Ռաշիդ Ղազալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաշիդ Ղազալ
رشيد غزال‎‎
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Ալժիր
Ծննդյան ամսաթիվ մայիսի 9, 1992(1992-05-09)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Դեսին Շարպ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
(վարձավճարով Լեսթեր Սիթիից)
Համար 18
Պատանեկան կարիերա
1998-2004 Ֆրանսիա Վոլս-ան-Վելեն
2004-2012 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2017 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն B 54 (11)
2012-2017 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 87 (11)
2017-2018 Ֆրանսիա Մոնակո 26 (2)
2018-ներկա Անգլիա Լեսթեր Սիթի 19 (1)
2018-ներկա   Իտալիա Ֆիորենտինա 5 (0)
Ազգային հավաքական
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 4 (1)
2015-ներկա Ալժիր Ալժիր 16 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 23-ի, 2019

Ռաշիդ Ղազալ (արաբ․՝ رشيد غزال‎‎, մայիսի 9, 1992(1992-05-09)[1][2][3], Դեսին Շարպ), ալժիրցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Լեսթեր Սիթիից վարձավճարով հանդես է գալիս Ֆիորենտինայի և Ալժիրի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիկ Լիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազալը Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է[5]։ 2010 թվականի հուլիսին նա 5 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Եվրոպայի Լիգայի Հապոել Իրոնիի դեմ խաղում[7]։ Իր առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց հոկտեմբերի 21-ին՝ փոխարինելով Բաֆետիմբի Գոմիսին Բրեստի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի փետրվարի 24-ին՝ Լորյանի դեմ խաղում[9]։ 2015-16 մրցաշրջանում Ղազալը դարձավ Լիոնի հիմնական կազմի խաղացող։

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Ղազալը անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[10]։ 2016 թվականի հունվարի 3-ին նա դուբլ ձևակերպեց Ֆրանսիայի գավաթի Լիմոժի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[11]։ Մարտի 6-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում[12]։ Դեկտեմբերի 18-ին Ղազալը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ապագա չեմպիոն Մոնակոյի դեմ խաղում՝ օգնելով Լիոնին հաղթել 3-1 հաշվով[13]։ 2017 թվականի փետրվարի 23-ին ալժիրցին 2 գոլային փոխանցում տվեց ԱԶ Ալկմարի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում[14]։ 2017 թվականի հունիսին Լիոնը հայտարարեց, որ չի երկարաձգի պայմանագիրը Ղազալի հետ[15][16]։ Ակումբի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 119 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 7-ին անվճար տրանսֆերով տեղափոխվեց Մոնակո[17][18]՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[19][20]։ Իր դեբյուտը Մոնակոյի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Մեցի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Լիլի դեմ խաղում[22]։ 2018 թվականի հունվարի 21-ին՝ Մեցի դեմ խաղում Ղազալը դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով Մոնակոյին հաղթել 3-1 հաշվով[23]։ Փետրվարի 16-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Դիժոնի դեմ խաղում[24]։ Մարտի 31-ին Ղազալը փոխարինման մտավ Ֆրանսիայի լիգայի գավաթի ՊՍԺ-ի դեմ խաղում, սակայն Մոնակոն պարտվեց 3-0 հաշվով[25]։ Մայիսի 12-ին նա հեռացվեց խաղադաշտից Սենտ Էտիենի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում ոչ սպորտային պահվածքի համար[26]։ 2017-18 մրցաշրջանում Ղազալը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[27]։

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 5-ին Ղազալը 4 տարվա պայմանագիր կնքեց Լեսթեր Սիթիի հետ[28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն ֆունտ ստերլինգ[30][31]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ փոխարինելով Դենիել Ամարտիին Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[32][33]։ Իր առաջին գոլը Լեսթերի կազմում Ղազալը խփեց օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ֆլիտվուդ Թաունի դեմ խաղում[34][35]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը ալժիրցին խփեց սեպտեմբերի 1-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում[36][37]։ 2019 թվականի հունվարի 6-ին նա գոլ խփեց Անգլիայի գավաթի Նյուպորտ Կաունտիի դեմ խաղում, սակայն Լեսթեր Սիթին պարտվեց 2-1 հաշվով[38][39]։ 2018-19 մրցաշրջանում Ղազալը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[40]։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Ղազալը 1 տարվա վարձավճարով միացավ Ֆիորենտինային[41][42][43][44]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 29-ին՝ փոխարինելով Ֆրանկ Ռիբերիին Միլանի դեմ խաղում[45][46]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 3-ին՝ Պարմայի դեմ խաղում[47][48]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազալը իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Ալժիրը միջազգային ասպարեզում[49], սակայն հայտարարեց, որ ցանկանում է խաղալ Ալժիրի կազմում[50]։ 2013 թվականին նա Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում մասնակցեց Տուլոնի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ։

Ալժիրի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Ղազալը նշեց 2015 թվականի մարտի 26-ին՝ Կատարի դեմ ընկերական խաղում[51]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2016 թվականի մարտի 25-ին՝ Եթովպիայի դեմ խաղում[52]։ 2017 թվականին Ղազալը մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[53][54]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[55], իսկ Ալժիրը դուրս մնաց խմբային փուլից[56]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ[57]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Լիոն 2012–13 Լիգա 1 14 1 1 0 4 0 1 0 20 1
2013–14 0 0 0 0 0 0 0 0 0 0
2014–15 18 0 2 0 2 0 1 0 23 0
2015–16 29 8 3 2 4 0 2 0 38 10
2016–17 26 2 1 0 11 1 0 0 38 3
Ընդհանուր 87 11 7 2 21 1 4 0 119 14
Մոնակո 2017–18 Լիգա 1 26 2 2 0 4 0 3 0 35 2
Լեսթեր Սիթի 2018–19 Պրեմիեր Լիգա 19 1 1 1 3 1 23 3
Ֆիորենտինա (վարձավճար) 2019–20 Սերիա A 5 0 0 0 5 0
Կարիերայի ընդհանուր 137 14 10 3 25 1 10 1 182 19

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ[57]

Ալժիր
Տարի Խաղեր Գոլեր
2015 3 0
2016 4 1
2017 6 0
2018 3 0
Ընդհանուր 16 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 23, 2016 Մուստաֆա Տչակեր մարզադաշտ, Բլիդա, Ալժիր Եթովպիա Եթովպիա 6–0 7–1 Աֆրիկայի գավաթ 2017 Որակավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. "Algeria - R. Ghezzal - Profile with news, career statistics and history - Soccerway". us.soccerway.com (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  5. Jamieson, Stuart (2016 թ․ մայիսի 24). "Who is Sunderland target Rachid Ghezzal? Why Lyon star is attracting so much attention". nechronicle. Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  6. "Verts : Rachid Ghezzal signe un contrat Elite à l'OL - Football algérien". 2010 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է the original 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  7. "Ironi Kiryat Shmona - Olympique Lyon, Oct 4, 2012 - Europa League - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  8. "Olympique Lyon - Stade Brest 29, Oct 21, 2012 - Ligue 1 - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  9. "Olympique Lyon - FC Lorient, Feb 24, 2013 - Ligue 1 - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  10. "Olympique Lyon - Valencia CF, Sep 29, 2015 - UEFA Champions League - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  11. "Limoges FC - Olympique Lyon, Jan 3, 2016 - Coupe de France - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  12. "Olympique Lyon - EA Guingamp, Mar 6, 2016 - Ligue 1 - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  13. "AS Monaco - Olympique Lyon, Dec 18, 2016 - Ligue 1 - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  14. "Olympique Lyon - AZ Alkmaar, Feb 23, 2017 - Europa League - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  15. Miller, Nick (2017 թ․ հունիսի 28). "Free agents XI: the best out-of-contract bargains available this summer | Nick Miller". the Guardian (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  16. "Transfer news: Lyon sign Mendy but lose Ghezzal | Goal.com" (in անգլերեն). Արխիվացված է the original 2019 թ․ մարտի 14-ին. Retrieved 2018 թ․ օգոստոսի 10. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  17. "Monaco confirm Ghezzal signing". ESPN.com (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  18. "French champions Monaco sign Algerian winger Rachid Ghezzal". BBC Sport (in բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 7. Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  19. Jones, Matt. "Rachid Ghezzal Completes AS Monaco Transfer from Lyon on 4-Year Contract". Bleacher Report (in ամերիկյան անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  20. "Monaco transfer news: Ligue 1 champions have signed Algeria international Rachid Ghezzal on a four-year contract. | Goal.com" (in անգլերեն). Արխիվացված է the original 2019 թ․ փետրվարի 13-ին. Retrieved 2018 թ․ օգոստոսի 10. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  21. "FC Metz - AS Monaco, Aug 18, 2017 - Ligue 1 - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  22. "LOSC Lille - AS Monaco, Sep 22, 2017 - Ligue 1 - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  23. "AS Monaco - FC Metz, Jan 21, 2018 - Ligue 1 - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  24. "AS Monaco - FCO Dijon, Feb 16, 2018 - Ligue 1 - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  25. "Paris Saint-Germain - AS Monaco, Mar 31, 2018 - Coupe de la Ligue - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  26. "AS Monaco - AS Saint-Étienne, May 12, 2018 - Ligue 1 - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  27. "Rachid Ghezzal | Football Stats | Monaco | Season 2017/2018 | Soccer Base". www.soccerbase.com. Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  28. "Leicester City Sign Winger Rachid Ghezzal from AS Monaco" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  29. Association, Press (2018 թ․ օգոստոսի 5). "Transfer roundup: Leicester sign winger Ghezzal while Ben Gibson joins Burnley". the Guardian (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  30. "Rachid Ghezzal: Leicester City sign Algeria winger from Monaco". BBC Sport (in բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 5. Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  31. "Leicester sign Rachid Ghezzal from Monaco on four-year deal". Sky Sports (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  32. "Manchester United - Leicester City, Aug 10, 2018 - Premier League - Match sheet". www.transfermarkt.com (in անգլերեն). Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  33. "Paul Pogba scores as Man Utd beat Leicester 2-1 - Jose Mourinho praises captain" (in բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 11. Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  34. "Leicester City - Fleetwood Town, Aug 28, 2018 - EFL Cup - Match sheet". www.transfermarkt.com (in անգլերեն). Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  35. "Leicester 4-0 Fleetwood: Rachid Ghezzal strike caps off Foxes stroll". Sky Sports (in անգլերեն). Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  36. "Leicester City - Liverpool FC, Sep 1, 2018 - Premier League - Match sheet". www.transfermarkt.com (in անգլերեն). Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  37. Stadium, Paul Doyle at the King Power (2018 թ․ սեպտեմբերի 1). "Alisson's blushes spared as Liverpool edge to nervy win at Leicester". The Observer (in բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  38. "Newport County - Leicester City, Jan 6, 2019 - FA Cup - Match sheet". www.transfermarkt.com (in անգլերեն). Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  39. Burt, Jason; Tyers, Alan (2019 թ․ հունվարի 6). "Newport County stun Leicester City with FA Cup third round giantkilling". The Telegraph (in բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  40. "Rachid Ghezzal | Football Stats | Leicester City | Season 2018/2019 | Soccer Base". www.soccerbase.com. Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  41. "Rachid Ghezzal: Fiorentina sign Leicester City winger on loan | Goal.com". www.goal.com. Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  42. "Rachid Ghezzal will join Fiorentina on loan, €9.7m option to buy | Get French Football News". www.getfootballnewsfrance.com. Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  43. "Fiorentina Confirm Rachid Ghezzal Signing on Loan for 2019/20 Season". 90min.com (in անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է the original 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  44. Tito, The (2019 թ․ սեպտեմբերի 2). "OFFICIAL: Fiorentina sign Rachid Ghezzal". Viola Nation (in անգլերեն). Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  45. "AC Milan - ACF Fiorentina, Sep 29, 2019 - Serie A - Match sheet". www.transfermarkt.com (in անգլերեն). Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  46. sport, Guardian (2019 թ․ սեպտեմբերի 29). "European roundup: Milan misery continues with Fiorentina defeat". The Guardian (in բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  47. "ACF Fiorentina - Parma Calcio 1913, Nov 3, 2019 - Serie A - Match sheet". www.transfermarkt.com (in անգլերեն). Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  48. "Ghezzal Makes Full Fiorentina Debut In Parma Draw". www.lcfc.com (in անգլերեն). Retrieved 2019 թ․ նոյեմբերի 23.
  49. "Rachid Ghezzal: Introducing Leicester City's new Algerian wideman | Goal.com" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  50. "Rachid Ghezzal : «Je choisirai l'Algérie» :. Le Buteur". 2011 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է the original 2011 թ․ օգոստոսի 15-ին. Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  51. "Qatar - Algeria, Mar 26, 2015 - International Friendlies - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  52. "Algeria - Ethiopia, Mar 25, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  53. "CAN 2017 : Sofiane Hanni finalement convoqué". DZfoot.com (in ֆրանսերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  54. Football, CAF - Confederation of African. "CAF - Competitions - 31th Edition of African Cup of Nation Total, Gabon 2017 - Team Details - Home". www.cafonline.com (in ամերիկյան անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  55. "Algeria - Zimbabwe, Jan 15, 2017 - Africa Cup 2017 - Match sheet" (in անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  56. Football, CAF - Confederation of African. "CAF - Competitions - 31th Edition of African Cup of Nation Total, Gabon 2017 - Standings". www.cafonline.com (in ամերիկյան անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.
  57. 57,0 57,1 "Rachid Ghezzal". worldfootball.net (in բրիտանական անգլերեն). Retrieved 2018 թ․ օգոստոսի 10.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]