Կուսկովո
Jump to navigation
Jump to search
![]() | |
Տեսակ | մեծ առանձնատուն, շինությունների համալիր, կալվածք և թանգարան |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Տեղագրություն | Veshnyaki District? և Մոսկվա |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Առաջին հիշատակում | 16-րդ դար |
Հիմնադրված է | 1737 |
Պատվիրող | Պյոտր Շերեմետև |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Կուսկովո (ռուս.՝ Куско́во), 18-րդ դարի ճարտարապետական-գեղարվեստական անսամբլ (նախկինում կոմս Շերեմետեների քաղաքամերձ աթոռանիստը)։ 1960 թ.-ից Մոսկվայի սահմանագծում է։ Լճակների ու ջրանցքների համակարգով, շենքերի տեղադրությամբ կանոնավոր հատակագծված պուրակի (մոտ 30 հա) հորինվածքը կազմավորվել է հիմնականում 1750-ական թթ.կեսին (կառուցել են ճորտ ճարտարապետներ Ֆյոդոր Արգունովը, ճորտ ճարտարապետներ Միրոնովի և Դիկուշինի և Կառլ Բլանկի մասնակցությամբ)։
Պահպանվել են պալատի, «Իտալական», «Հոլանդակակ» տնակների, «Քարանձավի» ինտերիերների հարդարանքը, XVIII դ. ավելի քան 60 մարմարե արձաններ և կիսանդրիներ։ 1918 թ.-ից Կուսկովոն թանգարանդաստակերտ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 23)։ ![]() |
|