«Էներգիա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 27. | Տող 27. | ||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Ֆիզիկա-անավարտ}} |
|||
{{Տեխնոլոգիա}} |
{{Տեխնոլոգիա}} |
||
Տող 34. | Տող 33. | ||
[[Կատեգորիա:Ֆիզիկայի հիմնարար հասկացություններ]] |
[[Կատեգորիա:Ֆիզիկայի հիմնարար հասկացություններ]] |
||
[[Կատեգորիա:Ֆիզիկական մեծություններ]] |
[[Կատեգորիա:Ֆիզիկական մեծություններ]] |
||
{{Link GA|is}} |
12:04, 30 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ
Դասական մեխանիկա |
---|
Դասական մեխանիկայի պատմություն · Դասական մեխանիկայի ժամանակացույց |
Ճյուղեր |
Հիմնական հասկացություններ Տարածություն · Ժամանակ · Արագություն · Արագացում · Զանգված · Ձգողություն · Ուժ · Իմպուլս · Իմպուլսի մոմենտ · Իներցիա · Իներցիայի մոմենտ · Էներգիա · Կինետիկ էներգիա · Պոտենցիալ էներգիա · Աշխատանք · Հզորություն |
Գիտնականներ |
Էներգիա, ֆիզիկական մեծություն, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ Էներգիան (հունարեն՝ ἐνέργεια, գործունեություն, աշխատանք, հունարեն ἐνεργός (էներգոս) բառից, գործունյա, աշխատող[1]) ֆիզիկայում սկալյար ֆիզիկական մեծություն է։ Բնութագրական է առարկաների և համակարգերի համար, ենթարկվում է պահպանման օրենքներին։ Էներգիայի տարբեր ձևերից են կինետիկ, պոտենցիալ, ջերմային, գրավիտացիոն, ձայնային, առաձգական, էլեկտրամագնիսական էներգիաները։
Էներգիան կարող է մի ձևից փոխակերվել մյուսին, սակայն ընդհանուր էներգիայի չափը միշտ նույնն է մնում։ Այս սկզբունքը, էներգիայի պահպանման օրենքըը, առաջին անգամ կանխադրվել է վաղ 19-րդ դարում, և վերաբերվում է մեկուսացված համակարգին։ Նյոտերի թեորեմի համաձայն, էներգիայի պահպանման օրենքը այն փաստի հետևանքն է, որ ֆիզիկայի օրենքները ժամանակի ընթացքում չեն փոխվում։[2]
Թեև համակարգի ընդհանուր էներգիան ժամանակի ընթացքում չի փոփոխվում, սակայն մեծությունը կարող է կախված լինել կոորդինատային համակարգից։ Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ զրո չէ։
Պատմություն
Էներգիա բառը գալիս է հունարեն ἐνέργεια (էներգեյա) բառից, որն առաջին անգամ հանդիպվում է արիստոտելի «Նիկոմաքեական Էթիկա» գործում[3], մ.թ.ա. 4-րդ դարում։
Չափում
Էներգիայի բացարձակ չափելու ձև չկա, որովհետև էներգիան բացատրվում է որպես այն աշխատանքը, որ մի համակարգը անում է (կամ կարող է անել) մյուսի վրա։ Այսպիսով, միայն մի համակարգի փոխակերպվումը մի համակարգից մյուս կարող է բացատրվել և չափվել։
Մեթոդներ
Էներգիայի չափման մեթոդները հաճախ այլ ընդլայնվում են այլ մեթոդների՝ ավելի հիմնարար գիտական հասկացություններ չափելու համար, օրինակ՝ նյութ, հեռավորություն, ճառագայթում, ջերմություն, ժամանակ, էլեկտրական լիցք և էլեկտրական հոսանք։
Սովորաբար ամենահաճախ գործածվող տեխնիկան կալորիմետրին է, որով չափվում է ջերմությունը՝ ջերմաչափի կամ ճառագայթման պայծառությունը՝ բոլոմետրի օգնությամբ։
Միավորներ
Գիտության պատմության մեջ, էներգիան տարբեր միավորներով է արտահայտվել, ինչպիսին են էրգերը և կալորիները։ Ներկայում, էներգիայի չափման ընդունված միավորը Միավորների միջազգային համակարգում ջոուլն է։ Բացի ջոուլից, էներգիայի մյուս միավորներից են կիլովատ.ժամը (կՎժ) և բրիտանական ջերմային միավորը (British thermal unit կամ Btu)։ Սրանք երկուսն էլ ավելի մեծ միավորներ են ջոուլից։ Մեկ կՎժ-ը հավասար է 3.6 միլիոն ջոուլի, իսկ մեկ Btu-ն հավասար է 1055 ջոուլի։[4]
Աղբյուրներ
- ↑ Հարպեր, Դուգլաս. «Էներգիա». Online Etymology Dictionary (անգլերեն). Վերցված է մայիսի 1 2007-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - ↑ Լոֆտզ, Գ. (2004). «11 — Mechanical Interactions». Ջակարանդայի Ֆիզիկա 1 (Jacaranda Physics 1) (անգլերեն) (2 ed.). Միլտոն, Քուինզլանդ, Ավստրալիա: John Willey & Sons Australia Ltd. էջ 286. ISBN 0 7016 3777 3.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (օգնություն) - ↑ Aristotle, "Nicomachean Ethics", 1098b33, at Perseus
- ↑ Ristinen, Robert A., and Kraushaar, Jack J. Էներգիան և Միջավայրը (անգլերեն՝ Energy and the Environment): New York: John Wiley & Sons, Inc., 2006.