Օրոմոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օրոմոներ, գալլա, գալլասներ, ժողովուրդ։

Բնակվում են Եթովպիայում (10,5 միլիոն) և Հյուսիսային Քենիայում (110 հազար, 1978)։ Լեզուն պատկանում է սեմա–քամական ընտանիքի քուշական խմբին։ Օրոմոները բաժանվում են մի քանի խմբի (տուլամա, արուսսներ, բորանա և այլն)։ Կենտրոնական և Արևմտյան Եթովպիայի Օրոմոները հիմնականում զբաղվում են անասնապահության հետ համատեղված երկրագործությամբ, իսկ Հարավային Եթովպիայի և Քենիայի Օրոմոները՝ անասնապահությամբ։ Օրոմոների մի մասը միաբնակ քրիստոնյաներ են, մնացածը՝ մուսուլմաններ։ Եթովպիայում Օրոմոներ մյուս ժողովոլրդների հետ միավորվում են եթովպական միացյալ ազգի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 601 CC-BY-SA-icon-80x15.png