«Խավարում»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ (fixing dead links)
==Խավարումների պարբերությունները==
{{Հիմնական|Սարոս}}
Լուսնի ուղեծրի և խավարածրի հարթությունները կազմում են 5°96' անկյուն։ Այդ պատճառով նորալուսնի ընթացքում հաճախ Լուսնի ստվերը Երկրի վրա չի ընկնում, իսկ լիալուսնի ժամանակ Լուսինը գտնվում է Երկրի ստվերից վերև կամ ներքև, այսինքն խավարումներ տեղի չեն ունենում։ Մեկ տարում տեղի է ունենում Արեգակի առնվազն 2 և ամենաշատը՝ 4 խավարում։ Լուսնի խավարում այդ տարում կարող է ընդհանրապես չլինել։ Մեկ տարում կարող է լինել Լուսնի ամենաշատը 2 խավարում։ Խավարումների կրկնվելը կախված է Արեգակի նկատմամբ Լուսնի դիրքի վերականգնման ([[սինոդական ամիս]]), ինչպես նաև լուսնահանգույցներով հաջորդաբար անցումների միջև եղած ժամանակամիջոցից ([[դրակոնյան ամիս]])։ Արեգակի և Լուսնի խավարումները միևնույն հաջորդականությամբ կրկնվում են յուրաքանչյուր 18 տարի 11⅓ (կամ 10⅓, հազվադեպ էլ՝ 12⅓, կախված այդ ժամանակամիջոցում եղած [[նահանջ տարի]]ների քանակից) օրը մեկ։ Խավարումների կրկնման պարբերության ընթացքում՝ 6585, 32 օրում, լինում է 223 սինոդական և 242 դրակոնյան ամիս։ Այդ պարբերությունը հայտնի է եղել դեռևս հնում և անվանվել է [[սարոս]]։ Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում 70 խավարում, որոնցից 41-ը՝ Արեգակի, իսկ 29-ը՝ Լուսնի։ Երկրի տվյալ վայրից Արեգակի լրիվ խավարում դիտվում է 300 - 400 տարին մեկ։
 
==Խավարումները հին Հայաստանում==
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ