Ջարաբուլուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջերաբլուսից)
Քաղաք
Ջարաբուլուս
արաբ․՝ جرابلس‎‎‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀալեպի մարզ
ՄինտակաՋարաբուլուսի գավառ
ՆահիյաՋարաբուլուսի շրջան
ԲԾՄ367±1 մետր, 356±1 մետր
Բնակչություն11 570 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ, քրդեր, հայեր
Ժամային գոտիUTC+2
Ջարաբուլուս (Սիրիա)##
Ջարաբուլուս (Սիրիա)

Ջարաբուլուս (արաբ․՝ جرابلس‎‎‎‎, քրդ.՝ Cerablûs), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Ջարաբուլուսի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է, որի տարածքում են գտնվում աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Կարքեմիշի ավերակները։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ Եփրատ աջ ափին։ Մոտ է թուրքական սահմանին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 367 մ։

Ջարաբուլուս քաղաքից 95 կմ հարավ-արևմուտք գտնվում է մարզկենտրոն Հալեպը, իսկ մայրաքաղաքից հեռու է 393 կմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ջարաբուլուս քաղաքի բնակչությունը կազմում էր 11 570 մարդ, որոնց մեջ որոշակի թիվ էին կազմում քրդերը[1]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Ավելի հարավ՝ տեղ-տեղ թուրքական տարածքով, անցնում է Հալեպ-Մոսուլ երկաթգիծը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2004 թվականի մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջարաբուլուս» հոդվածին։