Ռիկարդո Գուիրալդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիկարդո Գուիրալդես
Ծնվել էփետրվարի 13, 1886(1886-02-13)[1][2][3]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[4]
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1927(1927-10-08)[1][2][3] (41 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունԱրգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի ազգային համալսարան և Instituto Libre de Segunda Enseñanza?
Ժանրերպոեզիա
Изображение автографа
 Ricardo Güiraldes Վիքիպահեստում

Ռիկարդո Գուիրալդես (իսպ.՝ Ricardo Güiraldes, փետրվարի 13, 1886(1886-02-13)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[4] - հոկտեմբերի 8, 1927(1927-10-08)[1][2][3], Փարիզ[4][5][6]), արձակագիր և բանաստեղծ, իր ժամանակաշրջանի ամենակարևոր արգենտինացի գրողներից մեկն, ով հատկապես հայտնի է իր 1926 թվականի «Դոն Սեգունդո Սոմբրա» վեպով, որի դեպքերն ընթանում են գաուչոների շրջանում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուիրալդեսը ծնվել է Բուենոս Այրեսում։ Եղել է հին հողատեր արիստոկրատիայի հարուստ ընտանիքի երկրորդ զավակը։ Նրա մայրը Դոլորես Գոնյին, Ռուիս դե Արեյանոյի հետնորդն էր, ով հիմնադրեց Սան Անտոնիո դե Արեկո գյուղը 1730 թվականին։ Մանուել Գուիրալդեսը՝ նրա հայրը, ով հետագայում նշանակվեց Բուենոս Այրեսի[6] քաղաքապետ (կառավարության կողմից), եղել է դաստիարակված, կրթված մարդ՝ մեծապես հետաքրքրված արվեստով։ Ռիկարդոն ժառանգել է իր հոր այդ նախասիրությունը. երիտասարդ տարիներին ճեպանկարել է գյուղական տեսարաններ և նաև աշխատել յուղաներկով։

Մեկ տարեկանում Գուիրալդեսն ընտանիքի հետ ճանապարհորդել է Եվրոպայում՝ չորս տարի ապրելով Փարիզում՝ Սեն-Կլոդ փողոցում։ Վեց տարեկանում խոսում էր իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Իհարկե ֆրանսերենը նրա առաջին լեզուն էր, և ֆրանսալեզու գրականությունը մեծ հետք է թողել նրա գրական ոճի և ճաշակի վրա[6][8][9]։

Գուիրալդեսն իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լա Պորտենյայում՝ Սան Անտոնիո դե Արեկո, և Բուենոս Այրեսում[6][9]։ Սան Անտոնիոյում նա ծանոթացել է գաուչոների աշխարհի հետ, որոնք մեծ դեր են խաղում իր «Ռաուչո» և «Դոն Սեգունդո Սոմբրա» վեպերում։ Այնտեղ էլ հանդիպել է Սեգունդո Ռամիրեսին, ի պատիվ որի ընտրվել է «Դոն Սեգունդո Սոմբրա» ստեղծագործության վերնագիրը։ Գուիրալդեսը սիրում էր գյուղական կյանքը, բայց տառապում էր ասթմայով, որը երբեմն սահմանափակում էր իր ֆիզիկական ակտիվությունը, թեև ընդհանուր առմամբ ֆիզիկապես առողջ տեսք ուներ[6]։

Նրան դասավանդել են մի քանի կին ուսուցիչներ, իսկ ավելի ուշ՝ մեքսիկացի ինժեներ Լորենցո Սեբայոսը[6], ով ճանաչել և խրախուսել է նրա գրական հավակնությունները։ Նա սովորել է տարբեր ուսումնական հաստատություններում և ստացել բակալավրի աստիճան 16 տարեկանում։ Գուիրալդեսը փայլուն ուսանող չի եղել. Լակորդեր քոլեջում (Colegio Lacordaire), Վերտիզի համալսարանում (Vertiz Institute) և Ինստիտուտո Լիբրե դե Սեգունդա էսպենյանսայում (Instituto Libre de Segunda Enseñanza)[6] նա սովորել է և՛ ճարտարապետություն, և՛ իրավաբանություն, բայց երբեք չի զբաղվել դրանցից որևէ մեկով[9]։ Գուիրալդեսը մի քանի անհաջող փորձ էլ արել է բիզնեսում։ 1910 թվականին իր ընկեր Ռոբերտո Լևիլերի ընկերակցությամբ մեկնել է Եվրոպա։ Այնուհետև մեկ այլ ընկերոջ՝ իր ապագա աներորդի Ադան Դեյլի հետ այցելել է Իտալիա, Հունաստան, Կոստանդնուպոլիս, Եգիպտոս, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Ցեյլոն և Գերմանիա։ Հետո հաստատվել է Փարիզում (այն բանից հետո, երբ հայրը որոշեց այլևս չհոգալ նրա ծախսերը), մնացել քանդակագործ Ալբերտո Լագոսի հետ (ում պատվին հետագայում գրվեց Կսայմակու-ն), և որտեղ էլ որոշեց դառնալ գրող[6]։

Չնայած այդ որոշման՝ Գուիրալդես հայտնվեց մայրաքաղաքի հասարակական կյանքի շրջապտույտի մեջ՝ գործնականում անտեսելով իր գրական հավակնությունները։ Բայց մի օր նա վերանայեց Արգենտինայի գյուղական շրջանների մասին իր գրական նոթերը և գործի անցավ. դրանք ի վերջո դարձան իր Cuentos de muerte y de sangre («Մահվան և արյան պատմություններ») պատմութոյւնների շարքը։

Նա այս պատմությունները կարդում էր ընկերների համար, ովքեր էլ քաջալերեցին նրան հրատարակել դրանք։ Նույնիս իր կողմից արված գրական նոթերում արդեն իսկ տեսանելի էր տարբերվող, անհատական ոճը։

Սան Անտոնիո դե Արեկոյում գտնվող Գուիրալդեսների տան մի սենյակ, որը ներկայումս գաուչո թանգարան է։

Ի վերջո, ամբողջովին նվիրված գրականությանը, Գուիրալդեսը վերադարձավ Բուենոս Այրես 1912 թվականին՝ դառնալով Ալեխանդրո Բուստիյոյի շրջապատի մի մասը։ 1913 թվականի հոկտեմբերի 13-ին նա ամուսնացավ Ադելինա դել Կարիլի հետ, քաղաքի հայտնի ընտանիքներից, ում առաջին անգամ հանդիպել էր 1905 թվականին[6][8]։ 1913–1914 թվականներին նա մի քանի պատմվածքներ հրապարակեց Caras y Caretas (Դեմքեր և դիմակներ) ամսագրում, որոնք, մի շարք այլ պատմվածքների հետ, 1915 թվականին հրատարակվել են Cuentos de muerte y de sangre («Մահվան և արյան պատմություններ») պատմվածաշարում։ Ավելի վաղ այդ տարում նա հրատարակել էր El cencerro de cristal (Ապակե կովերի զանգը) բանաստեղծությունների շարքը։ Իր գրական գործունեության մեջ Գուիրալդեսին խրախուսում էր կինը և Լեոպոլդո Լուգոնեսը[6], բայց երբ վաղ շրջանի այս ստեղծագործությունները չընդունվեցին և չընկալվեցին հանրության կողմից, նա դրանք հանեց շրջանառությունից, հավաքեց չվաճառված օրինակները և նետեց ջրհորը[8]։ Կնոջը հաջողվեց փրկել որոշները և այսօր այդ վնասված օրինակները մեծ գնահատանքի են արժանանում գրքասերների կողմից։

Դոն Սեգունդո Սոմբրայի առաջին հրատարակությունը (1926).

1916 թվականի վերջին զույգը ճամփորդեց Խաղաղ օվկիանոսով դեպի Կուբա և Ջամայկա, որտեղ Գուիրալդեսը գրեց «թատերական քմայք»՝ El reloj («Ժամացույցը», այդպես էլ չհրապարակված) վերնագրով։ Այս ճամփորդությունների արդյունքում 1923 թվականին ստեղծվեց «Կսայմակու» վեպը, բայց դրանից շատ առաջ՝ 1917 թվականին, լույս էր տեսել նրա առաջին վեպը՝ «Ռաուչո»-ն, որին հաջորդեց 1918 թվականի Un idilio de estación (Հիանալի ժամնակ) վիպակը Օրասիո Կիրոգայի El cuento ilustrado ամսագրում։ 1922 թվականին այն ուսումնասիրվեց և հրատարակվեց՝ նոր Rosaura[6] վերնագրով։

1919 թվականին Գուիրալդեսը կնոջ հետ կրկին մեկնեց Եվրոպա։ Փարիզում նա կապ հաստատեց բազմաթիվ ֆրանսիացի գրողների հետ և հաճախակի այցելում էր գրական ակումբներ և գրախանութներ։ Այստեղ նա սկսեց գրել «Դոն Սեգունդո Սոմբրա» (Don Segundo Sombra) ստեղծագործությունը։ Ասում են, որ Գուիրալդեսի վրա հատուկ ազդեցություն է ունեցել իր ընկեր Վալերի Լարբոն, սակայն գրողի անգլիալեզու թարգմանիչ Հարիետ դե Օնիսը կարծում է, որ այդ ազդեցությունը չափազանցված է եղել[10]։ Գուիրալդեսը վերադարձավ Արգենտինա, այնուհետև 1922 թվականին հետ եկավ Եվրոպա, որտեղ, Փարիզ վերադառնալուց բացի, որոշ ժամանակ անցկացրեց Պուերտո դե Պոյենսայում՝ Մայորկայում։

Այս ժամանակահատվածը նրա համար եղել է մտավոր և հոգևոր փոփոխությունների շրջան։ Նա սկսեց հետաքրքրվել թեոսոֆիայով և արևելյան փիլիսոփայությամբ՝ փնտրելով հոգևոր խաղաղություն, որը խիստ արտացոլված է նրա ուշ շրջանի պոեզիայում։

Գուիրալդեսի ստեղծագործությունն ավելի լավ ընդունվեց իր հարազատ Բուենոս Այրեսում, որտեղ նա աջակցում էր ավանգարդ գրողներին։ 1924 թվականին Ալֆրեդո Բրանդան Կարաֆայի (1898-1978), Խորխե Լուիս Բորխեսի և Պաբլո Ռոխաս Պազի հետ միասին նա հիմնեց Proa ամսագիրը, որը կարճ կյանք ունեցավ և առանձնապես հաջողության չհասավ իր հայրենի քաղաքում՝ առավել լայնորեն ընդունվելով Լատինական Ամերիկայի այլ վայրերում։ Գուիրալդեսը նաև եղել է Frente Ứnico-ի համահիմնադիրը՝ ընդդիմանալով pompierismo-ին (չոր կամ ճոխ ակադեմիական լեզվի օգտագործմանը գրավոր խոսքում) և համագործակցել է Մարտին Ֆիեռո (Martín Fierro) ամսագրի հրատարակման գործում[6][9]։

Այն բանից հետո, երբ ամսագիրը փակվեց Գուիրալդեսը կենտրոնացավ Don Segundo Sombra-ի վրա, որն ավարտի հասցրեց 1926 թվականի մարտին[6]։

1927 թվականին, մտադրվելով վերադառնալ Հնդկաստան՝ հինդուիզմի նկատմամբ իր աճող հետաքրքրության պատճառով, Գուիրալդեսը ևս մեկ անգամ մեկնեց Ֆրանսիա[6]։ Նա նախ գնաց Արկախոն, բայց այնտեղ պարզվեց, որ տառապում է Հոջկինի հիվանդությամբ։ Նրան շտապօգնության մեքենայով բերեցին Փարիզ, այնտեղ կինը[6] դիմավորեց Գուիրալդեսին։ Նա մահացավ ընկերոջ՝ նկարիչ Ալֆրեդո Գոնսալես Գարանյոյի (1886-1969) տանը[11]։ Գուիրալդեսի մարմինը հետ բերվեց Բուենոս Այրես և վերջապես թաղվեց Սան Անտոնիո դե Արեկոյում։

Aerolíneas Argentinas-ի (խոշոր բեռնափոխադրող ընկերություն) նախագահն է նրա եղբորորդի Խուան Խոսե Գուիրալդեսը։

Գրական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդո Գոնսալես Գարանյոյի տունը, այժմ Գուիրալդեսի թանգարան, 2008 թվական

Each year links to its corresponding "[year]" or "[year]" article:

  • 1915: Ապակե կովերի զանգը (բանաստեղծությունների շարք)[10][12]
  • 1915: Մահվան և արյան պատմություններ (կարճ պատմվածքներ)[10][12]
  • Գրոտեսկ արկածներ (կարճ պատմվածքներ)
  • Քրիստոնեական եռերգություն (կարճ պատմվածքներ)
  • 1917: Ռաուչո (վեպ)[12][13]
  • 1917: Հիանալի ժամնակ, ավելի ուշ վերանվանված Ռոսաուրա (1922), (վիպակ)
  • 1923: Կսայմակու (գեղարվեստականացված ճանապարհորդական պատմություն).[12][13]
  • 1926: Դոն Սեգունդո Սոմբրա (վեպ)[10][12]
  • 1928: Առեղծվածային բանաստեղծություններ (հետմահու հրատարակված բանաստեղծություններ)[12]
  • 1928: Լքված բանաստեղծություններ (հետմահու հրատարակված բանաստեղծություններ)[12]
  • 1929: Վեց պատմություն (հետմահու հրատարակված կարճ պատմություններ)[12]
  • 1932: Ուղին (հրատարակված հետմահու)
  • 1936: Քաջ գիրքը (հետմահու հրատարակված բանաստեղծություններ)[12]
  • 1954: Պամպա (հրատարակված հետմահու)[12]
  • 1952: Սպիտակ թռչուն (բանաստեղծություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J.P. Spicer-Escalante, Ricardo Güiraldes's Américas: Reappropriation and Reacculturation in Xaimaca (1923). Studies in Travel Writing 7.1: 9-28.
  • J.P. Spicer, Don Segundo Sombra: en busca del otro. Revista de Crítica Literaria Latinoamericana 38.2: 361–73.
  • Ricardo Güiraldes and Don Segundo Sombra; life and works / Giovanni Previtali, 1963
  • Language, humor, and myth in the frontier novels of the Americas : Wister, Güiraldes, and Amado / Nina M Scott, 1983
  • Martín Fierro, Don Segundo Sombra, ambassadors of the New World / Edward Larocque Tinker, 1958
  • Ricardo Güiraldes: argentino (1886-1927) / Harry Weiss, 1955

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 todotango.com (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118719157 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. IMDB entry.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 Escuela Normal Superior de Chascomús
  7. Southern Cone Literature:Ricardo Güiraldes (1886-1927), University of Notre Dame Library Rare Books and Special Collections. Accessed 13 September 2006.
  8. 8,0 8,1 8,2 Todo-Argentina.net
  9. 9,0 9,1 9,2 9,3 de Onís, 1966, p. 217.
  10. 10,0 10,1 10,2 10,3 de Onís, 1966, p. 218.
  11. Galliani.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 Beilharz
  13. 13,0 13,1 de Onís, 1966, p. 219.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Գուիրալդես» հոդվածին։