Մուսկաու պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսկաու պարկ
Muskau Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Մուսկաու պարկ
Երկիր Գերմանիա, Լեհաստան
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2004  (28 նստաշրջան)
Համար 1127
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Մուսկաու պարկ (գերմ.՝ Fürst-Pückler-Park Bad Muskau), լանդշաֆտային այգի, Գերմանիայի և Լեհաստանի Վերին Լուժիցայի շրջանում։ Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ և ամենահայտնի անգլիական այգիներից մեկն է, որը ձգվում է Նիսա Լուժիցկա գետի գերմանա-լեհական սահմանի երկու կողմերում։

2004 թվականին Մուսկաու պարկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսկաու այգու Նիսա գետը

Այգին զբաղեցնում է Լեհաստանի տարածքի 3,5 քառակուսի կիլոմետր տարածք և Գերմանիայի տարածքում՝ 2,1 քառակուսի կիլոմետր տարածք։ Այն տարածվում է Նիսայի երկու կողմերում, որը համարվում է սահման երկու երկրների միջև։ Այգու շուրջ 17,9 քառակուսի կիլոմետր բուֆերային գոտին արևմուտքում ընդգրկում է Գերմանական Բադ Մուսկաու քաղաքը, իսկ արևելքում՝ լեհական Լենկնիցա (Łęknica) քաղաքը։ Մուսկաու ամրոցը տեղակայված է գետի արևմտյան մասում, իսկ այգու կենտրոնը անտառապատ տարածք է և կոչվում է The Park on Terraces։ 2003 թվականին Նիսայի հետիոտային կամուրջը վերակառուցվեց, որպեսզի իրար միացնի տարածքի երկու կողմերը։

2004 թվականի հուլիսի 2-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այգին ավելացրեց իր համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Ընդգրկվել է ցուցակի մեջ երկու չափանիշներով` մարդու կողմից ստեղծված իդեալական լանդշաֆտի զարգացման համար, և լանդշաֆտային ճարտարապետության զարգացման ազդեցության համար։ Այգին Լեհաստանի պաշտոնական պատմական հուշարձաններից մեկն է, որը սահմանվել է 2004 թվականի մայիսի 1-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիսայի վրա հիմնված Մուսկաու ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 13-րդ դարում, Հենրի III Մեիսենի կառավարության օրոք։ Հարակից՝ Մուսկաու այգին հիմնադրվել է Պյուկլեր Մուսկաու Հերման ֆոնի կողմից (1785-1871 թվականներ)։ 1811 թվականից սկսած Մուսկաուն պատկանում էր նրան։ Անգլիայում երկարատև ուսումից հետո, 1815 թվականին, երբ Վերին Լուժիցայի հյուսիսարևելյան մասն անցավ Պրուսիային, նա հիմնադրեց այգին։ Ժամանակի ընթացքում Բադ Մուսկաուում նա նաև հիմնադրում է լանդշաֆտային կառավարման միջազգային դպրոց և ընդգծում լայնածավալ լանդշաֆտային այգու կառուցումը։

Պյուկլերը վերակառուցեց միջնադարյան ամրոցը, որպես «Նոր Ամրոց», և այն դարձավ այգու կոմպոզիցիայի կենտրոն։ Ընդլայնումները շարունակվեցին մինչև 1845 թվականը, երբ Պյուկլերը պարտքերի պատճառով ստիպված եղավ վաճառել կալվածքը։ 1845 թվականին այն ձեռք է բերվել Նիդերլանդների արքայազն Ֆրեդերիկի կողմից։ Վերջինս այգին վստահեց Պյուկլերի աշակերտ, հանրահայտ լանդշաֆտ ձևավորող Էդուարդ Պեցոլդին, որպեսզի նա ավարտին հասցնի այգին։ Նրա մահվանից հետո՝ 1881 թվականին Ֆրեդերիկին հաջորդեց դուստրը՝ Արքայադուստր Մարին, ով կալվածքը վաճառեց Արնիմ ընտանիքին։

Բեռլինի ճակատամարտի ընթացքում երկու ամրոցները և Նիսայի բոլոր չորս կամուրջները քադվեցին։ 1945 թվականին[1] Oder-Neisse-ի գիծը իրականացնելուց հետո, այգին բաժանվել է Լեհաստանի և Գերմանիայի միջև։ Հին ամրոցը վերակառուցվել է 1965-1972 թվականներին Արևելյան Գերմանիայի վարչակազմի կողմից, մինչդեռ Նոր Ամրոցը և կամուրջները դեռևս վերականգնվում են։ Նիսա գետի ափին գտնվող Անգլիական կամուրջը (Englische Brücke) վերանորոգվել է 2011 թվականի հոկտեմբերի 17-ին ։ 1989 թվականի հեղափոխություններից հետո գերմանական և լեհական վարչակազմը միացան ուժային կառույցների վերակառուցմանը։ Քանի որ 2007 թվականին Լեհաստանը մտել է Շենգենյան գոտի, այցելուները կարող են ազատորեն ուսումնասիրել այգու երկու հատվածներն առանց սահմանային ստուգման։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rededication of Englische Brücke 2011-10-17». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսկաու պարկ» հոդվածին։