Լանդշաֆտային ճարտարապետություն

Լանդշաֆտային ճարտարապետություն, տարածքի ծավալատարածական կազմակերպում, բնական, շինարարական և ճարտարապետական բաղադրիչների միավորում ամբողջական կոմպոզիցիայի մեջ, որն իրականացնում է որոշակի գեղարվեստական ոճ։ Ինչպես ճարտարապետությունը և քաղաքաշինությունը լանդշաֆտային ճարտարապետությունը վերաբերում է տարածական արվեստի ձևերին[1]։
Հարմարավետ և էսթետիկորեն լիարժեք միջավայրի ձևավորումն իրականացվում է բնական նյութերի (ռելիեֆի, ջրի, բուսականության և այլն) և ճարտարապետական կառույցների օգնությամբ`դրանով հանդերձ ենթադրում է պահպանել գոյություն ունեցողը և ստեղծել արհեստական լանդշաֆտներ՝ նախագծելով կանաչապատման համակարգեր և հանգստի գոտիներ։ Ի տարբերություն այգեգործության արվեստի՝ լանդշաֆտային ճարտարապետության ոլորտը շատ ավելի լայն է, այն մարդու կենսագործունեության տարածական միջավայրի շատ բաղադրիչների բաղկացուցիչ մասն է։

Լանդշաֆտային ճարտարապետությունը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում լանդշաֆտային ճարտարապետության լավագույն օրինակներն են.
- Արխանգելսկոյե— Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Արխանգելսկոյե նահանգի պետական թանգարան-առանձնատուն[2]։
- Կուսկովո— Մոսկվայի Կուսկովո թանգարան-առանձնատուն [3]։
- Պետերգոֆի պալատ— Պետերգոֆի պալատական անսամբլ[4]։


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ландшафтная архитектура
- ↑ Архангельское (չաշխատող հղում)
- ↑ Жемчужина Европы — Усадьба Кусково
- ↑ «Музей-заповедник «Петергоф»»։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-24-ին։ Վերցված է 2020-07-25
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օժեգեգով, Ս. Լանդշաֆտային ճարտարապետության պատմություն - Մ։ Ճարտարապետություն-Ս, 2003. - 232 էջ.
- Ռոդիչկինա, I. Դ. Լանդշաֆտային ճարտարապետություն - ճարտարապետի համառոտ ուղեցույց —Կիև. Բուդիվելնիկ, 1990. - 336 էջ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լանդշաֆտային ճարտարապետության պատմություն
- Լանդշաֆտային ճարտարապետների Մոսկվայի ասոցիացիա Archived 2020-07-20 at the Wayback Machine.