Բժշկական ձեռնոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկական ձեռնոցներ միանգամյա օգտագործման ձեռնոց, համարվում է բժշկասանիտարական պարագա՝ աշխատակիցների և հիվանդների անվտանգությունն ապահովելու համար. դրանք ծառայում են բուժաշխատողներին պաշտպանել տարբեր հիվանդությունից` ձեռքերը հեղուկ նյութերի հետ շփման ժամանակ, ինչպես նաև ապահովում են հիվանդների անվտանգությունը վարակիչ նյութերից։ Բժշկական ձեռնոցները լայնորեն օգտագործում են ինչպես բժշկության, այնպես էլ տարբեր ոլորտներում, մասնավորապոս քիմիական նյութերի հետ շփման ժամանակ։ Ավելի տարածված է նաև սննդի արտադրության մեջ, ռեստորաններում, սրճարաններում և այլ վայրերում բժշկական ձեռնոցների օգտագործումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարացի վիրաբույժ Ի․ Ֆ․ Զեմելվայսը առաջին անգամ 1847 թվականին ենթադրել է, որ հետվիրահատական վերքերի վարակներն առաջանում են բակտերիաների արդյունքում, որոնք ներթափանցում են վերքերի մեջ՝ չախտահանված վիրաբուժական գործիքներից և վիրաբույժի ձեռքերից։ Նա պրակտիկայում առաջինն է սկսել կիրառել հականեխիչ մեթոդներ, ենթադրել է, որ վարակները հիվանդանոց են բերում բժիշկները՝ ինֆեկցիոն և պապաթոլոգոանատոմիական բաժանամունքներից և պարտադրել է հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի աշխատակիցներին, մինչև բուն աշխատանքին անցնելը, ձեռքերը վարակազերծել քլորի լուծույթով, ինչի շնորհիվ կանանց և նորածինների մոտ մահացության տոկոսը նվազել է 18-ից 2,5 տոկոս։

Առաջին անգամ բժշկական ձեռնոցներ կիրառել են Ջոնս Հոպկինսի հոսպիտալում։

Առաջին անգամ միանգամյա օգտագործման բժշկական ձեռնոցներ պատրաստվել են 1964 թվականին՝ «Ansell» ընկերության կողմից, որը հիմնադրվել է 1905 թվականին՝ Մելբուռնում՝ Էրիկ Անսելոյի կողմից[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական ձեռնոցներն ավանդաբար պատրաստվում են եգիպտացորենի օսլայի փոշով պատված կաթնահյութից (լատեքս), որը հեշտացնում է դրա կրումը[2]։ Եգիպտացորենի օսլային փոխարինել է տալկի փոշին, քանի որ եգիպտացերենի օսլան կարող էր վիրահատության ժամանակ փոխանցեր վարակ, այդ պատճառով էլ վիրահատությունների և այլ զգայուն պրոցեդուրաների ժամանակ ձեռնոցներն օգտագործվել են առանց որևէ փոշու։

Գոյություն ունի ձեռնոցների երկու հիմնական տեսակ․ ստուգման կամ ախտորոշման և վիրահատական։ Վիրահատական ձեռնոցներն առավել ճշգրիտ չափսեր են ունենում (չափսերը սովորաբար լինում են 5,5-ից մինչև 9) և պատրաստվում են բարձր որոկավորմամբ[3]։

Բուժաշխատողների և մարդկանց մեծ մասի մոտ կաթնահյութից ունեցած ալերգիայի պատճառով նկատվում է առանց կաթնահյութի, վինիլից կամ կաուչուկից ձեռնոցների արտադրության տենդենց։ Բայց սրանք դեռ չեն փոխարինել վիրաբուժական կաթնահյութից ձեռնոցներին, քանի որ դրանք այնպիսի ամբողջական ազատություն և հպման ժամանակ բարձր ձգայունություն չեն տալիս, ինչպես կաթնահյութից պատրաստված ձեռնոցները։ Բացի այդ բարձրորակ ոչ կաթնահյութից ձեռնոցները երկու անգամ ավելի թանկ են, որն էլ խանգարում է շատ հիվանդանոցներում օգտագործելու այս այլընտրանքային ձեռնոցները.[4]։

Բժշկական ձեռնոցները բժշկական հաստատություններում վարակային անվտանգությունն ապահովող հիմնական միջոցներից են։ Շուկայում բժշկական ձեռնոցների լայն տեսականին, ինչպես նաև մի շարք արտադրողների մարքետինգային քաղաքականությունը շատ հաճախ թույլ չի տալիս ընտրել իսկապես անհրաժեշտ և որոկյալ արտադրանքը՝ հաճախորդների հետ անվտանգ աշխատանքի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]