Բետինա ֆոն Առնիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բետինա ֆոն Առնիմ
գերմ.՝ Bettina von Arnim
Bettina von Arnim.jpg
Ծննդյան անունգերմ.՝ Elisabeth Catharina Ludovica Magdalena Brentano
Ծնվել էապրիլի 4, 1785(1785-04-04)[1][2][3][…]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Վախճանվել էհունվարի 20, 1859(1859-01-20)[1][5][2][…] (73 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
ԳերեզմանՎիպերսդորֆ պալատ
Գրական անունBeans Beor
Մասնագիտությունգրող, գրական սալոնի տեր, կոմպոզիտոր, վիպասան, նկարազարդող և երգչուհի
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունԳերմանիա
ԱմուսինԼյուդվիգ Ախիմ ֆոն Առնիմ
ԶավակներԳիզելա ֆոն Առնիմ և Մաքսիմիլիանա վոն Օրիոլա
Բետինա ֆոն Առնիմ Վիքիքաղվածքում
Bettina von Arnim Վիքիպահեստում

Բետինա ֆոն Առնիմ (գերմ.՝ Bettina von Arnim, ի ծնե՝ Elisabeth Catharina Ludovica Magdalena Brentano, ապրիլի 4, 1785(1785-04-04)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հունվարի 20, 1859(1859-01-20)[1][5][2][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի գրող, ռոմանտիզմի ներկայացուցիչներից մեկը, Մաքսիմիլիանա ֆոն Լարոշի դուստրը և Լյուդվիգ Ախիմ ֆոն Առնիմի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետինան խոշոր գործարար Պետեր Անտոն Բրենտանոյի և նրա կնոջ՝ Մաքսիմիլիանա ֆոն Լարոշի տասներկու երեխաներից յոթերորդն էր։ Աղջկա մայրը մահացել է 1793 թվականին։ Նա մինչև տասներեք տարեկանը դաստիարակվել էր Ֆրիցլարի ուրսուլին վանքում։ 1797 թվականին՝ հոր մահից հետո, Բետինան ապրում էր իր տատիկի՝ Սոֆյա ֆոն Լարոշի մոտ՝ Մայն Օֆենբախում, իսկ հետո՝ Ֆրանկֆուրտում։ Նրա քույրը՝ Կունիգունդա Բրենտանոն, ամուսնացել էր Ֆրիդրիխ Կառլ ֆոն Սավինիի հետ ու բնակվել Մարբուրգում, և Բետինան որոշ ժամանակ ապրել է նրանց տանը։ 1810 թվականին Սավինի ամուսինների հետ տեղափոխվել է Բեռլին։

1811 թվականին Բետինան ամուսնանում է Ախիմ ֆոն Առնիմի հետ, որին Ֆրանկֆուրտում ճանաչում էր իբրև եղբոր՝ Կլեմենս Բրենտանոյի ընկեր։ Նրանց ամուսնությունը տևել է քսան տարի՝ մինչև Առնիմի հանկարծակի մահը՝ 1831 թվականը։ Բայց նրանք հիմնականում առանձին էին ապրում. այն ժամանակ, երբ Բետինան ապրում էր Բեռլինում, Ախիմը գերադասում էր Վիպերսդորֆ ամրոցը։

Այդ ամուսնությունից յոթ երեխա է ծնվել.

  • Ֆրեյմունդ Իոհան (1812—1863)
  • Զիգմունդ Լուկաս (1813—1890)
  • Ֆրիդմունդ Անտոն Նեպոմուկ (1815—1883)
  • Կյունեմունդ Վալդեմար (1817—1835)
  • Մաքսիմիլիանա Մարիա Կատարինա (1818—1894)
  • Արմգարտ Կատարինա (1820—1880)
  • Գիզելա (1820—1880)

Ամուսնու մահից հետո Բետինան զբաղվել է նրա աշխատությունների հրատարակմամբ և ներգրավվել է հասարակական ու գրական աշխատանքներում։ Բեռլինի խոլերայի համաճարակի ժամանակ խնամել է աղքատ թաղամասերի հիվանդներին։ Նա գրել է «Այս գիրքը պատկանում է թագավորին» (1843) քննադատական աշխատությունը, որն իրենից ներկայացնում է Տիրամոր մտացածին զրույցները Պրուսիայի արքայամոր հետ։ Գիրքն արգելվել է Բավարիայում։ 1848 թվականի հեղափոխության տպավորության տակ Բետինա ֆոն Առնիմը գրել է «Դևերի հետ զրույցներ»-ը, որում կոչ է արել չեղարկել մահապատիժը և ճանաչել կանանց ու հրեաների իրավունքները։ Բետինան իր հայացքներով մոտ էր վաղ սոցիալիստներին։ 1842 թվականին ծանոթացել է Կարլ Մարքսի հետ, սակայն շարունակել է հավատարիմ մնալ ժողովրդական թագավորի գաղափարին, որը կարող էր դառնալ ցանկացած քաղաքացի։ 1854 թվականին Բետինա ֆոն Առնիմը կաթվածահար է եղել, որից հետո այլևս չի կազդուրվել։ Դրա պատճառով կորցրել է տեսողությունն ու լսողությունը։ Մահացել է 1859 թվականի հունվարի 20-ին՝ շրջապատված իր իր ընտանիքով, և թաղվել ամուսնու կողքին՝ Վիպերսդորֆ պալատում։

1985 թվականին ծննդյան երկուհարյուրամյակի առթիվ Բեռլինում հիմնադրվել է Բետինա ֆոն Առնիմի անվան ընկերությունը, որի նպատակն է պրոպագանտել գրողի աշխատությունները։

Կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետինա ֆոն Առնիմը կապեր է ունեցել իր ժամանակի շատ հայտնի մարդկանց հետ։

Բետինա ֆոն Առնիմը և Գյոթեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1806 թվականին սկսվել է Բետինա ֆոն Առնիմի երկարատև բարեկամությունը Գյոթեի մոր՝ Կատարինա Էլիզաբեթ Գյոթեի հետ։ Բանաստեղծը չէր պատասխանել Բետինայի հիացական նամակներին։ Մեկ տարի անց՝ Վեյմարում, նրան ներկայացրել են իր սիրելի Գյոթեին, և սկսվել է նամակագրությունը, որը Գյոթեի մահից հետո հրատարակվել է Բետինա ֆոն Առնիմի կողմից՝ «Գյոթեի նամակագրությունը երեխայի հետ» վերնագրով։ 1811 թվականին նրանց միջև բարեկամական հարաբերությունները խզվել են Բետինայի և Գյոթեի կնոջ՝ Քրիստիանայի միջև ծագած սկանդալի պատճառով։

Գյոթեի ընկերոջ՝ Յոհան Հենրիխ Մեյերի նկարների ցուցահանդեսին Բետինան կոպիտ է արտահայտվել նկարչի գործերի մասին։ Ի պատասխան՝ Քրիստիանան պոկել է նրա ակնոցը, իսկ Բետինան Քրիստիանային «կատաղած երշիկ» է անվանել։ Այդ պահից Գյոթեի տան դռները փակվել են Բետինայի և նրա ամուսնու առջև։ Մեկ տարի անց Տեպլիցում հանդիպելով Առնիմ ամուսիններին՝ Գյոթեն ձևացրել է, թե չի նկատել նրանց։ Բետինայի բազմաթիվ նամակները Գյոթեին՝ հարաբերությունների վերսկսման աղերսով, նույնպես պատասխան չեն ստացել։

Բետինային է նվիրված Միլան Կունդերայի «Անմահություն» վեպի մի հատված (Nesmrtelnost / Immortality) (1990):

Բետինա ֆոն Առնիմի գրական ստեղծագործությունների էկրանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Gritta von Rattenzuhausbeiuns» (ԳԴՀ, 1985, ռեժ. Յուրգեն Բրաուեր)։ Ըստ Գիզելայի և Բետինա ֆոն Առնիմի հեքիաթի «Das Leben der Hochgräfin Gritta von Rattenzuhausbeiuns» (1840).

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118504185 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. «Նամակ «Անմահ սիրեցյալին» (Unsterbliche Geliebte)» (ռուսերեն)։ beethoven.ru։ Վերցված է 2019-10-03 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինգեբորգ Դրևից։ Բետինա ֆոն Առնիմ։ Կենսագրություն։ Ծիածան, 1991 թվական, էջ 312, ISBN 5-05-002548-6
  • Hildegard Baumgart. Bettine Brentano und Achim von Arnim. Lehrjahre einer Liebe. Berlin Verlag, Berlin 1999. ISBN 3-8270-0271-0
  • Konstanze Bäumer/Hartwig Schultz: Bettina von Arnim. Saint Albin, Berlin, 2004 ISBN 3-930293-49-8
  • Gisela Dischner. Bettina von Arnim. Eine weibliche Sozialbiografie des 19. Jahrhunderts. Wagenbach, Berlin, 1981 ISBN 3-8031-2030-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]