Չեռնոգորիայի նախագահ
Չեռնոգորիայի նախագահ
չեռնոգորերեն Предćедник Црне Горе / Predsjednik Crne Gore | |
---|---|
Չեռնոգորիայի նախագահի ստանդարտ | |
Տիտղոս | Նախագահ |
Նստավայր | Նախագահական պալատը գտնվում է Ցետինե քաղաքում |
Պաշտոնավարման ժամկետ | 5 տարի, ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ |
Անդրանիկ պաշտոնավար | Մոմիր Բուլատովիչ |
Ձևավորում | դեկտեմբերի 23, 1990 |
Կայք | http://www.predsjednik.me/ |
Չեռնոգորիայի նախագահ (չեռնոգորերեն Предсједник Црне Горе / Predsjednik Crne Gore), Չեռնոգորիայի գործադիր իշխանության ղեկավար և պետության ղեկավար։
Նախագահի լիազորությունների ժամկետը սահմանվում է 5 տարի՝ մեկ անգամ վերընտրվելու իրավունքով։ Նախագահն ընտրվում է ուղղակի ընտրություններով՝ համընդհանուր գաղտնի քվեարկությամբ։ Նախագահի մանդատը կարող է երկարաձգվել, եթե դրա սահմանման պահին հայտարարվի ռազմական դրություն։ Նախագահի մանդատը ավարտվում է, երբ ավարտվում է, երբ այն չեղյալ է հայտարարվում կամ նախագահը հրաժարական է տալիս։ Նախագահին կարող է հետ կանչել նաև խորհրդարանը, որից հետո Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ արդյոք նախագահը խախտել է Սահմանադրությունը։
Նախագահի նստավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետության ղեկավարի պաշտոնական նստավայրը գտնվում է Չեռնոգորիայի թագավորական մայրաքաղաք Ցետինեում՝ Կապույտ պալատում, որն ի սկզբանե կառուցվել էր Դանիլո II Պետրովիչ-Նեգոշի համար։
Նախագահի լիազորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահը սահմանադրական լիազորությունների շրջանակներում.
- ներկայացնում է հանրապետությունը երկրում և արտերկրում.
- հրապարակում է օրենքներ․
- նշանակում է Խորհրդարանի ընտրությունները.
- Խորհրդարանի պատգամավորներին առաջարկում է վարչապետի և Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունը.
- առաջարկում է Խորհրդարանին հանրաքվեի անցկացում․
- համաներում է շնորհում քրեական հանցագործությունների համար.
- շնորհում է պետական պարգևներ․
- Սահմանադրությամբ սահմանված կարգով կատարում է մնացած բոլոր պարտականությունները։
Նախագահը պաշտպանության բարձրագույն խորհրդի անդամ է։
Չեռնոգորիայի ղեկավարների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրված է Չեռնոգորիայի տարբեր պատմական ժամանակաշրջանների առաջնորդների ցուցակը (բացառությամբ միապետների)։
Դեմոկրատական Ֆեդերատիվ Հարավսլավիայի կազմում (1945)
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականի նոյեմբերի 29-ին Բոսնիայի Յայցե քաղաքում Հարավսլավիայի Ժողովրդական ազատագրման հակաֆաշիստական խորհրդի երկրորդ նիստում որոշում ընդունվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հարավսլավիայի ժողովուրդների դեմոկրատական դաշնային պետություն կառուցելու մասին` Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ։ Դրվեցին երկրի 6 մասերից բաղկացած դաշնային կառուցվածքի հիմքերը (Սերբիա, Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա)։
1945 թվականի մարտի 7-ին Բելգրադում ստեղծվեց Դեմոկրատական Դաշնակցային Հարավսլավիայի միջազգայնորեն ճանաչված ժամանակավոր կառավարությունը՝ Իոսիպ Տիտոյի գլխավորությամբ։
Կազմվավորված դաշնության կազմում Չեռնոգորիան ստանում է Չեռնոգորիայի Դաշնային Պետություն անվանումը (սերբախորվաթ․՝ Федерална Држава Црна Гора, Federalna Država Crna Gora)։ 1945 թվականի նոյեմբերի 29-ին Հարավսլավիայի հիմնադիր խորհրդարանը վերջնականապես վերացրեց միապետությունը և հռչակեց Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետությունը՝ դաշնային պետությունները վերածելով ժողովրդական հանրապետությունների, որոնց թվում էր Չեռնոգորիայի Ժողովրդական Հանրապետությունը։
Չեռնոգորիայի ղեկավարումն այս ժամանակահատվածում իրականացվել է տարբեր ազգային-ազատագրական (Հարավսլավիայի ժողովրդական-ազատագրական պատերազմի տարիներին) և պետական, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմինների կողմից.
- Չեռնոգորիայի և Կոտորի ծովածոցի ժողովրդական ազատագրման տարածաշրջանային հակաֆաշիստական խորհուրդ (սերբախորվաթ․՝ Земаљско антифашистичко веће народног ослобођења Црне Горе и Боке Которске, Zemaljsko antifašističko veće narodnog oslobođenja Crne Gore i Boke Kotorske), որի առաջին ժողովը կայացել է 1943 թվականի նոյեմբերի 15-ին Կոլաշինում։
- Չեռնոգորիայի հակաֆաշիստական ազգային-ազատագրական խորհրդարանը (սերբախորվաթ․՝ Црногорска антифашистичка скупштина народног ослобођења, Crnogorska antifašistička skupština narodnog oslobođenja) կազմավորվել է Տարածաշրջանային հակաֆաշիստական խորհրդից[1] Կոլաշինում կայացած իր երրորդ ժողովում, որն ավարտվել է 1944 թվականի հուլիսի 15-ին։ Միևնույն ժամանակ որոշում է ընդունվել Չեռնոգորիայի ապագայի վերաբերյալ՝ որպես հավասար դաշնային միավոր Դեմոկրատական Դաշնակցային Հարավսլավիայում։ Ընտրվեց Խորհրդանաի նախագահությունը (սերբախորվաթ․՝ Председништво Скупштине), որը լիազորված էր ձևավորել բարձրագույն իշխանություն՝ Չեռնոգորիայի ազատագրման ազգային կոմիտե, և մինչ դրա ձևավորումը, նա կատարում էր սահմանադրական կարգի պահպանման պարտականությունները Չեռնոգորիայում՝ որպես հարավսլավական պետության դաշնային միավոր։
- Չեռնոգորիայի ազգային խորհրդարանը (սերբախորվաթ․՝ Црногорска народна скупштина, Crnagorska narodna skupština) ձևավորվել է Չեռնոգորիայի հակաֆաշիստական ազգային-ազատագրական խորհրդարանից իր չորրորդ նիստում Ցետինեում, որն ավարտվել է 1945 թվականի ապրիլի 17-ին։ Այն հռչակվեց բարձրագույն իշխանություն և միակ օրենսդիր մարմինը, որը ղեկավարում էր Նախագահությունը՝ իր նախագահի գլխավորությամբ։
Պատկեր | Անուն (կյանքի տարիներ) |
Պաշտոնավարման ժամկետ | Կուսակցություն | Պաշտոն | ||
---|---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | |||||
1 (I—II) |
Նիկո Միլյանիչ (1892–1957) սերբախորվաթ․՝ Нико Миљанић, Niko Miljanić |
15 նոյեմբերի, 1943 | 14 հուլիսի, 1944 | Հարավսլավիայի կոմունիստական կուսակցություն | Չեռնոգորիայի և Կոտոր ծոցի ժողովրդական ազատագրման տարածաշրջանային հակաֆաշիստական խորհրդի նախագահ | |
14 հուլիսի, 1944 | 15 ապրիլի, 1945 | Չեռնոգորիայի ազգային ազատագրության հակաֆաշիստական խորհրդարանի նախագահ | ||||
2 (I) |
Միլոշ Ռաշովիչ (1893–1988) սերբախորվաթ․՝ Милош Рашовић, Miloš Rašović |
15 ապրիլի, 1945 | 29 նոյեմբերի, 1945[2] | Չեռնոգորիայի Ազգային խորհրդարանի նախագահության նախագահ |
Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության կազմում (1945—1963)
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի նոյեմբերի 29-ին Հարավսլավիայի հիմնադիր ժողովի կողմից Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետության հռչակումից հետո Դեմոկրատական Ֆեդերատիվ Հարավսլավիայի մաս կազմող պետությունները վերափոխվեցին ժողովրդական հանրապետությունների, այդ թվում՝ Չեռնոգորիայի Ժողովրդական Հանրապետությունը (սերբախորվաթ․՝ Народна Република Црна Гора, Narodna Republika Crna Gora):
1945 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցան Չեռնոգորիայի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր խորհրդարանի ընտրություններ (սերբախորվաթ․՝ Уставотворна скупштина Народне Републике Црне Горе, Ustavatvorna skupština Narodne Republike Crne Gore), որը նախատեսված էր հանրապետության նոր սահմանադրության մշակման համար։ Այն աշխատել է 1946 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը, այս ժամանակահատվածում այն ունեցել է լիարժեք իշխանություն։
1946 թվականի սահմանադրության համաձայն Չեռնոգորիայի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը եղել է Ազգային ժողովի նախագահության նախագահը, իսկ 1953 թվականի փետրվարի 4-ից՝ Ազգային ժողովի նախագահը։
Պատկեր | Անուն (կյանքի տարիներ) |
Պաշտոնավարման ժամկետ | Կուսակցություն | Պաշտոն | ||
---|---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | |||||
(2) (I[3]—III) |
Միլոշ Ռաշովիչ (1893–1988) սերբախորվաթ․՝ Милош Рашовић, Miloš Rašović |
29 նոյեմբերի, 1945[2] | 21 նոյեմբերի, 1946 | Հարավսլավիայի կոմունիստական կուսակցություն | Չեռնոգորիայի Ազգային ժողովի նախագահության նախագահ | |
21 նոյեմբերի, 1946 | 31 դեկտեմբերի, 1946 | Հիմնադիր խորհրդարանի նախագահության նախագահ | ||||
1 հունվարի, 1947 | 6 նոյեմբերի, 1950 | Հարավսլավիայի կոմունիստական կուսակցություն → Չեռնոգորիայի կոմունիստական կուսակցություն[4] |
Ազգային ժողովի նախագահության նախագահ | |||
3 | Նիկոլա Կովաչևիչ (1890–1967) սերբախորվաթ․՝ Никола Ковачевић, Nikola Kovačević |
6 նոյեմբերի, 1950 | 4 փետրվարի, 1953 | Չեռնոգորիայի կոմունիստական կուսակցություն → Չեռնոգորիայի կոմունիստների միություն[5] | ||
4 փետրվարի, 1953 | 14 դեկտեմբերի, 1953 | Չեռնոգորիայի կոմունիստների միություն | Ազգային ժողովի նախագահ | |||
4 | Բլաժո Յովանովիչ (1907–1976) սերբախորվաթ․՝ Блажо Јовановић, Blažo Jovanović |
14 դեկտեմբերի, 1953 | 14 հուլիսի, 1962 | |||
5 | Ֆիլիպ Բայկովիչ (1910–1985) սերբախորվաթ․՝ Филип Бајковић, Filip Bajković |
14 հուլիսի, 1962 | 7 ապրիլի, 1963[6] |
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմում (1963—1992)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավսլավիայի նոր սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել 1963 թվականի ապրիլի 7-ին, երկիրը հռչակել է սոցիալիստական պետություն, որի համաձայն նրա անունը փոխվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն, իսկ նրա մաս կազմող հանրապետությունները կոչվել են սոցիալիստական, այդ թվում՝ Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետությունը (սերբախորվաթ․՝ Социјалистичка Република Црна Гора, Socijalistička Republika Crna Gora)։
Նոր սահմանադրության համաձայն հանրապետության խորհրդարանը կոչվել է Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության սկուպշչինա (սերբախորվաթ․՝ Скупштина Социјалистичке Републике Црне Горе, Skupština Sociјalističke Republike Crne Gore), նրա ղեկավարի և պետության ղեկավարի պաշտոնի կոչումը փոխվել է Սկուպշչինայի նախագահի (սերբախորվաթ․՝ предсjeдник скупштине, predsjednik skupštine):
1974 թվականի մայիսի 6-ին Չեռնոգորիայում ստեղծվել է արտախորհրդարանական բարձրագույն կոլեգիալ կառավարման մարմին՝ Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության Նախագահությունը՝ Նախագահության Նախագահի գլխավորությամբ (սերբախորվաթ․՝ Предсједник Предсједништва Социјалистичке Републике Црне Горе, Predsjednik Predsedništva Sociјаlističke Republike Crne Gore):
1990 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատվեց Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության Նախագահի պաշտոնը (սերբախորվաթ․՝ Предсједник Социјалистичке Републике Црне Горе, Predsjednik Sociјаlističke Republike Crne Gore), որը հետագայում վերածվեց Չեռնոգորիայի Հանրապետության նախագահի և Չեռնոգորիայի նախագահը՝ երկրի պաշտոնական անվանմանը համապատասխան։
1991 թվականի օգոստոսի 3-ին հանրապետության անվանումը փոխվել է Չեռնոգորիայի Հանրապետություն (սերբախորվաթ․՝ Република Црна Гора, Republika Crna Gora)։ 1992 թվականի ապրիլի 27-ին Չեռնոգորիան Սերբիայի հետ միասին ստեղծեց Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը։
Պատկեր | Անուն (կյանքի տարիներ) |
Պաշտոնավարման ժամկետ | Կուսակցություն | Պաշտոն | ||
---|---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | |||||
(5)[7] | Ֆիլիպ Բայկովիչ (1910–1985) սերբախորվաթ․՝ Филип Бајковић, Filip Bajković |
7 ապրիլի, 1963[6] | 5 մայիսի, 1963 | Չեռնոգորիայի կոմունիստների միություն | Սկուպշինայի նախագահ | |
6 | Անդրիյա Մուգոշա (1910–2006) սերբախորվաթ․՝ Андрија Мугоша, Andrija Mugoša |
5 մայիսի, 1963 | 5 մայիսի, 1967 | |||
7 (I) |
Վելկո Միլատովիչ (1921–2004) սերբախորվաթ․՝ Вељко Милатовић, Veljko Milatović |
5 մայիսի, 1967 | 6 հոկտեմբերի, 1969 | |||
8 | Վիդոե Ժարկովիչ (1927–2000) սերբախորվաթ․՝ Видоје Жарковић, Vidoje Žarković |
6 հոկտեմբերի, 1969 | 6 մայիսի, 1974 | |||
7 (II) |
Վելկո Միլատովիչ (1921–2004) սերբախորվաթ․՝ Вељко Милатовић, Veljko Milatović |
6 մայիսի, 1974 | 7 մայիսի, 1982 | Նախագահության նախագահ | ||
9 | Վեսելին Ջուրանովիչ (1925–1997) սերբախորվաթ․՝ Веселин Ђурановић, Veselin Đuranović |
7 մայիսի, 1982 | 6 մայիսի, 1983 | |||
10 | Մարկո Օրլանդիչ (1930–2019) սերբախորվաթ․՝ Марко Орландић, Marko Orlandić |
6 մայիսի, 1983 | 7 մայիսի, 1984 | |||
11 | Միոդրագ Վլահովիչ (?–?) սերբախորվաթ․՝ Миодраг Влаховић, Miodrag Vlahović |
7 մայիսի, 1984 | 7 մայիսի, 1985 | |||
12 | Բրանիսլավ Շոշկիչ (1922–2022) սերբախորվաթ․՝ Бранислав Шошкић, Branislav Šoškić |
7 մայիսի, 1985 | 6 մայիսի, 1986 | |||
13 | Ռադիվոյե Բրայովիչ (1935–) սերբախորվաթ․՝ Радивоје Брајовић, Radivoje Brajović |
6 մայիսի, 1986 | 6 մայիսի, 1988 | |||
14 | Բոժինա Իվանովիչ (1931–2002) սերբախորվաթ․՝ Божина Ивановић, Božina Ivanović |
6 մայիսի, 1988 | 13 հունվարի, 1989[8] | |||
ժ.պ. | Սլոբոդան Սիմովիչ (?–?) սերբախորվաթ․՝ Слободан Симовић, Slobodan Simović |
13 հունվարի, 1989 | 17 մարտի, 1989 | |||
15 | Բրանկո Կոստիչ (1939–2020) սերբախորվաթ․՝ Бранко Костић, Branko Kostić |
17 մարտի, 1989 | 25 դեկտեմբերի, 1990 | |||
16 (I) |
Մոմիր Բուլատովիչ (1956–2019) սերբախորվաթ․՝ Момир Булатовић, Momir Bulatović |
25 դեկտեմբերի, 1990 | 27 ապրիլի, 1992[9] | Չեռնոգորիայի կոմունիստների միություն → Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն[10] |
Նախագահ | |
Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության կազմում (1992—2003)
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականի ապրիլի 27-ին Չեռնոգորիան Սերբիայի հետ միասին ստեղծեց Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը։ 1992 թվականի սահմանադրության համաձայն՝ Չեռնոգորիայի ղեկավարը նախագահն էր (սերբ.՝ Предсједник Републике Црне Горе, Predsјednik Republike Crne Gore), իսկ պետական լեզու հռչակվեց սերբերենի իեկավյան ձևը։։
2003 թվականի փետրվարի 14-ին Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը վերափոխվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Պետական Միության, որը անկախ պետությունների համադաշնություն էր։
Պատկեր | Անուն (կյանքի տարիներ) |
Պաշտոնավարման ժամկետ | Կուսակցություն | Ընտրություններ | ||
---|---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | |||||
(16) (I)[11]—II) |
Մոմիր Բուլատովիչ (1956–2019) սերբ.՝ Момир Булатовић, Momir Bulatović |
27 ապրիլի, 1992[9] | 15 հունվարի, 1993 | Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն | (1990) | |
15 հունվարի, 1993 | 15 հունվարի, 1998 | 1992 | ||||
17 | Միլո Ջուկանովիչ (1962–) սերբ.՝ Мило Ђукановић, Milo Đukanović |
15 հունվարի, 1998 | 25 նոյեմբերի, 2002 | 1997 | ||
Կաղապար:И.о. | Ֆիլիպ Վույանովիչ (1954–) սերբ.՝ Филип Вујановић, Filip Vujanović |
25 նոյեմբերի, 2002 | 14 փետրվարի, 2003[12] | 2002[13] |
Պետական միության կազմում (2003—2006)
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի մարտի 14-ին Սերբիան և Չեռնոգորիան համաձայնության եկան համագործակցության միայն որոշակի քաղաքական ոլորտներում (օրինակ՝ պաշտպանական դաշինք և միջազգային ներկայացուցչություն)։ 2003 թվականի փետրվարի 14-ին ընդունվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Պետական Միության սահմանադրությունը։
Յուրաքանչյուր պետություն ուներ իր օրենսդրությունն ու տնտեսական քաղաքականությունը, իսկ ավելի ուշ՝ արժութային, մաքսային և այլ պետական ատրիբուտներ։ Միությունը պաշտոնապես չուներ ընդհանուր մայրաքաղաք, չնայած պետական մարմինների մեծ մասը գտնվում էր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որոշները տեղափոխվեցին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա։
Պատկեր | Անուն (կյանքի տարիներ) |
Պաշտոնավարման ժամկետ | Կուսակցություն | Ընտրություններ | ||
---|---|---|---|---|---|---|
Սկիզբ | Ավարտ | |||||
(Կաղապար:И.о.)[14] | Ֆիլիպ Վույանովիչ (1954–) սերբ.՝ Филип Вујановић, Filip Vujanović |
14 փետրվարի, 2003[12] | 19 մայիսի, 2003 | Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն | 2003, փետրվար[13] | |
ժ.պ. | Ռիֆաթ Ռաստոդեր (1950–) սերբ.՝ Рифат Растодер, Rifat Rastoder |
19 մայիսի, 2003 | 22 մայիսի, 2003 | Չեռնոգորիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | ||
ժ.պ. | Դրագան Կույովիչ (1948–2010) սերբ.՝ Драган Кујовић, Dragan Kujović |
Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն | ||||
18 | Ֆիլիպ Վույանովիչ (1954–) սերբ.՝ Филип Вујановић, Filip Vujanović |
22 մայիսի, 2003 | 3 հունիսի, 2006[15] | 2003, մայիս |
Անկախության շրջան (2006-ից)
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի մայիսի 21-ին Չեռնոգորիայում անցկացվեց ազգային անկախության հանրաքվե։ Համաձայն դրա արդյունքների՝ 2006 թվականի հունիսի 3-ին հռչակվեց Չեռնոգորիայի ազգային անկախությունը, որը շուտով ճանաչվեց Սերբիայի կողմից։
Համաձայն նոր սահմանադրության, որն ուժի մեջ է մտել 2007 թվականի նոյեմբերի 22-ին, երկրի անվանումը փոխվել է Չեռնոգորիա (չեռնոգորերեն Црна Гора, Crna Gora), չեռնոգորերենը հռչակվել պետական լեզու։
Պատկեր | Անուն (կյանքի տարիներ) |
Պաշտոնավարման ժամկետ | Կուսակցություն | Ընտրություններ | ||
---|---|---|---|---|---|---|
Начало | Окончание | |||||
(18)[16] | Ֆիլիպ Վույանովիչ (1954–) չեռնոգորերեն Филип Вујановић, Filip Vujanović |
3 հունիսի, 2006[15] | 20 մայիսի, 2018 | Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն | 2008 2013 | |
19 | Միլո Ջուկանովիչ (1962–) սերբ.՝ Мило Ђукановић, Milo Đukanović |
20 մայիսի, 2018 | Գործող | 2018 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Josip Pečarić: Croats of Boka Kotorska From 1918 Until Today». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ 2,0 2,1 Չեռնոգորիայի Ժողովրդական Հանրապետության հռչակումը.
- ↑ Չեռնոգորիայի Ազգային ժողովի նախագահության նախագահ Միլոշ Ռաշովիչի լիազորությունների շարունակությունը.
- ↑ 1948 թվականին Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության կազմում ստեղծվեցին ենթակա հանրապետական կուսակցություններ, այդ թվում՝ Չեռնոգորիայի կոմունիստական կուսակցությունը։
- ↑ 1952 թվականին Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության վեցերորդ համագումարից հետո Չեռնոգորիայի կոմունիստական կուսակցությունը վերանվանվեց Չեռնոգորիայի կոմունիստների միություն։
- ↑ 6,0 6,1 Չեռնոգորիայի Սոցիալիստական Հանրապետության հռչակումը.
- ↑ Продолжение полномочий Филипа Байковича как президента скупщины.
- ↑ Հրաժարական է տվել։
- ↑ 9,0 9,1 Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության ձևավորումը։
- ↑ Չեռնոգորիայի կոմունիստների միությունը նոր կուսակցության հիմնադիր առաջին համագումարի ժամանակ փոխել է իր անվանումը՝ դառնալով «Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցություն», որը տեղի է ունեցել 1991 թվականի հունիսի 22-ին։
- ↑ Продолжение полномочий Момира Булатовича.
- ↑ 12,0 12,1 Սերբիայի և Չեռնոգորիայի Պետական Միության ձևավորումը։
- ↑ 13,0 13,1 Ընտրությունները անվավեր են ճանաչվել ընտրողների ցածր մասնակցության պատճառով։
- ↑ Նախագահի պարտականությունների շարունակությունը Ֆիլիպ Վույանովիչի կողմից։
- ↑ 15,0 15,1 Չեռնոգորիայի անկախության հռչակագիր
- ↑ Նախագահ Ֆիլիպ Վույանովիչի լիազորությունների շարունակությունը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքԱրխիվացված 2013-08-11 Wayback Machine
- Չեռնոգորիայի առաջնորդների ցանկԱրխիվացված 2012-05-04 Wayback Machine (անգլ.)
|