Սառա Օսթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սառա Օսթին
Sarah-austin.jpg
Ծնվել է1793[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՆորիջ[1]
Վախճանվել էօգոստոսի 8, 1867(1867-08-08)[1][6]
Վախճանի վայրՎեյբրիջ, Elmbridge, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան, հեղինակ, թարգմանիչ և գրող
Լեզուգերմաներեն և անգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԱմուսինJohn Austin?

Սառա Օսթին (անգլ.՝ Sarah Austin, 1793[1][2][3][4][5][6][7][8], Նորիջ[1] - օգոստոսի 8, 1867(1867-08-08)[1][6], Վեյբրիջ, Elmbridge, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բանաստեղծուհի, խմբագիր և գերմաներեն տեքստերի թարգմանչուհի, Ջոն Թեյլորի դուստրը (անգլ.՝ John Taylor, մահ.` 1826):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Օսթինը ծնվել է 1793 թվականին Նորիջ քաղաքում: Եղել է ընտանիքի կրտսեր երեխան, մոր` Սյուզաննա Կուկի (անգլերեն` Susannah Cook) ղեկավարությամբ ստացել է ընտանեկան կրթություն և ժամանակակիցների կարծիքով մորից ժառանգել է գեղեցկությունն ու տաղանդը: 1820 թվականին ամուսնացել է Լոնդոնի պատվավոր գիտնական, իրավաբան Ջոն Օսթինի հետ (John Austin): Տիրապետելով գերմաներեն լեզվին ու գերմանական գրականությանը` նա իր թարգմանություններով անգլիական հասարակությանը ծանոթացնում է առավել անվանի գերմանացի բանաստեղծների ստեղծագործություններին: Համաձայն «ЭСБЕ»-ի` Օսթինի առավելապես ճանաչված աշխատություններից է «Characteristics of Goethe» (3 հատոր, Լոնդոն, 1833), բավականին աջակցել է Անգլիայի հանճարեղ գրողի ըստ արժանվույն գնահատմանը: Նրա այլ ստեղծագործություններից առավելապես բարձր է գնահատվում «Considerations on national education»-ը[9]:

Ամուսնությունից ծնվել է դուստրը` Լյուսի (Lucie), հետագայում նրա ամուսինն է դարձել Sir Alexander Cornewall Duff-Gordon, 3rd Baronet-ը: Օսթինի դուստրը, ինչպես մայրը, սկսել է թարգմանել գերմանացի գրողներին անգլերեն լեզվով:

Սառա Օսթինը մահացել է 1867 թվականի օգոստոսի 8-ին Վեյբրիջ քաղաքում: Նա զբաղվում էր իրենից մի քանի տարի առաջ մահացած ամուսնու աշխատությունների հրատարակմամբ «Lectures on jurisprudence»-ում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The travels of a German prince in England. - L., 1832.
  • Characteristics of Goethe. - 1833. - 3 Bände.
  • Considerations on national education. - 1839.
  • Collection of fragments from the German prosewriters. - 1841.
  • Sketches of Germany from 1760 to 1814. - 1854.
  • Letters on girls' schools. - 1857.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #116215208 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 British Museum person-institution thesaurus
  4. 4,0 4,1 Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  5. 5,0 5,1 Swartz A. Open Library — 2007.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 Faceted Application of Subject Terminology
  8. 8,0 8,1 Lord Byron and his Times
  9. «Аустин Сара»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]