Լյուդվիգ Յոհան Թիք
Լյուդվիգ Յոհան Թիք (գերմ.՝ Johann Ludwig Tieck, մայիսի 31, 1773[2][3][4][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[2][5][3][…] - ապրիլի 28, 1853[2][3][4][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3][4][6]), գերմանացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1792–1795 թվականներին սովորել է Հալլեի, Էռլանդենի և Գյոթինգենի համալսարաններում։ Առաջին նշանակալի ստեղծագործությունը «Ուիլյամ Լռվել» (1795–1796) փիլիսոփայական նամակաձև վեպն է։ «Պետեր Լեբրեխտի ժողովրդական հեքիաթները» ժողովածուն միջնադարյան «ժողովրդական գրքերի» վերամշակումն ու ոճավորումն է։ Լյուդվիգ Յոհան Տիքի գեղագիտական հայացքները շարադրված են «Ֆրանց Շտեռնբալդի ճանապարհորդությունը» (1798) փիլիսոփայական վեպում։ Նրա «Կոշկավոր կատուն» (1797) և այլ պիեսներ Կ․ Դոցցիի կատակերգությունների ոճի թեթև երգիծանք–հեքիաթներ են։ Լյուդվիգ Յոհան Տիքի «Ռոմանտիկ պոեմներ»-ի (1799–1800) սյուժեները հետագայում օգտագործել են է Լյուդվիգ Յոհան Տիք Հոֆմանը, Հ․ Հայնեն, Ռ․ Վագները։ Գրել է նաև «Խռովություն Սևեններում» (1826), «Երիտասարդ հյուսնը» (1836) պատմական վիպակները և այլ գործեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Литературная энциклопедия (ռուս.) — Коммунистическая академия, Большая российская энциклопедия, Художественная литература, 1929.
- 1 2 3 4 5 6 Tieck, Johann Ludwig // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 26. — P. 962.
- 1 2 3 4 5 6 7 8 Bernhardi W. Tieck, Ludwig (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1894. — Vol. 38. — S. 251–276.
- 1 2 3 4 5 6 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962.
- 1 2 Веселовский Ю. А. Тик, Людвиг (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIII. — С. 170—171.
- 1 2 Archivio Storico Ricordi - digital collection
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Յոհան Թիք» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 20)։ |
- Մայիսի 31 ծնունդներ
- 1773 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 28 մահեր
- 1853 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի բանաստեղծներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Գերմանացի դրամատուրգներ
- Գրաքննադատներ
- Գերմանացի վիպասաններ
- Բանահավաքներ
- Գերմանացի հրատարակիչներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Գերմանացի բանասերներ