Ռոուզ Մաքգոուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոուզ Մաքգոուեն
Rose McGowan in 2018.jpg
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 5, 1973(1973-09-05)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր՝Չերտալդո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա և Ֆլորենցիա, Իտալիա
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, ռեժիսոր, երգիչ, մոդել և ակտիվիստ
IMDb։ID 0000535
rosemcgowan.com

Ռոուզ Արիանա Մաքգոուեն (անգլ.՝ Rose Arianna McGowan, սեպտեմբերի 5, 1973(1973-09-05)[1][2], Չերտալդո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա և Ֆլորենցիա, Իտալիա), իռլանդա-ֆրանսիական ծագմամբ ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և երգչուհի։ Առավել հայտնի է «Կախարդվածները» հեռուստասերիալում Փեյջ Մետյուսի դերով, որտեղ նկարահանվել է 2001-2006 թվականներին։ 2005 թվականին նա բազմաթիվ մրցանակների և անվանակարգերի արժանացած «Էլվիս» մինի-սերիալում խաղացել է Էնն Մարգրետի դերը։ Հայտնի է նաև «DOOM սերունդ», «Ճիչ», «Գրայնդհաուս», «Սպանության թագուհիներ», «Կոնան» և «Սարսափի մոլորակ» կինոֆիլեմրում մարմնավորած դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուզ Մաքգոուենը ծնվել և որոշ ժամանակ ապրել է Ֆլորենցիայում, նա ունի իռլանդական և ֆրանսիական արմատներ։ Դաստիարակվել է «Աստծո երեխաներ» աղանդի համաձայն։ Երբ Ռոուզը դարձել է 10 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Ծնողների բաժանումից հետո Ռոուզի մոր բազմաթիվ սիրեկաններից մեկը համոզել է նրան, որ իր աղջիկը թմրամոլ է։ 14 տարեկանում նրան տեղափոխել են նարկոլոգիական կլինիկա։ Արդյունքում նա այնտեղից փախել է՝ գնալով տատիկի մոտ։ Մեկ տարի անց նա հեռացել է տանից և սկսել հանդիպել մի տղայի հետ, ով շուտով մահանում է՝ թողնելով Ռոուզին միայնակ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքգոուենը կինոյում առաջնաելույթ է ունեցել 1992 թվականին «Տղան Էնսինոյից» ֆիլմում։ Նա արժանացել է քննադատների դրական արձագանքին և «Անկախ ոգի» մրցանակին՝ 1995 թվականին «DOOM սերունդ» ֆիլմում խաղացած դերի համար[3]։ Մեկ տարի անց նա նկարահանվել է «Ճիչ» սարսափ ֆիլմում։ 1998-1999 թվականներին եղել է «Bebe» ամերիկյան հագուստի գծի դեմքը։

Մաքգոուենը 90-ական թվականների մեծ մասն անց է կացրել անկախ կինոյում նկարահանվելու վրա՝ խաղալով հիմնականում տարօրինակ կանանց գլխավոր դերեր։ 1999 թվականի «Սպանության թագուհիներ» ֆիլմում խաղացած դերի համար արժանացել է MTV Movie Awards մրցանակի՝ «Լավագույն չարագործ» կատեգորիայում։

2001 թվականին Մաքգոուենը ստացել է Փեյջ Մետյուսի դերը՝ փոխարինելով Շենեն Դոերտիին և Հոլի Մարի Քոմբսի ու Ալիսա Միլանոյի հետ մտնելով «Կախարդվածները» սերիալի դերասանական կազմի մեջ[3]։ 2005 թվականին «Կախարդվածները» սերիալում խաղացած դերի համար արժանացել է մրցանակի «լավագույն քույր» անվանակարգում։ Շոուն դադարեցվել է 2006 թվականին։

Սերիալում աշխատելու ժամանակ նա նաև խաղացել է այլ դերեր ուրիշ նախագծերում, որոնցից ամենաճանաչվածն է «Էլվիս» մինի-սերիալում խաղացած Էնն Մարգրետի դերը, ինչպես նաև հայտնվել է Բրայան դե Պալմայի «Սև խոլորձ» ֆիլմում։

2007 թվականին Մաքգոուենը խաղացել է Քվենտին Տարանտինոյի և Ռոբերտ Ռոդրիգեսի «Գրայնդհաուս», «Մահվան ապացույց» և «Սարսափի մոլորակ» ֆիլմերում[3]։ Կինոքննադատները դրական են արձագանքել դերասանուհու նոր դերերին։ 2008 թվականին նկարահանվել է «Հիսուն մահկանացու» ֆիլմում, իսկ 2009 թվականին «Մարմնի մասեր» հեռուստասերիալի հինգ էպիզոդներում եղել է հրավիրված աստղ[3]։

2007 թվականի ավտովթարի պատճառով կարիերայում ոչ մեծ դադարից հետո, որի արդյունքում դերասանուհին անցել է վարականգնողական երկար կուրս և դիմել պլաստիկ վիրահատության դեմքը վերականգնելու համար, խաղացել է կամեո-դեր «Մաչետե» ֆիլմում, սակայն նրա մասնակցությամբ դրվագը հեռացվել է ֆիլմի վերջնական տարբերակից։

Մաքգոուենը 2008 թվականին

2011 թվականին նա խաղացել է գլխավոր չարագործի դերը «Կոնան» ֆիլմում։ Դերն ի սկզբանե նախատեսված է եղել տղամարդու համար, բայց դերասանուհին այնքան է դուր եկել պրոդյուսերներին, որ սցենարը փոփոխվել է հատուկ Մաքգոուենի համար։ Նա նաև վերադարձել է հեռուստատսերություն որպես հրավիրված աստղ «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» սերիալում։

Նկարահանվել է ռեժիսոր Վիկտոր Սալվայի «Վախի բուլվար» հոգեբանական թրիլլերում, որը վարձույթի է հանվել 2012 թվականին։ Դերասանուհին նաև նկարահանվել է «Պաստորի կինը» հեռուստաֆիլմի գլխավոր դերերում։ 2013 թվականին եղել է «Մի անգամ հեքիաթում» սերիալի էպիզոդներից մեկի հրավիրված աստղը, որտեղ կատարել է չարագործ Կոռայի՝ Չար Թագուհու երիտասարդ մոր դերը[4]։ 2014 թվականին հայտնի է դարձել, որ Ռոուզը միացել է «Ընտրյալը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի հիմնական դերասանական կազմին։ «Մի անգամ հեքիաթում» սերիալի երրորդ եթերաշրջանում կրկին խաղացել է չարագործ Կոռայի դերը։

2014 թվականին Մաքգոուենը հանդես է եկել որպես «Լուսաբաց» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր[5], որը պատմում է Քենեդիի կառավարման տարիներին ծնողներից հեռանալու փորձ կատարող տղայի ճակատագրի մասին։ Ռեժիսորական դեբյուտի համար Մաքգոուենն արժանացել է «Սանդենս» ամերիկայն կինոփառատոնի մրցանակին, որը կայացել է 2014 թվականի հունվարին։ Նրա ֆիլմը լուսաբանվել է լրատվամիջոցներում և ներկայացման ոճը քննադատները համեմատել են Դուգլաս Սիրկի և Դևիդ Լինչի աշխատանքների հետ[6]։ 2014 թվականի աշնանը Մաքգոուենը որոշել է ֆիլմը վարձույթի հանել Լոս Անջելեսում, որպեսզի այն կարողանա մրցակցել «Օսկար» մրցանակի համար «լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[6]։ Այնուամենայնիվ, ֆիլմը չի հայտնվել մրցանակի առաջադրվածների կրճատ ցուցակում։ Մաքգոուենը նաև հայտարարել է, որ վերամշակում է միանգամից երեք լիամետրաժ ֆիլմ, որոնցում պլանավորում է հանդես գալ որպես ռեժիսոր[6]։

2014 թվականի վերջին Մաքգոուենը դարձել է «Call of Duty: Advanced Warfare» համակարգչային խաղի հերոս Լիլիթ Սվոնի և նրա արտաքինի նախատիպը[7], որի համար մեկնաբանություններ է ձայնագրել։

2015 թվականի հունվարին «Tangerine Entertainment» և «Sundial Pictures» կինոընկերությունները[8] վարձել են Ռոուզին որպես «Սոճենիներ» լիամետրաժ թրիլլերի ռեժիսոր[9]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին, Մերիլին Մենսոնi հետ հարաբերությունների ընթացքում, նկարահանվել է նրա «Coma White» սինգլի երաժշտական տեսահոլովակում, ինչպես նաև հանդես է եկել որպես բեք-վոկալիստ «Posthuman» երգում[10]։

Ռոուզը ձայնագրել է մի քանի սաունդթրեքներ։ 2002 և 2006 թվականներին «Կախարդվածները» սերիալի համար Փեգգի Լիի «Fever» երգի քավերը և դիջեյ BT-ի «Superfabulous» դուետային երգն ընդգրկվել է սերիալի սաունդթրեքի վերջին պաշտոնական ժողովածուի թրեք-ցուցակում[11]։ Ձայնագրվել է երեք սաունդթրեք «Մոլորակի վախը» ֆիլմի համար։

2014 թվականին դերասանուհին ցանկություն է հայտնել ձայնագրել իր դեբյուտային երաժշտական ալբոմը և պաշտոնապես սկսել երգչուհու կարիերան։ 2014 թվականի օգոստոսի 25-ին թողարկվել է բրիտանացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսի «Break the Rules» սինգլի տեսահոլովակը, որում Ռոուզը հայտնվել է ուսուցչուհու կերպարով։

2015 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Ռոուզի ալբոմի առաջին սինգլի և համանուն տեսահոլովակի թողարկումը՝ «RM486» անվանումով[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի փետրվարից մինչև 2001 թվականի հունվարի 18-ը Ռոուզ Մաքգոուենը հանդիպել է Մերիլին Մենսոնի հետ[13][14][15]։ Բաժանման պատճառները հայտնի չեն եղել մինչև 2015 թվականը, երբ Ռոուզը խոստովանել է, որ զույգը ստիպված է եղել բաժանվել Մենսոնի կոկաինից ունեցած կախվածության պատճառով[16]։ 2001 թվականին հանդիպել է Քիփ Փարդուի հետ, սակայն նա ընդունվել է Եյլի համալսարան և զույգը բաժանվել է։ Միևնույն թվականին Ռոուզը հանդիպել է Ահմեդ Զապպային, որի հետ հանդիպել է ավելի քան մեկ տարի, 2002 թվականին զույգը բաժանվել է։ 2002-2005 թվականներին Ռոուզը հանդիպել Է Դևիդ Զինցեսկոյի հետ, սակայն այդ հարաբերություններն էլ են ավարտվել[17]։ 2007 թվականի սկզբին լուրեր են տարածվել, որ Մաքգոուենը և Ռոբերտ Ռոդրիգեսը սիրավեպ ունեն, նույն տարվա մայիսին ամեն ինչ հաստատվել է, նույնիսկ հայտարարվել է նշանադրության մասին, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ նշանադրությունը չեղարկվել է։

2007 թվականին դերասանուհին հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ակնոցների ապակիները վնասել են նրա աչքն ու դեմքի մի մասը, դրանից հետո մի քանի պլաստիկ վիրահատություն է տարել դեմքի վրա։ Փոփոխությունները փոքր են, բայց նկատելի են նրանց համար, ովքեր ճանաչում և տեսել էին դերասանուհուն նախքան վթարը[18]։ Ռոուզը ներկայումս ապրում է Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիա նահանգում։ 2013 թվականի հոկտեմբերի 12-ից Մաքգոուենն ամուսնացած է նկարիչ Դեյվի Դիտեյլի հետ, որի հետ նա հանդիպել է իրենց հարսանիքից մեկ տարի առաջ[19]։ 2015 թվականի մայիսի 1-ին նրանք բաժանվել են, իսկ 2016 թվականի փետրվարի 1-ին՝ ամուսնալուծվել[20]։

1998 թվականից 1999 թվականներին Մաքգոուենը եղել է Bebe հագուստ արտադրող ընկերության դեմքը։ Նկարահանվել է այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին ինչպիսիք են` Maxim, Seventeen, Հարցազրույց, GQ: Ռոուզը նաև արժանացել է Maxim, FHM, Stuff, Blender ամսագրերի կարծիքով ամենասեքսուալ կնոջ «տիտղոսներին»։

2019 թվականի մարտի 1-ին Մաքգոուենը խոստովանել է, որ մի անգամ աբորտ է տարել այն բանից հետո, երբ հակաբեղմնավորիչ դեղահաբերը ձախողվել են[21]։

Վայնշտեյնի հետ կապված սկանդալ ու օրենքի հետ կապված խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքգոուենը դարձել է հոլիվուդյան առաջին դերասանուհիներից մեկը, որն ամերիկացի հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին մեղադրել է բազմիցս սեռական ոտնձգությունների և բռնաբարելու մեջ նրա դերասանական կարիերայի արշալույսին։ Դերասանուհու խոսքով՝ Վայնշտեյնի ներկայացուցիչներն իրեն 1 միլիոն դոլար են առաջարկել տեղեկատվությունը չհրապարակելու համար, հրաժարվելով գործարքից, Մաքգոուենը մամուլին պատմել է, որ պրոդյուսերի կողմից բռնաբարվել է 1997 թվականին «Սանդենս» կինոփառատոնում և նրանից 100 հազար դոլար է ստացել լռության համար[22]։ Մաքգոուենի նախկին փեսացուն՝ Ռոբերտ Ռոդրիգեսը, որը նրան նկարահանել է «Գրանդհաուս» ֆիլմում՝ ի հեճուկս Վայնշտեյնի, կարծում է, որ բռնաբարողի հետ դերասանուհու սկանդալը դարձել է նրա նախագծի ձախողման գլխավոր պատճառը։ Նա գիտեր 1997 թվականի միջադեպի մասին և հասկացել էր, որ Մաքգոուենի ճանապարհը դեպի մեծ կինո, որին ինչ-որ կերպ առնչություն ունի Վայնշտեյնի ընկերությունը, պատվիրված է[23]։

Պատմությունը նոր թափ է հավաքել, երբ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը Մաքգոուենին ձերբակալելու օրդեր է ստացել դեռ 2017 թվականի փետրվարի 1-ին[24]։ Դերասանուհուն կասկածել են թմրանյութեր պահելու և օգտագործելու մեջ։ «United Airlines»-ի ինքնաթիռում մնացել էին Մաքգոուենի անձնական իրերը կոկաինի հետքերով[25]։ Նոյեմբերի 14-ին դերասանուհին անձամբ է հանձնվել իշխանություններին և ձերբակալվել, բայց 5 հազար դոլար գրավի դիմաց անմիջապես ազատ է արձակվել[26]։ Ինքը՝ Ռոուզ Մաքգոուենը, հերքել է մեղադրանքները և կարծում է, որ գործը սարքվել է Հարվի Վայնշտեյնի կողմից՝ ի պատասխան դերասանուհու խոստովանության։

2018 թվականի փետրվարի 7-ին հայտնի է դարձել, որ Ռոուզ Մաքգոուենի նախկին մենեջեր Ջիլ Մեսիկն ինքնասպան է եղել։ Ընտանիքն այդ ինքնասպանությունը կապել է Վայնշտեյնի հետ ծավալված սկանդալի հետ։ Այն փաստը, որ հիսունամյա Մեսիկը, որը տառապում էր երկբևեռ խանգարմամբ և պայքարում էր դեպրեսիայի դեմ, հայտնվել է ԶԼՄ-ների առաջին շերտերի Ռոուզ Մաքգոուենը և Հարվի Վայնշտեյնը բորբոքված սկանդալում, կարող էր ինքնասպանության հնարավոր պատճառ դառնալ[27]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1992 Սառեցված կալիֆորնիացի Encino Man Նորա
1995 DOOM սերունդ The Doom Generation Էմի Բլյու «Անկախ ոգի» մրցանակ՝ լավագույն դեբյուտի համար
1996 Բիո-Տուն Bio-Dome Դենիզ
Մենակ մարդասպանի հետ Kiss & Tell Ժասմին Հոյլ
Ճիչ Scream Տատում Ռայլի
1997 Ոչ մի տեղ Nowhere կամեո
Ուղեկիցներ Going All the Way Գեյլ Էնն Թեյեր
Վտանգավոր եռյակ Lewis & Clark & George Ջորջիա
Սերմ Seed Մարիամ
1998 Տեսիլքներ Phantoms Լայզա Փայլի
Սոֆի Southie Քեթի Քուին
Սատանան մարմնում Devil in the Flesh Դեբի Սթրենդ
1999 Սպանության թագուհիներ Jawbreaker Քորթնի Շեյն Անվանակարգ՝ MTV կինոմրցանակ լավագույն կինոչարագործին
Քնած գեղեցկուհիներ Sleeping Beauties Շո Բլո
2000 Մարտին պատրաստ Ready to Rumble Սաշա
Վերջին կանգառ The Last Stop Նենսի
2001 Խելահեղ սրտեր Strange Hearts Մոյրա Քեննեդի
Կապիկի ոսկոր Monkeybone
2002 Վակուում Stealing Bess Դեբի Դինսդեյլ
2006 Սև խոլորձ The Black Dahlia Շերիլ
2007 Մահվան ապացույցը Death Proof Պամելա
Սարսափի մոլորակ Planet Terror Քերի Դարլինգ Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ
Անվանակարգ՝ Սատուրն մրցանակ երկրորդ պլանի կանանց լավագույն դերի համար
2008 Հիսուն քայլող դիակներ Fifty Dead Men Walking Գրեյս Սթերին
2010 Մաչետե Machete Բութս Մաքքոյ տեսարանները հեռացվել են մոնտաժի ժամանակ
2011 Քոնան Conan Մարիկա
2011 Վախի բուլվար Rosewood Lane Սոնի Բլեք
2011 Վատ ուսուցչուհին Bad Teacher կամեո
2014 Դոուն Dawn Ռեժիսոր
Անվանակարգ՝ «Սանդենս» կինոփառատոնի ժյուրիի Մեծ մրցանակը՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար
2016 Սրտեր մերկացնող մարդը The Tell-Tale Heart Արիել
2017 Ձայն The Sound

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
2001-2006 Կախարդվածները Charmed Փեյջ Մետյուս 112 էպիզոդ
2005 Էլվիս. Վաղ տարիներ Elvis Էնն Մարգրետ Մինի սերիալ
2009 «Մարմնի մասեր» Nip/Tuck Թեոդոր Ռոուի բժիշկը 5 էպիզոդ
2011 Օրենք և կարգ. Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Կասանդրա Դեվին 1 էպիզոդ
2011 Բողոքականների քահանանայի կինը The Pastor’s Wife Մերի Վինքլեր Հեռուստաֆիլմ
2013, 2014 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Երիտասարդ Կորա 2 էպիզոդ
2014-2016 Ընտրյալ Chosen Ջոսի Ակոստա 12 էպիզոդ

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2015 «RM486» Յոնաս Ակերլունդ[28] «TBA»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Rose McGowan- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-15 
  4. Nellie Andreeva (19 декабря 2012)։ «Rose McGowan Cast In ‘Once Upon A Time’ Origin Episode As Young Cora»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-15 
  5. Режиссёрский дебют Роуз МакГоуэн
  6. 6,0 6,1 6,2 Chris O'Falt (27 августа 2014)։ «Rose McGowan Reaches for Oscar With Short Film Directorial Debut (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-08-31 
  7. «See John Malkovich in Action in the New Call of Duty: Advanced Warfare Exo Zombies Havoc Trailer»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-26-ին։ Վերցված է 2015-01-31 
  8. Две кинокомпании наняли МакГоуэн в качестве режиссёра для фильма «Сосны»
  9. Роуз МакГоуэн снимет триллер «Сосны»
  10. Роуз МакГоуэн записала бэк-вокал для песни Мэрилина Мэнсона
  11. Роуз МакГоуэн записала саундтрек к сериалу «Зачарованные»
  12. «Дебютный сингл Роуз МакГоуэн получил название «RM486»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-04-ին։ Վերցված է 2020-05-20 
  13. Regina Medina. (January 19, 2001)։ «Rose Mcgowan Departs From Marilyn Manson» (անգլերեն)։ philly.com։ Վերցված է 2013-11-29 
  14. «Marilyn Manson» (անգլերեն)։ TMZ.com։ Վերցված է 2013-11-29 
  15. Jaan Uhelszki. (January 19, 2001)։ «Marilyn Manson, Rose McGowan Split» (անգլերեն)։ Rolling Stone։ Վերցված է 2013-11-29 
  16. Rose McGowan Says She Blames Breakup With Marilyn Manson on Cocaine Use
  17. «Dedicated to a Rose»։ A Rose McGowan Fansite։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-02-ին։ Վերցված է 2010-11-12 
  18. «Роуз Макгоуэн, пластика лица»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-06-ին։ Վերցված է 2011-04-15 
  19. Rose McGowan Marries Davey Detail
  20. «Rose McGowan Files for Divorce from Davey Detail Citing Irreconcilable Differences»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2022-01-24 
  21. Rose McGowan Reveals She Had an Abortion After Birth Control Failed: 'I Am Not Ashamed'
  22. Вайнштейн изнасиловал Макгоуэн на кинофестивале Сандэнс, после чего дал ей 100 тыс. долларов за молчание
  23. Роберт Родригес снял свою невесту в фильме в отместку Вайнштейну
  24. Полиция получила ордер на арест Роуз Макгоуэн
  25. В личных вещах МакГоуэн обнаружены следы кокаина
  26. Роуз Макгоуэн сдалась властям
  27. Менеджер Роуз Макгоуэн покончила с собой из-за скандала с Вайнштейном
  28. Режиссёром дебютного клипа Роуз МакГоуэн стал известный Юнас Окерлунд


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]