Jump to content

Դեսին-Շարպյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դեսին-Շարպյո
ֆր.՝ Décines-Charpieu[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԼիոնի մետրոպոլիա[2] և Arrondissement of Lyon?
Մակերես17,01 կմ²
ԲԾՄ188 մետր, 171 մետր, 240 մետր, 187 մետր
Բնակչություն29 905 մարդ (հունվարի 1, 2022)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ69150[4]
Պաշտոնական կայքdecines-charpieu.fr(ֆր.)
Դեսին-Շարպյո (Ֆրանսիա)##
Դեսին-Շարպյո (Ֆրանսիա)

Դեսին-Շարպյո (ֆր.՝ Décines-Charpieu. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ). desin ʃaʁpjø), քաղաք և համայնք Ֆրանսիայի արևելքում՝ Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասում, Լիոնի մետրոպոլիսային շրջանում։ Քաղաքը կարճ անվանում են Դեսին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսինը գտնվում է Խոշոր ջրամբարի (Réservoir du Grand-Large‎) մոտ, Լիոնից 12 կմ դեպի արևելք՝ Լիոնի Սենտ-Էքզյուպերի միջազգային օդանավակայանի և TGV ճեպընթաց երկաթուղու կայարանի մերձակայքում։

1968 թվականին Դեսինը Իզերի դեպարտամենտի կազմից դուրս է բերվել և միացվել Ռոն դեպարտամենտին։ 1969 թվականին դարձել է Լիոնի քաղաքային համայնքի (Communauté urbaine de Lyon) անդամ[5]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

2009 թվականին Դեսինում գործել են 9 հանրային նախակրթարաններ (maternelles)[6], 9 հանրային տարրական դպրոցներ, երկու հանրային ավագ դպրոց (Collège Georges Brassens և Collège Maryse Bastie), մեկ հանրային միջնակարգ դպրոց (Lycée d'Enseignement Polyvalent Chaplin-Becquerel)[7]:

Գործում է կաթոլիկ մասնավոր ամենօրյա դպրոցը. Ecole maternelle/primaire/Collège Jeanne d'Arc.[6], կա նաև իսլամական դպրոց (Groupe scolaire Al Kindi):

Պարկ Օլիմպիկ Լիոն մարզադաշտը

Ֆրանսիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Լիգա 1-ի առաջնությանը մասնակցող և ուժեղագույններից մեկը համարվող Լիոնի «Օլիմպիկ» թիմի այսպես կոչված՝ տնային մարզադաշտը՝ Parc Olympique Lyonnais-ը, տեղակայված է Դեսին-Շարպյոյում։ Այն հյուրընկալել է նաև ֆուտբոլային մի շարք բարձրակարգ միջազգային հանդիպումներ, այդ թվում՝ Եվրո 2016-ի մի քանի մրցախաղ և կիսաեզրափակիչ հանդիպումներից մեկը, լիգայի գավաթի 2017 թ. խաղարկության եզրափակիչը, Եվրոպա-լիգայի 2018 թ. եզրափակիչը, ֆուտբոլի աշխարհի կանանց առաջնության կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը, ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցած լիոնյան թիմի տնային մրցախաղերը։ Այդ մրցասպարեզում են անցկացվել նաև ռեգբիի միության մի շարք կարևոր մրցախաղեր, ներառյալ Եվրոպայի ռեգբիի չեմպիոնների գավաթի 2016 թ. խաղարկության եզրափակիչը և մարտահրավերի գավաթի 2015/2016 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչը[8]։

Նախատեսված է առաջիկայում Parc Olympique Lyonnais-ում անցկացնել ռեգբիի աշխարհի գավաթի 2023 թ. խաղարկության, ինչպես նաև 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի տղամարդկանց և կանանց ֆուտբոլի եզրափակիչ փուլի մի շարք մրցախաղեր[9][10]։

Դեսինում գործում է նաև մեկ այլ մարզադաշտ, որը կրում է դեսինցի անվանի ֆուտբոլիստներ , հայր և որդի Ժան և Յուրի Ջորկաեֆների անունը։

Հայերը Դեսինում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված բազմաթիվ հայեր ապաստան են գտել Դեսինում։ Ներկայումս հայկական սփյուռքը դեռևս բավականին ազդեցիկ է, այն աստիճան, որ քաղաքը ստացել է «Փոքրիկ Հայաստան» մականունը։ Որպես այդպիսին, այն ունի մի քանի մշակութային օջախներ և հուշահամալիրներ, որոնք կապված են Հայաստանի և հայության հետ[11]։ Դրանց թվում են՝

  • 1915 թ. ապրիլի 24-ի փողոց (նախկինում Rue Branly), բացվել է 1965 թվականի ապրիլի 24-ին։
  • Ստեփանավանի հրապարակ, բացվել է 1997 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն հայկական այդ քաղաքի հետ Դեսինի եղբայրացման։
  • Հայկական հիշողության ազգային կենտրոն. գործում է 2013 թվականից, ունի գրադարան՝ գրքերի ու փաստաթղթերի հարուստ հավաքածուով, կազմակերպում է ցուցահանդեսներ, գիտաժողովներ։
  • Հայոց ցեղասպանության հուշահամալիր. առաջին քարը դրվել է 1965 թ ապրիլի 24-ին, այսինքն՝ Հայոց ցեղասպանության սկսվելուց հիսուն տարի անց, իսկ բացումը տեղի է ունցել 1972 թ. հունիսի 4-ին. այն լիոնցի քանդակագործ Ռոբերտ Դառնասի աշխատանքն է։
  • Հայկական մշակույթի տուն և համայնքային կենտրոն, որտեղ գործում են երաժշտական դպրոց (ավանդական և դասական երաժշտության դասավանդմամբ), հայոց լեզվի դասընթացներ, պարբերաբար կատարվում է երեխաների ընդունելություն։

Քաղաքի տեսարժան վայրերից հիշատակության են արժանի նաև Սեն-Պիեռ եկեղեցին, Լը Տոբոգանը՝ քաղաքի մշակութային կենտրոնը (ցուցահանդեսների անցկացման վայր, մեդիա գրադարան, ներկայացումների սրահ, կինո), Մոնտաբեռլե մենհիրը՝ 1889 թվականին դասակարգված պատմական մի հուշարձան, մեգալիթ, որ գտնվում է Յոնաժ ջրանցքի և Լիոնից Կրեմիե տանող ճանապարհի միջակայքում, շաքարի հին գործարանի մոտ։

PM1|15034|Décines աստերոիդը այդպես է կոչվել Դեսին-Շարպյո քաղաքի պատվին։

Հայկական ազդեցիկ համայնքի շնորհիվ Դեսինն արժանացել է «Փոքրիկ Հայաստան» պատվանունին[12]։

Հայտնի վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Code officiel géographique
  3. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. «Հայտնաբերեք Դեսինը». 2008 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 "Les écoles maternelles" (). Décines-Charpieu. November 18, 2008. Retrieved on October 2, 2016.
  7. "Les établissements" (). Décines-Charpieu. December 15, 2009. Retrieved on October 2, 2016.
  8. «Lyon to host 2016 Champions Cup and Challenge Cup finals with Edinburgh chosen for 2017» (Press release). European Professional Club Rugby. 2015 թ․ հունիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  9. «The 9 stadiums for 2023 RWC in France». Sport 24. 2017 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  10. «Stade de Lyon». Paris 2024. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  11. article|auteur=Jean-Louis Tremblais|url=https://www.lefigaro.fr/international/les-armeniens-de-france-sont-aussi-sous-la-menace-des-turcs-20201120%7Ctitre=Les(չաշխատող հղում) Arméniens de France aussi sous la menace |périodique=Le Figaro Magazine|date=20 novembre 2020|pages=56-57.
  12. «Focus - Il tait une fois Décines, la "petite Arménie"». France 3 Auvergne-Rhône-Alpes (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին..

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսին-Շարպյո» հոդվածին։