Մայն Օֆենբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Մայն Օֆենբախ
գերմ.՝ Offenbach am Main
Դրոշ Զինանշան
Offenbach am Main flag.jpg Wappen Offenbach am Main.svg

Offenbacher-mainbogen-flussabwärts001.jpg
Կոորդինատներ: 50°6′0″ հս․ լ. 8°46′0″ ավ. ե. / 50.10000° հս․. լ. 8.76667° ավ. ե. / 50.10000; 8.76667
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Առաջին հիշատակում977
Մակերես44,89 կմ²
ԲԾՄ98 մետր
Բնակչություն128 744 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ069
Փոստային ինդեքսներ63065, 63067, 63069, 63071, 63073 և 63075
Ավտոմոբիլային կոդOF
Պաշտոնական կայքoffenbach.de
##Մայն Օֆենբախ (Գերմանիա)
Red pog.png

Մայն Օֆենբախ, Օֆֆենբախ[3] (գերմ.՝ Offenbach am Main), քաղաք Գերմանիայիում, Հեսսենի նահանգում:

Բնակչությունը կազմում է մոտ 118 հազար մարդ: Բնակչության շրջանում միգրանտների մասնաբաժինը ռեկորդային է Գերմանիայի համար`55% (2011): Սկզբնապես այն արդյունաբերական քաղաք էր, որը հիմնականում զբաղվում էր կաշվե արդյունաբերությամբ: Այսօր Մայն Օֆենբախը-ը հայտնի է որպես Ռայն-Մայնի շրջանի կարևոր սպասարկման կենտրոն, և այն նաև ընդգրկում է դիզայնի ինստիտուտը: Քաղաքն անմիջականորեն հարում Է Մայնի Ֆրանկֆուրտին, մտնում է Ֆրանկֆուրտի ագլոմերացիայի մեջ և ենթարկվում է 2011 թվականին հողային կառավարության սահմանած տարածաշրջանային վարչակազմին, որը միավորում է Ֆրանկֆուրտի և նրա շրջակայքի կառավարումը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայն Օֆենբախը գտնվում է Մայն գետի հարավային և հարավ-արևմտյան ափին։ Կառուցապատված տարածքը գտնվում է քաղաքի հյուսիսային մասում, իսկ անտառային զանգվածը՝ հարավային մասում։ Քաղաքի ամենաբարձր կետը, 166 մետր, Շնեկենբերգում է (խխունջների սար): Ամենացածր կետը՝ Մայնի ափից 97 մետր հեռավորության վրա՝ Իզենբուրգյան ամրոցի դիմաց:

Հարակից համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայն Օֆենբախը արևմուտքից և հյուսիսից սահմանակից է Մայնի Ֆրանկֆուրտին, հյուսիս-արևելքում՝ Մայնտալ քաղաքին (Մայն-Կինցիգ-Կրեյիս), արևելքում`Մայն Մյուլհայմ և Օբերտշաուզեն քաղաքների հետ (երկուսն էլ պատկանում են Օֆենբախի շրջանին), իսկ հարավում՝ Հյուսենշտամ և Նոյ-Իզենբուրգ քաղաքների հետ (երկուսն էլ պատկանում են Օֆենբախի շրջանին):

Համայնքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայն Օֆենբախը բաժանված է հետևյալ տարածքներ՝ Բիբեր, Բյուրգել, Կայզերլայ, Լաուտերբորն, Ռոզենհեյոէ, Ռումպենհայմ, Տեմպելզե և Վալդհայմ: Յուրաքանչյուր շրջան կարող է կիսվել քառորդով և շրջանով, որոնք չպետք է վերաբերվեն առանձին շրջաններին, քանի որ աշխարհագրորեն և վարչության կողմից նրանք միասնական են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

120-մետրանոց աշտարակ Օֆենբախում

Օֆենբախի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 977 թվականին։ 1486 թվականին քաղաքին տիրացել է իզենբուրգների տոհմը, 1556 թվականին Կոմս Ռայնգարդը այստեղ է տեղափոխել իր նստավայրը՝ կառուցելով Իզենբուրգի ամրոցը, շինարարությունն ավարտվել է 1559 թվականին։ 1564 թվականի հրդեհից հետո ամրոցը այրվել է և վերականգնվել է 1578 թվականին։

1600-ականների կեսերից Օֆենբախը ընկավ Հեսե-Դարմշտադտի հողատարածքների տիրապետությանը: 1815թ. Վիեննայի կոնգրեսը քաղաքը փոխանցեց Ավստրիայի կայսր Ֆրանց II-ին: Բայց մեկ տարի անց այն կրկին վերադարձվեց Հեսսենի մեծ դքսությանը՝ Դարմշտադտին: Դքսական վարչությունը շարունակվել է մինչև 1918 թվականը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը ենթարկվեց դաշնակիցների զանգվածային ռմբակոծության, ավերվեց քաղաքի մեկ երրորդ մասը, 467 մարդ զոհվեց:

Մայն Օֆենբախը մտնում է Ֆրանկֆուրտի հետ հասարակական տրանսպորտի միասնական համակարգի մեջ, կապված է Ֆրանկֆուրտի քաղաքային էլեկտրագնացքի (S-Bahn), տրամվայի և ավտոբուսների հետ:

Կրոնական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկամական քաղաքներ.

Նագարիա (Իսրայել) — 1978 թ-ից

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Klinikum Offenbach am Main, hier das Dr.Erich-Rebentisch-Zentrum

Գերմանիայի եղանակային ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական եղանակի ծառայությունը Օֆենբախում կենտրոնական գրասենյակի հետ թողարկում է տարեկան 90000 կանխատեսում և 20000 զգուշացում անբարենպաստ եղանակային երեւույթների մասին: Դրանով գերմանական եղանակի ծառայությունը կարևոր դեր է խաղում Ֆրանկֆուրտի օդանավակայանի թռիչքների անվտանգության ապահովման գործում:

Մեծ նշանակություն ունի նաև կլիմայի փոփոխությունների մոնիթորինգը և ուսումնասիրությունը, որոնք թույլ են տալիս գնահատել գլոբալ տաքացման հետևանքները և նվազագույնի հասցնել դրա հնարավոր վնասները ազգային և միջազգային մակարդակներում: Գերմանական եղանակի ծառայությունն իր տրամադրության տակ ունի գերմանական ազգային գրադարան՝ աշխարհի խոշորագույն մասնագիտացված գրադարաններից մեկը։

Գերմանական եղանակային ծառայությունը այցելուների համար անվճար ապահովում է եղանակային պարկը:

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին Բերնդ Ռոզենհայմի թանգարան

Գերմանական կաշվե թանգարանը (Deutsches Ledermuseum) նվիրված է կաշվի օգտագործմանը արվեստում, արհեստում և առօրյա կյանքում: Այն հիմնադրվել է 1917 թվականին տեխնիկական դպրոցի պրոֆեսոր Ուգո Էբերհարդտի կողմից: Ներկայումս 2500 ք.մ. մակերեսով տարածքում ցուցադրվում է ավելի քան 30,000 ցուցանմուշ:

Deutsches Ledermuseum

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Hauptgebäude der HfG
Das OFC Stadion

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Ֆրանկ

Էդուարդ Գորոխովսկի

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Helmut Hill (Hrsg.): Rumpenheim und Waldheim, Lebendige Stadtteile von Offenbach am Main. CoCon-Verlag, Hanau 2006, ISBN 3-937774-25-4.
  • Hans Georg Ruppel: Geschichte der Stadt Offenbach. Neuauflage, Wartberg Verlag, ISBN 3-8313-1334-2.
  • Hans Georg Ruppel, Lothar Braun: Es begann in Offenbach... Wartberg Verlag, ISBN 3-9801846-3-3.
  • Ulrich Jung: The war das 20. Jahrhundert in OF und Region. Wartberg Verlag, ISBN 3-86134-923-X.
  • Alfred Kurt: Stadt + Kreis Offenbach in der Geschichte. Hg. Offenbach-Post-ը, Bintz-Verlag, 1998, ISBN 3-87079-009-1.
  • Wilfried B. Sahm, Christina Uslular-Thiele: Offenbach – was für eine Stadt. Hg.: Volkshochschule Offenbach, Cocon-Verlag, 2004, ISBN 3-937774-05-X.
  • Hessisches Städtebuch; Band-IV 1. Teilband aus "Deutsches Städtebuch. Handbuch städtischer Geschichte" – Im Auftrage der Arbeitsgemeinschaft der historischen Kommissionen und mit Unterstützung des Deutschen Städtetages, des Deutschen Städtebundes und des Deutschen Gemeindetages, hrsg. von Erich Keyser, Stuttgart 1957.
  • Günter Burkhard: Die Attraktoren der Armut – Eine sozialökologische Untersuchung der wohnräumlichen Verteilung von Armut in der Stadt Offenbach. Shaker-Verlag, 1998, ISBN 3-8265-2696-1.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnisDESTATIS.
  2. GeoNames — 2005.
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 270.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]