Ջեյմս Բրեդդոկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջեյմս Բրեդդոկ անգլ.՝ James J. Braddock | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 7, 1905[1] |
Ծննդավայր | Hell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 29, 1974[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նոտթ Բերգեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Նյու Ջերսի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Կայք | jamesjbraddock.com |
![]() |
Ջեյմս Ուոլտեր Բրեդդոկ (անգլ.՝ James Walter Braddock, հունիսի 7, 1905[1], Hell's Kitchen, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 29, 1974[1], Նոտթ Բերգեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իռլանդական ծագումով ամերիկացի բռնցքամարտիկ, որը 1935-37 թթ. հանդիսացել է աշխարհի չեմպիոնը՝ ծանրքաշային կարգում։
Նա հայտնի է կարիերայի անկմամբ (աջ ձեռքի վնասվածքներ, մի շարք պարտություններ, 1929 թ. սկսված տնտեսական Մեծ Ճգնաժամի ժամանակ ընտանիքի ծախսերը հոգալու համար ընդհուպ մինչև նավամատույցում բեռնակիր աշխատելը) և զարմանահրաշ վերադարձով ու աշխարհի չեմպիոնի կոչման նվաճմամբ, որի համար ստացել է «Մոխրոտիկ» (Cinderella Man) մականունը։
Նրա բնութագրիչ գծերից էին աջ ձեռքի հուժկու հարվածները և «գրանիտե» կզակը։
Հանդես էր գալիս Ջեյմս Ջ. Բրեդդոկ անվամբ (հավանաբար հետևելով նախկին չեմպիոններ Ջեյմս. Ջ. Կորբետի և Ջեյմս Ջ. Ջեֆրիսի անուններին)։
Վաղ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեդդոկը ծնվել է Նյու Յորքի «Դժոխքի Խոհանոց» (Hell's Kitchen) հատվածում՝ Արևմտյան 51-րդ փողոցում, որը բավականին մոտ է Մեդիսոն Սքվեր Գարդենին (Madison Square Garden), որտեղ նա հետագայում հայտնի էր դառնալու։
Երիտասարդ տարիքում Բրեդդոկը ցանկացել է խաղալ Նոտր-Դամի Համալսարանի (University of Notre Dame) ամերիկյան ֆուտբոլի (en:American football - ձևափոխված ռեգբի) լեգենդար մարզիչ Կնուտ Ռոքնիի (Knute Rockne) թիմում, բայց իր իսկ խոստովանությամբ՝ ավելի շատ մկաններ ուներ, քան ուղեղ։
Կարիերայի սկիզբը և անկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]21 տարեկանում Բրեդդոկը արդեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր թեթև ծանրքաշային կարգում։ Երեք տարի անց նրա ցուցանիշներն էին՝ 44-2-2, ընդ որում 21-ը՝ նոկաուտ։
1928 թ. նա հաղթանակ տարավ՝ նոկաուտի ենթարկելով բարձր վարկանիշ ունեցող Թաֆի Գրիֆիտսին (Tuffy Griffiths)։ Հաջորդ տարի նա հնարավորություն վաստակեց պայքարելու չեմպիոնի կոչման համար, բայց 15 ռաունդի արդյունքում չնչին տարբերությամբ պարտվեց Թոմի Լուգրանին (Tommy Loughran)։
Բրեդդոկը ծանր տարավ այդ պարտությունը թե հոգեբանական և թե առողջական (նրա աջ ձեռքը մի քանի տեղ ճաքեր էր տվել) առումներով։
Նրա վարկանիշը հաջորդ 33 մենամարտերի արդյունքում ընկավ մինչև 11-20-2։ Հաշվի առնելով ընտանիքի ծանր վիճակը 1929 թ. սկսված տնտեսական Մեծ ճգնաժամի ժամանակ՝ նա դադարեցրեց բռնցքամարտիկի իր կարիերան և սկսեց աշխատել նավամատույցում իբրև բեռնակիր (այդ ժամանակ աջ ձեռքի վնասվածության պատճառով նա սկսեց ավելի շատ օգտագործել ձախ ձեռքը, ինչի արդյունքում այն աջ ձեռքից ավելի ուժեղ դարձավ)։
Վերադարձը և չեմպիոնի կոչման նվաճումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թ. Բրեդդոկը մենամարտի հնարավորություն ստացավ Ջոն Գրիֆինի (John Griffin) հետ։ Չնայած Բրեդդոկը նախատեսվում էր ընդամենը իբրև աստիճան՝ Գրիֆինի բարձրացող կարիերայի համար, նա նոկաուտի ենթարկեց Գրիֆինին արդեն երրորդ ռաունդում։ Այնուհետև Բրեդդոկը հաղթեց աշխարհի ապագա թեթև ծանրքաշային չեմպիոն Ջոն Լյուիսին (John Henry Lewis), իսկ ծանրքաշային կարգում չեմպիոնի ևս մեկ բարձր վարկանիշ ունեցող հավակնորդի՝ Արտ Լասկիին (Art Lasky) հաղթելուց հետո նա չեմպիոնի կոչման համար մարտի իրավունք ստացավ ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Մաքս Բայերի (Max Baer) հետ։ Բրեդդոկը հատուկ ընտրվել էր Բայերի թիմի կողմից՝ իբրև թույլ հակառակորդ (թե ուժի և թե տարիքի [30 տարեկան՝ ընդդեմ Բայերի 26-ի] չափանիշներով)։
1935 թ. հունիսի 13-ին Մեդիսոն Սքվեր Գարդեն մարզասրահում (Madison Square Garden Bowl) իր անկոտրում դիմացկունության շնորհիվ Բրեդդոկը դատավորների միաձայն որոշմամբ նվաճեց ծանրքաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ բոքսի պատմության մեջ ամենազարմանալի հաղթանակներից մեկը տանելով (մարտից առաջ նրան 10-ից 1 շանս էին տալիս)։
Բրեդդոկը միշտ հիշում էր պետական նպաստ ստանալուց զգացած նվաստացումը, բայց նաև՝ ոգեշնչումը Կաթոլիկ Աշխատողների Շարժումից (անտուն և քաղցած մարդկանց օգնելու նպատակով 1933 թ. հիմնադրված սոցիալական արդարության քրիստոնեական կազմակերպություն)։ Դեպի ռինգ հաղթական վերադարձից հետո Բրեդդոկը վերադարձրեց պետությունից ստացած նպաստների գումարը, սկսեց կանոնավոր նվիրատվություններ կատարել տարբեր Կաթոլիկ Աշխատողների Տների, ինչպես նաև՝ ընտանեկան ճաշերին տնազուրկ հյուրեր հրավիրել։
Մարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]86 | հունվարի 21 1938 | ![]() |
![]() |
SD10 (10) | Հաղթանակ |
---|---|---|---|---|---|
85 | հունիսի 22 1937 | ![]() |
![]() |
KO8 (15) | Պարտություն |
84 | հունիսի 13 1935 | ![]() |
![]() |
UD15 (15) | Հաղթանակ |
83 | մարտի 22 1935 | ![]() |
![]() |
UD15 (15) | Հաղթանակ |
82 | նոյեմբերի 16 1934 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Հաղթանակ |
81 | հունիսի 14 1934 | ![]() |
![]() |
TKO3 (5) | Հաղթանակ |
80 | սեպտեմբերի 25 1933 | ![]() |
![]() |
NC6 (10) | Բրեդդոկը կոտրում է աջ ձեռքը։ |
79 | հուլիսի 21 1933 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Հաղթանակ |
78 | հունիսի 21 1933 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Հաղթանակ |
77 | մայիսի 19 1933 | ![]() |
![]() |
UD10 (10) | Պարտություն |
76 | ապրիլի 5 1933 | ![]() |
![]() |
MD10 (10) | Պարտություն |
75 | մարտի 21 1933 | ![]() |
![]() |
TKO10 (10) | Հաղթանակ |
74 | մարտի 1 1933 | ![]() |
![]() |
DQ4 (8) | Պարտություն |
73 | հունվարի 20 1933 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
72 | հունվարի 13 1933 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Հաղթանակ |
71 | նոյեմբերի 9 1932 | ![]() |
![]() |
TKO6 (10) | Պարտություն |
70 | հոկտեմբերի 21 1932 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
69 | սեպտեմբերի 30 1932 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Հաղթանակ |
68 | սեպտեմբերի 21 1932 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
67 | հուլիսի 25 1932 | ![]() |
![]() |
PTS8 (8) | Պարտություն |
66 | հունիսի 21 1932 | ![]() |
![]() |
PTS5 (5) | Հաղթանակ |
65 | մայիսի 13 1932 | ![]() |
![]() |
SD10 (10) | Պարտություն |
64 | մարտի 18 1932 | ![]() |
![]() |
UD10 (10) | Պարտություն |
63 | դեկտեմբերի 4 1931 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
62 | նոյեմբերի 10 1931 | ![]() |
![]() |
NC2 (10) | Անավարտ |
61 | հոկտեմբերի 9 1931 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
60 | սեպտեմբերի 3 1931 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Ոչ ոքի |
59 | Մարտի 30 1931 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Հաղթանակ |
58 | մարտի 5 1931 | ![]() |
![]() |
KO1 (6) | Հաղթանակ |
57 | հունվարի 23 1931 | ![]() |
![]() |
SD10 (10) | Պարտություն |
56 | սեպտեմբերի 19 1930 | ![]() |
![]() |
KO2 (10) | Հաղթանակ |
55 | օգոստոսի 11 1930 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
54 | հուլիսի 2 1930 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Հաղթանակ |
53 | հունիսի 5 1930 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
52 | ապրիլի 7 1930 | ![]() |
![]() |
UD10 (10) | Պարտություն |
51 | հունվարի 17 1930 | ![]() |
![]() |
SD10 (10) | Պարտություն |
50 | դեկտեմբերի 7 1929 | ![]() |
![]() |
KO2 (6) | Հաղթանակ |
49 | նոյեմբերի 15 1929 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
48 | օգոստոսի 27 1929 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
47 | հուլիսի 18 1929 | ![]() |
![]() |
UD15 (15) | Պարտություն |
46 | ապրիլի 22 1929 | ![]() |
![]() |
KO1 (10) | Հաղթանակ |
45 | մարտի 11 1929 | ![]() |
![]() |
TKO9 (10) | Հաղթանակ |
44 | փետրվարի 4 1929 | ![]() |
![]() |
KO1 (10) | Հաղթանակ |
43 | հունվարի 18 1929 | ![]() |
![]() |
MD10 (10) | Պարտություն |
42 | նոյեմբերի 30 1928 | ![]() |
![]() |
TKO2 (10) | Հաղթանակ |
41 | հոկտեմբերի 17 1928 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Հաղթանակ |
40 | օգոստոսի 8 1928 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
39 | հուլիսի 25 1928 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Ոչ ոքի |
38 | հունիսի 27 1928 | ![]() |
![]() |
NWS10 (10) | Ոչ ոքի |
37 | հունիսի 7 1928 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Պարտություն |
36 | մայիսի 16 1928 | ![]() |
![]() |
NWS10 (10) | Հաղթանակ |
35 | մայիսի 7 1928 | ![]() |
![]() |
KO4 (10) | Հաղթանակ |
34 | հունվարի 6 1928 | ![]() |
![]() |
PTS8 (8) | Հաղթանակ |
33 | հոկտեմբերի 7 1927 | ![]() |
![]() |
PTS10 (10) | Ոչ ոքի |
32 | օգոստոսի 31 1927 | ![]() |
![]() |
NWS10 (10) | Պարտություն |
31 | օգոստոսի 10 1927 | ![]() |
![]() |
NWS10 (10) | Հաղթանակ |
30 | հուլիսի 21 1927 | ![]() |
![]() |
UD6 (6) | Հաղթանակ |
29 | հուլիսի 13 1927 | ![]() |
![]() |
NWS10 (10) | Հաղթանակ |
28 | հունիսի 8 1927 | ![]() |
![]() |
NWS10 (10) | Հաղթանակ |
27 | մայիսի 27 1927 | ![]() |
![]() |
NWS10 (10) | Պարտություն |
26 | մայիսի 20 1927 | ![]() |
![]() |
PTS6 (6) | Ոչ ոքի |
25 | մայիսի 11 1927 | ![]() |
![]() |
NWS10 (10) | Հաղթանակ |
24 | մայիսի 2 1927 | ![]() |
![]() |
TKO1 (6) | Հաղթանակ |
23 | ապրիլի 19 1927 | ![]() |
![]() |
TKO3 (6) | Հաղթանակ |
22 | մարտի 15 1927 | ![]() |
![]() |
KO2 | Հաղթանակ |
21 | մարտի 8 1927 | ![]() |
![]() |
PTS6 (6) | Հաղթանակ |
20 | մարտի 3 1927 | ![]() |
![]() |
PTS4 (4) | Հաղթանակ |
19 | փետրվարի 15 1927 | ![]() |
![]() |
PTS6 (6) | Հաղթանակ |
18 | փետրվարի 1 1927 | ![]() |
![]() |
KO4 (6) | Հաղթանակ |
17 | հունվարի 28 1927 | ![]() |
![]() |
KO1 (4) | Հաղթանակ |
16 | դեկտեմբերի 20 1926 | ![]() |
![]() |
NWS4 (4) | Ոչ ոքի |
15 | դեկտեմբերի 8 1926 | ![]() |
![]() |
PTS6 (6) | Հաղթանակ |
14 | դեկտեմբերի 4 1926 | ![]() |
![]() |
PTS6 (6) | Հաղթանակ |
13 | նոյեմբերի 12 1926 | ![]() |
![]() |
PTS6 (6) | Հաղթանակ |
12 | սեպտեմբերի 30 1926 | ![]() |
![]() |
KO1 (6) | Հաղթանակ |
11 | սեպտեմբերի 16 1926 | ![]() |
![]() |
KO1 (6) | Հաղթանակ |
10 | սեպտեմբերի 13 1926 | ![]() |
![]() |
KO1 (6) | Հաղթանակ |
9 | սեպտեմբերի 7 1926 | ![]() |
![]() |
KO1 (6) | Հաղթանակ |
8 | հուլիսի 9 1926 | ![]() |
![]() |
TKO3 (6) | Հաղթանակ |
7 | հունիսի 28 1926 | ![]() |
![]() |
KO2 | Հաղթանակ |
6 | հունիսի 18 1926 | ![]() |
![]() |
KO1 (4) | Հաղթանակ |
5 | մայիսի 3 1926 | ![]() |
![]() |
KO1 | Հաղթանակ |
4 | մայիսի 2 1926 | ![]() |
![]() |
KO1 | Հաղթանակ |
3 | մայիսի 1 1926 | ![]() |
![]() |
KO1 | Հաղթանակ |
2 | ապրիլի 22 1926 | ![]() |
![]() |
KO2 (6) | Հաղթանակ |
1 | ապրիլի 13 1926 | ![]() |
![]() |
NWS4 (4) | Ոչ ոքի |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թ. Բրեդդոկը ներառվել է Բռնցքամարտի Միջազգային Պանթեոնի մեջ։
- 2005 թ. «Մոխրոտիկը» (Cinderella Man) ֆիլմը պատմում է Բրեդդոկի անկման, պայքարի ու հաղթանակի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոն Հովարդը (Ron Howard), Բրեդդոկի դերում՝ Ռասըլ Կրոուն (Russell Crowe)։ Հարևանուհիներից մեկի դերում հանդես է գալիս Բրեդդոկի թոռնուհի Ռոզմարի Դեվիտը (Rosemarie DeWitt)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բրեդդոկ» հոդվածին։ |
|