Բոլոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոլոմետր, ճառագայթման էներգիան չափող սարք։ Բոլոմետրի աշխատանքը հիմնված է ճառագայթման չափվող հոսքը կլանելու հետևանքով տաքացող ջերմազգայուն տարրի էլեկտրական դիմադրության փոփոխության վրա։ Ջերմազգայուն տարրը կարող է լինել մետաղի (նիկել, ոսկի, բիսմութ և այլն) բարակ (0,1 – 1 մկմ) շերտ, որի մակերևույթը, ճառագայթների կլանման ունակությունը մեծացնելու համար սևացնում են (հատուկ բաղադրության համաձուլվածքով), կամ դիմադրության մեծ ջերմաստիճանային գործակից ունեցող կիսահաղորդիչ, կամ էլ դիէլեկտրիկ։ Տարրի չափն ու ձևը որոշվում է՝ նայած ճառագայթման աղբյուրի բնույթին, իսկ նրա դիմադրության փոփոխությունը չափվում է հաստատուն կամ փոփոխական հոսանքով սնվող կամրջակային էլեկտրական սխեմայի օգնությամբ, որին և միացվում է բոլոմետրը։ Տեխնիկայում բոլոմետրերը լայնորեն կիրառվում են որպես ինֆրակարմիր ճառագայթման ընդունիչներ, մասնավորապես, ինտեգրալ (գումարային) ճառագայթման հզորությունը, իսկ սպեկտրոմետրի հետ՝ ճառագայթման սպեկտրային կազմը չափելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png