Հերման ֆոն Պյուկլեր-Մուսկաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պյուկլեր Մուսկաուից)
Հերման ֆոն Պյուկլեր-Մուսկաու
գերմ.՝ Hermann von Pückler-Muskau
Ծննդյան անունգերմ.՝ Hermann Ludwig Heinrich von Pückler-Muskau
Ծնվել էհոկտեմբերի 30, 1785(1785-10-30)[1][2][3][…]
ԾննդավայրSchloss Muskau, Բադ Մուսկաու, Գյորլից, Սաքսոնիա
Վախճանվել էփետրվարի 4, 1871(1871-02-04)[1][2][4] (85 տարեկան)
Վախճանի վայրSchloss Branitz, Կոտբուս, Գերմանիա
ԳերեզմանԿոտբուս
Գրական անունSemilasso
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, լանդշաֆտային ճարտարապետ, գրող, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, ճարտարապետ, world traveler և արվեստագետ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Պարգևներ
ԱմուսինԼյուսի Հարդենբերգ-Ռեվենթլոու
Կայքfuerstpueckler.de
 Hermann von Pückler-Muskau Վիքիպահեստում

Արքայազն Հերման Լյուդվիգ Հենրիխ ֆոն Պյուկլեր-Մուսկաու (անգլ.՝ Hermann, Fürst von Pückler-Muskau, հոկտեմբերի 30, 1785(1785-10-30)[1][2][3][…], Schloss Muskau, Բադ Մուսկաու, Գյորլից, Սաքսոնիա - փետրվարի 4, 1871(1871-02-04)[1][2][4], Schloss Branitz, Կոտբուս, Գերմանիա), ծնունդով՝ կոմս Պյուկլեր, 1822 թվականից՝ իշխան։ Գերմանացի ազնվական է, լանդշաֆտային ճարտարապետության հայտնի նկարիչ։ Մի շարք գրքերի հեղինակ է, որոնք հիմնականում Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում կատարած իր ճանապարհորդությունների մասին են։ Դրանք տպագրվել են «Սեմիլասսո» կեղծանվամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմս Պյուկլերի նամակը Քյոլնում Ֆարինեին 1811 թվական

Պյուկլեր-Մուսկաուն կոմս Կառլ Լյուդվիգ Հանս Էրդման Պյուկլերի և կոմսուհի Կլեմենտին Կալլենբերգի հինգ երեխաներից առաջինն էր, ովքեր նրան լույս աշխարհ են բերել 15 տարեկան հասակում։ Նա ծնվել է Վերին Լաուզիցում (գերմ.՝ Oberlausitz) գտնվող Մուսկաու (այժմ՝ Բադ-Մուսկաու) ամրոցում։ Որոշ ժամանակ նա ծառայել է Դրեզդենի «Garde du Corps» սաքսոնական հեծելազորային գնդում, ապա ճանապարհորդել Ֆրանսիայում և Իտալիայում, հաճախ նաև ոտքով։ 1811 թվականին, հոր մահից հետո, նա ժառանգել է Մուսկաուի բարոնությունը (Standesherrschaft): Միանալով Ֆրանսիայի Նապոլեոն I-ի դեմ ազատագրական պատերազմին՝ նա հեռացել է Մուսկաուից՝ իր ընկեր, գրող և կոմպոզիտոր Լեոպոլդ Շեֆերի հրամանատարությամբ։ Լինելով Սաքս-Վեյմար դուքսի հրամանատարության սպա՝ նա աչքի է ընկել իր գործունեությամբ։ Հետագայում դարձել է Բրյուգգե քաղաքի ռազմական և քաղաքացիական նահանգապետ։

Պատերազմից հետո նա հեռացել է բանակից և մեկ տարի շրջել Մեծ Բրիտանիայում՝ հեշտությամբ ներգրավվելով ազնվական շրջանակներում։ Նա հաճախել է Նորին Մեծության թատրոնի ներկայացումներին Հայմարկետում և Դրուրի Լեյնում (վայելել է Էլիզա Օ'Նիլի խաղը), ուսումնասիրել զբոսայգու կանաչապատումը և Ուելսում 1828 թվականին այցելել Դամի Լանգոլլենային։ 1822 թվականին, իր որոշմամբ հրաժարվելով որոշակի արտոնություններից, Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ Ուիլյամ III-ը նրան շնորհել է «Ֆյուրստի» կոչում[6]։

1817 թվականին ամուսնացել է պրուսական պետական գործիչ արքայազն Կառլ Ավգուստ ֆոն Հարդենբերգի դստեր՝ այրիացած կոմսուհի Լյուսի ֆոն Պապենհայմի հետ։ Նրանք ամուսնալուծվել են ինը տարի անց՝ 1826 թվականին, բայց նրանց ընկերական հարաբերությունները շարունակվել են։

Պյուկլերը վերադարձել է Անգլիա 1828 թվականին, Լոնդոնի հասարակությունում որոշակի հեղինակություն է վայելել։ Գրեթե երկու տարի ծախսել է երկրորդ հարուստ կնոջ փնտրելու վրա` իր հավակնոտ այգեգործական ծրագրերը ֆինանսավորելու նպատակով։ 1828 թվականին շրջագայելով հասել է Իռլանդիա, հատկապես Քերիում գտնվող Դանիել Օ'Կոնելի նստավայր[7]։ Տուն վերադառնալուն պես հրապարակել է Անգլիայում գտնվելու մասին իր ոչ այնքան անկեղծ պատմությունը։ Գիրքը մեծ հաջողություն է ունեցել Գերմանիայում, և նաև մեծ արձագանք է առաջացրել, երբ հայտնվել է անգլերեն Tour of a German Prince վերնագրով (1831-1832)։

Մահբուբա, եթովպացի օրոմո դեռահաս աղջկա պատկերը, մոտ 1840 թվական
Պյուկլերի անունը փորագրված է Մուսավվարաթի Մեծ պարիսպում

Լինելով համարձակ անհատականություն՝ նա հետագայում ճանապարհորդել է Ալժիր, Թունիս, Եգիպտոս և Սուդան և ուսումնասիրել հին Նուբիան։ Փաստաթղթերում նշված է, որ 1837 թվականին նա այցելել է ժամանակակից Սուդանի տարածքում գտնվող Նագա քաղաք։ Նաև այցելել է մոտակա Մուսավվարաթ էս-Սուֆրա քաղաք և երկու տեղերում էլ իր անունը փորագրել տաճարների քարերի վրա։ Նույն թվականին Կահիրեի ստրուկների շուկայում նա գնել է եթովպացի օրոմո դեռահաս աղջկա, որին անվանել է Մահբուբա («սիրուհի»)։ Նրան տարել է Փոքր Ասիա, Հունաստան և Վիեննա, որտեղ նրան ծանոթացրել է եվրոպական բարձրաշխարհիկ հասարակության հետ, բայց Մահբուբան հիվանդացել է տուբերկուլյոզով և մահացել Մուսկաուում 1840 թվականին։ Ավելի ուշ Պյուկլերը գրել է[8]

Նա այն արարածն էր, որին ես սիրում էի աշխարհում ամեն ինչից առավել։

Դրանից հետո Պյուկլերը ապրել է Բեռլինում և Մուսկաուում, որտեղ շատ ժամանակ է անցկացրել մինչ այժմ գոյություն ունեցող Մուսկաու պարկի մշակման և բարելավման վրա։ 1845 թվականին նա վաճառել է այս կալվածքը, և չնայած հետագայում ևս ժամանակ առ ժամանակ ապրել է Գերմանիայի և Իտալիայի տարբեր մասերում, նրա հիմնական նստավայրը Կոտբուսի մոտակայքում գտնվող Բրանեց ամրոցն էր, որտեղ կառուցել է մեկ այլ հոյակապ պուրակ։

Քաղաքական առումով եղել է լիբերալ, աջակցել է Հենրիխ Ֆրիդրիխ Շտայնի պրուսական բարեփոխումներին։ Սակայն նրա պանթեիզմի և շքեղ կենսակերպի հետ միասին սա մի փոքր կասկածելի է դարձրել Պյուկլերի հեղինակությունը Բիդերմայերի շրջանի հասարակությունում։

1863 թվականին Պյուկլերը դարձել է պրուսական լորդերի պալատի տոհմիկ անդամ, իսկ 1866 թվականից մինչև ութսուն տարեկան, եղել է Պրուսիայի գլխավոր շտաբում Ավստրո-պրուսական պատերազմի ժամանակ։ Նա պարգևատրվել է Սադովայի ճակատամարտում իր «գործողությունների» համար, չնայած որ 80-ամյա արքայազնն ամբողջ օրը քնում էր։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյուկլերը մահացել է 1871 թվականին, Բրանիցում։ Քանի որ այդ ժամանակ մարդու դիակիզումը անօրինական էր՝ կրոնական նկատառումներից ելնելով, նա, ավանդական հուղարկավորությունից խուսափելու համար, դիմել է հնարամիտ քայլի՝ պատգամելով, որ իր սիրտը պետք է լուծվի ծծմբական թթվի մեջ, իսկ մարմինը պետք է ընկղմվի կաուսիկ սոդայի, կծու պոտաշի և կծու կրաքարի մեջ։ Այդպիսով, 1871 թվականի փետրվարի 9-ին նրա մարմնի մնացորդները թաղվել են Բրանիցեր ամրոցի այգում, գերեզմանաթմբում, որը գտնվում է լճով շրջապատված հողային տարածքում։

Քանի որ Պյուկլերն անզավակ էր, դղյակն ու կալվածքն անցել են իշխանական տիտղոսի ժառանգորդին՝ նրա եղբորորդուն` Հայնրիխ ֆոն Պյուկլերին, գումարն ու գույքը՝ իր զարմուհուն` Մարի ֆոն Պաչելբլ-Գեհագին։ Իշխանի գրական ունեցվածքը ժառանգել է գրող Լյուդմիլա Ասինգը, ով գրել է նրա կենսագրությունը և հետմահու հրատարակել նամակագրություններ և օրագրեր, որոնք չէին տպագրվել Պյուկլերի կենդանության օրոք։

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսկաու պարկ

Պյուկլերը, որպես լանդշաֆտային այգեպան, եվրոպական նշանակություն ունի։ Իսկ որպես ճանապարհորդական գրող՝ մեծ հեղինակություն է վայելել սուր դիտողականության, պարզ, աշխույժ և սրամիտ ոճի շնորհիվ։ Դա առավել ակնհայտ է նրա առաջին աշխատության մեջ՝ Briefe eines Verstorbenen (4 հատոր, 1830-1831), որում արտահայտել է բազմաթիվ անկախ դատողություններ Անգլիայի և 1820-ականների վերջին իր այցելած այլ երկրների և հայտնի մարդկանց մասին։ Հաջորդ ճանապարհորդական գրքերն են Semilassos vorletzter Weltgang (3 հատոր, 1835), Semilasso in Afrika (5 հատոր, 1836), Մուհամմադ Ալի փաշա (3 հատոր, 1844) և Die Rückkehr ( 3 հատոր, 1846-1848)։ Andeutungen über Landschaftsgärtnerei (1834, «Դիտողություններ լանդշաֆտային այգեգործության մասին») միակ գիրքն է, որը նա հրատարակել է իր իսկ անվան տակ և մեծ ճանաչում ունեցել։

2016 թվականին Բոնը և Բունդեսկունստալլեն էքսցենտրիկ իշխանին նվիրել են ցուցահանդես՝ Die Gartenlandschaften des Fürsten Pückler: Նրա երկու պարտեզները գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում. Մեկը Մուսկաու պարկը, մյուսը Բաբելսբերգի՝ Պոտսդամի մերձակայքում, և երկուսն էլ համարվում են 19-րդ դարի եվրոպական լանդշաֆտային դիզայնի գագաթնակետեր։

Կան նաև նրա ձեռքով արված նկարներ և ծաղրանկարներ, որոնք սակայն չեն հրապարակվել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Briefe eines Verstorbenen (4 հատոր, 1830-1831 (ներառյալ Warwick Park-ի նկարագրությունները, որը Էդգար Ալան Պոյի «Արնհայմի տիրույթը» գրքի ազդեցությունն է կրում)[9]
  • Tour of a German Prince, 4 հատոր, Լոնդոն, Վիլսոն 1831-1832 (թարգմանությունը Սառա Օսթինի)
  • Andeutungen über Landschaftsgärtnerei, verbunden mit der Beschreibung ihrer praktischen Anwendung in Muskau (միակ հրապարակումն է հեղինակի անվան ստորագրությամբ), 1834
  • Tutti frutti; aus den Papieren des Verstorbenen., 5 հատոր, 1834
  • Semilassos vorletzter Weltgang, 3 հատոր, 1835
  • Semilasso in Afrika, 5 հատոր, 1836
  • Der Vorläufer, 1838
  • Jugend-Wanderungen, 1835
  • Südöstlicher Bildersaal (Հունաստանից), 1840
  • Aus Mehemed Ali’s Reich (Եգիպտոսից), 3 հատոր, 1844
  • Die Rückkehr, 3 հատոր, 1846–48
  • Briefwechsel und Tagebücher des Fürsten Hermann von Pückler-Muskau (նամակներ և օրագրեր), 9 հատոր, կազմված Լյուդմիլա Ասինգի կողմից, Համբուրգ, 1873-1876, Բերն 1971
  • Liebesbriefe eines alten Kavaliers. Briefwechsel des Fürsten Pückler mit Ada von Tresckow (սիրային նամակներ), կազմված Վերներ Դիտջենի կողմից, 1938 թվական
  • Բետինա ֆոն Առնիմ /Հերման ֆոն Պյուկլեր-Մուսկաու/»Die Leidenschaft ist der Schlüssel zur Welt«. Briefwechsel 1832-1844,ամբողջական հրատարակությունը, Էնիդ Գայեկի, Բերնհարդ Գայեկի, մեկնաբանությամբ՝ Կոտտա, Շտուտգարտ 2001

Ֆյուրստ Պյուկլեր պաղպաղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆյուրստ Պյուկլեր պաղպաղակ

Պյուկլերի անունն այսօր էլ օգտագործվում է գերմանական խոհանոցում․ կա «Ֆյուրս Պյուկլեր Այս» անվամբ պաղպաղակ ( Fürst-Pückler-Eis - արքայզն Պյուլերի պաղպաղակ), որը ելակի, վանիլի և շոկոլադե պաղպաղակի նեապոլիտանական համադրություն է։ Անունը 1839 թվականին շնորհել է Պրուսական թագավորական արքունիքի շեֆ-խոհարար Լուի Ֆերդինանդ Յունգիուսը։

Ռոբերտո Բոլանոյի «2666» վեպում Ֆյուրեսթ Պյուկլերի անունով աղանդերը նշվել է որպես օրինակ այն բանի, թե ինչպես է անձի հեղինակությունը անսպասելիորեն որոշվում ավելի փոքր նշանակության նվաճումներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Börsch-Supan E. Pückler-Muskau, Hermann (Ludwig Heinrich) von // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T069967
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. https://archive.ph/20130806150509/http://www.cga-verlag.de/2010/101030pueckler.php
  6. Murray, Thomas E. (2002-12). «A Further Note on the "Title + First Name" Form of Address». Names. 50 (4): 263–273. doi:10.1179/nam.2002.50.4.263. ISSN 0027-7738.
  7. Nov 24, Sharon Slater |; People, 2014 |; Genealogy. «Prince Hermann von Pückler-Muskau in Limerick,1828 • People & Genealogy». Limerick's Life (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: |first2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «Capital». web.archive.org. 2007 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. «Wahrig. Großwörterbuch Deutsch als Fremdsprache von Renate Wahrig-Burfeind. Gütersloh/München: Wissen Media Verlag (vormals Bertelsmann Lexikon Verlag); Berlin: Cornelsen Verlag 2008. ISBN: 978-3-577-10237-7. 24,95 Euro. Broschiert». Lexicographica. 25 (2009): 258–260. 2009 թ․ դեկտեմբերի 24. doi:10.1515/9783484605787.258. ISSN 1865-9403.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման ֆոն Պյուկլեր-Մուսկաու» հոդվածին։