Վատ ուսուցչուհին
Վատ ուսուցչուհին անգլ.՝ Bad Teacher | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | հունիսի 17, 2011[1] և հունիսի 23, 2011[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյկ Կեզդան |
Պրոդյուսեր | Jimmy Miller? |
Սցենարի հեղինակ | Lee Eisenberg? և Gene Stupnitsky?[3] |
Դերակատարներ | Քեմերոն Դիազ[3], Ջասթին Թիմբերլեյք[3], Լյուսի Պանչ[3], Ջեյսոն Սիգել[3], Ջոն Մայքլ Հիգինս[3], Մոլի Շենոն[3], Քեյթլին Ռոշել Դևր[3], Թոմաս Լեննոն[3], Էրիկ Սթոունսթրիթ[3], Nadie?, Ֆիլիս Սմիթ[3], Dave Allen?[3], Կետրին Նյուտոն[3], Jillian Armenante?[3], Նաթ Ֆաքսոն[3], Դեյվիդ Փայմեր[3], Պոլ Ֆեյգ[3], Ստեֆանի Ֆերասի[3], Lee Eisenberg?[3], Ջենիֆեր Իրվին[3], Ռոուզ Աբդու[3] և Noah Munck? |
Օպերատոր | Ալար Կիվիլո |
Երաժշտություն | Մայքլ Էնդրյուս |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա և Լոս Անջելես |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս և Radar Pictures |
Տևողություն | 92 րոպե |
Շահույթ | 216 200 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Վատ ուսուցչուհին» (անգլ.՝ Bad Teacher), ռեժիսոր Ջեյք Քեզդանի ամերիկյան կատակերգությունը, որը թողարկվել է 2011 թվականի հունիսի 17-ին: Գլխավոր դերակատարներն են Քեմերոն Դիասը և Ջասթին Թիմբերլեյքը[4]:
Գովազդային կարգախոսն է՝ «Նրա մոտ ամեն ինչ X+Y=? է՞»:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սկզբում տրվում է կարճ նախապատմություն, որը ցույց է տալիս դպրոցի ուսուցչուհի Էլիզաբեթ Հոլսիին (Քեմերոն Դիաս): Արտահայտիչ կերպով ցույց են տալիս ուսուցչուհու սառնությունը մանկավարժական կոլեկտիվի, ինչպես նաև սովորողների նկատմամբ: Ուսուցչուհին անփույթ է, կարծես նրան թվում է՝ դպրոցի վերջին տարին է և, առանց երկար մտածելու, հեռանում է իրեն զզվեցրած դպրոցի պատերից: Նա վերադառնում է իր հարուստ ընկերոջ մոտ՝ ցանկանալով ավելի արագ ամուսնանալ: Սակայն նա, մոր ճնշման տակ, անսպասելիորեն նահանջում է: Ընկերը խզել է հարաբերություններն Էլիզաբեթի հետ, և վերջինս ստիպված է նորից երեք ամիս անց վերադառնալ դպրոց: Այնտեղ նա հանդիպում է նոր ուսուցիչ Սքոթ Դելակորտին (Ջասթին Թիմբերլեյք), որի ծնողները, աշխատելով ժամացույցների բիզնեսի ոլորտում, հարստացել են: Նրա համակրանքին հասնելու համար Էլիզաբեթը պետք է ցուցադրական զգացմունքներ արտահայտեր, բացի այդ, նա այրվում է կրծքի մեծացման վիրահատություն կատարելու ցանկությամբ: Սակայն դրա համար անհրաժեշտ է 9300 դոլարից ոչ շատ պակաս գումար: Մոռանալով արհամարհական վերաբերմունքի մասին, որը նա ցուցաբերում էր իր դասերի և խնամարկյալների նկատմամբ, նա ձգտում է նուրբ լարով կառուցել իր դասարանը, և դրա համար այն դասղեկը, որի դասարանը հանրակրթության թեստի համար ավելի շատ միավորներ կհավաքի, կստանա կլորիկ գումար։
Որպեսզի հասնի դրան, Էլիզաբեթը դիմում է խաբեության: Նա ձևանում է որպես լրագրող, հարբեցնում է պաշտոնյային և նրանից գողանում թեստի պատասխանները։ Քննություններից հետո 7-րդ դասարանի աշակերտները պետական կրթության ռեկորդներ են սահմանում, և Էլիզաբեթը ստանում է դրամական պարգև: Չնայած իր գործընկերների, իսկ հետագայում նաև բարձրագույն ատյանների մոտ ծագած կասկածներին՝ նա հմտորեն հետ է պահում իրեն վերագրվող սաբոտաժի կասկածները: Արդյունքում նա հրաժարվում է կրծքի մեծացման վիրահատությունից, իսկ Սքոթին իրենից վանում է։ Իր համար հանկարծակիորեն բացահայտում է ֆիզկուլտուրայի ուսուցչի նկատմամբ համակրանքը (Ջեյսոն Սիգել): Ավելին՝ նա դպրոցում մնում է որպես մշտական հիմունքներով դաստիարակչական աշխատանքի ուսուցիչ:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Քեմերոն Դիաս | Էլիզաբեթ Հոլսի |
Ջասթին Թիմբերլեյք | Սքոթ Դելաքորտ |
Ջեյսոն Սիգել | ֆիզկուլտուրայի ուսուցիչ | Ռասել Գետիս
Լյուսի Փանչ | Էմի Բելկովա |
Ֆիլիս Սմիթ | Էլիզաբեթի ընկերուհին | Լին Դևիս
Ջոն Մայքլ Հիգինս | Ուոլի Սնար դպրոցի տնօրեն |
Ջիլիան Արմենանտե | օրիորդ Պավիշիկ |
Մեթյու Ջ. Էվանս | Գարեթ Թիարա |
Քեյթլին Դևր | Սաշա Աբերնաթի |
Էրիկ Սթոունսթրիթ | Քյորք |
Նաթ Ֆաքսոն | Մարկ |
Ստեֆանի Ֆերասի | տիկին Փաբիշ |
Քեթրին Նյուտոն | Չեյզ Ռուբին Ռոսսի |
Նոա Մանկ | Տրիստան |
Թոմաս Լենոն | Կարլ Հալաբի |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմում դերի համար քասթինգի է մասնակցել Բրեդլի Քուփերը[5]:
- Նկարահանումներն անցկացվել են 2010 թվականի մարտին[6]:
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը քննադատների կողմից ստացել է տարատեսակ արձագանքներ: «Rotten Tomatoes»-ի գրախոսություններում ֆիլմի վարկանիշը 45% է[7]: «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 47 միավոր՝ ըստ քննադատների 38 գրախոսությունների[8]:
Սիքվել և հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսի 20-ին Սոնին հայտարարել է այն մասին, որ աշխատում է «Վատ ուսուցչուհին 2» ֆիլմի վրա: Ընկերությունը Ջասթին Մալենին վարձել է որպես սցենարիստ, առաջին ֆիլմի սցենարի վրա աշխատած Լի Էյզենբերգը և Ջին Ստուպինսկին հանդես են եկել պրոդյուսերների դերում[9]:
2013 թվականի մայիսի 23-ին «CBS» ընկերությունը հայտարարել է լիամետրաժ ֆիլմի մոտիվներով «Վատ ուսուցչուհին» սերիալի թողարկման մասին: Պրեմիերան կայացել է 2014 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 21:30-ին, բայց 5 սերիա ցուցադրելուց հետո այն հանել են եթերից: Սակայն նույն տարվա հուլիսին «CBS» հեռուստաալիքով ցուցադրվել են մնացած սերիաները:
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրվածներ | Արդյունք |
---|---|---|---|
«2011 ALMA Awards»[10] | «Լավագույն կինոդերասանուհի - կատակերգություն/երաժշտական» | Քեմերոն Դիաս | Առաջադրված |
«2011 Teen Choice Awards»[11] | «Լավագույն կատակերգություն» | Հաղթանակ | |
«Կատակերգական լավագույն դերասան» | Ջասթին Թիմբերլեյք | Հաղթանակ | |
«Կատակերգական լավագույն դերասանուհի» | Քեմերոն Դիաս | Հաղթանակ | |
«33rd Young Artist Awards»[12] | «Գեղարվեստական ֆիլմում լավագույն դեր - Երկրորդական պլանի լավագույն երիտասարդ դերասան» | Մեթյու Էվանս | Հաղթանակ |
«Գեղարվեստական ֆիլմում լավագույն դեր - Երկրորդական պլանի լավագույն երիտասարդ դերասանուհի» | Քեյթլին Դևր | Առաջադրված | |
«2012 BMI Film & TV Awards»[13] | «Film Music Award» | Միշել Էնդրյուս | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ выгрузка данных Freebase — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ IMDb — Bad Teacher (2011) — Release dates
- ↑ Bad Teacher (2011) — Trivia — IMDb
- ↑ Bad Teacher (2011) — IMDb — Business
- ↑ Bad Teacher — Rotten Tomatoes
- ↑ Bad Teacher Reviews, Ratings, Credits, and More at Metacritic
- ↑ O'Neal Sean (June 20, 2013)։ «Bad Teacher 2 to further explore the badness of teachers»։ The A.V. Club։ Վերցված է July 6, 2013
- ↑ «2011 NLCR ALMA Awards – Nominees»։ almaawards.com։ Վերցված է December 9, 2012
- ↑ Ng Philiana (July 19, 2011)։ «Teen Choice Awards 2011: 'Pretty Little Liars,' Rebecca Black Added to List of Nominees»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2011-07-27-ին։ Վերցված է 2011-07-27
- ↑ «33rd Annual Young Artist Awards – Nominations / Special Awards»։ The Young Artist Foundation։ Վերցված է December 9, 2012
- ↑ Gallo Phil (May 17, 2012)։ «Backbeat: Rolfe Kent Receives Career Achievement Honor at BMI Film and TV Awards»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է December 9, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ֆիլմի պաշտոնական կայք» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-12-ին։ Վերցված է 2018-11-02
|