Անիլինգուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսբիական անիլինգուս

Անիլինգուս (լատ. anus - հետանցք + lingo - լիզում; հոմանիշներ - անիլինկցիա, ռիմինգ անգլ. rimming) - սեռական պրակտիկա, որը ենթադրում է լեզվի կամ շրթունքների միջոցով հետանցքային շրջանի խթանում, սեռական գրգռվածություն և/կամ սեռական բավարարվածություն պատճառելու նպատակով։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց մեծ մասի մոտ սրբանի տարածքը խիստ զգայուն և կարևոր էրոգեն գոտի է։ Համապատասխանաբար, սրբանի խթանումը կարող է երկու սեռի ներկայացուցիչների մոտ սեռական գրգռում առաջացնել, ինչի արդյունքում անիլինգուսը կիրառվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ։

Այս սեռական պրակտիկայի նպատակը սեռական բավարարվածություն ստանալն է։

Ներկայումս անիլինգուսը լայնորեն ներկայացված է պոռնոգրաֆիայի մեջ, հատկապես Թոմ Բայրոնի վերջին աշխատանքներում։ Այս պրակտիկային նվիրված է պոռնոֆիլմերի մի ամբողջ շարք՝ «Ass Eaters Unanimous»:

Ներկայումս գոյություն ունեցող նախապաշարումները հետանցքի հատվածի խթանման դեմ մի քանի հիմնավորում ունեն։ Մի կողմից դարեր շարունակ սեքսի այն ձևերը, որոնք չեն կրում վերարտադրության գործառույթ, դիտվում են որպես մեղք կամ պերվերսիա. մյուս կողմից, Արևմտյան մշակույթում կա կարծրատիպ, որ սրբանային հատվածի կեղտոտ և վանող է։ Անհրաժեշտ է հիշել, որ երկար դարերի ընթացքում Արևմտյան Եվրոպայի բնակիչների հիգիենայի մակարդակը չափազանց ցածր էր. խոշոր քաղաքների բնակիչները, որոնցում բացակայում էր ջրատարը, շատ հազվադեպ էին լողանում և այլն։

Անիլինգուսը հաճախ է զուգորդվում սեռական հարաբերությունների այլ ձևերի հետ՝ սովորաբար օրալ։ Կախված սահմանված նպատակներից գրգռվածության անհրաժեշտ մակարդակին հասնելու համար օգտագործվում է կամ անիլինգուսի երկու հիմնական տեխնիկաներից մեկը, կամ էլ՝ երկուսը միաժամանակ։

Սրբանի տարածքի լիզում։ Տեխնիկան ենթադրում է անալ անցքի և շեքի տարածքի լիզում։ Հաճախ օգտագործվում է սեռական օրգանների վրա օրալ ազդեցության հետ միասին։ Մեթոդը հարմար է ինչպես կնոջ գրգռման համար, քանի որ վուլվան և սրբանը անմիջական հարևանությամբ են գտնվում, ինչը հնարավորություն է տալիս արագ փոխանցել ազդեցությունը էրոգեն գոտիների միջև, այնպես էլ տղամարդու գրգռման համար։

Լեզվի ներածություն սրբան։ Այս պրակտիկան ենթադրում է լեզվի ներածություն սրբան, որից հետո հնարավոր են շարժումներ, որոնք ֆրիկցիաներ են նմանակում կամ լեզվով հպում ուղիղ աղիքի պատերին։ Այս մեթոդը սովորաբար օգտագործվում է անալ հարաբերություններին նախապատրաստման համար, քանի որ անիլնգուսը թույլ է տալիս սֆինկտերին հանգստանալ և խոնավացնել սրբանը։

Անիլինգուսի հիգիենիկ և բժշկական ասպեկտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիլինգուսի պրակտիկայի արդյունքում հնարավոր է որոշակի վարակիչ հիվանդությունների փոխանցում, ինչպիսիք են հեպատիտը, սուսանակը, Helicobacter-ը, ՄԻԱՎ-ը կամ լուծի զարգացումը։

Անիլինգուսի և կունիլինգուսի համադրության դեպքում հնարավոր է աղիքային միկրոֆլորան տեղափոխել հեշտոց, ինչը կարող է վարակիչ-բորբոքային պրոցեսներ առաջացնել։

Ռիմինգի արդյունքը կարող է լինել նաև մակաբույծների ներխուժումը (սսկարիդոզ, էնտերոբիոզ, հեմենոլեպիդոզ և այլն:)։

Անիլինգուսից առաջ անհրաժեշտ է կատարել համապատասխան հիգիենիկ գործողություններ՝ լվանալ սեռական օրգանները, շեքի և սրբանի տարածքը և անհրաժեշտության դեպքում կլիզմա անել։ Բացի այդ, հիգիենայի նպատակով խորհուրդ է տրվում հեռացնել հետանցքային մազերը։

Նրանք, ովքեր հաճախ կիրառում են ռիմինգը անծանոթ զուգընկերների հետ, պետք է պատվաստումներ անեն հեպատիտի դեմ։ Հիվանդություններից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել լատեքսային անձեռոցիկներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]