe. Polaroids: Mapplethorpe. Munich and New York: Prestel, 2007. ISBN 978-3-7913-3835-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Robert Mapplethorpe
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://en.isabart.org/person/70604
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. 6,0 6,1 6,2 https://rkd.nl/explore/artists/52437
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. 8,0 8,1 8,2 https://www.guggenheim.org/artwork/artist/robert-mapplethorpe
  9. «Pictures (book), Australian Classification,»։ Վերցված է 2013-10-05 
  10. 10,0 10,1 Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
  11. Smith, Patti The Coral Sea. — New York, NY: Կաղապար:Нп3, 1996. — ISBN 0393039080
  12. «Robert Mapplethorpe (1946-1989)»։ Christie's 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]