Հայկական հիշողության ազգային կենտրոն
| Երկիր | |
|---|---|
| Տեսակ | մշակութային կենտրոն և գրադարան |
| Հիմնվել է | հոկտեմբերի 20, 2013 |
| Տեղադրություն | Դեսին Շարպ |
| Հասցե | 32, rue du 24-avril-1915 69150 Décines-Charpieu |
| Այլ տվյալներ | |
| Կայք | cnma.fr(ֆր.) |
Հայկական հիշողության ազգային կենտրոն (ֆրանսերեն՝ Le centre national de la mémoire arménienne (CNMA)) փաստավավերագրական կենտրոն, գրադարան Ֆրանսիայի Դեսին քաղաքում՝ նվիրված Հայոց պատմությանն ու Հայոց ցեղասպանությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայացուցիչ՝ Մշակույթի և հաղորդակցության նախարար տիկին Օրելի Ֆիլիպետտին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ֆրանսիացի հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հայկական հիշողության ազգային կենտրոնի ստեղծմանն աջակցել են Բուլլուկյան հիմնադրամը, Լիոնի և Դեսինի տեղական ինքնակառավարման մարմինները՝ Մեծ Լիոնը, Ռոն-Ալպի շրջանը, Ռոնի ընդհանուր խորհուրդը, Դեսինի և Մեզիոյի քաղաքապետարանները։
Հայկական հիշողության ազգային կենտրոնի նախագահն է Ժյուլ Մարտիրոսյանը, տնօրենը՝ Կատիա Բուդոյանը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտը փաստավավերագրական կենտրոն է, որտեղ պահվում են 110 000 փաստաթուղթ և 12 000 գիրք, հայկական պատմությանն առնչվող նյութեր, ինչպես նաև Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում ապրող ու արարող հայ մշակութային գործիչների ստեղծագործություններ։ Կենտրոնի նպատակն է՝ ֆրանսահայերի ազգային ինքնության պահպանումը, Ցեղասպանության և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև ֆրանս-հայկական միջմշակութային կապերի զարգացումը և կենտրոնի միջոցով հայկական ժառանգության վերականգնումն ու հարստացումը[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆրանսիայի Դեսին քաղաքում բացվել է Հայկական հիշողության ազգային կենտրոնը
- ↑ ««Centre national de la mémoire arménienne»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2014-12-09-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական հիշողության ազգային կենտրոն» հոդվածին։ |
| ||||||