Պաշտպանված սեռական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղամարդկանց (կամ արտաքին) պահպանակները կարող են օգտագործվել առնանդամը (կամ մատները կամ մարմնի այլ մասերը) ծածկելու համար, որն ապահովում է ավելի պաշտպանված սեռական հարաբերություններ։
Ատամնաբուժական պատնեշները կարող են օգտագործվել հեշտոցը կամ հետանցքը ծածկելու համար՝ համապատասխանաբար կունիլինգուս կամ անիլինգուս անելու ժամանակ, որն ապահովում է ավելի պաշտպանված սեռական հարաբերություն։
Կանացի պահպանակները (կամ ներքին պահպանակները) կարող են օգտագործվել այն զուգընկերոջ կողմից, ով սեռական հարաբերության ժամանակ հանդես է գալիս ստացողի դերում։ Սրանք նույնպես ապահովում են ավելի պաշտպանված սեռական հարաբերություն։

Պաշտպանված սեռական հարաբերություններ, հատուկ միջոցների օժանդակությամբ կամ հակաբեղմնավորիչ իրերի (ինչպիսին են, օրինակ, պահպանակնրը) առկայությամբ սեռական հարաբերություն, որը նվազեցնում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) տարածումը (անգլ․՝ sexually transmitted infections (STIs)), հատկապես մարդու իմունանբավարարության վիրուսը (ՄԻԱՎ)[1]։ «Պաշտպանված սեռական հարաբերություններ» ասելով երբեմն նկատի են առնում ավելի ապահով սեքսը, որը մատնանշում է այն փաստը, որ սեռական պաշտպանված որոշ հարաբերություններ ամբողջապես չեն վերացնում ՍՃՓՎ-ի ձեռք բերման ռիսկերը։ Երբեմն սա խոսակցական բառապաշարի մաս է, որ նկարագրում է այն մեթոդները, որոնք նպատակաուղղված են հղիության կանխարգելմանը՝ անկախ ՍՃՓՎ-ի ձեռքբերման ռիսկերի մակարդակից։

«Պաշտպանված սեռական հարաբերություններ» հասկացությունը ներմուծվել է 1980-ական թվականներին՝ ի պատասխան ՄԻԱՎ-ի համաճարակին, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ի ճգնաժամին։ Այժմ սեռական կրթության գլխավոր նպատակներից մեկը պաշտպանված սեռական հարաբերություններին նպաստելն ու ՍՃՓՎ-ը կանխելն է։ Սա հատկապես նպատակաուղղված է ՄԻԱՎ-ի տարածումը կանխելուն։ Ապահով սեքսը համարվում է վնաս նվազեցնող ռազմավարություն, որի նպատակն է քչացնել ՍՃՓՎ-ի տարածումը[2][3]։

Չնայած նրան, որ սեռական պաշտպանված հարաբերություններ ապահովելու մեթոդներից որոշները (ինչպիսին են պահպանակները) կարող են օգտագործվել նաև որպես բեղմնականխման միջոցներ (հակաբեղմնավորիչներ), դրանցից շատերը չեն պաշտպանում ՍՃՓՎ-ից։ Նույնապես, հակաբեղմնավորման քիչ արդյունավետ մեթոդներ կարող են լինել նաև պաշտպանված սեռական հարաբերությունների համար կիրառվող միջոցները, օրինակ՝ զուգընկերոջ ընտրությունը կամ ցածր ռիսկ հետապնդող սեռական վարքագիծը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ ՍՃՓՎ-ներից (ինչպիսին են, օրինակ, սիֆիլիսը և սուսանակը) խուսափելու ռազմավարությունները գոյություն ունեն դարեր շարունակ, և «ապահով սեքս» տերմինը անգլերենում գործածվում է 1930-ական թվականներից ի վեր, ԱՄՆ-ում շրջանառության մեջ է մտել միայն 1980-ական թվականների կեսից, որը վերագրվում է ՍՃՓՎ-ի տարածման ռիսկերի նվազեցման ուղղված ժամանակաշրջանին։ Վերջինս համընդհանուր գործածության է ներմուծվել ի պատասխան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ճգնաժամի[4][5]։

ՄԻԱՎ-ի մեկուսացումից և անվանակոչումից մեկ տարի առաջ «Հավերժական ներողամտության քույրերի»՝ Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղը, քաղաքի արական սեռի բնակչության շրջանում տարածված սեռավարակներով անհանգստացած, հրապարակեց «Խաղալ Արդար» վերնագրով փոքրիկ բրոշյուր։ Այն հատկապես անդրադառնում էր այնպիսի հիվանդությունների (Կապոշիի սարկոմա և թոքաբորբ), որոնք ավելի ուշ ընդունվելու էին որպես բարդացած ՄԻԱՎ հիվանդության (կամ ՁԻԱՀ-ի) ախտանիշներ։ Բրոշյուրը ներկայացնում էր ապահով սեռական հարաբերության մի շարք եղսնակներ` ներառյալ ձեռնպահություն, պահպանակներ, անձնական հիգիենա, անձնական լուբրիկանտների օգտագործում, և ՍՃՓՎ-ի դեմ թեստավորում/բուժում։ Մոտեցումը բավականին դրական է, սակայն միաժամանակ շեշտադրում է անձնական և սոցիալ պատասխանատվության կարևորությունը։ 1983 թվականի մայիսին (այն նույն ամսաթվին, երբ ՄԻԱՎ-ն առաջին անգամ արձանագրվեց և անվանակոչվեց Ֆրանսիայում) Նյու Յորքում ապրող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպ պայքարող ցուցարարներ Ռիչարդ Բերկովիցը և Մայքըլ Կալենը նմանատիպ խորհուրդ հրատարակեցին իրենց թռուցիկում` վերնագրված «Ինչպես ունենալ սեռական հարաբերություն համաճարակի ժամանակ. մեկ մոտեցում»։ Երկու հրապարակումներն էլ ներառում էին այնպիսի խորհուրդներ, որոնք ներկայումս սեռական վարակների տարածումը կանխելու հիմնական եղանակներն են[6][7][8]

Պահպանակի օգտագործումը խրախուսող պաստառ

Safe sex as a form of STI risk reduction appeared in journalism as early as 1984, in the British publication The Daily Intelligencer: "The goal is to reach about 50 million people with messages about safe sex and AIDS education."[5]։

Ապահով սեռական հարաբերությունների` որպես սեռական վարակների ռիսկը նվազեցնելու հիմանական մեթոդի մասին առաջին անգամ լրատվամիջոցներով խոսվել է 1984 թվականին, երբ բրիտանական պարբերական The Daily Intelligence -ը հաղորդել էր. «Նպատակն է մոտ 50 միլիոն մարդու տեղեկացնել պաշտպանված սեռական հարաբերությունների մասին և նրանց կրթել ՄԻԱՎ-ի թեմայով»։

Չնայած նրան, որ անհատները սեռական հարաբերությունները պաշտպանված են ունենում հղիությունից խուսափելու և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից կամ այլ սեռավարակներից պաշտպանվելու համար, այնուամենայնիվ տերմինը ծագել է ի պատասխան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի։ «Ապահով սեքս» տերմինը գրականության մեջ առաջին անգամ օգտագործվել է 1984 թվականին՝ հղում անելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարուցած հոգեբանական ազդեցություններին հոմոսեքսուալ և բիսեքսուալ տղամարդկանց շրջանում[9]։

Հաջորդ տարի նույն տերմինը հայտնվեց The New York Times-ի հոդվածներից մեկում, որտեղ շեշտադրվում էր մասնագետներից շատերի խորհուրդը` պաշտպանված սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ։ Կոնցեպտը ներառում էր սեռական զուգընկերների քանակի սահմանափակում, պրոֆիլակտիկների կիրառում, մարմնի հեղուկների փոխանակությունից խուսափում, և թմրամիջոցներից հրաժարվում։ 1985 թվականին հրատարակվեց «Սեռական պատասխանատվությունների կոալիցիա» վերնագրով առաջին ուղեցույցը, որը նպատակաուղղված էր պաշտպանված սեռական հարաբերություններ ունենալուն։ Համաձայն այս ուղեցույցի` ապահով է համարվում պահպանակների օժանդակությամբ սեռական ցանկացած տիպի հարաբերություն` ներառյալ սրբանային (անալ) և օրալ սեքսը[10] Moreover, in 1985, the first safe sex guidelines were established by the 'Coalition for Sexual Responsibilities'.Կաղապար:Who According to these guidelines, safe sex was practiced by using condoms also when engaging in anal or oral sex.[11]։

Լեզբիների մասին պաստառ, որտեղ գրված է՝ «Ցածր ռիսկ չի նշանակում, որ ռիսկը բացակայում է»։ Պաստառում օգտագործել են «ապահով սեքս» հասկացությունը։

Չնայած նրան, որ «պաշտպանված սեռական հարաբերություններ» հասկացությունը առաջնահերթորեն հղում է կատարում տղամարդկանց միջև սեռական ակտիվությանը, 1986 թվականին այն սկսեց ընդգրկել նաև բնակչության բոլոր խմբերին։ Համալսարանի ուսանողների շրջանում ապահով սեքս ունենալու ուղղությամբ բազմաթիվ քարոզարշավներ են կազմակերպվել։ Այս արշավները միտվածն էին խրախուսելու պահպանակների օգտագործումը, զուգընկերոջ սեռական կյանքի պատմությանն առնընչվող տեղեկությունների ստացումը, և սեռական զուգընկերների քանակի սահմանափակումը։ Նույն թվականին լույս տեսավ այս թեմայով առաջին գիրքը` վերնագրված «Ապահով սեքսը ՁԻԱՀ-ի դարում», որը կազմված էր 88 էջից։ Գրքում ներկայացված են սեռական կյանքի հանդեպ դրական ու բացասական մոտեցումները։ Սեռական վարքագիծը կարող է լինել ապահով (համբույր, գրկախառնություն, մարմնային հպում, միասին ձեռնաշարժություն, էքսիբիցիոնիզմ (սեփական սեռական օրգանները ցուցադրելու հակում` սեռական հաճույք ստանալու նպատակով), հեռախոսային սեքս, և սեռական առանձին խաղալիքների օգտագործում), հավանաբար ապահով (պահպանակների կիրառում) և անապահով[10]։

1997 թվականին այս ոլորտի մասնագետները պահպանակների կիրառումը համարեցին որպես պաշտպանված սեռական հարաբերություն ունենալու ամենահասանելի մեթոդ (բացառությամբ ձեռնպահության), և հեռուստաընկերություններին խնդրեցին գովազդել պահպանակներ։ Նույն թվականին ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցին հրապարակեց իրենց սեփական ուղեցույցն ուղղված ապահով սեքսին, որտեղ պահպանակները նույնպես ներգրավված էին։ Երկու տարի անց, սակայն, Վատիկանը բոյկոտեց ամերիկյան կաթոլիկ եկեղեցու քահանաների ուղեցույցը` հորդորելով միայն մաքրաբարոյություն և հետերոսեքսուալ ամուսնություն։

2006 թվականին Կալիֆորնիայի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ապահով սեքսի ամենատարածված բացատրությունը պահպանակների կիրառումն է (հարցումների 68%), ձեռնպահույթուն է (հարցումների 31.1%), մոնոգամությունը (երբ անհատն իր ողջ կյանքի ընթացքում ունենում է միայն մեկ զուգընկեր) (հարցումների 28.4%) և պաշտպանված կամ ապահով զուգընկերը (հարցումների 18.7%)[10]։

«Ավելի սպահով սեքս» հասկացությունը համարվում է ավելի ագրեսիվ տերմին, քանի որ վերջինս կարող է ավելի բացահայտ տպավորություն թողնել անհատների համար այն ուղղությամբ, որ ցանկացած տեսակի սեռական հարաբերություններ ունի ռիսկի որոշակի մակարդակ[12]։

«Անվտանգ սեր» տերմինն օգտագործվել է տղամարդկանց ներքնաշորերի գովազդներում, մասնավորապես, French Sidaction-ի կողմից (ֆրանսիական հանրային միջոցառում է, որը սկսվել է 1994 թվականին և միտված է բարձրացնելու ՁԻԱՀ-ի ուղղությամբ մարդկանց զգոնությունը), որտեղ ներքնաշորերը պարունակում են պահպանակի գրպաններ, իսկ դիզայնում ներառված է կարմիր ժապավեն` որպես իրազեկմանը խորհրդանիշ։ Արդյունքում` վաճառքի ողջ հասույթն ուղղվել է ՁԻԱՀ ֆոնդերին` որպես բարեգործություն։

Ապահով սեռական հարաբերությունների տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական առողջություն քարոզողներն ու հանրային առողջապահության գործակալությունները համատարած կերպով խրախուսում են պաշտպանված սեռական հարաբերություններ ունենալու մի շարք տարբերակներ, որոնցից շատերը կարող են նվազեցնել (բայց ոչ վերացնել) սեռավարակներ փոխանցելու կամ ձեռք բերելու ռիսկը[13]։

Հեռախոսային սեքս/կիբերսեքս/սեռական բնույթի հաղորդագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռախոսային սեքսը, կիբերսեքսը կամ սեռական բնույթի հաղորդագրությունները, որոնք չեն ներառում զուգընկերոջ հետ մաշկի կամ մարմնի հեղուկի անմիջական հաղորդակցություն, ունեն սեռավարակի զրոյական ռիսկեր, հետևապես, համարվում են ապահով սեքսի տարատեսակ[14]։

Ոչ պենետրատիվ սեռական հարաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքի միջոցով առնանդամի գրգռում ներկայացնող ջրաներկային պաստառ․ Յոհան Նեպոմուկ Գայգեր, 1840 թվական։

Ոչ պենետրատիվ կամ արտաքին սեռական հարաբերությունը կարող է նշանակալիորեն նվազեցնել սեռավարակների ռիսկերը։ Ոչ պենետրատիվ սեռական հարաբերությունը ներառում է համբույրը, միասին ձեռնաշարժությունը, հպումը կամ շոյանքը[15][16]։

Համաձայն Արևմտյան Ավստրալիայի առողջապահության նախարարության` սեռական նման հարաբերությունները կարող են կանխել հղիությունն ու սեռավարակները[17]։ Այնուամենայնիվ, ոչ պենետրատիվ կամ արտաքին սեռական հարաբերությունը չի կարող պաշտպանել այնպիսի վարակներից, որոնք փոխանցվում են մաշկի միջոցով, ինչպիսին են, օրինակ, հերպեսի վիրուսը կամ մարդու պապիլոմավիրուսը[17]։ Միասին կամ զուգընկերոջ մասնակցությամբ իրականացվող ձեռնաշարժությունն ունեն սեռավարակերի որոշ ռիսկ, հատկապես, երբ մաշկային հաղորդակցություն կամ մարմնի հեղուկի փոխանակություն է լինում գործողության ընթացքում։ Ամեն դեպքում նման տեսակի ռիսկը նշանակալիորեն ավելի փոքր է, քան սեռական բնույթի այլ գործողութնունները[14]։

Պահպանակներ, կոֆերդամներ, ձեռնոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանիչ միջոցներն ինչպիսին են պահպանակները, կոֆերդամներն ու բժշկական ձեռնոցները, կարող են կանխել մարմնի հեղուկների փոխանակությունը (օրինակ` արյուն, հեշտոցային հեղուկ, սերմնահեղուկ, ուղիղաղիքային լորձ) և սեռական հարաբերության ժամանակ փոխանցվող սեռավարակների տարբեր ուղիները (օրինակ` մաշկ, մազեր կամ ընդհանուր օգտագործման իրեր)։

Ինչպես օգտագործել արտաքին կամ տղամարդու պահպանակ․ 1․ Բացել պահպանակը, 2․ Առանձնանցել ծայրը, 3․ Գլորելով իջեցնել ցած՝ այսպիսով հագցնել պահպանակը գրգռված առնանդամին, 4․ Զվարճանալ, 5․ Սերմնաժայթքումից հետո հանել պահպանակը, երբ առնանդամը դեռ գրգռված է, 6․ Ծալել և դեն նետել։
  • Արտաքին կամ տղամարկանց պահպանակները կարելի է կիրառել առնանդամը, ձեռքերը, մատները կամ մարմնի այլ մասերը սեռական ներհրման (պենետրացիայի) կամ խթանման (ստիմուլացիիայի) ժամանակ ծածկելու համար[18]։ Ամենահաճախ հանդիպող դեպքերում նրանք պատրաստված են կաթնահյութից (լատեքսից)։ Հանդիպում են նաև սինթետիկ նյութերից պատրաստված պահպանակներ` ներառյալ պոլիուրեթանից և պոլիիզոպրենից։
  • Ներքին կամ կանացի պահպանակները ներդրվում են հեշտոցի կամ հետանցքի մեջ նախքան սեռային ներհրումը (պենետրացիան)։ Այս պահպանակների հիմքում կա'մ պոլիուրեթանն է, կա'մ նիտրիլը։ Եթե արտաքին և ներքին պահպանակներն օգտագործվեն միաժամանակ, ապա ամենայն հավանականությամբ նրանք կպատռվեն` մեկը մյուսի հետ շփվելու արդյունքում։
  • Կոֆերդամը (առաջնահերթորեն ստոմատոլոգիական պրակտիկայում կիրառվող պաշտպանիչ անձեռոցիկ է) լատեքսի թերթիկ է, որը պաշտպանիչ միջոց է հանդիսանում օրալ սեքսի ժամանակ։ Հիմնականում սա օգտագործվում է որպես պատնեշ բերանի և հեշտոցի միջև` կունիլինգուսի ժամանակ, կամ բերանի և հետանցքի միջև` անալ կամ օրալ սեքսի ժամանակ։
  • Բժշկական ձեռնոցները` պատրաստված լատեքսից, վինիլից, նիտրիլից կամ պոլիուրեթանից, կարող են օգտագործվել կրկին որպես պաշտպանիչ միջոց օրալ սեքսի ժամանակ, կամ կարող են ծածկել ձեռքերը, մատները կամ մարմնի այլ մասեր սեռային ներհրման ժամանակ[18][19]։
  • Պահպանակները, կոֆերդամները և բժշկական ձեռնոցները կարող են օգտագործվել նաև սեռական խաղալիքները ծածկելու համար, ինչպիսին են օրինակ` դիլդոները[18][19]։ Եթե սեռական նույն խաղալիքն օգտագործվում է մեկից ավել զուգընկերոջ համար, ապա պահպանակները, կոֆերդամներն ու բժշկական ձեռնոցները կարելի է հագցնել դրա վրա և փոխել` խաղալիքը հեռացնելուց հետո։

Յուղի հիմքով լուբրիկանտները կարող են կազմախախտել լատեքսից պատրաստված պահպանակները, կոֆերդսմներն ու բժշկական ձեռնոցները` նվազեցնելով վերջիններիս արդյունավետությունը սեռավարակների պաշտպանության գործում[20]։

Մինչդեռ արտաքին պահպանակները կարող են նվազեցնել սեռավարակների ռիսկերը սեռական ակտիվության ժամանակ, նրանց արդյունավետությունը 100% չէ։ Մի ուսումնասիրություն պարզել է, որ պահպանակները կարող են նազեցնել ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը 85-ից 95%-ով։ Այնուամենայնիվ, 95%-անոց պաշտպանությունը դիտարկվում էր որպես անհավանական` սեռական հարաբերության ժամանակ վերջինիս սահելու, պատռվելու կամ սխալ օգտագործման պատճառով։ Ուսումնասիրությունը նաև նշում էր, որ «պրակտիկայում պահպանակների հանդեպ անհետևողականությունը կարող է իջեցնել ընդհանուր արդյունավետությունը մինչև 60-70%»[21] It also said, "In practice, inconsistent use may reduce the overall effectiveness of condoms to as low as 60–70%".[21]p. 40.:

Նախաբացահայտման պրոֆիլակտիկ թերապիա (Pre-exposure prophylaxis (PrEP))[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբացահայտման պրոֆիլակտիկ թերապիան (PrEP) ցուցված դեղերի կիրառումն է ՄԻԱՎ բացասական անհատների կողմից, ովքեր փորձում են պաշտպանվել ՄԻԱՎ-ից։ PrEP դեղամիջոցներն օգտագործվում են ՄԻԱՎ-ն ախտորոշելուց առաջ` հաճախ վիրուսի փոխանցումը զուգընկերների միջև կանխելու նպատակով։ PrEP դեղամջիոցներն անարդյունավետ են այլ սեռավարկների կամ հղիության կանխման համար։

2018 թվականի դրությամբ` PrEP թերապիայի ամենատարածված ձևը ներառում էր երկու դեղերի զուգակցումը մեկ հաբում (տենոֆովիր և էմտրիցիտաբին)։ Դեղերի այս զուգակցումը շուկայում հայտնի է Truvada by Gilead Sciences անվամբ։ Ներկայումս փորձարկվում են այլ դեղամիջոցներ և մոդիֆիկացիաներ նույնպես, որոնք կարող են ընդգրկվել PrEP թերապիայում[22][23]։

Տենոֆովիրի և էմտրիցիտաբինի` որպես PrEP թերապիա օգտագործելու ուղղությամբ տարբեր երկրներ մշակել են տարբեր ուղեցույցեր։ Այս զուգակցումը արդյունավետ միջոց է ՄԻԱՎ-ի կանխարգելման համար շատ ազգաբնակչությունների շրջանում, սակայն անհրաժեշտ է վերջինս ընդունել օրական մեկ անգամ, ընդմիջումներով և ըստ պահանջի։ Բազում ուսումնասիրություններ պարզել են, որ տենոֆովիր-էմտրիցիտիբան զուգակցումն ավելին քան 90%-անոց արդյունավետ միջոց է զուգընկերների շրջանում ՄԻԱՎ-ի տարածումը կանխելու համար[24]։

Բուժումը որպես կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը որպես կանխարգելում (անգլ.`Treatment as Prevention (TasP)) նշանակում է թեստավորվել և ստանալ համապատասխան բուժում ՄԻԱՎ-ի դեմ, որը կանխում է վիրուսի հետագա տարածումը։ Նրանք, ովքեր տեղյակ են, որ ՄԻԱՎ դրական են, կարող են կիրառել պաշտպանված սեռական հարաբերությունների մեթոդները (ինչպիսին են օրինակ` պահպանակները, հատընտիր զուգընկերներ ունենալը կամ սեռական ակտիվության ավելի պակաս ռիսկային գործողությունները)` իրենց և իրենց զուգընկերներին պաշտպանելու համար։ Եվ քանի որ ՄԻԱՎ դրական մարդիկ, ում շրջանում ճնված կամ արյան մեջ չնչին քանակությամբ է վիրուսը, չեն կարող փոխանցել ՄԻԱՎ-ը սեռական իրենց զուգընկերներին, սեռական հարաբերություն ունենալը վերջիններիս հետ, եթե նրանք միաժամանակ համապատասխան բուժում են ստանում, համարվում է ապահով։ Այս փաստն առաջ է բերել «չհայտնաբերվող = չփոխանցվող» արտահայտությունը, որը անգլերենում բավական տարածում ունի որպես "U=U" եզրույթ ("Undetectable = Untransmittable")[25]։

Ապահով սեքսի այլ եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռավարակը կանխող արդյունավետ այլ մեթոդները ներկայացված են ստորև․

  • Հատուկ սեռավարակի նկատմամբ իմունիզացիա։ Ամենատարածված պատվաստանյութերն ուղղված են հեպատիտ B-ի և մարդու պապիլոմավիրուսի դեմ, առանց որի կարող են զարգանալ արգանդի վզիկի քաղցկեղ, առնանդամի քաղցկեղ, բերանի քաղցկեղ և հետանցքի քաղցկեղ։ Նախքան սեռական ակտիվություն սկսելն իմունիզացվելը անհամեմատորեն մեծացնում է այս պատվաստանյութերի արդյունավետությունը։ Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվավստանյութերը ցուցված են երիտասարդ բոլոր աղջիկներին և տղաներին՝ իրենց կյանքի 26 և 21-րդ տարիներին համապատասխանաբար[26]։
  • Սեռական զուգընկերների քանակի սահմանափակում, հատկապես նրանց, ում հետ մեկանգամյա կապի մեջ են մտնում, կամ զերծ մնալ ՍՃՓՎ ունեցող մարդկանց հետ սեռական հարաբերությունից։ Հավատարիմ մոնոգամությունը շատ ապահով եղանակ է (եթե խոսքը վերաբերում է սեռավարակների տարածմանը), երբ զուգընկերներից ոչ մեկը վարակված չէ։ Այնուամենայնիվ, հավատարիմ մոնոգամները երբեմն վարակվում են ՍՃՓՎ-ներով իրենց զուգընկերներից, ովքեր անհավատարիմ են եղել և սեռական հարաբերություն են ունեցել մեկ այլ վարակված մարդու հետ, օգտագործել են ներարկային թմրամիջոցներ կամ վարակված են եղել նախկին զուգընեկրոջից։
  • Զուգընկերոջ հետ ազատ և անմիջական հաղորդակցությունը՝ իրենց սեռական կյանքի պատմության և սեռավարակներ ունենալու հավանականության վերաբերյալ։
  • Ավելի քիչ ռիսկ պարունակող սեռական հարաբերություններ ունենալը։ Անհատական սեռական գործողություններն ավելի պակաս ռիսկային են, քան զուգընկերոջ հետ։ Անցքերից մեկում սեռային ներհրումը (դեպի բերան, հեշտոց կամ հետանցք) և զուգընկերների միջև մարմնի հեղուկի փոխանակությունը (ինչպիսին են, օրինակ, սերմնահեղուկը, արյունը, հեշտոցային հեղուկը, և հետանցքային լորձը) պարունակում է ամենամեծ ռիսկը սեռավարակների առումով։
  • Սեռավարակների դեմ պարբերաբար թեստավորումն և բուժումը՝ հատկապես նրանց համար, ովքեր սեռապես ակտիվ են մեկից ավել զուգընկերների հետ։ Ներկայումս հնարավոր է ապացուցել սեռավարակ չունենալու փաստը օնլայն ծանոթությունների ծրագրերի միջոցով[27][28] It is possible to attain and show proof of STD-free-verification through online dating apps and websites.[29][30]։
  • Առնանդամի թլփատումը։ Որոշ ուսումնասիրություներ կարծում են, որ առնանդամի գլխիկի մաշկի հեռացումը (թլպափումը) ՄԻԱՎ-ի հետ առընչվելու ռիսկը նշանակալիորեն նվազեցնում է։ Որոշ խմբեր ամեն դեպքում դեռ բանավիճում են այս թեմայով[31][32] Some advocacy groups dispute these findings.[33][34]։

Սեռական խաղալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անալ եղանակով օգտագործման սեռական խաղալիքների երկու օրինակ (ուշադրություն դարձնել խաղալիքների տափակ հիմքերին)

Սեռական խաղալիքին պահպանակ հագցնելն ապահովում է սեռական ավելի լավ հիգիենա և կարող է օգնել վարակի տարածումը սեռական խաղալիքների միջոցով կանխելու հարցում, երբ վերջիններս օգտագործվում են մեկից ավել անհատների և զուգընկերների շրջանում։ Սեռական հաճույք պատճառող որոշ խաղալիքներ մեծամասամբ պատրաստված են ծակոտկեն նյութից, որը նշանակում է, որ օգտագործելուց հետո պարտադիր է դրանց լվացումը հատուկ հեղուկների միջոցով՝ ծակոտիներում կուտակված մանրէներն ու վիրուսները ախտահանելու համար։ Ապակին ծակոտկեն նյութ չէ, և բժշկական մակարդակի ապակյա սեռական խաղալիքներն ավելի հեշտորեն են ստերիլացվում օգտագործողների շրջանում[35]։

Եթե զուգընկերներից մեկն ունի հաստատված սեռավարակ, ապա զույգերին խորհուրդ է տրվում զերծ մնալ սեռական խաղալիքներ օգտագործելուց, մինչդեռ արդյունավետ բուժում չի ապահովվել։

Սեռական բոլոր խաղալիքները պետք է մանրակրկտորեն մաքրվեն օգտագործումից հետո։ Կախված խաղալիքի նյութից՝ մաքրման եղանակները տարբեր են։ Սեռական որոշ խաղալիքներ կարելի է եռացնել և լվալ սպասք լվացող մեքենայի միջոցով։ Խաղալիքներից շատերի փաթեթեավորման մեջ կարելի է գտնել օգտագործման և լվացման կանոնները, և խրախուսելի է, որպեսզի հետեվեն դրանց ամենայն լրջությամբ[36]։ Սեռական խաղալիքները պետք է լվացվեն ոչ միայն, երբ օգտագործում են տարբեր մարդկանց կողմից, այլ նաև այն ժամանակ, երբ տվյալ անհատն օգտագործում է խաղալիքն իր մարմնի տարբեր մասերի համար (բերան, հեշտոց կամ հետանցք)։

Սեռական խաղալիքներն ահրաժեշտ է պարբերաբար ստուգել՝ հավանական ճեղքերը կամ վնասվածքները հայտնաբերելու համար, քանի որ դրանք կարող են բակտերիաների կուտակման և բազմացման օջախ դառնալ։ Ավելի լավ է, երբ վնասված խաղալիքը փոխարինվում է նոր, անվնաս խաղալիքով։ Հղի կանայք, ովքեր նույնպես կիրառում են սեռական խաղալիքներ, պետք է ավելի զգուշորեն և լրջորեն հետևեն հիգիենայի կանոններին։ Խորհուրդ չի տրվում օգտագործել սրածայր խաղալիքները, որոնք կարող են վնասվածքների կամ պատռվածքների պատճառ լինել, և արյունահոսություններ առաջացնել[37]։

Երբ օգտագործվում են հետանցքի համար նախատեսված սեռական խաղալիքներ, դրանք կարող են «հեշտորեն կորչել» հետանցքում, քանի որ «հետանցքային մկանների կծկման արդյունքում՝ տվյալ օբյեկտը կարող է իջնել և բարձրանալ՝ ամենայն հավանականությամբ խցանելով հաստ աղիքը»։ Այս խնդրից խուսափելու համար՝ խորհուրդ է տրվում ձեռք բերել այնպիսի խաղալիքներ, որոնք իրենց ծայրին ունեն հատուկ փական, կամ պարան[38]։

Ձեռնպահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնպահությունը սեռական հարաբերություններից նվազեցնում է սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների տարածման և հղիության զարգացման ռիսկերը, որոնք ուղղակիորեն կապված են սեռական ակտիվության հետ։ Կարևոր է իմանալը նաև, որ ՍՃՓՎ-ները նաև կարող են փոխանցվել ոչ սեռական եղանակով, կամ անհատը ձեռք բերի բռնաբարության արդյունքում։ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել աղտոտված ասեղների միջոցով՝ դաջվածք անելու, մարմնի պիրսինգ անելու կամ ներարկումների ժամանակ։ Բժշկական կամ ատամնաբուժական միջամտությունները, որոնք օգտագործում են մի քանի անգամյա օգտագործման գործիքներ, կարող են նույնպես ՄԻԱՎ-ի տարածման աղբյուր լինել։ Բազմաթիվ դեպքեր են գրանցված, երբ առողջապահական ոլորտի աշխատակիցը վարակվել է ՄԻԱՎ-ով՝ պատահմամբ վարակված ասեղներին դիպչելու հետևանքով[39]։ Չկան ապացույցներ միայն ձեռնպահության վերաբերյալ սեռական դաստիարակության արդյունավետության ուղղությամբ[40]։ Վերջինս իրենից ներկայացնում է քարոզ՝ ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն չունենալու վերաբերյալ։ Պարզվել է, որ կրթական նման ծրագրերն ապարդյուն են ՄԻԱՎ-ի կանխարգելման և չպլանավորված հղիությունների մասով[41] and unplanned pregnancy.[40]։ Միայն ձեռնպահություն քարոզող կրթական ծրագրերն առաջնահերթորեն հենվում են բարոյականության և բնավորության փոփոխության հետևանքների վրա, մինչդեռ առողջապահական ոլորտի մասնագետներին ավելի շատ հուզում են առողջությանն ու վարքագծին առընչվող հարցերը։ Չնայած նրան, որ ձեռնպահությունն իրականում ամենալավ եղանակն է անցանկալի հղիությունը և սեռավարակները կանխելու համար, այնուամենայնիվ, այն երիտասարներին չի տալիս ամբողջական և ճիշտ տեղեկություն, թե ինչպես պետք է խուսափել անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից[42] Though abstinence is the best course to prevent pregnancy and STIs, in reality, it leaves young people without the information and skills they need to avoid unwanted pregnancies and STIs.[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Compact Oxford English Dictionary(չաշխատող հղում), Oxford University Press, 2009, Accessed 23 September 2009
  2. «Global strategy for the prevention and control of sexually transmitted infections: 2006–2015. Breaking the chain of transmission» (PDF). World Health Organization. 2007. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. Chin HB, Sipe TA, Elder R, Mercer SL, Chattopadhyay SK, Jacob V, և այլք: (March 2012). «The effectiveness of group-based comprehensive risk-reduction and abstinence education interventions to prevent or reduce the risk of adolescent pregnancy, human immunodeficiency virus, and sexually transmitted infections: two systematic reviews for the Guide to Community Preventive Services». American Journal of Preventive Medicine. 42 (3): 272–94. doi:10.1016/j.amepre.2011.11.006. PMID 22341164.
  4. Stephey MJ (2008 թ․ դեկտեմբերի 11). «A Brief History of Safe Sex». Time. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. «In the 1540s, an Italian doctor named Gabriele Fallopius — the same man who discovered and subsequently named the Fallopian tubes of the female anatomy — wrote about syphilis, advocating the use of layered linen during intercourse for more "adventurous" (read: promiscuous) men. Legendary lover Casanova wrote about his pitfalls with medieval condoms made of dried sheep gut, referring to them as "dead skins" in his memoir. Even so, condoms made of animal intestine — known as "French letters" in England and la capote anglaise (English riding coats) in France — remained popular for centuries, though always expensive and never easy to obtain, meaning the devices were often reused.»
  5. 5,0 5,1 «The meaning and origin of the expression: Safe sex». The Phrase Finder. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. Joseph S (2013 թ․ մայիսի 17). «How to have sex in an epidemic: 30th anniversary». POZ. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. Merson MH, O'Malley J, Serwadda D, Apisuk C (August 2008). «The history and challenge of HIV prevention». Lancet. 372 (9637): 475–88. doi:10.1016/S0140-6736(08)60884-3. PMID 18687461. S2CID 26554589.
  8. Berkowitz R (2003). Stayin' Alive: The Invention of Safe Sex. Boulder, CO: WestView. ISBN 9780813340920.
  9. Blair TR (June 2017). «Safe Sex in the 1970s: Community Practitioners on the Eve of AIDS». American Journal of Public Health. 107 (6): 872–879. doi:10.2105/AJPH.2017.303704. PMC 5425850. PMID 28426312.
  10. 10,0 10,1 10,2 «How Do Californians Define Safe Sex?» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  11. Gross, Jane (1985 թ․ սեպտեմբերի 22). «HOMOSEXUALS STEPPING UP AIDS EDUCATION». The New York Times. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. «Sexual Health». NHS. 2018 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  13. «How You Can Prevent Sexually Transmitted Diseases». Centers for Disease Control. 2020 թ․ մարտի 30. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  14. 14,0 14,1 «Safer Sex ("Safe Sex")». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. LaRosa, Judith; Bader, Helaine; Garfield, Susan (2009). New Dimensions In Women's Health. Jones & Bartlett Learning. էջ 91. ISBN 978-0763765927. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին. «Outercourse is the sharing of sexual intimacy with behaviors such as private part kissing, petting, and mutual masturbation. The advantages of outercourse include no risk of pregnancy without penile-vaginal penetration and the behaviors permit emotional bonding and closeness.»
  16. White, Lois; Duncan, Gena; Baumle, Wendy (2011). Medical Surgical Nursing: An Integrated Approach, 3rd ed. Cengage Learning. էջ 1161. ISBN 978-1133707141. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. «Some people consider outercourse to mean sex play without vaginal intercourse, while others consider this to mean sex play with no penetration at all (vaginal, oral, or anal).»
  17. 17,0 17,1 «STDs (Sexually Transmitted Diseases)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  18. 18,0 18,1 18,2 Corinna H (2016). S.E.X.: The All-You-Need-to-Know Sexuality Guide to Get You Through Your Teens and Twenties. New York: Da Capo Lifelong Press. ISBN 978-0738218847.
  19. 19,0 19,1 Moon A (2018). Girl Sex 101. Lunatic Ink. ISBN 978-0983830900.
  20. Corinna H (2016). S.E.X.: The All-You-Need-to-Know Sexuality Guide to Get You Through Your Teens and Twenties (second ed.). New York: Da Capo Lifelong Press. էջ 294. ISBN 978-0738218847.
  21. 21,0 21,1 Varghese B, Maher JE, Peterman TA, Branson BM, Steketee RW (January 2002). «Reducing the risk of sexual HIV transmission: quantifying the per-act risk for HIV on the basis of choice of partner, sex act, and condom use» (PDF). Sexually Transmitted Diseases. 29 (1): 38–43. doi:10.1097/00007435-200201000-00007. PMID 11773877. S2CID 45262002. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին.
  22. «Pre-exposure Prophylaxis (PrEP) to Reduce HIV Risk | NIH: National Institute of Allergy and Infectious Diseases». www.niaid.nih.gov (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  23. Beymer, Matthew (2019). «Current and Future PrEP Medications and Modalities: On-demand, Injectables, and Topicals». Current HIV/AIDS Reports. 16 (4): 349–358. doi:10.1007/s11904-019-00450-9. PMC 6719717. PMID 31222499.
  24. «Pre-Exposure Prophylaxis (PrEP)». Centers for Disease Control and Prevention. 2016 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  25. «U=U». Prevention Access Campaign. 2017. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  26. «Prevention - STD Information from CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  27. Kahn JO, Walker BD (July 1998). «Acute human immunodeficiency virus type 1 infection». The New England Journal of Medicine. 339 (1): 33–9. doi:10.1056/NEJM199807023390107. PMID 9647878.
  28. Daar ES, Little S, Pitt J, Santangelo J, Ho P, Harawa N, և այլք: (January 2001). «Diagnosis of primary HIV-1 infection. Los Angeles County Primary HIV Infection Recruitment Network». Annals of Internal Medicine. 134 (1): 25–9. doi:10.7326/0003-4819-134-1-200101020-00010. PMID 11187417. S2CID 34714025.
  29. «Do you know his STD status? There's an app for that». 2013 թ․ ապրիլի 3.
  30. «Tinder adds link to healthvana for STD-checking purposes». 2016 թ․ հունվարի 22.
  31. «Circumcision (male)». Mayo Clinic. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  32. «WHO agrees HIV circumcision plan». BBC World News. BBC. 2007 թ․ մարտի 3. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
  33. «Circumcision and HIV - the Randomised Controlled Trials». www.circumstitions.com.
  34. «Circumcision and AIDS». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 23-ին.
  35. «The Safety Dance: Sex Toy Safety for a New Generation». Kinsey Confidential. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  36. «Are sex toys safe?». Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  37. «Are sex toys safe? - Health questions - NHS Choices». 2018 թ․ հունիսի 27.
  38. Nuzzo R. «Good Vibrations: U.S. Consumer Web Site Aims to Enhance Sex Toy Safety». Scientific American.
  39. Do AN, Ciesielski CA, Metler RP, Hammett TA, Li J, Fleming PL (February 2003). «Occupationally acquired human immunodeficiency virus (HIV) infection: national case surveillance data during 20 years of the HIV epidemic in the United States». Infection Control and Hospital Epidemiology. 24 (2): 86–96. doi:10.1086/502178. PMID 12602690. S2CID 20112502.
  40. 40,0 40,1 Ott MA, Santelli JS (October 2007). «Abstinence and abstinence-only education». Current Opinion in Obstetrics & Gynecology. 19 (5): 446–52. doi:10.1097/GCO.0b013e3282efdc0b. PMC 5913747. PMID 17885460.
  41. Underhill K, Operario D, Montgomery P (October 2007). Operario D (ed.). «Abstinence-only programs for HIV infection prevention in high-income countries». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD005421. doi:10.1002/14651858.CD005421.pub2. PMID 17943855.
  42. 42,0 42,1 Santelli JS, Kantor LM, Grilo SA, Speizer IS, Lindberg LD, Heitel J, և այլք: (September 2017). «Abstinence-Only-Until-Marriage: An Updated Review of U.S. Policies and Programs and Their Impact». The Journal of Adolescent Health (անգլերեն). 61 (3): 273–280. doi:10.1016/j.jadohealth.2017.05.031. PMID 28842065.