«Ռուբեն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 49. | Տող 49. | ||
Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Հարավսլավիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Լիբանան]]ում, Գերմանիայում և այլուր։ |
Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Հարավսլավիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Լիբանան]]ում, Գերմանիայում և այլուր։ |
||
== Համերգներ == |
|||
Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես նաև երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և [[Արցախ|Արցախում]]։ |
|||
Նա մենահամերգներով հանդես է եկել [[ԱՄՆ]]-ում, [[Ռուսաստան|Ռուսաստանում]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]], [[Բելգիա|Բելգիայում]], [[Կանադա|Կանադայում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Չեխիա|Չեխիայում]], [[Սերբիա|Սերբիայում]], [[Իրան|Իրանում]], [[Սիրիա|Սիրիայում]], [[Լիբանան|Լիբանանում]]։ |
|||
== Պարգևներ և մրցանակներ == |
== Պարգևներ և մրցանակներ == |
19:29, 13 Մարտի 2017-ի տարբերակ
Ռուբեն Հախվերդյան | |
---|---|
Պատկեր:P1180095.jpg Մենահամերգ Ստեփանակերտում | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ռուբեն Հախվերդյան |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1950 (73 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | քաղաքային ֆոլկ |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան, |
Գործիքներ | Վոկալ, կիթառ, |
Գործունեություն | սկսած 1980 թ. |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974), Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1966), Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (1967) և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց (1967) |
Պարգևներ | |
Կայք | rubenhakhverdian.com |
Ruben Hakhverdyan Վիքիպահեստում |
Ռուբեն Լևոնի Հախվերդյան, (ծնվ. 1950 թ. Դեկտեմբերի 3, Երևան) հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր։
Կենսագրություն
Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թ. դեկտեմբերի 3-ին մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Լևոն Հախվերդյանը հայտնի լեզվաբան էր, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մայրը՝ Սոնա Այունց, բանասեր, թատերագետ, թարգմանիչ։
Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։ 1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։ 1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։
Հախվերդյանը 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է Հայկական Հեռուստատեսությունում։
Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա,Անուշ և մեկ տղա՝ Արամ։
Ստեղծագործական առաջին քայլերը
1968 - 1989-ին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։
- Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»,
- Շվարցի «Վիշապը»,
- Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»:
Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հրանտ Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։
Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր։
Համերգներ
Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես նաև երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և Արցախում։ Նա մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում։
Պարգևներ և մրցանակներ
- Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է "Մովսես Խորենացի" մեդալի։
- 2006 թվականին, ծննդյան 55 ամյակի առթիվ, պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
- 2008 թվականին, "0-100 տարեկան երեխաներին" ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության "Արա և Մարալ" ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։
Ստեղծագործություններ
- Մեր սիրո աշունը
- Հեքիաթ
- Կուրորտային սեր
- Ես հիշում եմ
- Աշուն
- Ես սպասում եմ քեզ հայրիկ
- Խմբային լուսանկար
- Հին ընկեր
- Ռեքվիեմ
- Երնեկ թե այս նոր տարին
- Իմ փոքրիկ ընկեր
- Իմ քաղաք
- Իրիկուն
- Կեսգիշեր
- Ծառը
- Եթե իմանայիր
- Իմ անիծյալը
- Կապույտ նժույգներ
- Հոգու հաշտություն
- Արամիկ
- Չի կարելի
- Գիշերվա ասղազարդ նկարում
- Հանգչի լռությունը
- Ջանիման
- Նախագահական ընտրություններ
- Սարդոստայն
- Շաբաթվա օրերը
- Տխուր սատանա
- Ուրվականը
- Սա Երևանն է
- Իմ տունն անիվների վրա
- Կենսագրություն
- Կիթառ
- Բարի լույս տիկին Արուս
- Խոսքեր
- Եվ իջավ իրիկուն
- Երբ չկային բարձրահարկ շենքեր
- Արտագաղթ
- Օ սա իմ հին փողոցն է
- Որ սարերը չմնան անտեր
- Նավակ
- Մենակ ճամփորդ եմ
- Որքան արագ է պտտվում
- Ես ու լուսինը միասին
- Փոքրիկ իշխան
- Դեղին այգին
- Քա ճամփան
- Լուռ քայլում էր տղան
- Գազանանոց
- Ում ձեռքից են ուտում էս շները
- Մորացիր դու նրանց քարոզները բոլոր
- Սպիտակ աղավնին
- Տես պատուհանից այն կողմ
- Երջանկություն
- Շոգ կիրակի
- Ձյուն
- Կանչիր ինձ քո դղյակը
- Նա է միակ իմ սերը
- Շատախոս անձրև
- Սիրուն կռունկ
- Շիրիմիս վրա
- Երևանի գիշերներում
- Սարերի քամին
- Երազ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Ռուբեն Հախվերդյանի և Արտավազդ Բայաթյանի հարցազրույցը
- հարցազրույց, Ռ. Հախվերդյան. «հիմա ժանամանակ ժամանակներ են»
- Ռուբեն Հախվերդյան. Հայ երգարվեստի դժբախտությունը թուրքական ելևէջներն են և Երգի պետական թատրոնը
- Հայերն անգամ անկողնում ռուսերեն են խոսում. Ռուբեն Հախվերդյան
- Հայկական ժամանակ: Ռուբեն Հախվերդյան
- Ռուբեն Հախվերդյանն իր երգերը չի սիրում
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։ |
|